Ալեն Սիմոնյանը Կիրանց է այցելել
Author: Suren Surenyants
-
«Վուլգար քաղաքականության» մաստեր-կլաս 168TV-ի եթերում կազմակերպված բանավեճը, որը…
⚡️⚡️⚡️«Վուլգար քաղաքականության» մաստեր-կլաս
168TV-ի եթերում կազմակերպված բանավեճը, որը կոչված էր դառնալ քաղաքական գաղափարների քննարկման հարթակ, ցավոք, վերածվեց փողոցային մակարդակի վեճի։
Հովիկ Աղազարյանն ու Գևորգ Պետրոսյանը, նախապես խոստանալով զերծ մնալ վիրավորանքներից, չկարողացան պահպանել այդ պայմանավորվածությունը և շատ արագ դիմեցին գռեհիկ արտահայտությունների ու փոխադարձ սպառնալիքների։
Սա քաղաքական բանավեճ չէր․ սա քաղաքական մշակույթի խոր ճգնաժամի դրսևորում էր։
Երբ նախկին և ներկա պատգամավորները հրապարակային հարթակում միմյանց անվանում են «գյադա» կամ սպառնում «չանեդ կոտրել», դա ոչ միայն նրանց անհատական վարքագծի խնդիրն է, այլև ծանր հարված է հասարակության հանդեպ հարգանքին ու քաղաքական դաշտի արժանապատվությանը։
Նկատենք նաև, որ երկու քաղաքական գործիչներն էլ չհարգեցին մեծ լսարան և հեղինակություն ունեցող 168TV-ի հարթակը և բարձր պրոֆեսիոնալ որակավորում ունեցող լրագրող Դավիթ Սարգսյանին։
Միևնույն ժամանակ, պետք է հստակ արձանագրել․ քաղաքական գործիչների անպատասխանատու վարքագծի համար որևէ պարագայում չի կարելի մեղադրել ոչ հեռուստաալիքին, ոչ էլ լրագրողին։
Դավիթ Սարգսյանը իր անաչառությամբ և բարձր պրոֆեսիոնալիզմով իրավամբ համարվում է Հայաստանի լավագույն լրագրողներից մեկը։
Հանրային քաղաքական դաշտը չի կարող առողջանալ, քանի դեռ բանավեճի փոխարեն տաղավարում տիրում են վիրավորանքներն ու գռեհիկ սպառնալիքները։
Սա այլևս քաղաքականություն չէ, այլ՝ վուլգար քաղաքականություն։
Որևէ կերպ պետք չէ նմանվել Նիկոլ Փաշինյանին…
Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
https://t.me/SurSurenyants
Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH- -
Եթեր՝ ժամը 21:00-ին Փաշինյանը սպասում է Անկարայից «բացվող արևին», Անկարայում սպա…
🎥Եթեր՝ ժամը 21:00-ին
Փաշինյանը սպասում է Անկարայից «բացվող արևին», Անկարայում սպասում են Բաքվի խոսքին:
Իմ յութուբյան ալիքի եթերը դիտեք այսօր, ժամը 21:00-ին:
Բաժանորդագրվեք իմ յութուբյան ալիքին👇
https://youtube.com/@surensurenyants?si=RrL6ejGkJA6PnPEd
Ինձ հետևեք նաև մյուս սոցիալական ցանցերում
Ֆեյսբուք👇
https://www.facebook.com/share/1AWqYAtbQb/
Տելեգրամ👇
https://t.me/SurSurenyants
X👇
https://x.com/SurenSurenyants?t=OucjmyUSovEba0qG44bSpA&s=09
TikTok👇
https://www.tiktok.com/@suren.surenyants?_t=ZS-8wUHDMHymff&_r=1 -
Ֆիդանի հայտարարությունը և իրականությունը Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտ…
🇦🇲🇹🇷 Ֆիդանի հայտարարությունը և իրականությունը
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը սպասվում է 2026-ի առաջին կեսին․ «Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրելուն պես մենք ևս արագ կկարգավորենք հարաբերությունները Հայաստանի հետ»։
📌 Երկու նկատառում․
1️⃣ Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունները պայմանավորել հայ-ադրբեջանական գործընթացով։ Մինչև չստորագրվի խաղաղության պայմանագիր, հայ-թուրքական հարաբերություններում էական առաջընթաց չի լինելու։ Ի դեպ, այս մասին հանգամանալից խոսել եմ իմ նախորդ գրառման մեջ:
2️⃣ Մնում է հարց․ որտեղի՞ց Ֆիդանին վստահություն, որ 2026-ի առաջին կեսին խաղաղության պայմանագիր կլինի։ Բաքուն դրա համար պահանջում է Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, ինչը ոչ իրավական ընթացակարգերով, ոչ քաղաքական կոնսենսուսով հնարավոր չէ իրականացնել այդ ժամկետում։
Ըստ այդմ, Ֆիդանի հայտարարությունն ավելի շատ լավատեսական կանխատեսում է, քան պնդում, որը փաստական հենք ունի:
Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
https://t.me/SurSurenyants
Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH- -
TRIPP-ը՝ խաղաղությա՞ն բաղադրիչ, թե՞ նոր վտանգի աղբյուր Միացյալ Նահանգների Տնտես…
🇦🇲🇺🇸🇦🇿 TRIPP-ը՝ խաղաղությա՞ն բաղադրիչ, թե՞ նոր վտանգի աղբյուր
Միացյալ Նահանգների Տնտեսական ֆինանսավորման կորպորացիայի ղեկավար Քենեթ Անյելը օրերս Բաքվում հայտարարել է, որ «Թրամփի ուղին» (TRIPP-ը) ապագայում ստորագրվելիք հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի կարևոր բաղադրիչն է։
Ավելին՝ ըստ նրա, այս ծրագիրը «ծառայում է երկար ժամանակ տարանջատված ադրբեջանական տարածքների վերամիավորմանը»։
Այս հայտարարությունը մտահոգիչ է մի քանի առումով․
🔹 Խաղաղության պայմանագրի հետ կապակցում.
Եթե արդեն իսկ կա Բաքվի ծանր նախապայմանը՝ Սահմանադրության փոփոխությունը, ապա TRIPP-ի նման բարդ նախագիծը գործընթացին կցելով՝ խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարը դառնում է ավելի մշուշոտ։ Սա Բաքվի ձեռքին դառնում է գործիք՝ առաջ մղելու «միջանցք՝ խաղաղության դիմաց» բանաձևը։
🔹 Արտաքին շահերի բախում.
TRIPP-ը ենթադրում է Վաշինգտոնի տնտեսական և քաղաքական ներկայության ամրապնդում, ինչը հակադրվում է Ռուսաստանի և Իրանի շահերին։ Արդյունքում, խաղաղություն երաշխավորելու փոխարեն այն կարող է բերել նոր լարվածության։
🔹 Տեր-Պետրոսյանի մոտեցում.
Լևոն Տեր-Պետրոսյանը, ռիսկերը կանխատեսելով, առաջարկել է աշխարհաքաղաքական հավասարակշռության բանաձև։ Սա մոտեցում է, որը թույլ կտա Հայաստանին խուսափել աշխարհաքաղաքական առճակատման թիրախ դառնալուց և հավասարակշռել Հայաստանի դիրքերը։
🔹 Լեգիտիմության հարց.
Երբ պաշտոնապես հայտարարվում է, որ TRIPP-ը ծառայում է ադրբեջանական տարածքների վերամիավորմանը, արդեն իսկ ծրագրի արդյունավետությունը և խաղաղարար նպատակը դրվում են կասկածի տակ:
Անյելի հայտարարությունը Հայաստանին դնում է մեծ հակադրությունների կենտրոնում։
Նրա մատուցմամբ՝ TRIPP-ը կդառնա ոչ թե խաղաղության կամուրջ, այլ նոր հակադրությունների ճամփաբաժան։
Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
https://t.me/SurSurenyants
Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH- -
Հայ–թուրքական գործընթացի սահմանները. էական առաջընթաց չի լինելու Երևանում տեղի ո…
🇦🇲🇹🇷 Հայ–թուրքական գործընթացի սահմանները. էական առաջընթաց չի լինելու
Երևանում տեղի ունեցավ հայ–թուրքական կարգավորման գործընթացի հերթական՝ վեցերորդ հանդիպումը։
Կողմերը խոսել են երկաթուղու, էլեկտրահաղորդիչ գծերի և ավիահաղորդակցությունների տեխնիկական հարցերից։
Քննարկվել է նաև մշակութային ծրագրերի և ուսանողական կրթաթոշակների գաղափարը։
Սրանք գեղեցիկ ձևակերպումներ են՝ մամլո հաղորդագրությունների, պաշտոնական տեքստերի համար, սակայն փաստացի իրավիճակը այլ է․
🔹 Թուրքիան շարունակում է իր խոսույթում կրկնել Բաքվի թեզերը, այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը։
🔹 Հայկական կողմը հայտարարում է, թե պատրաստ է հենց վաղը բացել սահմանները, բայց Անկարան իր քայլերը պայմանավորում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրով։
🔹 «Առանց նախապայմանների» ձևակերպումը մնում է միայն թղթի վրա, որովհետև իրականում թուրքական նախապայմանները շատ հստակ են՝ գործնականում նրանք սպասում են Երևանի զիջումներին Բաքվի օրակարգում։
👉 Ընդհանուր եզրակացությունն այն է, որ հայ–թուրքական գործընթացը ներկայումս չունի ինքնուրույն քաղաքական տրամաբանություն։
Այն կախված է հայ–ադրբեջանական բանակցություններից, իսկ մինչև դրանց հանգուցալուծումը առաջընթաց պետք չէ ակնկալել։
Կտեսնենք միայն տեխնիկական ու սիմվոլիկ քայլեր, որոնք չեն փոխի իրավիճակի ռազմավարական պատկերը։
Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
https://t.me/SurSurenyants
Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH- -
Սուպեր Սաքոյի անհավանական արկածները Ալենի դուքյանում: Դրվագ «Պետության ապամոնտաժ…
Սուպեր Սաքոյի անհավանական արկածները Ալենի դուքյանում:
Դրվագ «Պետության ապամոնտաժման» խրոնիկայից: -
Փաշինյանը «որդեգրեց» Տեր Արամին՝ որպես «հոգևոր կցորդ» Նիկոլ Փաշինյանի վերջին հայ…
Փաշինյանը «որդեգրեց» Տեր Արամին՝ որպես «հոգևոր կցորդ»
Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը չի սահմանափակվում ներքաղաքական բանավեճով։
Այն արտացոլում է շատ ավելի վտանգավոր միտում․ հոգևոր իշխանությունը զավթելու փորձ։
Վարչապետը, իր ձեռքում կենտրոնացնելով պետական լծակները, այժմ փորձում է հաստատել վերահսկողություն նաև հոգևոր ոլորտում։
Տեր Արամի «առանձնահատուկ դերը» ակնհայտ է․ նա ներկայացվում է որպես եկեղեցու ներսում իշխանության խոսափող, բայց իրականում կոչված է ծառայել վարչապետի քաղաքական ծրագրին։
Սա արդեն սովորական քաղաքական գործընթաց չէ, այլ պետական հաստատությունների արժեզրկում և դրանց փոխարինում՝ աղանդավորական բնույթի կառույցով, որտեղ առաջնորդը Փաշինյանն է, իսկ «հոգևոր մարգարեն»՝ Տեր Արամը։
Այս քայլով վտանգվում է ոչ միայն եկեղեցու անկախությունը, այլև Սահմանադրությամբ ամրագրված իշխանությունների տարանջատման սկզբունքները։
✝️➡️🏛️
#ՀոգևորԿցորդ
#ՏերԱրամՓաշինյան
#ՔաղաքականԱվետարան
Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
https://t.me/SurSurenyants
Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH- -
Զանգեզուրի միջանցք, թե՞ տրանսպորտային հանգույց Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյա…
🇦🇲🇷🇺🇮🇷🇺🇸 Զանգեզուրի միջանցք, թե՞ տրանսպորտային հանգույց
Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը «Իլուր»-ի հետ զրույցում հստակ շեշտադրել է․
🔹 Նա հրաժարվել է «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումից, որը լուրջ մտավախություններ է առաջացնում հասարակության մեջ։ Փոխարենը առաջարկել է նոր տերմին՝ «Զանգեզուրի տրանսպորտային հանգույց»։
📌 Այս նոր ձևակերպումը քաղաքական մեծ նշանակություն ունի․ այն նվազեցնում է միջանցքի գաղափարի վտանգավորությունը, հեռացնում է «սուվերենության կորուստ» ընկալումները և ցույց տալիս, որ խոսքը Հայաստանի ինքնիշխան վերահսկողության ներքո գործող հաղորդակցությունների մասին է։
🔹 Վերահսկողությունը պետք է լինի բացառապես Հայաստանի ձեռքում՝ սուվերեն իրավունքի ուժով։
🔹 Հայաստանը, միջազգային իրավունքի շրջանակում, կարող է երաշխավորել շահագրգիռ երկրների անխափան գործունեությունը։
🔹 Խնդրի կայուն լուծումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե գործի դրվի մեխանիզմ, որը կբավարարի միաժամանակ Ռուսաստանի 🇷🇺, ԱՄՆ-ի 🇺🇸 և Իրանի 🇮🇷 շահերը։
⚖️ Տեր-Պետրոսյանը առաջարկում է խաղաղության նոր բանաձև․ ոչ թե Ադրբեջանի պարտադրանք, այլ մեծ տերությունների աշխարհաքաղաքական բալանս, որտեղ Հայաստանը հանդես է գալիս որպես սուվերեն դերակատար։
👉 Եթե Փաշինյանի իշխանությունը որդեգրի ոչ թե այս բալանսավորված մոտեցումը, այլ առաջնորդվի «Թրամփի ուղիով», ապա աշխարհաքաղաքական ական կդնի խաղաղության գործընթացի հիմքում։
Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
https://t.me/SurSurenyants
Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH- -
Զիջո՞ւմ Ադրբեջանին, թե՞ հաճոյախոսություն ընտրություններից առաջ Պաշտպանության նա…
🇦🇲 Զիջո՞ւմ Ադրբեջանին, թե՞ հաճոյախոսություն ընտրություններից առաջ
Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ, ըստ որի պարտադիր ծառայության ժամկետը 2026թ․ ամառային զորակոչից սկսած կրճատվելու է 24-ից մինչև 18 ամիս։
Նախարարությունը դա հիմնավորում է պայմանագրային զինծառայողների թվի աճով։ Բայց իրականում խնդիրը շատ ավելի խորքային է․
🔹 Հայաստանի սահմանները շարունակում են մնալ մշտական սպառնալիքի տակ, և բանակի մարտունակությունը չի կարելի չափել միայն զինծառայության ժամկետով:
🔹 Ժողովրդագրական ճգնաժամն իրական է, բայց ծառայության կրճատումը պետք է ուղեկցվի պահեստազորի և պայմանագրայինների իրական ուժեղացմամբ։
🔹 Ադրբեջանը տարիներ շարունակ պահանջում է Հայաստանի զինված ուժերի սահմանափակում և կրճատում․ և եթե Երևանը գնում է այս քայլին առանց ռազմավարական հաշվարկի, ապա այն ընկալվելու է ոչ թե որպես բարեփոխում, այլ՝ Բաքվի պահանջի կատարում։
🔹 Կա նաև ներքին քաղաքական հաշվարկ․ ծառայության ժամկետի կրճատումը արվում է ոչ թե անվտանգության ամրապնդման, այլ 2026-ի խորհրդարանական ընտրություններից առաջ հասարակությանը «հաճոյանալու» նպատակով։
Սա իշխանության հերթական մանևրն է, որտեղ անվտանգությունն արդարացվում է կարճաժամկետ քաղաքական շահով։
Աշխարհի փորձը ցույց է տալիս․ ծառայության ժամկետը կարելի է կրճատել միայն այն դեպքում, երբ առկա է ուժեղ պահեստազոր, տեխնոլոգիական արդիականացում և հստակ ռազմավարություն։
Հակառակ դեպքում՝ ծառայության կրճատումը դառնում է ոչ թե բանակի ուժեղացման, այլ պետության թուլացման գործիք։
Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
https://t.me/SurSurenyants
Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-