Author: Suren Surenyants

  • Հենց տեսագրության պահին Փաշինյանը իր վերջին գրառումն արեց, որը նրա հակասահմանադր…

    Հենց տեսագրության պահին Փաշինյանը իր վերջին գրառումն արեց, որը նրա հակասահմանադրական կամպանիայի կնիքն էր:
    Յութուբյան անդրադարձս նաև այս թեմայի մասին է:
    https://youtu.be/ZiZIBqpkz_Q?si=pIjQsx3RFMMuRf0P

    Հրատապ. Փաշինյանը նախապատրաստում է Մայր Աթոռի գրոհը: Սաակաշվիլիի սենսացիոն հայտարարությունը

    Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, թե «ժամանակն է հաջորդ պատարագը Մայր Աթոռում անցկացնել», ակնհայտորեն չի կարող մեկնաբանվել որպես մասնավոր կարծիք։
    Այն իշխանության հավաքական մտադրության բացահայտումն է՝ ճնշման օղակը տեղափոխել հենց Էջմիածին և փորձել ուղիղ հակադրության…

  • Հարգելի ընկերներ, ժամը 22:30, իմ յութուբյան ալիքում դիտեք անդրադարձս շաբաթվա, հա…

    Հարգելի ընկերներ, ժամը 22:30, իմ յութուբյան ալիքում դիտեք անդրադարձս շաբաթվա, հատկապես՝ այսօրվա կարևոր իրադարձություններին:
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Իշխանության սադրանքը և Վեհափառի խոհեմությունը Յոթ Վերք եկեղեցում այսօր տեղի ուն…

    ❗️ Իշխանության սադրանքը և Վեհափառի խոհեմությունը
    Յոթ Վերք եկեղեցում այսօր տեղի ունեցածը, ինչպես նաև դրան հաջորդած հայտարարությունները, վկայում են, որ իշխանությունը մտնում է հակաեկեղեցական քաղաքականության նոր՝ առավել սրված փուլ։
    Նիկոլ Փաշինյանը արձանագրեց իրավական և եկեղեցական կարգերի խախտման հերթական դրվագը․ ըստ էության, պետական ուժային մեխանիզմներով վերահսկողություն հաստատվեց Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում, քանի որ Շիրակի թեմի որևէ քահանա չէր համաձայնել սպասարկել այնպիսի աղոթակարգ, որի ընթացքում անհրաժեշտ էր շրջանցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը։
    Այսօրվա իրադարձությունը պետական համակարգի ներգրավմամբ իրականացվող ճնշման հերթական դրսևորումն է, որն ուղղված է Եկեղեցու ներքին կարգը խաթարելուն և պատմական ավանդույթները կոտրելուն։
    Այս համատեքստում Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, թե «ժամանակն է հաջորդ պատարագը Մայր Աթոռում անցկացնել», ակնհայտորեն չի կարող մեկնաբանվել որպես մասնավոր կարծիք։
    Այն իշխանության հավաքական մտադրության բացահայտումն է՝ ճնշման օղակը տեղափոխել հենց Էջմիածին և փորձել ուղիղ հակադրության մեջ ներքաշել Ամենայն Հայոց Կաթողիկոսին։
    Ստեղծված իրավիճակում առանցքային նշանակություն ունի Մայր Աթոռի հայտարարությունը՝ Եպիսկոպոսաց ժողովի ժամանակավոր հետաձգման վերաբերյալ։
    Սա ոչ թե նահանջ է, այլ՝ խոհեմ, հավասարակշռված և խորաթափանց որոշում։
    Երբ իշխանության մարտավարությունը հիմնված է հակադրության սրմանը, Վեհափառը գիտակցված կերպով վեր է կանգնում այդ սադրանքի տրամաբանությունից՝ հիշեցնելով, որ Եկեղեցու ուժը չի որոշվում կարճաժամկետ քաղաքական լարումներով, այլ՝ ժամանակի և պատմական շարունակականության խորքով։
    Այս ամենը ձևավորում է հստակ համատեքստ․ իշխանության հակաեկեղեցական քաղաքականությունը հասել է այն սահմանին, որտեղ հնարավոր են նաև ուղղակի ճնշումներ Վեհափառի և Մայր Աթոռի նկատմամբ։
    Բայց նույնքան տեսանելի է նաև հակառակ կողմը․ Եկեղեցին չի ներգրավվում իշխանության պարտադրած սադրանքի դաշտ, չի ընդունում արհեստականորեն ստեղծված դիմակայության կանոնները։
    Իսկ այնտեղ, որտեղ կա պատմական ինքնագիտակցություն, հաստատուն կամք և խոհեմություն, վերջնական հաղթանակը դառնում է ժամանակի բնական հունով հասունացող իրականություն։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • ԱՄՆ 2025 թ. Ազգային անվտանգության ռազմավարությունը և Հայաստանի տեղը նոր աշխարհա…

    🇺🇸 ԱՄՆ 2025 թ. Ազգային անվտանգության ռազմավարությունը և Հայաստանի տեղը նոր աշխարհակարգում
    ԱՄՆ Ազգային անվտանգության 2025 թվականի ռազմավարությունը փաստում է, որ Վաշինգտոնը, ըստ էության, վերակենդանացնում է Մոնրոյի դոկտրինը․ Արևմտյան կիսագունդը վերադառնում է որպես առաջնահերթ պաշտպանվող տարածք, իսկ ԱՄՆ-ի գլոբալ ներգրավվածությունը կառուցվում է ընտրովի, խիստ շահակենտրոն և հաշվարկված մոտեցման վրա։
    Այս փոփոխությունները վերաձևում են միջազգային ամբողջ համակարգը՝ ձևափոխելով նաև Հայաստանի անվտանգային միջավայրը։
    ԱՄՆ-ի նոր առաջնահերթությունները
    Նոր ռազմավարությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը վերադառնում է արտաքին քաղաքականության այն մոդելին, որտեղ գերակա են ազգային շահերը, ոչ թե համաշխարհային վերահսկողությունը։
    Զգալիորեն փոխվում են առանցքային շեշտադրումները․
    ✔️առաջնային են դառնում Արևմտյան կիսագունդը և Ասիան,
    ✔️Եվրոպան և Մերձավոր Արևելքը կորցնում են նախկին առաջնայնությունը,
    ✔️Ռուսաստանի հանդեպ մոտեցումը դառնում է ավելի պրագմատիկ՝ առանց արժեքային թշնամանքի,
    ✔️քաղաքականությունը ձեռք է բերում գործարքային և ընտրովի բնույթ։
    Փոքր պետությունների համար սա նշանակում է, որ անվտանգության ապահովման պատասխանատվության մեծ մասը պետք է իրացնեն ինքնուրույն:
    Ուկրաինական պատերազմի հնարավոր կարգավորման հետևանքները Հայաստանի համար
    Վաշինգտոնը հստակ որդեգրում է Ուկրաինայի պատերազմի հետպատերազմական փուլին անցնելու տրամաբանություն։
    Եթե այդ ուղղությունը խորանա, ապա․
    ✔️Ռուսաստանը կարող է ազատել ռեսուրսներ ու վերաուղղել դրանք Հարավային Կովկաս,
    ✔️Արևմուտքի ճնշումն Ռուսաստանի վրա որոշակիորեն կնվազի,
    ✔️Թուրքիա–Ադրբեջան տանդեմն ավելի լայն մանևրի դաշտ կստանա։
    Այս ամենը կարող է տեղի ունենալ Հայաստանի շահերից հաշվին, եթե Երևանը չունենա հստակ և նախաձեռնող ռազմավարություն։
    ԵՄ-ի նկատմամբ ԱՄՆ քննադատությունը և Եվրոպայի հնարավոր կերպարանափոխությունը
    NSS-ը արձանագրում է Եվրոպայում ժողովրդավարական որակի անկում, ներգաղթային ճգնաժամ և անվտանգային թուլացում։
    Միևնույն ժամանակ ԵՄ-ը դիտարկվում է որպես կառույց, որը կանգնած է վերափոխման շեմին։
    Այստեղ բնական է հարցադրումը՝ արդյո՞ք այս պայմաններում արդյունավետ է Հայաստանի եվրաինտեգրումը։
    Այո, եթե Հայաստանի համար եվրոպական ուղղությունը դիտվում է ոչ թե աշխարհաքաղաքական կողմնորոշման, այլ՝
    ինստիտուցիոնալ զարգացման, իրավական կայունության և պետության որակի բարձրացման տեսանկյունից։
    Եվրոպական չափորոշիչներն իրենց արժեքը չեն կորցնի, նույնիսկ եթե ԵՄ ներսում շարունակվեն քաղաքական ճգնաժամերը։
    Ռուսաստանի հանդեպ ԱՄՆ կոշտ հռետորաբանության բացակայությունը՝ ազդակ Երևանին
    Թրամփի նոր ռազմավարությունը հրաժարվում է Ռուսաստանի նկատմամբ «հիմնային թշնամանքի» լեզվից։
    Սա բացում է գործարքային շփումների սահմանափակ հնարավորություններ։
    Այս իրավիճակում․
    ✔️Ռուսաստանը կարող է վերաակենդանացնել իր դերակատարությունը տարածաշրջանում,
    ✔️Թուրքիա–Ադրբեջան տանդեմը կարող է ակտիվացնել իր ռազմավարական ճնշումները,
    ✔️Հայաստանը կարող է հայտնվել վտանգավոր վակուումում։
    Այդ պատճառով անհրաժեշտ է վերակառուցել Հայաստանի անվտանգության հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց նոր մոդելով՝ մեխանիզմային և փոխշահավետ հիմքով։
    Հայաստանի անվտանգային մոդելի նոր կառուցվածքը
    Հայաստանի անվտանգային համակարգը պետք է հենվի բազմավեկտոր և ինստիտուցիոնալ ամուր մոդելի վրա, որի առանցքային ուղղություններն են․
    1) Ռուսաստանի հետ վերակառուցված անվտանգային ստրատեգիական համագործակցություն. գործնական փոխշահավետ ձևաչափ՝ սահմանային պաշտպանության համար։
    2) Եվրոպական ուղղություն. ինստիտուցիոնալ, իրավական, հակակոռուպցիոն և կառավարչական համակարգերի ամրապնդում։
    3) Իրանի հետ խորքային հարաբերություններ. էներգետիկ, տրանսպորտային և սահմանային համագործակցության ընդլայնում՝ որպես տարածաշրջանային հավասարակշռող ուժ։
    4) ԱՄՆ-ի հետ թեմատիկ գործընկերություն. կրթություն, տեխնոլոգիաներ, կենսատեխնոլոգիաներ, ժողովրդավարություն, կիբերանվտանգություն։
    5) Չինաստան` երկարաժամկետ տնտեսական և տեխնոլոգիական գործընկեր. ենթակառուցվածքներ, կապի համակարգեր, բարձր տեխնոլոգիաներ, ներդրումային ծրագրեր։
    6) Հնդկաստան՝ ռազմատեխնիկական և ռազմավարական կարևորություն ունեցող գործընկեր. սպառազինություն, ռազմարդյունաբերական համագործակցություն, տարածաշրջանային հակակշիռ։
    (Շարունակությունը՝ հաջորդիվ)

  • Փաշինյանի հակաեկեղեցական կապմանիայում հայտնվել է նոր բաղադրիչ:Դա եմ բացահայտում …

    Փաշինյանի հակաեկեղեցական կապմանիայում հայտնվել է նոր բաղադրիչ:
    Դա եմ բացահայտում յութուբյան իմ անդրադարձում:
    https://youtu.be/3ctnGraQSX4?si=zPnzdIr9JiK63UkK

    Փաշինյանի «գրպանը պլան գցող» մենթերը և եվրոպացի «քավորները»

    Բրյուսելը հայտարարում է Հայաստանին 12 միլիոն եվրո տրամադրելու մասին՝ «օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների» և «միջամտությունների» դեմ պայքարի անվան տակ։ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը բաց տեքստով նշում է, որ Ռուսաստանն ու նրա «պրոքսիները» ակտիվացնում…

  • Փաշինյանի վերջին օրերի ռեպրեսիաները նոր բաղադրիչ ունեն` ԵՄ բյուրոկրատիայի անթաքո…

    Փաշինյանի վերջին օրերի ռեպրեսիաները նոր բաղադրիչ ունեն` ԵՄ բյուրոկրատիայի անթաքույց և բացահայտ աջակցությունը։
    Իմ յութուբյան անդրադարձը
    ժամը 22:30-ին։ Բաժանորդագրվեք և բաց մի թողեք։
    https://youtu.be/3ctnGraQSX4?si=PfnkYRVhIre6BMpB

  • Ինչի՞ մասին է Ալիևի այսօրվա հայտարարությունը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր…

    ❗️Ինչի՞ մասին է Ալիևի այսօրվա հայտարարությունը
    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր կրկին հայտարարել է իբրև «Հայաստանից բռնի տեղահանված ադրբեջանցիների վերադարձի իրավունքի» մասին։
    Սա խաղաղության օրակարգ չէ։
    Սա Հայաստանի տարածքի փաստացի վերաձևման վերաբերյալ պահանջ է, որի խորքային նպատակը կարող է լինել հայ–ադրբեջանական համակեցության որևէ ձև՝ Հայաստանի ներկայիս տարածքում։
    Այս հայտարարությունն ի ցույց է դնում, որ իրական խաղաղություն գոյություն չունի։
    Ի հակադրություն Նիկոլ Փաշինյանի և իշխանական շրջանակի պնդումների՝ Բաքուն ոչ թե մեղմում է իր դիրքորոշումը, այլ օրեցօր կոշտացնում այն՝ նպատակ ունենալով ապահովել առավելագույն միակողմանի արդյունք։
    Բայց ինչո՞ւ է Ալիևը նման պահանջներ բարձրացնում հենց հիմա՝ լիովին գիտակցելով, որ դրանք կարող են վնասել իրեն առավել շահավետ գործող իշխանությանը։
    Պատճառներն, ըստ էության, մի քանի շերտ ունեն․
    1️⃣ Ալիևը չի վստահում Փաշինյանի իշխանության վերարտադրությանը
    Ադրբեջանը փորձում է մինչև 2026 թվականն ավարտին հասցնել  իր հիմնական պահանջները՝ հասկանալով, որ իշխանության հնարավոր փոփոխության դեպքում Հայաստանի բանակցային դիրքերը կարող են արմատապես փոխվել։
    Այս փուլում Բաքուն ձգտում է ամրագրել հնարավոր առավելագույնը։
    2️⃣ Ալիևը բարձրացնում է գինը՝ Փաշինյանին ներքաղաքական աջակցություն ցուցաբերելու դիմաց
    2026-ի ընտրություններում Փաշինյանի համար արտաքին աջակցությունը վճռորոշ է լինելու։
    Ալիևը ձևավորում է ակնհայտ պահանջների նոր փաթեթ՝ հասկացնելով, որ ցանկացած աջակցություն պայմանավորված է լինելու նոր, ավելի խորքային զիջումներով։
    Սա ուղիղ քաղաքական ազդակ է՝ հասցեագրված ոչ միայն Երևանին, այլև արտաքին դերակատարներին։
    3️⃣ Ալիևը համոզված է, որ Հայաստանում դիմադրության կենտրոններ այլևս չեն գործում
    Ներքաղաքական դաշտի թուլացումը և կազմակերպված դիմադրության բացակայությունը Բաքվում ընկալվում են որպես ազդանշան, որ Հայաստանում ներկայումս բացակայում է այն ներքին կարողությունը, որը պահանջվում է ադրբեջանական ճնշումներին դիմակայելու համար։
    Այս համոզմունքն է նրան հնարավորություն տալիս առավել բաց և կոշտ հնչեցնել այն, ինչ նախկինում արտահայտում էր զգուշությամբ։
    Ի դեպ, Հայաստանի ներսում դիմադրության կենտրոնների չեզոքացման հարցում Ալիևի հիմնական դաշնակիցը հենց Փաշինյանն է:
    4️⃣ Ալիևը ձևավորում է բանակցությունների նոր մեկնակետ միջազգային հարթակների համար
    Նրա հայտարարությունները հաճախ ուղղված են ոչ միայն Երևանին, այլև արտաքին կենտրոններին՝ Միացյալ Նահանգներին, Եվրոպային, Մոսկվային և Անկարային։
    Ալիևը փորձում է ամրագրել հետևյալ տրամաբանությունը․
    «Ադրբեջանի պահանջները վաղուց են հնչեցվել, հետևաբար դրանք պետք է դիտարկվեն որպես բանակցային օրակարգ»։
    Այսպիսով՝ նա ձգտում է, որ հետագա ցանկացած քննարկում սկսվի իրեն առավել ձեռնտու մեկնակետից։
    Հայաստանի համար հետևությունն առավել քան ակնհայտ է:
    Որքան էլ սցենարները տարբեր լինեն, անհերքելի է մեկ բան․ ներկա ստատուս-քվոն Հայաստանին պահում է միակողմանի, նվաստացուցիչ և շարունակ ընդլայնվող ճնշումների դաշտում։
    2026-ի ընտրությունները սովորական չեն լինելու։
    Դրանք որոշելու են՝ շարունակելու՞ է Հայաստանը շարժվել Ադրբեջանի թելադրած հունով, թե՞ վերականգնելու է իր պետական սուբյեկտությունն ու արժանապատիվ դիրքավորումը։
    Միակողմանի զիջումների վրա կառուցված խաղաղությունը խաղաղություն չէ։
    Դա ընդամենը վերափոխված ճնշում է՝ նոր պահանջներով և նոր սպառնալիքներով։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Հարցազրույց 168TV-ին https://youtu.be/uEm9VRJ_n2s?si=FmXCnYSDyYCaHCRlՀոգևոր ամրո…

    Հարցազրույց 168TV-ին
    https://youtu.be/uEm9VRJ_n2s?si=FmXCnYSDyYCaHCRl

    Հոգևոր ամրոցի բանալիները Նիկոլին հանձնող է եղել. Փաշինյան-Բենթլի Սամո դուետ եմ տեսնում. Սուրենյանց

    Բաժանորդագրվեք 168.am-ի յութուբյան ալիքին և հետևեք 168.am կայքի անընդհատ թարմացվող նորություններին, հարցազրույցներին և վերլուծություններին
    #Լուրեր #Հայաստանից #НОВОСТИ #168 #168am #Armenia #168TV
    #live #news #168jam #Армения #новостиАрмении #Новости_Армении_сегодня…

  • Ինչպես Փաշինյանը բերեց պատերազմը Կառավարությունն այսօր հրապարակել է Ղարաբաղյան հ…

    ⚡️⚡️⚡️Ինչպես Փաշինյանը բերեց պատերազմը
    Կառավարությունն այսօր հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող մի շարք փաստաթղթեր՝ Մադրիդյան սկզբունքներից և Կազանի համաձայնեցված տարբերակից մինչև ռուսական առաջարկներն ու 2019 թվականի կարգավորման մոտեցումները։
    Թեև այս քայլը ներկայացվում է որպես «թափանցիկության դրսևորում», փաստացի այն կիսատ է, ընտրովի և չի տալիս բանակցային գործընթացի ամբողջական ու հավաստի պատկերը։
    Հրապարակված փաստաթղթային փաթեթը կիսատ է և ամբողջականությունից զուրկ
    Ներկայացված նյութերում բացակայում են բանակցային պատմության առանցքային բաղադրիչներ.
    ✔️1994 թ․ եռակողմ զինադադարի փաստաթուղթը,
    ✔️ԵԱՀԿ գործող նախագահի 1995 թ-ի հայտարարությունը,
    ✔️Քի Վեսթի փաստաթղթերը,
    ✔️Պրահյան գործընթացի արձանագրությունները,
    ✔️մի շարք միջանկյալ, բայց բովանդակային առումով վճռորոշ նյութեր։
    Այս բացերը փաստում են, որ ներկայացված պատկերը ոչ միայն թերի է, այլ նաև թե մանիպուլյատիվ՝ նպաստելով իշխանության կառուցած քաղաքական շահարկումների սպասարկմանը։
    Ընդդիմության պահանջը մասամբ է կատարված
    Թեպետ հրապարակվել է 2019 թ․ կարգավորման նախագիծը, սակայն բացակայում է հայկական կողմի պաշտոնական արձագանքը՝ այն հիմնական փաստաթուղթը, որը ներկայացնում էր Հայաստանի դիրքորոշումն ու բանակցային մտադրությունները։
    Այս բացը խաթարում է գործընթացի ամբողջական ընկալումը և թույլ չի տալիս ճիշտ գնահատել ներկայացված փաստաթղթի քաղաքական արժեքը։
    2019 թ․ փաստաթուղթը հստակորեն պահպանել է Արցախի հայկականությունն ու սուբյեկտությունը
    Հրապարակված փաստաթղթերի բովանդակությունից պարզ է, որ՝
    ✔️Լեռնային Ղարաբաղը պահպանելու էր սուբյեկտությունը,
    ✔️գործելու էին միջազգային անվտանգության հստակ մեխանիզմներ,
    ✔️հայկական բնակչության իրավունքներն ու ինքնությունը պաշտպանված էին լինելու,
    ✔️ տարբերակ չի կանխորոշել Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմում։
    Այս հանգամանքները հակասում են վերջին տարիներին իշխանության կողմից արհեստականորեն ձևավորված պատկերացումներին ու կեղծ նարատիվներին:
    ● 2018–2020 թթ․ կայացված քաղաքական որոշումները խափանել են բանակցային ողջ ճարտարապետությունը
    Նույնիսկ փաստաթղթերի այս թերի ներկայացումից ակնհայտ է դառնում, որ այս շրջանակում՝
    ✔️մերժվել է բանակցային ժառանգությունը,
    ✔️տապալվել կամ անտեսվել են միջնորդական առաջարկները,
    ✔️փորձ է արվել զրոյացնել բանակցային ընթացքը,
    ✔️Արցախի սուբյեկտությունը փաստացի դուրս է բերվել բանակցային դաշտից։
    Այս բոլոր քայլերը խաթարել են միջազգային զսպող մեխանիզմները և ստեղծել են լայնածավալ պատերազմի նախադրյալները։
    Փաստաթղթերի նույնիսկ ընտրովի հրապարակումը ամրագրում է իշխանության քաղաքական պատասխանատվությունը
    Հրապարակված նյութերը հստակ ցույց են տալիս, որ՝
    ✔️2019 թ․ առաջարկը պատերազմ չէր բերում,
    ✔️Արցախի սուբյեկտությունը ու անվտանգային համակարգը լիովին երաշխավորվում էին,
    ✔️բանակցային գործընթացը, լինելով դժվար, սակայն իրականում կանխում էր պատերազմը։
    Պատերազմը չի ծագել առաջարկվող փաստաթղթերից, այլ դրանց մերժումից և բանակցային համակարգի փլուզումից։
    Այսպիսով, գանք հիմնական եզրակացությանը՝ 44-օրյա պատերազմի նախադրյալները ձևավորվել են ոչ թե բանակցային գործընթացի տրամաբանությամբ, այլ այդ գործընթացի հետևողական խաթարմամբ և պետական մտածողությունից զուրկ, արկածախնդիր քաղաքականությամբ:
    Պատերազմի և դրա հետևանքների քաղաքական պատասխանատվությունը ամբողջությամբ ընկած է Նիկոլ Փաշինյանի և գործող իշխանության վրա։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Դեմոկրատական ա…

    Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է
    https://www.youtube.com/live/FbJaDIL54CU?si=JB6dZzs6EarhJxpS

    Հրատապ. Նոր կաթողիկոսի անունը հայտնի է

    Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է