Author: Suren Surenyants

  • Սահմանադրությունից դուրս իշխանություն Վերջին օրերին Հայաստանյայց Առաքելական Սուր…

    ❗️❗️❗️Սահմանադրությունից դուրս իշխանություն
    Վերջին օրերին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ծավալվող զարգացումները այլևս չեն կարող դիտարկվել որպես զուտ ներեկեղեցական գործընթացներ կամ քաղաքական մեկնաբանությունների առարկա դարձած միջադեպեր։ Գործ ունենք սահմանադրական կարգի խաթարման վտանգավոր դրսևորման հետ, երբ գործադիր իշխանության ղեկավարը փաստացի կասկածի տակ է դնում ինքնուրույն ինստիտուտի լեգիտիմությունն ու նրա կայացրած որոշումների պարտադիր ուժը։
    Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի պաշտոնից ազատումը Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից իրականացվել է եկեղեցու կանոնական ընթացակարգերի շրջանակում։ Դրան հաջորդած արձագանքը Նիկոլ Փաշինյանի կողմից հարցը տեղափոխեց բոլորովին այլ հարթություն՝ ինստիտուցիոնալ հակադրության և իրավական նիհիլիզմի դաշտ։
    Երբ գործադիր իշխանության ղեկավարը
    հրապարակավ հայտարարում է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից կայացված որոշումները «առոչինչ են» և «արժեք չունեն», նա փաստացի դուրս է գալիս իր սահմանադրական լիազորությունների շրջանակից։ Սահմանադրական պետությունում որևէ պաշտոնյա, անկախ իր քաղաքական մանդատից, իրավասու չէ գնահատել կամ չճանաչել այլ ինքնուրույն ինստիտուտի ղեկավար մարմնի օրինականությունը։ Նման հայտարարությամբ գործադիր իշխանությունը իրեն վեր է դնում օրենքից և սահմանադրականությունից:
    Այս մոտեցումը ավտորիտար կառավարման դասական դրսևորում է, երբ իշխանությունը չի սահմանափակվում օրենքով, այլ ինքն է որոշում՝ որ իրավական ակտն է ենթակա կատարման, իսկ որը՝ ոչ։ Արդյունքում ինստիտուտները դադարում են գործել որպես ինքնուրույն համակարգեր և վերածվում են քաղաքական նպատակահարմարության գործիքների։
    Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հարցն այս համատեքստում երկրորդական է․ առանցքայինը ստեղծված նախադեպն է, ըստ որի քաղաքական իշխանությունն իրեն իրավունք է վերապահում միջամտելու և վերահսկելու ոչ միայն աշխարհիկ, այլև հոգևոր կառույցների ներքին որոշումները։
    Ամենավտանգավոր հետևանքը լեգիտիմության միասնական համակարգի քայքայումն է։ Եթե գործադիր իշխանությունը կարող է հայտարարել, որ Կաթողիկոսի որոշումները առոչինչ են, ապա նույն տրամաբանությամբ այլ սուբյեկտներ կարող են իրենց հերթին չճանաչել կառավարության, դատական համակարգի կամ այլ պետական մարմինների որոշումները։ Այս կերպ ձևավորվում է ընտրովի լեգիտիմության մոդել, որտեղ յուրաքանչյուր կողմ ինքն է որոշում՝ ում ենթարկվել և ում՝ ոչ։
    Պատմական փորձը բազմիցս ցույց է տվել, որ նման իրավիճակները չեն հանգեցնում կայուն կառավարման, այլ ստեղծում են քաոսի, բախումների և ինստիտուցիոնալ փլուզման իրական վտանգ։
    Վարչապետի մասնակցությունը պատարագին՝ պաշտոնանկ արված առաջնորդի հետ, նույնպես չի կարող դիտարկվել որպես հավատքի կամ անձնական վերաբերմունքի դրսևորում։ Այն կրում է հստակ քաղաքական սիմվոլիկ բնույթ և ուղերձ է ամբողջ եկեղեցական համակարգին, որ կանոնական կարգը ենթակա է քաղաքական սրբագրման։
    Սա պետության և եկեղեցու սահմանազատման սկզբունքի կոպիտ խախտում է և եկեղեցու ներքին պառակտման պետական հովանավորման դրսևորում։
    Այսպիսով, Հայաստանում ձևավորվում է վտանգավոր իրավիճակ, որտեղ կանոնական և սահմանադրական կարգերը ստորադասվում են քաղաքական կապրիզին, ինստիտուցիոնալ ինքնուրույնությունը կորցնում է իր պաշտպանվածությունը, իսկ իրավական նորմերը դառնում են հարաբերական և պայմանական։ Սա պետական կառավարման մոդելի խորքային ճգնաժամ է։ Հարցը հանգում է մեկ հիմնարար ընտրության՝ պետությունը կառավարվելու է օրենքո՞վ, թե՞ «բեսպրեդելով»։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Բանավեճ https://youtu.be/cq1T_GGDsBs?si=XW8ayvW1WgeDQDsdԵկեղեցու քաղաքականացո՞ւմ…

    Եկեղեցու քաղաքականացո՞ւմ, թե՞ իշխանության ոտնձգություն. բանավեճ

    ՍիվիլՆեթի տաղավարում քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն ու արձակագիր Հայկ Հովյանը բանավիճում են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա լարվածության, սահմանադրական կարգավորումների և վարչապետ Փաշինյանի նախաձեռնած…

  • Եկեղեցու դեմ իշխանության ճնշման նոր փուլը Ամանորի տոներից անմիջապես հետո Նիկոլ Փ…

    ❗️❗️❗️Եկեղեցու դեմ իշխանության ճնշման նոր փուլը
    Ամանորի տոներից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն անցավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ուղղված հակասահմանադրական քաղաքական կամպանիայի նոր փուլին՝ այն տեղափոխելով համակարգված գործողությունների մակարդակ։
    Խոսքն իշխանության կողմից Եկեղեցու նկատմամբ ուղղորդված և նպատակային ճնշման գործընթացի մասին է։
    Հունվարի 4-ին Փաշինյանը և տասը տիրադավ եպիսկոպոսներ ու արքեպիսկոպոսներ համատեղ հայտարարությամբ ստեղծեցին «Համակարգող խորհուրդ»։ Իր էությամբ սա վարչապետին կից ապօրինի մի կառույց է, որը չունի ոչ սահմանադրական, ոչ էլ կանոնական լեգիտիմություն և փաստացի կոչված է համակարգելու Եկեղեցու դեմ հակասահմանադրական պայքարը։
    Պետական իշխանության ղեկավարի անմիջական ներգրավվածությունը Եկեղեցու ներքին կառուցվածքների ձևավորման գործընթացում բացահայտորեն խախտում է Եկեղեցի–պետություն բաժանման սկզբունքը և ստեղծում վտանգավոր նախադեպ՝ իշխանության կամայական միջամտության համար։
    Հունվարի 6-ին տեղի ունեցած երթը դարձավ այս կամպանիայի հաջորդ դրսևորումը։ Այն իրականացվեց իշխանության վարչական ռեսուրսի կոպիտ և ցուցադրական չարաշահմամբ՝ կրելով ոչ թե հասարակական ինքնաբուխ շարժման, այլ վերևից կազմակերպված քաղաքական ճնշման բոլոր բնորոշ գծերը։
    Գործընթացի առավել մտահոգիչ պահը հունվարի 8-ի ասուլիսն էր, երբ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում են այնպես անել, որպեսզի Կաթողիկոսը փոխի իր մտադրությունը և ստիպված հեռանա։ Այս հայտարարությամբ իշխանության ղեկավարը բացահայտորեն հրաժարվում է նույնիսկ ձևական իրավական զսպվածությունից և խոստովանում է Եկեղեցու առաջնորդի նկատմամբ պարտադրանքի մեխանիզմների կիրառման մտադրությունը։ Սա այլևս իրավական և սահմանադրական ճգնաժամի ուղիղ ազդակ է, երբ պետական իշխանությունը փաստացի իրեն վեր է դասում Սահմանադրությունից և իրավունքի գերակայությունից։
    Հունվարի 9-ին հայտարարվեց, որ տասներեք քահանաներ միացել են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «բարենորոգման» գործընթացին։ Այս քայլը վկայում է, որ հակաեկեղեցական կամպանիայի ինստիտուցիոնալացումը արդեն տալիս է իր առաջին արդյունքները՝ ձևավորելով իշխանության կողմից խրախուսվող և վերահսկվող հոգևորականների խումբ։
    Տեղի ունեցողը որևէ աղերս չունի Եկեղեցու բարենորոգման գաղափարի հետ։ Խոսքը պետական իշխանության ուղղակի միջամտության մասին է Եկեղեցու ինքնակառավարմանը, որի նպատակն է չեզոքացնել կամ ենթարկել մի ինստիտուտ, որը չի տեղավորվում գործող իշխանության քաղաքական ճարտարապետության մեջ։ Եկեղեցին դիտարկվում է ոչ թե որպես Սահմանադրությամբ պաշտպանված ինքնուրույն համակարգ, այլ որպես քաղաքական խոչընդոտ։
    Այս համատեքստում հնարավոր են զարգացման երեք սցենարներ։
    Առաջինը՝ Կաթողիկոսին հակասահմանադրական ճանապարհով հրաժարականի հարկադրելն կամ Վեհարանից հեռացնելն է, որը ամենաարմատական և ամենաբարձր ռիսկ ունեցող տարբերակն է՝ ներքին լուրջ ցնցումների և արտաքին լեգիտիմության կորստի վտանգով։
    Երկրորդը՝ Եկեղեցու ինստիտուցիոնալ պառակտման գործընթացն ավարտին հասցնելն է՝ իշխանության հովանու ներքո զուգահեռ, վերահսկելի եկեղեցական կառուցվածքի ձևավորմամբ, ինչը ամենից իրատեսական և միաժամանակ ամենավտանգավոր սցենարն է։
    Երրորդը՝ հակաեկեղեցական օրակարգի օգտագործումն է որպես նախընտրական գործիք՝ քաղաքական դաշտը բևեռացնելու նպատակով։
    Այն, ինչ տեղի է ունենում այսօր, Եկեղեցու շուրջ ընթացող վեճ չէ։ Սա իշխանության վերաբերմունքի արտահայտությունն է ցանկացած ինքնուրույն ինստիտուտի նկատմամբ։ Եկեղեցին դարձել է իշխանության ագրեսիայի խոշոր թիրախը, որովհետև ունի ինքնություն, հասարակական ազդեցություն և արժեքային համակարգ, որը չի ենթարկվում քաղաքական կոնյուկտուրային։
    Խնդիրը ոչ միայն հոգևոր, այլ խորապես քաղաքական և սահմանադրական է։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Նարե՜կ, խնդրում եմ՝ դադարեցրու հացադուլը Դատարանի որոշմամբ ևս երեք ամսով երկարաց…

    ⚡️⚡️⚡️Նարե՜կ, խնդրում եմ՝ դադարեցրու հացադուլը
    Դատարանի որոշմամբ ևս երեք ամսով երկարացվեց Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքը։ Դա ոչ թե իրավական անհրաժեշտության, այլ իշխանության քաղաքական պատվերի հերթական դրսևորումն է։
    Երբ արդարադատությունը դառնում է ձևականություն, իսկ դատարանը՝ իշխանական ճնշման գործիք, կալանքը վերածվում է պատժի՝ առանց դատավճռի։
    Դատարանի այսօրվա որոշումից անմիջապես հետո Նարեկ Սամսոնյանի հայտարարած անժամկետ հացադուլը հուսահատ, բայց արժանապատիվ քայլ է՝ մարդու վերջին ճիչն ընդդեմ անարդարության։ Սակայն այն նաև վտանգավոր է՝ առաջին հերթին հենց իր կյանքի համար։
    Իմ ամբողջական համերաշխությունն ու աջակցությունն եմ հայտնում Նարեկ Սամսոնյանին, Վազգեն Սաղաթելյանին և բոլոր քաղկալանավորներին, որոնք այսօր զրկված են ազատությունից ոչ թե հանցանքի, այլ համոզմունքի համար։
    Քաղաքական կալանքը միշտ ունեցել է նույն նպատակը՝ մեկուսացնել, լռեցնել, կոտրել։ Բայց գաղափարը չի կալանավորվում, իսկ ճշմարտությունը երկար փակված չի մնում։
    Անկախ քաղաքական հայացքներից՝ ոչ ոք չպետք է պատժվի խոսքի համար առանց արդար դատաքննության:
    Եվ հիմա՝ անձնական խոսք Նարեկին։
    Որպես նախկին քաղկալանավոր, ով նույնպես բանտում հացադուլ է հայտարարել և սեփական մաշկի վրա զգացել դրա անասելի ծանրությունը, խնդրում եմ՝ դադարեցրու հացադուլը։ Քո կյանքն ու առողջությունը անհամեմատ ավելի թանկ են, քան ցանկացած սիմվոլիկ քայլ։
    Քո պայքարը չի ավարտվում բանտի պատերի ներսում և չի չափվում սովով։ Այն շարունակվում է խոսքով, ներկայությամբ, կամքով։ Եվ երբ դու վերադառնաս ազատություն՝ դա կլինի հաղթանակ ոչ միայն քո, այլ նաև բոլոր նրանց, ովքեր հավատում են արդարությանը։
    Մենք պարտավոր ենք պաշտպանել ոչ միայն ձեր ազատությունը, այլ նաև ձեր առողջությունը։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Հարցազրույց Հ2-ինhttps://youtu.be/HPjwQG0dj6o?si=L6hNCkDhlXb4_Q3AԿիրանցի պատը ճա…

    Կիրանցի պատը ճաք տվեց. Սուրեն Սուրենյանց /// ՊՐՈՖՖԱԿՏ

    #ՊրոֆՖակտ
    Հայկական երկրորդ հեռուստաալիք — http://tv.am/
    YouTube — https://www.youtube/armh2
    Facebook — https://www.facebook.com/armh2
    Instagram – https://www.instagram.com/armh2tv/
    Telegram – https://t.me/Lraber_h2 /

  • Այսօր Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տարեդարձն է։ Երրորդ Հանրապետության ամեն…

    Այսօր Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տարեդարձն է։
    Երրորդ Հանրապետության ամենաակնառու պետական գործչին մաղթում եմ առողջություն, հաջողություններ։
    Տեր-Պետրոսյանի շատ թեզեր կենսական, ակտուալ նշանակություն ունեն նաև մեր օրերում՝ ուղենիշ լինելով Հայաստանի զարգացման համար։
    Շնորհավոր ծնունդդ, պարոն Նախագահ։

  • Հարցազրույց 168TV-ինhttps://youtu.be/I-GMseRWjII?si=DPRDKWHCEwkB5Xb0ՌԵԺԻՄԸ ՔԱՂԱՔ…

    Հարցազրույց 168TV-ին
    https://youtu.be/I-GMseRWjII?si=DPRDKWHCEwkB5Xb0

    ՌԵԺԻՄԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻԱԿ Է, ԹԱՂՈՂ ՉԿԱ. ՆԻԿՈԼԸ ՔՐԵԱԿԱՆ ՀՈԴՎԱԾԸ ԳՑԵՑ ԱՆԴՐԱՆԻԿ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԳՐՊԱՆԸ

    Բաժանորդագրվեք 168.am-ի յութուբյան ալիքին և հետևեք 168.am կայքի անընդհատ թարմացվող նորություններին, հարցազրույցներին և վերլուծություններին
    #Լուրեր #Հայաստանից #НОВОСТИ #168 #168am #Armenia #168TV
    #live #news #168jam #Армения #новостиАрмении #Новости_Армении_сегодня…

  • Հարցազրույց 24TV-ին https://youtu.be/A7YRGKIAffU?si=_iEGXc496ajDHQTgՆիկոլը խուժա…

    Հարցազրույց 24TV-ին
    https://youtu.be/A7YRGKIAffU?si=_iEGXc496ajDHQTg

    Նիկոլը խուժանին երեկ կոչ արեց խաթարել պատարագները, ՏԻՄ ղեկավարները խուլիգանություններ են անելու

    Երեկ Նիկոլը մոբիլիզացիա արեց, դա նախընտրական արշավի մեկնարկ էր, նա մի քանի պլան ունի, պետք չէ ուրախանալ, թե հավաքված մարդկանց թիվը քիչ էր։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության…

  • Հայ-ադրբեջանական հարաբերություններում յուրաքանչյուր զիջում չի փակվում որպես վերջ…

    Հայ-ադրբեջանական հարաբերություններում յուրաքանչյուր զիջում չի փակվում որպես վերջնական լուծում, այլ ձևավորում է հաջորդ պահանջի նախադրյալ։ Արդյունքում Հայաստանը հայտնվում է պերմանենտ ճնշումների ռեժիմում, որտեղ սուվերենությունն աստիճանաբար դառնում է բանակցելի կատեգորիա, իսկ անվտանգությունը՝ հարաբերական և պայմանական։
    Համաձայնեք, որ նման ստատուս-քվոն ինստիտուցիոնալ և կայուն խաղաղության մասին չէ:
    Թեմայի վերաբերյալ՝ յութուբյան կարճ անդրադարձ:
    https://youtu.be/kVAlaEDETkc?si=HyR8Z10Ibc8gH9A5

    Ալիևի «ռեալպոլիտիկն» ընդդեմ Փաշինյանի «իրավական» կարգավորման

    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունը, ըստ որի՝ «Զանգեզուրի միջանցքի բացումն արդեն հաստատել է ԱՄՆ նախագահը, իսկ անվանումը կարող է փոխվել, սակայն էությունը մնում է նույնը», պետք է դիտարկել որպես Բաքվի ռազմավարական մոտեցման հստակ արտահայտություն…

  • Փաշինյանի և 10 տիրադավների հայտարարության ազգադավ, հակասահմանադրական բնույթը պետ…

    Փաշինյանի և 10 տիրադավների հայտարարության ազգադավ, հակասահմանադրական բնույթը պետք է մերկացնել ցանկացած առիթով:
    Յութուբյան կարճ անդրադարձ:
    https://youtu.be/jhPUxkJoufQ?si=rt0wXdcmwMcrucyh

    Սահմանադրության դեմ ստորագրություն. Փաշինյանի նոր հանցագործությունը

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ և ստորագրությամբ հրապարակված համատեղ հայտարարությունը, որով հայտարարվում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին, այլևս չի տեղավորվում քաղաքական հայտարարությունների կամ աշխարհիկ–հոգևոր…