Author: Suren Surenyants

  • TRIPP-ը ձև է, «միջանցքը»՝ սպառնալիք.Խնդիրը ոչ թե անվան շուրջ է, այլ Հայաստանի ին…

    🔥TRIPP-ը ձև է, «միջանցքը»՝ սպառնալիք.
    Խնդիրը ոչ թե անվան շուրջ է, այլ Հայաստանի ինքնիշխանության ու Սյունիքի անվտանգության
    Այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը բառացիորեն հայտարարել է.
    «Համաձայնեցված անունը՝ TRIPP ուղին է, Ադրբեջանում ինչ ուզում են՝ թող ասեն։ Սրանից հետո ինչքան ասեն «Զանգեզուրի միջանցք», իմացեք, սա Հայաստանի մասին չէ»։
    Բայց իրականությունը բոլորովին այլ է․
    ● Փաշինյանը փաստացի ընդունում է, որ Ադրբեջանը TRIPP-ը շարունակելու է կոչել «Զանգեզուրի միջանցք» ու միջազգային հարթակներում չի ստանալու որևէ հակազդեցություն։ Սա նշանակում է՝ Հայաստանի պետական նարատիվը հերթական անգամ զիջվում է Բաքվին։
    ● Հակասություններն իրականում անվան շուրջ չեն․ խոսքը Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության մասին է։ Ով է վերահսկելու ճանապարհը, ինչ կարգավիճակով է այն գործելու. հենց այստեղ է թաքնված վտանգը։
    ● Հայ- ադրբեջանական ուժային անհավասարության պայմաններում սա բերելու է երկու սցենարի․
    ա) Փաշինյանը նորից գնալու է միակողմանի և վտանգավոր զիջումների,
    բ) տարբեր ընկալումները անխուսափելիորեն հանգեցնելու են ռազմական էսկալացիայի։
    Այս ամենը նման է déjà vu-ի․ Փաշինյանը նույն սխալն արեց 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի հարցում։ Նրա կամայական մեկնաբանություններն ըմբռնում չգտան Մոսկվայում, Բաքվում, այլ մայրաքաղաքներում: Փաշինյանի քաղաքականությունն ու առաջացած փակուղին, ի վերջո, հանգեցրեցին Արցախի կործանմանը:
    Այսօր նույն մոդելը կրկնվում է Սյունիքում։ Փաշինյանի պատրանքները նախապատրաստում են ազգային աղետի հաջորդ փուլը։
    Կրկնում եմ՝ սա «անվան խնդիր» չէ, սա պետականության գոյաբանական խնդիրն է։
    Եթե Հայաստանը շարունակի ապավինել պատրանքների վրա կառուցված քաղաքականությանը, վաղը մենք կանգնելու ենք Սյունիքի կորստի իրական վտանգի առաջ։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Մի հարցազրույցի հետքերով. Փաշինյանը կամ «շիշ բռնող» է փոխում, կամ «շիշը կախում» …

    Մի հարցազրույցի հետքերով. Փաշինյանը կամ «շիշ բռնող» է փոխում, կամ «շիշը կախում» է Ալեն Սիմոնյանի գլխին…

  • «Բարսելոնան» 2:1 հաշվով հաղթեց «Ռեալ Սոսեդիադին» և գլխավորեց Լա Լիգայի մրցաշարա…

    ⚽️ «Բարսելոնան» 2:1 հաշվով հաղթեց «Ռեալ Սոսեդիադին» և գլխավորեց Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը
    Առաջին կեսում խաղը ծանր էր, պահերը քիչ էին, բայց երկրորդ խաղակեսում ամեն ինչ փոխվեց:
    Յամալի խաղադաշտ մտնելուց հետո թիմի խաղում հայտնվեց թարմություն ու սրություն։
    Նրա արագությունն ու տեխնիկան բացեցին տարածքներ, և «Բարսան» սկսեց ավելի վտանգավոր ու վստահ հարձակվել։
    Այս հաղթանակը ցույց տվեց երկու բան․
    1️⃣ «Բարսելոնան» կարողանում է ճկուն փոխել տակտիկան և հաղթել նույնիսկ բարդ իրավիճակներում։
    2️⃣ Երիտասարդ Յամալը արդեն իսկ դառնում է թիմի գլխավոր հարձակողական գործիքը՝ ապագայի հսկայական ներուժով։
    Այս պահին «Բարսան» առաջատար է💪🔵🔴
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Փաշինյանի եվրոպական արկածախնդրությունը Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ԳԱ ամբիոնից հայտա…

    🇦🇲 🇪🇺 Փաշինյանի եվրոպական արկածախնդրությունը
    Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ԳԱ ամբիոնից հայտարարել է, որ այս տարվա մարտին ընդունված «Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրենքը մեծ նշանակություն ունի երկրի համար։
    Սակայն իրականում այն խոցելի է մի քանի առումով․
    1️⃣ ԵՄ չափանիշներին համապատասխանելու համար որևէ օրենք պետք չէր։ Բավարար էր իրականացնել կոնկրետ բարեփոխումներ՝ անկախ դատական համակարգ, կոռուպցիայի դեմ պայքար, մրցակցային տնտեսություն։ Փաշինյանի հիշատակած օրենքը ոչ թե ԵՄ ստանդարտներին համապատասխանելու գործիք է, այլ՝ ՌԴ-ի հետ հարաբերությունները փչացնելու և երկրի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու քաղաքական հայտարարություն։
    2️⃣ Բրյուսելից որևէ ազդակ չի եղել։ ԵՄ-ը երբեք պաշտոնապես չի հայտնել Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու պատրաստակամություն։ Ստացվում է՝ Հայաստանը միակողմանիորեն ընդունում է օրենք, որը գործնական հետևանք չունի, բայց խորացնում է արտաքին քաղաքական անորոշությունը։
    3️⃣ Այս քայլը ոչ թե ուժեղացնում է Հայաստանը, այլ դարձնում ավելի խոցելի։ Այն ստեղծում է նոր ճգնաժամ Ռուսաստանի հետ հարաբերություններում, առանց երաշխիքի, որ ԵՄ-ն պատրաստ է ձեռնարկել որևէ իրական քայլ։
    Փաշինյանի համար եվրաինտեգրումն ընդամենը քարոզչական շեշտադրում է, ոչ թե իրական պետական ռազմավարություն։
    Իսկ Հայաստանի համար դա նշանակում է ոչ միայն սխալ կողմնորոշում ու չհաշվարկված քայլ, այլև բացահայտ արկածախնդրություն, որի հետևանքով երկիրը դրվում է նոր ռիսկերի առաջ։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Պատերազմ, որը կարող էր չլինել. ինչո՞ւ չեմ ներում Փաշինյանին Այսօր՝ հենց այս օրը,…

    🙏Պատերազմ, որը կարող էր չլինել. ինչո՞ւ չեմ ներում Փաշինյանին
    Այսօր՝ հենց այս օրը, հինգ տարի առաջ, սկսվեց 44-օրյա պատերազմը։
    Այդ պատերազմը կարող էր չլինել, եթե Նիկոլ Փաշինյանը 2019-ին չմերժեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած պլանը։
    Բայց ոչ միայն մերժեց․ նույն թվականին Ստեփանակերտում հնչեցրեց նաև հայտնի արտահայտությունը՝
    «Արցախը Հայաստան է և վերջ»։
    Այս անպատասխանատու հայտարարությամբ նա, ըստ էության, լեգիտիմացրեց Ալիևի կողմից պատերազմ սկսելու մտադրությունը։
    Ես Նիկոլ Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը։
    Եվ ինքն էլ վերջապես խոստովանեց դա․ այս տարվա օգոստոսի 23-ին, Անկախության հռչակագրի 35-ամյակի առթիվ հնչեցրած ուղերձում, Փաշինյանը նշել է.
    «Ի վերջո, ինչո՞ւ մինչեւ 2020 թվականի սեպտեմբերը … մենք չգնացինք զիջումների, ինչը 44-օրյա պատերազմից խուսափելու միակ տեսական հնարավորությունն էր։ Դրա առանցքային պատճառն այն էր, որ այդ զիջումների արդյունքում մեր ունեցած բոլոր սպառնալիքները և կախվածությունները մեծանալու էին … հանգեցնելով Հայաստանի անկախության և պետականության կորստի»։
    Այս խոսքերը, որքան էլ փաթեթավորված, իրականում խոստովանություն են։
    Փաշինյանի արկածախնդրությունը դարձավ ազգային աղետի պատճառ, մի աղետի, որի հետևանքները մենք շարունակում ենք կրել այսօր էլ։
    Այսօր մեր պարտքն է ոչ միայն հիշել այդ ճակատագրական օրվա սկիզբը, այլև արժևորել մեր նահատակների անմահ հիշատակը։
    Նրանց արյամբ է գրված մեր պատմության վերջին ծանր էջը։
    Փա՛ռք նահատակներին։ Հավերժ հիշատակ։

  • Երեկվա բուռն օրվա կարճ ճեպազրույցներից մեկըhttps://youtu.be/qH3jgsE80qY?si=Ygk-f…

    Երեկվա բուռն օրվա կարճ ճեպազրույցներից մեկը
    https://youtu.be/qH3jgsE80qY?si=Ygk-fMQmoxCusQUb

    Առանց եռացող փողոցի իշխանության ներսում ճաքեր առաջացնել հնարավոր չէ. Սուրեն Սուրենյանց

    Բաժանորդագրվեք 168.am-ի յութուբյան ալիքին և հետևեք 168.am կայքի անընդհատ թարմացվող նորություններին, հարցազրույցներին և վերլուծություններին
    #Լուրեր #Հայաստանից #НОВОСТИ #168 #168am #Armenia #168TV
    #live #news #168jam #Армения #новостиАрмении #Новости_Армении_сегодня…

  • Ելույթ ԱԺ-ում կազմակերպված լսումների ժամանակhttps://youtu.be/lHDzwtEjtUM?si=SQq4…

    Ելույթ ԱԺ-ում կազմակերպված լսումների ժամանակ
    https://youtu.be/lHDzwtEjtUM?si=SQq4IBPY1sV9SGQl

    Փաշինյանը ցուցմունք տվեց Հայաստանի դեմ. միայն դա հերիք է նրան իմպիչմենտի ենթարկելու համար. Սուրենյան

    Բաժանորդագրվեք 168.am-ի յութուբյան ալիքին և հետևեք 168.am կայքի անընդհատ թարմացվող նորություններին, հարցազրույցներին և վերլուծություններին
    #Լուրեր #Հայաստանից #НОВОСТИ #168 #168am #Armenia #168TV
    #live #news #168jam #Армения #новостиАрмении #Новости_Армении_сегодня…

  • Ովքե՞ր չկանխեցին Մերձավանի արյունալի միջադեպը Մերձավանում հնչած կրակոցների հետև…

    🟥 Ովքե՞ր չկանխեցին Մերձավանի արյունալի միջադեպը
    Մերձավանում հնչած կրակոցների հետևանքով զոհվեց Փարաքարի համայնքապետ, ընդդիմադիր գործիչ Վոլոդյա Գրիգորյանը։
    Սա արդեն երկրորդ ծանր միջադեպն է, որը կարճ ժամանակում տեղի է ունենում նույն համայնքում։
    Սա վկայում է, որ պետությունը չի կարողացել կանխել բռնության սրընթաց աճը և վերահսկել իրավիճակը։
    ՀՀ իրավապահները պարտավոր են շուտափույթ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց։
    Ավելի կարևոր է պատասխան տալ հարցին՝ ինչ կանխարգելիչ քայլեր պետք է ձեռնարկվեին, ովքեր էին պարտավոր դրանք իրականացնել և ինչու չիրականացրին։
    Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով դեպքին, ըստ էության, շեշտադրել է վենդետայի վարկածը՝ փորձելով այն ներկայացնել որպես տեղական թշնամանքի շարունակություն։
    Սակայն նման մեկնաբանությունը չի վերացնում իշխանության քաղաքական պատասխանատվությունը։
    Քանի դեռ պետությունը չի ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը, ապա յուրաքանչյուր ողբերգություն վերածվում է իշխանության ձախողման։
    Փաշինյանի արձագանքի տրամաբանությունը հուշում է, որ մոտ ապագայում հնարավոր են կադրային փոփոխություններ՝ ներառյալ ՆԳ նախարարի կամ ոստիկանապետի պաշտոնանկությունը։
    Սակայն իրական լուծումը միայն պաշտոնանկությունը չէ․ անհրաժեշտ են խորքային քաղաքական և համակարգային հետևություններ։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Եթե ուզում է բարեփոխել Եկեղեցին, թող նախ հրաժարական տա Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացի…

    ‼️‼️‼️Եթե ուզում է բարեփոխել Եկեղեցին, թող նախ հրաժարական տա
    Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարում հայտարարել է․ «Կտրիճ Ներսիսյանին կհամոզենք, որ Աստված կա, իսկ ժողովուրդն իր վրա իշխանություն ունի»։
    Նա նաև հավելել է, որ եթե Ամենայն Հայոց Կաթողիկոսը չհեռանա «առանց ժողովրդական ներգործության», ապա «կլինի ժողովրդական ներգործություն»։
    ❗️Բայց ի՞նչ է նշանակում «ժողովրդական ներգործություն»։
    Եթե դա խաղաղ հավաք է, ապա այն երաշխավորված է Սահմանադրությամբ։
    Բայց եթե խոսքը վերաբերում է Եկեղեցու ներքին գործերին միջամտելուն, ապա դա արդեն հակասում է Սահմանադրությանը։
    📜 ՀՀ Սահմանադրություն․
    Հոդված 18 (Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու առանձնահատուկ կարգավիճակ)
    Հոդված 41 (խղճի, կրոնի և համոզմունքների ազատություն)
    Հոդված 44 (խաղաղ հավաքների ազատություն)
    Հոդված 78 (համաչափության սկզբունք)
    Հոդված 79 (իրավունքների սահմանափակման հիմքեր)
    Վարչապետը, իր պաշտոնական դիրքից ելնելով, չի կարող նախաձեռնել կամ առաջնորդել «ժողովրդական ներգործություն» Եկեղեցու դեմ։
    Դա իշխանության չարաշահում է և հակասահմանադրական միջամտություն։
    Եթե նա ցանկանում է զբաղվել Եկեղեցու բարեփոխմամբ, ապա նախ պետք է հրաժարական տա և հանդես գա որպես սովորական քաղաքացի։
    Հակառակ դեպքում վտանգվում է ոչ միայն պետություն–եկեղեցի հարաբերությունը, այլև ամբողջ պետական համակարգի իրավաչափությունը, լեգիտիմությունը:
    📌 Նույն ելույթում Փաշինյանը խոսել է նաև Էջմիածնի հրապարակում նախատեսվող «հոգևոր մեծ հավաքի» մասին, որը, ըստ նրա, կարող է կայանալ սեպտեմբերին կամ հոկտեմբերին։
    Ես համոզված եմ, որ այս «հոգևոր մեծ հավաքը» նա կփորձի կապել Վաղարշապատի ավագանու ընտրությունների հետ։
    Եկեղեցին երբեք չպետք է վերածվի իշխանական խաղերի դաշտի։
    Սա պետք է լինի մեր հասարակության սկզբունքային դիրքորոշումը:
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Բանավե՞ճ, թե՞ դեմագոգիա Նիկոլ Փաշինյանը կրկին նախկին նախագահներին հրապարակայնորե…

    ⚡️⚡️⚡️Բանավե՞ճ, թե՞ դեմագոգիա
    Նիկոլ Փաշինյանը կրկին նախկին նախագահներին հրապարակայնորեն հրավիրում է բանավեճի։
    Սակայն այս կոչը ոչ թե իրական բանավեճի պատրաստակամության, այլ հերթական քաղաքական մանիպուլյացիայի դրսևորում է։
    Հենց Փաշինյանի նախաձեռնությամբ լուծարվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը։
    Այդպիսով ոչնչացվեց միջազգային միջնորդական ձևաչափը, և ԼՂ հարցում միջնորդների բոլոր առաջարկներն ու դրանց վերաբերյալ հայկական կողմի արձագանքները կորցրին իրենց խորհրդապահական բնույթը։
    Այլևս որևէ հիմնավորում չկա այդ փաստաթղթերը գաղտնի պահելու համար։
    Եթե Փաշինյանը իսկապես ցանկանում է բանավեճ, ապա պետք է նախ հրապարակել բոլոր փաստաթղթերը, առաջին հերթին՝ 2019 թվականին իր սեղանին դրված փաթեթը։
    Միայն այդ դեպքում հասարակությունը կկարողանա տալ օբյեկտիվ գնահատական Հայաստանի չորս ղեկավարների ղարաբաղյան քաղաքականության արդյունավետությանը և որոշել՝ կա՞ արդյոք իրական հասարակական պատվեր նման բանավեճի։
    Հակառակ պարագայում Փաշինյանի հերթական հայտարարությունները ոչ թե ժողովրդավարության, այլ քաղաքական մանևրի և սեփական պարտությունների պատասխանատվությունից խուսափելու փորձի դրսևորում են։
    Այսօր հասարակության պահանջը պարզ է․
    ● բացել փակ դռները,
    ● հրապարակել փաստաթղթերը,
    ● և միայն դրանից հետո խոսել բանավեճի մասին։
    Առանց այս քայլերի Փաշինյանի առաջարկները վերածվում են դեմագոգիայի և հասարակական կարծիքը մոլորեցնելու հերթական փորձի։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-