Author: Suren Surenyants

  • Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանը ոչ միայն փոխկապակցել է Հայաստան- Թուրքիա, Հայաստան- …

    Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանը ոչ միայն փոխկապակցել է Հայաստան- Թուրքիա, Հայաստան- Ադրբեջան հարաբերությունները, այլ նաև նշել այն պայմանները, որոնց կատարման դեպքում Անկարան կգնա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:
    Դիտեք իմ յութուբյան անդրադարձը
    https://youtu.be/HIkqyRaWWlE?si=PMAcHSMDLXA15ZOW

    Ֆիդանի «թարս կապույտը» կամ ինչպես է փլուզվում Փաշինյանի քարոզչությունը

    Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը փոխկապակցել է Հայաստան- Ադրբեջան, Հայաստան- Թուրքիա հարաբերությունները՝ կրկնելով Բաքվի թեզերը: Նա պնդել է, որ խաղաղության հաստատման համար պետք է լուծվի Զանգեզուրի միջանցքի հաղորդակցության հարցը, ինչպես նաև փոխվի Հայաստանի…

  • Եկեղեցու շուրջ օղակը սեղմվում է․ Փաշինյանը նոր «տարածքներ» է նվաճում Նիկոլ Փաշի…

    ✝️ Եկեղեցու շուրջ օղակը սեղմվում է․ Փաշինյանը նոր «տարածքներ» է նվաճում
    Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ նոյեմբերի 23-ին Արարատի մարզի Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում մասնակցելու է Տեր Երվանդ քահանա Բաբայանի ձեռամբ մատուցվող պատարագին։
    Սա արդեն հինգերորդ եկեղեցական միջոցառումն է, որին նա ներկայանում է վերջին շրջանում։
    Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, որի թեմում էլ գտնվում է նշված եկեղեցին, օրերս Aravot.am-ի հետ զրույցում ընդգծել էր, որ իշխանություն–Եկեղեցի լարված հարաբերությունների հանգուցալուծումը հնարավոր է միայն երկխոսության և համերաշխության միջոցով։
    Ավելին, Սրբազանը կարգալուծման հարցում դեմ է քվեարկել Հովհաննավանքի նախկին քահանա Ստեփան Ասատրյանին զրկելու որոշմանը՝ հայտարարելով, թե իր դիրքորոշումն առաջնորդվում էր բացառապես Եկեղեցու շահերով և «չի կարող կապվել որևէ քաղաքական օրակարգի՝ ընդդիմության կամ իշխանության հետ»։
    Այս հայտարարությունները և Փաշինյանի եկեղեցական այցերի սաստկացումը միանշանակ ցույց են տալիս, որ իշխանությունը շարունակում է ձևավորել իրեն լոյալ կամ առնվազն քաղաքականապես չեզոք հոգևորականների շերտ։
    Փաշինյանի նպատակն ակնհայտ է․ ներսից մեղմել Մայր Աթոռի դիմադրողականությունը և թույլ չտալ, որ Վեհափառը դառնա հասարակական համախմբման առանցք։
    Արդյունքում՝ Եկեղեցու ինստիտուցիոնալ թուլացման և Մայր Աթոռի շուրջ ճնշումների «աշխարհագրությունը» ընդլայնվում է, իսկ մեթոդները՝ խորանում։
    Այս պայմաններում առավել լեգիտիմ է դառնում մեկ կարևոր հարցադրում․
    ինչո՞ւ է Մայր Աթոռը շարունակում լռել և չի կատարում հասարակության հետ բաց, ուղղակի և նախաձեռնողական հաղորդակցության քայլեր։
    Խոսքը ոչ թե իշխանության հետ առճակատման մասին է, այլ Մայր Աթոռի՝ իր հավատացյալների հետ կապի խորացման, նրանց հոգևոր և բարոյական սպասումներին արձագանքելու, որպես ազգային ինստիտուտ՝ իր դերակատարությունն ուժեղացնելու մասին։
    Երբ իշխանությունն ամեն օր խորացնում է իր «եկեղեցական» օրակարգը, լռությունն այլևս չի կարող դիտվել արդյունավետ պաշտպանական դիրք։
    Եկեղեցու ուժը միշտ եղել է ոչ միայն ավանդույթների, այլ նաև հասարակության հետ ազնիվ, հստակ և վստահելի հաղորդակցության մեջ։
    Այսօր, առավել քան երբևէ, Մայր Աթոռը իշխանության հակաեկեղեցական կամպանիային ասիմետրիկ պատասխան տալու անհրաժեշտություն ունի:
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Հարցազրույց Tert.am-ինhttps://youtu.be/iK1xKsVcdS0?si=1zbWAmHAgqMiRcmkԵթե ձևավոր…

    Հարցազրույց Tert.am-ին
    https://youtu.be/iK1xKsVcdS0?si=1zbWAmHAgqMiRcmk

    Եթե ձևավորվի ընդդիմադիր 3-4 բլոկ,շատ մեծ հավանականությամբ 2026-ին ընդդիմությունը կհաջողի․ Սուրենյանց

    Եթե ձևավորվի ընդդիմադիր կենսունակ 3-4 բլոկ, շատ մեծ է հավանականությունը, որ 2026-ին ընդդիմությունը կհաջողի։
    «Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։
    «ՏԻՄ առանձին որևէ ընտրություն…

  • Հարցազրույց AntiFakeTV-ինhttps://youtu.be/4_bbjDUhwiQ?si=Zna3cZBlmJkSW74cՆարեկն …

    Հարցազրույց AntiFakeTV-ին
    https://youtu.be/4_bbjDUhwiQ?si=Zna3cZBlmJkSW74c

    Նարեկն ու Վազգենը կալանավորվել են խոսքի համար․ Փաշինյանը տոտալիտարիզմ է ձևավորում. Սուրենյանց

    Աջակցեք «Իմնեմնիմի» փոդքասթին.
    ▶️ DonationAlerts: https://www.donationalerts.com/r/antifake_am
    ▶️ Patreon: https://www.patreon.com/Imnemnimipodcast
    ▶️ Կրիպտոարժույթ: USDT TRC20
    TUxzxH4jeS3fQJKUDTYj6hbRfVouuGipaF
    Քարտային տվյալներ
    ▶️ Acba Bank: 4355…

  • ՀԷՑ-ը «խլելու» գործընթացն ունենալու է քաղաքական, տնտեսական, սոցիալական հետևանքնե…

    ՀԷՑ-ը «խլելու» գործընթացն ունենալու է քաղաքական, տնտեսական, սոցիալական հետևանքներ:
    Այսօրվա անդրադարձս հենց դրա մասին է:
    https://youtu.be/oBX5UEI5YbY?si=A9M8RsW3Dg2kQNOy

    Նիկոլական «բեսպրեդել». Ո՞վ է վճարելու այս արկածախնդրության «հաշիվը»

    Այս որոշումը բացահայտում է իշխանության խորքային քաղաքական նպատակները՝ սեփականության վերաբաշխման նոր, բացահայտ քաղաքական փուլի ձևով։ Գործընթացը սկսվել է այն պահից, երբ ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը դարձավ մտացածին քրեական հետապնդման թիրախ։

  • Հարցազրույց Euromedia24-ինhttps://youtu.be/DS-iTseR5wM?si=8Tdqt0XOIu7dqoaIԻնչո՞ւ…

    Հարցազրույց Euromedia24-ին
    https://youtu.be/DS-iTseR5wM?si=8Tdqt0XOIu7dqoaI

    Ինչո՞ւ ՔՊ-ն հաղթեց Վաղարշապատում.ընտրությունների հետեւանքները եւ ընդդիմության սխալները

    #euromedia24
    euromedia24-ը սոցիալական մեդիայում
    Facebook — https://www.facebook.com/euromedia24tv/
    Telegram — https://t.me/Euromedia24
    Կայք — https://euromedia24.com

  • Վաղարշապատի ընտրությունները՝ որպես պատրվակ․ Փաշինյանի «ոգևորության» իրական պատճա…

    ❗️❗️❗️Վաղարշապատի ընտրությունները՝ որպես պատրվակ․ Փաշինյանի «ոգևորության» իրական պատճառը
    Վաղարշապատի ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե համայնքի քվեարկությամբ «կարևոր լիցք» է տրվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Կտրիճ Ներսիսյանից «ազատելու» ընթացքին։
    Այս միտքը ոչ միայն հիմնազուրկ է, այլև մանիպուլյատիվ։
    Մայր Աթոռը համահայկական հաստատություն է, որի կյանքն ու գործառույթները չեն կարող կախված լինել ոչ համայնքային, ոչ էլ պետական մակարդակի ընտրություններից։
    Վաղարշապատի ընտրության և Հայ Առաքելական Եկեղեցու միջև եղած միակ առնչությունը աշխարհագրականն է․ Վեհարանը գտնվում է այդ համայնքի տարածքում։
    Այլ կապ պարզապես չկա։
    Ակնհայտ է, որ այս ընտրությունները ծառայեցվել են որպես պատրվակ՝ հասարակությանը համոզելու, թե իշխանության հակաեկեղեցական քայլերն իբրև թե ստանում են «ժողովրդական աջակցություն»։
    Իրականում Փաշինյանի «ուրախությունը» պայմանավորված չէ Վաղարշապատի ընտրությունների արդյունքներով․ պատճառն այն է, որ նա համոզված է՝ վերջին ամիսներին առաջընթաց ունի Եկեղեցու ինստիտուցիոնալ թուլացման իր քաղաքական գծում։
    Խաչիկ գյուղի պատարագի ժամանակ վարչապետի կողքին կանգնած Աբրահամ Սրբազանի ներգրավվածությունը ներկայացվում է որպես եկեղեցական վերնախավում հնարավոր պառակտումների նշան։
    Ցավոք, նման ազդակներ իսկապես կան, և հենց այդ միտումներն են, որ իրականում ձևավորում են Փաշինյանի «ոգևորությունը»։
    Սակայն խնդիրը միայն եկեղեցու շուրջ չէ։
    Երբ իշխանությունը համահայկական հոգևոր կառույցը ներքաշում է իր մերկանտիլ օրակարգերի մեջ, վտանգվում է առավել կարևոր արժեք՝ ազգային ինքնության և միասնականության ամուր հենարանը։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Հարցազրույց Հ2-ին https://youtu.be/kkEwlnaVGhQ?si=pXRTu5-yR42PLmysԻ՞նչ է մանիպու…

    Հարցազրույց Հ2-ին
    https://youtu.be/kkEwlnaVGhQ?si=pXRTu5-yR42PLmys

    Ի՞նչ է մանիպուլացնում Փաշինյանը՝ Էջմիածնից հետո. Սուրեն Սուրենյանց /// ՊՐՈՖՖԱԿՏ

    #ՊրիֆՖակտ
    Հայկական երկրորդ հեռուստաալիք — http://tv.am/
    YouTube — https://www.youtube/armh2
    Facebook — https://www.facebook.com/armh2
    Instagram – https://www.instagram.com/armh2tv/
    Telegram – https://t.me/Lraber_h2 /

  • ՔՊ-ի սպառված քաղաքականությունը․ Վաղարշապատը որպես ցուցիչ Վաղարշապատի ընտրատեղամա…

    ⚡️⚡️⚡️ՔՊ-ի սպառված քաղաքականությունը․ Վաղարշապատը որպես ցուցիչ
    Վաղարշապատի ընտրատեղամասերը փակվել են, և մինչ արդյունքները կհրապարակվեն, կարևոր է մի դիտարկում, որը դուրս է միայն այս ընտրության համատեքստից։
    Այս ընտրարշավի վերջին օրը  ՏԿԵՆ նախարար Դավիթ Խուդաթյանն առանձնացել է մի հայտարարությամբ, որը բացահայտում է իշխանության մտածողության տրամաբանությունը։
    «Ազատությանը» տված հարցազրույցում նա վստահեցրել էր, թե Վաղարշապատում ՔՊ-ի համար չի կրկնվի Փարաքարի «ձախողված մոդելը», որովհետև այնտեղ ընդդիմադիր դաշտում հանդես էին եկել «ոչ քոչարյանական» ուժեր։
    Սա, ըստ էության, բացահայտ խոստովանություն է, որ իշխանությունն իր հաջողությունը պայմանավորում է ոչ թե ծրագրային մրցակցությամբ, արդյունավետ կառավարմամբ կամ հանրային վստահությամբ, այլ՝ «ներկա–նախկին» արհեստական հակադրության շարունակական և գռեհիկ շահագործմամբ։
    Խուդաթյանի խոսքն ակնհայտորեն ցույց է տալիս, որ ՔՊ-ն արդեն երկար ժամանակ քաղաքական պայքարը փոխարինել է հակառակորդների դեմոնիզացիայով։
    Եվ եթե իշխանությունը կարողանում է հաղթել միայն այն դեպքում, երբ ընդդիմադիր դաշտում չկան «խիստ վտանգավոր» մրցակիցներ, ապա դա ոչ թե ուժի, այլ քաղաքական ամայացման և սպառվածության նշան է։
    Միաժամանակ, Վաղարշապատի ընտրական մթնոլորտը ցույց է տալիս, որ հասարակության ներսում տեղի է ունենում կարեւոր տեղաշարժ․
    ● մարդիկ հոգնել են էմոցիոնալ շանտաժից,
    «նախկինների» անվերջ թիրախավորումն այլևս չի աշխատում,
    ● հանրությունը ակնկալում է բովանդակային քաղաքականություն, ոչ թե հնացած քարոզչական հնարքներ։
    Եթե իմ եզրահանգումները ճիշտ են, առաջիկա ժամերին կլսենք Վաղարշապատում ՔՊ պարտության մասին, որն արդեն օրինաչափություն է դառնում՝ Գյումրիից ու Փարաքարից հետո:
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-