Author: Telegram

  • ՍԱՏՄ-ը հերքում է «Ռոսսելխոզնադզոր»-ի պնդումներըՌուսաստանի անասնաբուժական և բուսա…

    ՍԱՏՄ-ը հերքում է «Ռոսսելխոզնադզոր»-ի պնդումները

    Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության՝ «Ռոսսելխոզնադզոր»-ի, և Հայաստանի սննդի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) մասնագետների կողմից հուլիսի 14-21-ը հայկական կաթնամթերքի չորս կազմակերպություններում համատեղ ստուգման ընթացքում հիվանդ կենդանիների կաթի օգտագործման, ինչպես նաև այլ երկրներից ներմուծված հումքի կիրառման հիմնավորումներ չեն հայտնաբերվել:
    «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարել էր, որ թույլ չի տվել Ռուսաստանի շուկայում իրացնել Հայաստանից ներմուծված կաթնամթերքը՝ համարելով ոչ անվտանգ։
  • Երբ կանոնները փոխվում են՝ ոչ բոլորի համարՄեկ տարի առաջ «Առավոտը» ստիպված հեռացա…

    📰 Երբ կանոնները փոխվում են՝ ոչ բոլորի համար

    Մեկ տարի առաջ «Առավոտը» ստիպված հեռացավ Մամուլի շենքից, քանի որ պետական գույքի անհատույց տրամադրման համակարգը, ըստ կառավարության, պետք է ամբողջությամբ փոխարինվեր վարձակալական մոդելով։ Սակայն այսօր նույն կառավարությունը մեկ այլ լրատվամիջոցի անհատույց օգտագործման իրավունքով տարածք է տրամադրում՝ ստեղծելով երկակի չափանիշների տպավորություն։

    «Առավոտի» վարքականոնի համաձայն՝
    թերթը չի քննադատում այլ լրատվամիջոցների և չի պարզում հարաբերություններ նրանց հետ։ Ուստի խնդիրը ոչ թե կոնկրետ լրատվամիջոցի, այլ պետական քաղաքականության հետևողականության և հավասարության մեջ է․ եթե պետությունն աջակցում է մեդիա ոլորտին, ապա դա պետք է իրականացվի թափանցիկ, հստակ և բոլոր լրատվամիջոցների համար հավասար չափորոշիչներով։
    Աննա Իսրայելյան

    aravot.am | @aravot
  • «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանի գործով հանրային մեղադր…

    🔹«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանի գործով հանրային մեղադրող Արթուր Դանիելյանը միջնորդեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը փոխել և կիրառել 1 միլիարդ դրամ գրավ, բացակայելու արգելք ու վարչական հսկողություն՝ էլեկտրոնային սարքերի միջոցով
  • Вечером 17 июля в Инспекционный орган по контролю за качеством пищевых продуктов…

    Вечером 17 июля в Инспекционный орган по контролю за качеством пищевых продуктов и медикаментов поступило сообщение от Национального центра по контролю и профилактике заболеваний  о том, что 10 граждан обратились в Национальный центр инфекционных заболеваний и Институт хирургии им. Микаэляна с диагнозом «острая кишечная инфекция».
    Эпидемиологическое расследование показало, что все пациенты 14 июля участвовали в приеме, организованном в посольстве Франции в Армении по случаю Национального праздника Французской Республики — Дня взятия Бастилии, во время которого они наслаждались шведским столом во дворе, в частности, «шаурмой», пиццей «Пепперони», шашлыком из свинины на шпажках, курицей, клубникой и морепродуктами — лососем, брускеттой.
    По сообщению Арменпресс со ссылкой на КРОУ, были незамедлительно приняты меры для выяснения места приобретения продуктов, предназначенных для приема.
    Вечером 23 июля было получено письмо из посольства Франции в Армении, согласно которому угощение было организован ереванским отелем «Армения Марриотт».

  • Азербайджанский парламент отверг призыв Комитета конгресса США о безоговорочном …

    Азербайджанский парламент отверг призыв Комитета конгресса США о безоговорочном освобождении армянских пленных
    В заявлении сказано, что «эти люди не являются военнопленными или политическими заключенными».
    Парламент утверждает, что «армяне привлечены к уголовной ответственности за совершение военной агрессии, военных преступлений, насильственного исчезновения, пыток, террористических и других преступлений»
    Кроме того, заявление было расценено в качестве «грубого пренебрежения нормами и принципами международного права».

    @reartsakh

    Re:public of Artsakh

    Комитет Палаты представителей США призвал Азербайджан освободить армянских пленных
    44 голосами “за” и при 7 “против” проголосовали за то, чтобы призвать Азербайджан к немедленному и безоговорочному освобождению всех армянских пленных, приняв поправку к законопроекту…

  • Ռոսսելխոզնադզորի և ՍԱՏՄ-ի համատեղ ստուգումներով հայկական 4 կաթնամթերք արտադրող ը…

    Ռոսսելխոզնադզորի և ՍԱՏՄ-ի համատեղ ստուգումներով հայկական 4 կաթնամթերք արտադրող ընկերություններում հիվանդ կենդանիների կաթի կամ ներմուծված հումքի կիրառման հիմնավորումներ չեն հայտնաբերվել։ Այս մասին հայտնել է Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը՝ արձագանքելով Ռուսաստանի արգելքների մասին հայտարարությանը։
  • Հունգարիայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինն արդեն մատուցում է հյուպատոսակ…

    Հունգարիայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինն արդեն մատուցում է հյուպատոսական ծառայություններ՝ լիարժեք ծավալով: Այսօր առաջին անգամ տրամադրվեց ՀՀ մուտքի արտոնագիր:
  • #Что приготовить на ужинКонечно, фасоль по рецепту армянского блогера. Кстати, в…

    #Что приготовить на ужин
    Конечно, фасоль по рецепту армянского блогера. Кстати, в наше время практически у всего населения имеются проблемы с инсулинрезистентностью, которая грозит диабетом. Зеленая фасоль в таком случае — одно из лучших средств избежать болезни.
    Подписаться на Анив Армения

  • Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հերքել է «Ռոսսելխոզնադզոր»-…

    Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հերքել է «Ռոսսելխոզնադզոր»-ի պնդումը, թե Հայաստանում կատարված ստուգումների արդյունքում պարզվել է, որ արտադրվող կաթնամթերքի մեջ օգտագործվել է հիվանդ կենդանիների կաթ։  
    Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը՝ Ռոսսելխոզնադզոր»-ը,  հուլիսի 24-ին հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ սահմանափակում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը Ռուսաստան։ «Ռոսսելխոզնադզոր»-ն այդ որոշումը հիմնավորել էր նրանով, թե իբր Հայաստանում կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող մի շարք ընկերություններում իրականացված ստուգումների արդյունքներով պարզվել է, որ արտադրված կաթնամթերքի մեջ օգտագործվել է հիվանդ կենդանիների կաթ։
    ՍԱՏՄ-ն, արձագանքելով «Ռոսսելխոզնադզոր»-ի հայտարարությանը, հայտնել է, որ Տեսչական մարմինը ստուգումների տարեկան ծրագրի շրջանակում, ինչպես նաև սպառողներից ստացված բողոքների հիման վրա, մշտապես վերահսկողական միջոցառումներ է իրականացնում Հայաստանում արտադրվող կաթնամթերքի բոլոր արտադրամասերում։
    «Ստուգումների արդյունքում անհամապատասխանություններ հայտնաբերվելու դեպքում Տեսչական մարմնի կողմից կասեցվում է տվյալ արտադրամասի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը, իսկ վտանգավոր խմբաքանակները հանվում են շրջանառությունից և ոչնչացվում։
    Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության՝ Ռոսսելխոզնադզորի, և ՍԱՏՄ-ի մասնագետների կողմից ս/թ հուլիսի 14-ից 21-ը հայկական կաթնամթերքի չորս կազմակերպություններում համատեղ իրականացված վերահսկողության արդյունքները ռուսական կողմը թեև դեռ չի տրամադրել, սակայն կարող ենք տեղեկացնել, որ այդ արտադրամասերի կողմից հիվանդ կենդանիների կաթի օգտագործման, ինչպես նաև այլ երկրներից ներմուծված հումքի կիրառման հիմնավորումներ ստուգման ընթացքում չեն հայտնաբերվել:
    Ըստ ներկայացված փաստաթղթերի՝ արտադրության մեջ օգտագործվող հումքն անցել է լաբորատոր ստուգում և եղել է անվտանգ:
    Տեսչական մարմինը հետևողական է, որպեսզի սննդամթերքի արտադրության ողջ շղթան համապատասխանի սննդամթերքի անվտանգության մասին իրավական ակտերով սահմանված պահանջներին»,- ասված է ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ։
  • «Զոլոտայա Կորոնա» ծառայությունը դադարեցրել է ՌԴ-ից Հայաստան և այլ երկրներ գումար…

    «Զոլոտայա Կորոնա» ծառայությունը դադարեցրել է ՌԴ-ից Հայաստան և այլ երկրներ գումարների փոխանցումները
    📖 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ