Author: Telegram

  • Как Армению сдал, полетел в Америку как беженец на обычном рейсе.Убежище просить…

    Как Армению сдал, полетел в Америку как беженец на обычном рейсе.
    Убежище просить будет!
    #сарказм

  • Պարկուճներ, դանակ, արնանման հետքեր. բացառիկ կադրեր կրակոցների դեպքի վայրից. ՈւՂԻ…

    Պարկուճներ, դանակ, արնանման հետքեր. բացառիկ կադրեր կրակոցների դեպքի վայրից. ՈւՂԻՂ ՀԵՌԱՐՁԱԿՈւմ
    https://www.youtube.com/watch?v=LN-cDJWFX9c

    ՀՐԱՏԱՊ. Երեւանում կրակոցների հետեւանքով կա 1 զոհ եւ 6 վիրավոր

    Հետևե՛ք NEWS.am-ին սոցիալական ցանցերում՝
    Telegram — https://t.me/newsamarm
    Facebook — https://www.facebook.com/newsamarm/
    Twitter — https://twitter.com/NEWSam_English
    Instagram — https://www.instagram.com/news.am/
    NEWS.am Style — https://www.youtube.com/@NEWSamStyle1…

  • #ԲիզնեսՍտորագրվել է «Koreez–Telcell–Physmath» մրցույթի համագործակցության հուշագ…

    💼 #Բիզնես
    Ստորագրվել է «Koreez–Telcell–Physmath» մրցույթի համագործակցության հուշագիր
    📚 «Կորիզ» կրթական ծրագիրը, Ֆիզմաթ դպրոցը և Telcell-ը ազդարարել են համադպրոցական մաթեմատիկական մրցույթի ընդլայնված մեկնարկը։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • Первопрестольный Святой Эчмиадзин опубликовал кадры с епископского собрания в А…

    🇦🇲⛪️ Первопрестольный Святой Эчмиадзин опубликовал кадры с епископского собрания в Австрии
    Стало известно, что в заседании принимают участие 25 иерархов Армянской Апостольской Церкви, среди которых также представители Иерусалимского и Константинопольского патриархатов.
    Напомним, из Армении в Санкт-Пёльтен отправились двое епископов. При этом выезд из страны для Католикоса всех армян и еще восьми епископов был ограничен следственными органами.
    @alphanewsam
    Подписка на Alpha News
    ВК Дзен Сайт TikTok FacebookInstagramYouTube X/twitter

  • Երեկ Հակակոռուպցիոն դատարանում ԻՍՎ 18-հոգանոց անձնակազմի զոհվելու դեպքով դատակա…

    ⚖️ Երեկ Հակակոռուպցիոն դատարանում ԻՍՎ 18-հոգանոց անձնակազմի զոհվելու դեպքով դատական նիստում հարցաքննվեց 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի՝ մարտական պատրաստության գծով տեղակալ, փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի հետ նույն մեքենայում գտնված զինծառայող Երվանդ Արմանի Իսկանդարյանը, որը մինչ այս պահը դատակոչված միակ վկան է, որը պնդում է՝ հարվածից առաջ ինքն օդում ԱԹՍ չի տեսել եւ չի լսել։
    🔸 Երվանդ Իսկանդարյանը նշված օրը եղել է մեղադրյալ Վերանյանի «Պիկապի» թափքում՝ որպես դիտորդ։ Այսինքն՝ նրա գործառույթը եղել է դիտարկել ճանապարհը, օդը, եւ որեւէ ռիսկի դեպքում տեղյակ պահել։ Իսկ «Պիկապը» եղել է զորքի ավտոշարասյան վերջապահը։
    🗣 Իսկանդարյանն ասաց, որ թեեւ լսել է, որ Վերանյանին հայտնել են օդում ԱԹՍ-ի առկայության մասին, այդուհանդերձ, ինքը այն չի տեսել երկնքում։
    ԻՍՎ անձնակազմի զոհվելու գործով հարցաքննված վկաներից միայն մեկն է պնդում՝ հարվածից առաջ օդում ԱԹՍ չի տեսել
    ⚖️ 44-օրյա պատերազմի ժամանակ Իշխանաձորի խաչմերուկում ԻՍՎ 18-հոգանոց անձնակազմի զոհվելու դեպքով դատական նիստում օրերս հարցաքննվել են ականատես Շալիկո Եղիազարյանն ու պատերազմի ժամանակ ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետ Արմեն Վարդանյանը։ 🗣 «Էն ականատեսն ենք եղել, որ էդքան…

    ԻՍՎ անձնակազմի զոհվելու գործով հարցաքննված վկաներից միայն մեկն է պնդում՝ հարվածից առաջ օդում ԱԹՍ չի տեսել — Infocom

    44-օրյա պատերազմի ժամանակ՝ 2020 թվականի հոկտեմբերի 9-ին Իշխանաձորի խաչմերուկում հակառակորդի անօդաչու թռչող սարքը հարվածել է Մեղրու զորամասի ինժեներասակրավորական վաշտի անձնակազմի «Ուրալին»․ զոհվել է 18 զինծառայող, 1-ը ստացել մարմնական վնասվածքներ։ Այդ դեպքի…

  • «Առաջարկ Հայաստանին» նախագծի շրջանակներում ներկայացնում ենք նախկին Արտգործնախարա…

    «Առաջարկ Հայաստանին» նախագծի շրջանակներում ներկայացնում ենք նախկին Արտգործնախարար Արա Այվազյանի վերլուծությունը
    «Խաղաղության խաչմերուկ» գաղափարը, որը առաջ է մղվում կառավարության կողմից, ներկայացվում է որպես Հայաստանի ապագայի ռազմավարական տեսլական՝ հաղորդակցությունների բացում, շրջափակումների վերացում և մեր երկրի վերածում տարածաշրջանային կապող հանգույցի։ Անվիճելի է, որ փոքր պետությունները շահում են բաց սահմաններից և տնտեսական փոխկապակցվածությունից։ Սակայն քաղաքականությունը գնահատվում է ոչ թե գեղեցիկ մտադրություններով, այլ այն պայմաններով, որոնցում այն իրականանում է։
    «Խաղաղության խաչմերուկը» ենթադրում է, որ Հայաստանը դառնում է նախաձեռնող և գործընթացների կարգավորող կողմ, սահմանում կանոններ, ապահովում հավասարակշռություն և վերահսկում է իր տարածքով անցնող հաղորդակցությունները։ Իրականությունը, սակայն, այժմ այլ է։ Հայաստանը ոչ թե վերահսկվող խաչմերուկի ճարտարապետ է, այլ պետություն, կանգնած խաչմերուկի վրա՝ իր շուրջը փոխված ուժերի հարաբերակցությամբ և դեռևս պատերազմական ցնցումներից չապաքինված անվտանգային համակարգով։ Նախագծի լեզուն խոսում է հնարավորությունների մասին, մինչդեռ իրականությունը թելադրում է սահմանափակումներ։ Եվ հենց այս հակասությունն է պահանջում սթափ և հստակ ընկալում։
    2020 թվականի պատերազմից հետո Հարավային Կովկասում ուժերի հարաբերակցությունը հիմնովին փոխվեց։ 2023 թվականին Արցախում հայկական ներկայությունը փաստացի դադարեց, և Ադրբեջանն էլ ավելի ամրապնդեց դիրքերը, խորացնելով Թուրքիայի հետ սերտ ռազմավարական համագործակցությունը։
    Այս իրողությունների պայմաններում «խաչմերուկի» մասին խոսելը պահանջում է ճշգրիտ հաշվարկ և ընդգծված իրականության ըմբռնում։ Խաչմերուկը ենթադրում է ոչ միայն ճանապարհների հատում, այլ դրանց նկատմամբ լիակատար վերահսկողություն, կանոններ սահմանելու կարողություն և անվտանգությունը ապահովելու հստակ մեխանիզմներ։ Եթե պետությունը չունի բավարար ինստիտուցիոնալ կայունություն և պաշտպանական հստակ հաշվարկ, խաչմերուկը վերածվում է տարանցիկ տարածքի, որտեղ արտաքին ուժերը որոշում են հիմնական իրադարձությունների հունը։
    Հայաստանը ներկայումս ակտիվ բանակցություններ է վարում տարբեր միջազգային հարթակներում՝ ներառյալ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբ, միաժամանակ վերաիմաստավորելով իր հարաբերությունները Ռուսաստանի հետ և իր դերակատարությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում։ Արտաքին քաղաքականության շտկումը բնական և անհրաժեշտ գործընթաց է, սակայն այն չի կարող փոխարինել հստակ ձևակերպված ազգային ռազմավարությանը։ Խաղաղության պայմանագիրը կարևոր է, բայց փաստաթուղթը դեռ չի նշանակում համակարգային խաղաղություն։ Կայուն խաղաղությունը կառուցվում է իրավական ամրագրումների, փոխադարձ պարտավորությունների, ուժային հավասարակշռության և վստահելի երաշխիքների վրա։
    Սակայն ամենակարևոր հարցը ներքին է։ Հայաստանը կանգնած է պետականության որակի քննության առջև։ Արդյո՞ք ունակ ենք կառուցել ինստիտուցիոնալ պետություն, որտեղ անվտանգությունը, դիվանագիտությունը և տնտեսությունը համահունչ են մեկ ռազմավարական տրամաբանության ներքո։ Ժողովրդագրական անկումը, արտագաղթը և հասարակական բևեռացումը խոցելի են դարձնում պետական կայունության հիմքերը։ Պետությունը, որը կորցնում է իր մարդկային ռեսուրսը և հասարակական համախմբվածությունը, չի կարող դառնալ վստահելի տարածաշրջանային հանգույց։
    Հակադրությունը խաղաղության և պատերազմի միջև չէ
    Հակադրությունը խաղաղության և պատերազմի միջև չէ։ Հակադրությունը պատրանքի և պատասխանատվության միջև է։ Պատրանքը համոզվածությունն է, որ տնտեսական ինտեգրացիան ինքնին կլուծի անվտանգային խնդիրները։ Պատասխանատվությունը՝ դա գիտակցումն է, որ նախ անհրաժեշտ է ամրապնդել ինստիտուտները, վերակառուցել պաշտպանական կարողությունները և ձևակերպել հստակ ազգային օրակարգ, և միայն հետո աշխարհագրական դիրքը վերածել իրական առավելության։
    Հայաստանը այսօր իսկապես գտնվում է խաչմերուկում՝ տարածաշրջանային քաղաքականության սուբյեկտ լինելու և օբյեկտ դառնալու միջև, վերականգման և զարգացման ռազմավարության և գոյատևման մարտավարության միջև։ Այս գիտակցմամբ մենք մոտենում ենք առաջիկա ընտրություններին։ Ընտրությունը լինելու է ոչ թե անհատների, այլ պետության որակի մասին, ոչ թե հռետորաբանության, այլ ռազմավարության մասին, ոչ թե արագ լուծումների խոստումների, այլ երկարաժամկետ պատասխանատվության մասին։
    Շարունակությունը կարդալ այստեղ

  • Минздрав Армении сообщил о состоянии раненых в ходе перестрелки в ЕреванеСемь че…

    ❗️Минздрав Армении сообщил о состоянии раненых в ходе перестрелки в Ереване
    Семь человек были госпитализированы в результате инцидента, произошедшего в среду в Районе Ачапняк, сообщает Минздрав Армении.
    “Состояние здоровья троих оценивается как крайне тяжелое, а троих — как тяжелое. Один человек скончался”, — говорится в сообщении.
    @newsarmenia

  • Азербайджанцы свободно посещают Армению и продвигаются по нашей территории! Элек…

    Азербайджанцы свободно посещают Армению и продвигаются по нашей территории!
    Электорат Пашиняна одобряет
    🚩SisMasis〽️ @sisumasis

  • А какую кухню больше любите вы?Благодаря сохранению гастрономического культурног…

    💁🏼‍♀️А какую кухню больше любите вы?
    Благодаря сохранению гастрономического культурного наследия, устойчивому территориальному развитию и экономической устойчивости общин, Армения присоединилась к платформе «Мировой гастрономический регион» в качестве кандидата на премию 2028 года.
    Армения первой в Кавказском регионе подала заявку на это международное признание, которое координируется Международным институтом гастрономии, культуры, искусств и туризма (IGCAT).
    Кандидатура 2028 года предоставляет международную площадку для представления богатой пищевой культуры Армении, ее креативности и приверженности формированию устойчивых, инклюзивных и ориентированных на будущее продовольственных систем, одновременно укрепляя сотрудничество между институтами, общинами и гастрономической сферой.
    🔸🔸🔸🔸🔸🔸🔸

    🔁💬Իսկ դուք ո՞ր երկրի խոհանոցն եք ավելի շատ սիրում🍽Գաստրոնոմիական մշակութային ժառանգության պահպանման, կայուն տարածքային զարգացման և համայնքահեն տնտեսական դիմակայունության շնորհիվ Հայաստանը միացել է «Գաստրոնոմիայի համաշխարհային տարածաշրջան» հարթակին՝ որպես 2028 թվականի մրցանակի թեկնածու։
    Հայաստանը Կովկասի տարածաշրջանից առաջինն է, որը դիմել է այս միջազգային ճանաչմանը, որը համակարգվում է Գաստրոնոմիայի, մշակույթի, արվեստների և զբոսաշրջության միջազգային ինստիտուտի (IGCAT) կողմից։
    2028 թվականի թեկնածությունն ապահովում է միջազգային հարթակ՝ ներկայացնելու Հայաստանի հարուստ սննդային մշակույթը, ստեղծարարությունը և կայուն, ներառական ու ապագային ուղղված սննդային համակարգերի ձևավորման հանդեպ հանձնառությունը՝ միաժամանակ ամրապնդելով համագործակցությունը ինստիտուտների, համայնքների և գաստրոնոմիական ոլորտի միջև։

    Բամբասանքն ինքն իրեն չի պատմի. Բաժանորդագրվե՛ք 🤫 Сплетни сами себя не расскажут — подписывайся!