Author: Suren Surenyants

  • Ինչո՞ւ վիզ դրեցինք”, որ Փաշինյանը նոր քարտ-բլանշ ստանա…Ասում են` ով էս պայքարի…

    Ինչո՞ւ վիզ դրեցինք”, որ Փաշինյանը նոր քարտ-բլանշ ստանա…
    Ասում են` ով էս պայքարին չի միանում, լատենտ նիկոլական է։
    Տղերք, լո՞ւրջ եք ասում։
    Ե՞ս եմ, 2018-ի մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրել։
    Դե, “դուխով” հրապարակեք հանրապետական, դաշնակցական այն պատգամավորների անունները, որոնք չորս տարի առաջ քվեարկել են Փաշինյանի վարչապետության օգտին։
    Հրապարակեք այն “փրկիչների” անունները, որ Փաշինյանի առաջին կառավարությունում նախարարներ ու մարզպետներ են աշխատել։
    2021-ի հունիսին ժողովուրդը կարո՞ղ է ինձանից է զզվել` ստիպված քվեարկելով Փաշինյանի օգտին, թե՞, այնուամենայնիվ, Ռոբերտ Քոչարյանից ու Սերժ Սարգսյանից։
    Մի երկու ամիս հետո էլ, ձեզ հարցնելու եմ` տղերք ջան, ինչո՞ւ Ֆրանսիայի հրապարակը “օկուպացնելով”` “վիզ դրեցինք”, որ Փաշինյանը նոր քարտ-բլանշ ստանա…

  • Հիմա Հայաստանում քաղաքական մտքի ճգնաժամ է։ Պետք է անենք առավելագույնը` երկիրը սո…

    Հիմա Հայաստանում քաղաքական մտքի ճգնաժամ է։ Պետք է անենք առավելագույնը` երկիրը սոցիալական պոպուլիզմի(իշխանության կրեդոն) ու ազգայնական պոպուլիզմի(հարթակի ընդդիմության կրեդոն) ճիրաններից ազատելու համար։

  • “Ռուսական գուբերնիայի ու թուրքական վիլայեթի միջեւ” ընտրություն չկա”Դիմադրության”…

    “Ռուսական գուբերնիայի ու թուրքական վիլայեթի միջեւ” ընտրություն չկա
    “Դիմադրության” շարժման, ՀՀԿ հարգարժան գործիչներից մեկը գրում է. “Սա պայքար է հայ- ռուսական դաշինքի ու թուրքական նատոացման միջեւ”:
    Հենց նման թեզերի պատճառով ես ու մեր կուսակցությունը չենք կարող միանալ այս շարժմանն` անկախ այն հանգամանքից, որ քաղաքական, գաղափարական խորքային տարաձայնություններ ունենք Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության հետ։
    Վերը բերված ձեւակերպման մեջ, որն ըստ էության, “ռուսական գուբերնիա- թուրքական վիլայեթ” կեղծ երկընտրանքի մոդիֆիկացիան է, կորչում է Հայաստանի ինքնիշխանության, սուբեկտության գաղափարը, գեներացվում է թուրքական մշտական սպառնալիքի ու դրան հակակշիռ ռուսական գործոնի շնորհիվ մեր միֆական “փրկության” վտանգավոր թեզը։
    Սա պետականության թեզ չէ, ավելին` նույնիսկ անվտանգություն ապահովելու մասին երկընտրանք չէ, սա ռուս- թուրքական հարաբերությունների մանրադրամ դառնալու, խուրդվելու բանաձեւ է։
    “Հայ- ռուսական դաշինքի ու թուրքական նատոացման միջեւ” կամ “ռուսական գուբերնիայի ու թուրքական վիլայեթի միջեւ” ընտրություն չկա։
    Դա հակասում է Սեպտեմբերի 21-ի խորհրդին։
    Հայաստանն ինքնիշխան պետություն է, որի անվտանգության հիմնական երաշխիքը հարեւան երկրների հետ բնականոն, կանխատեսելի հարաբերություններ ունենալն է։

  • Ես, իհարկե, միայն ուրախանում եմ Հայաստանի հաջողությունների վրա` անկախ նրանից, թե…

    Ես, իհարկե, միայն ուրախանում եմ Հայաստանի հաջողությունների վրա` անկախ նրանից, թե որ իշխանության ակտիվում են դրանք գրանցվում։ Բայց երբեմն անզուսպ PR-ը տխուր հիշողություններ է արթնացնում։ Մի խոսքով, այնպես արեք, որ էդ արբանյակի պատմությունը չնմանվի “Արմենիկումի” ոդիսականին…

  • Ընդդիմության հարթակի խոսնակն ասում է` երկրում անտերություն է ու ավելացնում է` սա…

    Ընդդիմության հարթակի խոսնակն ասում է` երկրում անտերություն է ու ավելացնում է` սա է երկիշխանությունը։ Եթե “անտերությունն” է ընդդիմադիր գործընթացի արդյունավետության ցուցիչը, ապա ցանկացած հասարակություն կընտրի իշխանության թեկուզև վատ “կայունությունը”։

  • Աննախադեպ դաժան ոճիր է տեղի ունեցել ԱՄՆ Տեխաս նահանգում։ 18-ամյա Սալվադոր Ռոմասը…

    Աննախադեպ դաժան ոճիր է տեղի ունեցել ԱՄՆ Տեխաս նահանգում։ 18-ամյա Սալվադոր Ռոմասը ներխուժել է տարրական դպրոց ու գնդակահարել է 21 մարդու, այդ թվում՝ 18 երեխայի։ Մարդասպանը նույնպես սպանվել է՝ ոստիկանների արձակած կրակոցներից։ Այս ոճրագործությունն ԱՄՆ-ում դարձյալ սրել է դիսկուրսը զենքի կրման իրավունքի շուրջ։

  • Փողոցի բողոքի “տերը” Քոչարյանն է։ Կարծում եմ` մեծ գաղտնիք չեմ բացահայտում։ Ու այ…

    Փողոցի բողոքի “տերը” Քոչարյանն է։ Կարծում եմ` մեծ գաղտնիք չեմ բացահայտում։ Ու այս արանքում Քոչարյանը վերջին վատությունն է անում Արցախին` իր պրովինցիալ պայքարի հետ նույնացնելով Արցախի դրոշը։
    Հենց այսպես է հանրային գիտակցության մեջ առաջանում վտանգավոր անջրպետը Հայաստանի ու Արցախի միջեւ։ Պատկերացնո՞ւմ եք` օտար կենտրոններում ինչքան ջանքեր պետք է թափեին ներհայկական նման վտանգավոր պառակտում հրահրելու համար։ Քոչարյանը դա անում է` օտարների փոխարեն, սեփական գրպանի հաշվին…

  • Առանցքային դերակատարություն վերապահված է ՄոսկվայինԲրյուսելյան հանդիպումները, որպ…

    Առանցքային դերակատարություն վերապահված է Մոսկվային
    Բրյուսելյան հանդիպումները, որպես կանոն, աչքի չեն ընկնում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմամբ։ Բայց այս անգամ դելիմիտացիայի/ դեմարկացիայի պետական հանձնաժողովները Երեւանում ու Բաքվում ստեղծվեցին հանդիպումից ժամեր անց` փոխվարչապետների գլխավորությամբ։
    Իհարկե, Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները դրանից առաջ բրյուսելյան գործընթացի մասին հանգամանալից պատմել են Լավրովին` վերջինիս հետ ունեցած առանձին- առանձին հեռախոսազրույցներում։
    Ինչքան էլ հանձնաժողովների մասին հայտարարվեց Բրյուսելից հետո, ակնհայտ է` Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ դելիմիտացիայի/ դեմարկացիայի գործընթացում առանցքային դերակատարություն վերապահված է Մոսկվային։

  • Միշելի հայտարարությունն, ըստ էության, կանխորոշում է ԼՂ կարգավիճակի հարցում նշաձո…

    Միշելի հայտարարությունն, ըստ էության, կանխորոշում է ԼՂ կարգավիճակի հարցում նշաձողի էական իջեցում
    ©Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ։
    «Այսօր ընդունեցի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Սա այս ձևաչափով մեր երրորդ հանդիպումն էր։ Մենք կենտրոնացանք Հարավային Կովկասի իրավիճակի և երկու երկրների, ինչպես նաև ավելի լայն տարածաշրջանի հետ ԵՄ-ի հարաբերությունները զարգացնելու վրա։ Քննարկումն անկեղծ և արդյունավետ էր։ Մենք դիտարկեցինք հարցերի ողջ փաթեթը։ Մանրամասն քննարկել ենք հումանիտար հարցերը, այդ թվում՝ ականազերծման, պահվող անձանց ազատ արձակելու և անհետ կորած անձանց ճակատագիրը պարզելուն ուղղված ջանքերը»,- ասված է Միշելի հայտարարության մեջ։
    Հայտարարության մեջ Շառլ Միշելը ներկայացրել է արդյունքները, որոնց հասել են քննարկումների ընթացքում։
    «Սահմանային հարցեր
    Առաջիկա օրերին միջպետական սահմանին տեղի կունենա սահմանային հանձնաժողովների առաջին համատեղ նիստը։ Այն կանդրադառնա բոլոր հարցերին, որոնք վերաբերվում են սահմանազատմանը և կայուն իրավաճակի լավագույնս ապահովմանը։
    Հաղորդակցություններ
    Ղեկավարները համակարծիք էին, որ անհրաժեշտ է առաջ գնալ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում։ Նրանք համաձայնության եկան տարանցման կարգավորման սկզբունքների վերաբերյալ՝ արեւմտյան Ադրբեջանի եւ Նախիջեւանի, Ադրբեջանի տարածքով՝ Հայաստանի տարբեր մասերի, ինչպես նաեւ երկու երկրների հաղորդակցության ենթակառուցվածքների միջոցով միջազգային բեռնափոխադրումների շուրջ:
    Նրանք համաձայնության եկան սահմանների կառավարման, անվտանգության, հողի վճարների, ինչպես նաեւ մաքսային սկզբունքների շուրջ միջազգային բեռնափոխադրումների համատեքստում:
    Փոխվարչապետներն այս աշխատանքն առաջ կտանեն առաջիկա օրերին։
    Խաղաղության պայմանագիր
    Ղեկավարները պայմանավորվեցին առաջ տանել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ապագա խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները, որով կարգավորվելու են միջպետական հարաբերությունները։ Առաջիկա շաբաթների ընթացքում ԱԳ նախարարների գլխավորած թիմերը առաջ կտանեն այս գործընթացը։ Սրան ի լրումն շեշտել եմ երկու ղեկավարներին, որ անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը:
    Սոցիալ-տնտեսական զարգացում
    ԵՄ-ն երկու կողմերի հետ կշարունակի Տնտեսական խորհրդատվական խմբի աշխատանքը, որը նպատակն է տնտեսական զարգացման ապահովումը` ի շահ երկու երկրների եւ նրանց բնակչության»:
    ✓ Միշելի հայտարարությունը, ի տարբերություն Հայաստանի կառավարության հաղորդագրության, շատ ավելի առարկայական է, դրանով հանդերձ` հրապարակ է բերում մի քանի հարցեր։
    • «Ղեկավարները համակարծիք էին, որ անհրաժեշտ է առաջ գնալ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում։ Նրանք համաձայնության եկան տարանցման կարգավորման սկզբունքների վերաբերյալ՝ արեւմտյան Ադրբեջանի եւ Նախիջեւանի, Ադրբեջանի տարածքով՝ Հայաստանի տարբեր մասերի, ինչպես նաեւ երկու երկրների հաղորդակցության ենթակառուցվածքների միջոցով միջազգային բեռնափոխադրումների շուրջ»:
    Այս դրույթը լրացուցիչ պարզաբանման կարիք ունի։
    Մասնավորապես, Հայաստանի կառավարությունը պետք է պարզաբանի` տարանցման կարգավորման ի՞նչ սկզբունքների մասին է խոսքը, արդյո՞ք փակված է, այսպես կոչված, միջանցքի թեման, թե՞ այն դարձյալ օրակարգում է։
    Հստակ պետք է ամրագրվի, որ տրանսպորտային կապերի ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հաշվին։
    • Ակնհայտ է, որ Փաշինյանն ու Ալիեւը համաձայնության չեն եկել ԼՂ կարգավիճակի հարցում։ Միշելի «անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը» ձևակերպումն, ըստ էության, կանխորոշում է ԼՂ կարգավիճակի հարցում նշաձողի էական իջեցում ու, ըստ էության, ինստիտուցիոնալ երաշխիքներ չի ստեղծում ԼՂ անգամ քաղաքական ինքնավարության համար։
    Ես ու իմ քաղաքական թիմը մնում ենք այն կարծիքին, որ հայ- ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը պետք է երկփուլ լինի, ընդ որում` առաջին փուլում պետք է առկախել ԼՂ կարգավիճակի լուծումը։ Հմուտ դիվանագիտության պարագայում դա միանգամայն իրատեսական է, մանավանդ, որ ռուսական միջնորդությունը ենթադրում է նման հնարավորություն։