Հիշում ե՞ք, որ դատարանը անվավեր էր ճանաչել կարմիր գծերի թանկացման որոշումը։
Պարզվում ա, որ դա վերաբերվում ա միայն 2025 թվականին, ու նաև որոշվել ա, որ էդ գումարները քաղաքացիներին չեն վերադարձվելու։
Այսինքն 2024 թվականին որոշում ա ընդունվել 2025-ին կարմիր գծերը թանկացնելու մասին, ավագանու անդամները դիմել են դատարան դա չեղյալ համարելու ու քաղաքացիների գումարները վերադարձնելու համար, դատարանը չեղյալ ա համարել էդ որոշումը, բայց գումարները չպիտի հետ տան։
Հետո 2025-ին քաղաքապետարանը կրկին որոշում ա ընդունել որ արդեն 2026-ին թանկանան ու դատարանի նախորդ որոշումը դրա վրա չի ազդում։
Այսինքն ամեն տարի կարող են նույն որոշումը ընդունել ու մենք ամեն տարի պիտի դիմենք դատարան, որ էդ որոշումը չեղյալ համարվի, բայց անգամ էդ դեպքում դատարանը նույն ձև կարող ա որոշել էդ գումարները չտալ։
Արդյունքում անհիմն թանկացման օրենքը և գործում ա և դատարանի կողմից անվավեր ա ճանաչվում։))
Սենց быдло, գցող պետություն էլ ո՞րտեղ կա։