Պուտինը շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ և հաջող…

Պուտինը շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ և հաջողություն մաղթեց նրան։
Պուտինն անդրադարձավ հայ-ռուսական ապրանքաշրջանառությանը՝ նշելով, որ այն անընդհատ ավելանում է։ Պուտինի խոսքով՝ հայկական գյուղատնտեսական ապրանքները հասնում են ռուսաստանյան շուկաներ։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ուրախ է՝ ընտրվելուց հետո անմիջաես հանդիպում է Պուտինին։
«Հայ-ռուսական հարաբերություններում կան քննարկվող և չքննարկվող հարցեր։ Մասնավորապես, չքննարկվող է հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ «որևէ մեկը Հայաստանում դրա կարևորությունը կասկածի տակ չի դնում»։
Նիկոլ Փաշինյանը նաև շեշտեց, որ պետք է ազդակ տալ համագործակցությանը ռազմատեխնիկական ոլորտում։
Նա գոհունակությամբ ընդգծեց Հայաստան այցելող ռուս զբոսաշրջիկների մեծ թիվը։
Փաշինյանը նաև ասաց, որ Հայաստանի ղեկավարությունն ու ժողովուրդը բարձր գնահատեցին ՀՀ-ի ներքաղաքական ճգնաժամի հարցում Ռուսաստանի հավասարակշռված, չեզոք քաղաքականությունը։
civilnet.am

Քաղաքապետարանի շենքը շրջափակված է. պահանջում են Տարոն Մարգարյանի անհապաղ հրաժարա…

Քաղաքապետարանի շենքը շրջափակված է. պահանջում են Տարոն Մարգարյանի անհապաղ հրաժարականը https://www.youtube.com/watch?v=QQRWtAI2pLE

Տ. Մարգարյանին թույլ չենք տալու դուրս գալ քաղաքապետարանից. շրջափակել են քաղաքապետարանը

Տարոն Մարգարյանին թույլ չենք տալու դուրս գալ քաղաքապետարանից. ցուցարարները շրջափակել են Երեւանի քաղաքապետարանի շենքը

Премьер-министр Армении Никол Пашинян посетил армянскую церковь «Сурб Саргис» в …


Премьер-министр Армении Никол Пашинян посетил армянскую церковь «Сурб Саргис» в Адлере.
У церкви собрались более 400 армян.
Вы помните, чтобы так встречали главу Армении где-то?

Леонтьев попросил прощения у ПашинянаПресс-секретарь Роснефти Михаил Леонтьев на…

🔥🔥🔥Леонтьев попросил прощения у Пашиняна
Пресс-секретарь Роснефти Михаил Леонтьев написал письмо на имя премьер-министра Армении Никола Пашиняна с извинениями за свои высказывания в адрес армянского народа.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլ…

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգրեթ Ֆարնուորթին: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, կառավարության կազմավորման գործընթացին և հայ-բրիտանական հարաբերություններին առնչվող մի շարք հարցերի: 
Վարչապետ Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև փոխգործակցության հետագա զարգացումը քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ՀՀ նոր իշխանությունները շահագրգռված են բրիտանական ներդրումների ու կապիտալի ներգրավմամբ և ավելացրել, որ կառավարության նոր ծրագրում հստակ ձևակերպված են լինելու մեր երկրի զարգացման ուղիներն ու տեսլականը: Վարչապետի խոսքով՝ իշխանությունների քայլերն ուղղված են լինելու բիզնես միջավայրի շարունակական բարելավմանը, այդ թվում` ներդրումների պաշտպանվածության բարձրացմանը: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Հայաստանում առհասարակ, և մասնավորապես, բրիտանական ներդրումները դիվերսիֆիկացնելու կարևորությունը։ «Մենք վճռական ենք մեր կողմից նախանշված նպատակները, ծրագրերն ու միջոցառումները կյանքի կոչելու համար, իսկ կառավարությունը, յուրաքանչյուր քայլ իրականացնելիս, հաշվետու է լինելու հասարակությանը»,- ընդգծել է վարչապետը: 
Դեսպան Ֆարնոուրթը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և նշել, որ բրիտանական կառավարությունը պատրաստ է կոնկրետ քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Դեսպանն իր երկրի աջակցությունն է հայտնել ՀՀ կառավարության բարեփոխումների ծրագրին, այդ թվում՝ կառավարման համակարգի, բիզնես միջավայրի բարելավման, ժողովրդավարության ամրապնդման, դատաիրավական համակարգի արդիականացման և այլ ուղղություններով: Տիկին Ֆարնուորթը կարևորել է նաև տնտեսական կապերի ամրապնդումը և ավելացրել, որ նախատեսվում է բրիտանացի գործարարների այցը Հայաստան, որի ընթացքում նրանք կծանոթանան մեր երկրի ներդրումային միջավայրին և հայ գործընկերների հետ կքննարկեն ներդրումների իրականացման հնարավորությունները: 
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը, տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակին, Հայաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: 

В Тбилиси несколько тысяч человек, преимущественно молодежь, вышли протестовать …


В Тбилиси несколько тысяч человек, преимущественно молодежь, вышли протестовать против рейдов в ночных клубах. Никол Пашинян уже заявил, что не имеет никакого отношения к этим протестам.

«Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության ղեկավար Անդրիաս Ղուկասյանը խոսում է իր նկատմամբ…

«Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության ղեկավար Անդրիաս Ղուկասյանը խոսում է իր նկատմամբ հարուցված քրեական գործի, Հայաստանում քաղբանտարկյալների խնդրի մասին։
https://m.youtube.com/watch?v=F8TWH74cVFQ

Սարի թաղից մինչև Թավշյա հեղափոխություն․ զրույց Անդրիաս Ղուկասյանի հետ

«Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության ղեկավար Անդրիաս Ղուկասյանը խոսում է իր նկատմամբ հարուցված քրեական գործի, Հայաստանում քաղբանտարկյալների խնդրի մասին։ Մայիսի 7…

17 նախարարություններից առայժմ նշանակված ղեկավարներ ունեն 4-ը: Չի նշանակվել նաեւ …

17 նախարարություններից առայժմ նշանակված ղեկավարներ ունեն 4-ը: Չի նշանակվել նաեւ 2 փոխվարչապետներից երկրորդը:
Ըստ Սահմանադրության՝ կառավարությունը պետք է կազմավորվի վարչապետի նշանակումից (տվյալ դեպքում՝ մայիսի 8-ից) հետո 15 օրում: Այսինքն՝ մինչեւ ամսի 23-ը Ն. Փաշինյանը պիտի կազմի իր կառավարությունը: hetq.am