✅ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը ունի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հաստատված նախագիծ․ ՀՀ արդարադատության նախարարություն
📌 Նախագծում «առկա են դրույթներ, որոնք վերաբերում են՝
— պետության կառավարման ձևին,
— նախագահի լիազորությունների շրջանակին,
— Սահմանադրության 2-րդ և 3-րդ գլուխների տարանջատումը վերացնելուն և սոցիալական, տնտեսական ու մշակութային հիմնական իրավունքները մարդու հիմնական իրավունքների գլխում ամրագրելուն,
— Սահմանադրությամբ պետական և, հատկապես, ինքնավար մարմինների ստեղծման հնարավորությանը և դրանց կարգավիճակին,
— մի շարք պաշտոնների համար առաջադրվող քաղաքացիության և նստակեցության ցենզերին,
— Սահմանադրությամբ մասնավոր իրավունքի սուբյեկտներին պետական մարմինների լիազորությունների պատվիրակման հնարավորությունը նախատեսելուն»,- «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են նախարարությունից։