Category: Առաջին Զանգ

  • Ալիևը չի մասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին Ս…

    🇦🇿🇷🇺 Ալիևը չի մասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին Սանկտ Պետերբուրգում խիտ աշխատանքային գրաֆիկի պատճառով
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • «Մենք կարծում ենք, որ ավելի լավ է հոգ տանել մեր հայրերի և մայրերի մասին, այլ ոչ…

    🇺🇸🇺🇦 «Մենք կարծում ենք, որ ավելի լավ է հոգ տանել մեր հայրերի և մայրերի մասին, այլ ոչ թե նրանց ողջ գումարներն ուղարկել Ուկրաինա». ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենս
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Տեր Վրթանեսի առողջությանն այս պահին վտանգ չի սպառնում Տեր Վրթանեսի առողջության …

    ❗️ Տեր Վրթանեսի առողջությանն այս պահին վտանգ չի սպառնում
    📣 Տեր Վրթանեսի առողջության հետ կապված վտանգն արդեն անցյալում է։ Այդ մասին հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։
    🗣️ «Այսօր տեսակցեցի Տեր Վրթանեսին՝ փոխանցելով քաջառողջության ձեր բյուր մաղթանքները։ Վտանգն արդեն անցյալում է: Մաղթենք Տեր Հորը շուտափույթ ապաքինում:
    🔴 Շնորհակալություն ձեր աղոթքների համար»,– գրել է նա։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • «Խուլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդն Օպերայի և …

    ⚡️⚡️⚡️ «Խուլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդն Օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է». Գառնիկ Դանիելյան
    🌐 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «Դեկտեմբերի 18-ին խուլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը ոչ ավել, ոչ պակաս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրենն է:
    🔴 Վերջինիս հանդարտեցնելու փորձ անելու ժամանակ է սրտի կաթված ստացել Տեր Վրթանես Բաղալյանը:
    🔴 Նկատելով սույն անձի պահվածքը՝ տեղում հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել ոստիկանապետ Ղազարյանին (երևում է կից տեսանյութում):
    🔴 Հետաքրքիր է, ի՞նչ գործ ունի մշակութային հաստատության ղեկավարը Մայր Աթոռի մուտքի խոյակի վրա՝ գրոհելու ցուցում տալիս:
    🔴 Այսպե՞ս է վարձահատույց լինում վարչակարգի պարագլխին՝ օպերային թատրոնում իր պաշտոնում մնալու, կամայական պահվածքի վրա աչք փակելու դիմաց: Նշեմ, որ մամուլում շրջանառվում են տեղեկություններ վերջինիս անպարկեշտ պահվածքի մասին:
    🔴 Առանձին կանդրադառնամ նաև այն համայնքապետերին, որոնք մասնակիցն էին դարձել այս խուլիգանությանն ու աչքի ընկան սեփական հայրենակիցներին հայհոյելով, լկտի արտահայտություններ անելով:
    🔴 Բոլորը, ովքեր մասնակիցն են դարձել այս խուլիգանությանը, բացահայտվելու և վաղ թե ուշ պատասխանատվության են ենթարկվելու: Վախեցե՛ք Աստծո դատաստանից:
    🔴 Չի՛ ներվելու մեր Սուրբ եկեղեցին անարգելու և պղծելու փորձ անող որևէ մեկը. լինի իշխանության ներկայացուցիչ, տիրադավ եպիսկոպոս, թե հանուն պաշտոնի ամեն սրբություն ուրացող որևէ անձնավորություն»:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ նիստի ժամանակ շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին՝ Ադր…

    😫 Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ նիստի ժամանակ շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին՝ Ադրբեջանի տարածքով Հայաստան ապրանքների տարանցումը թույլատրելու որոշման, ինչպես նաև երկկողմ առևտրի մեկնարկի համար պայմաններ ստեղծելու համար
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • «Պատասխան պահանջող ծիծաղ» Հենց երկրից դուրս ա գալիս, Լուկաշենկոյի կատակներին չի…

    😕 «Պատասխան պահանջող ծիծաղ»
    ✈️ Հենց երկրից դուրս ա գալիս, Լուկաշենկոյի կատակներին չի կարողանում դիմանալ ու լիաթոք չծիծաղել։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Փաշինյանն այս ամսվա մեջ 2–րդ անգամ մեկնում է Ռուսաստան Դեկտեմբերի 21-ին Սանկտ…

    🛫🇷🇺 Փաշինյանն այս ամսվա մեջ 2–րդ անգամ մեկնում է Ռուսաստան 🇦🇲 Դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում նա կմասնակցի ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստին: 🇷🇺 Դեկտեմբերի 22-ին կկայանա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը: 🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Փաշինյանն այս ամսվա մեջ 2–րդ անգամ մեկնում է Ռուսաստան Դեկտեմբերի 21-ին Սանկտ Պ…

    🛫🇷🇺 Փաշինյանն այս ամսվա մեջ 2–րդ անգամ մեկնում է Ռուսաստան
    🇦🇲 Դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում նա կմասնակցի ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստին:
    🇷🇺 Դեկտեմբերի 22-ին կկայանա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • «Մնացեք ամուր և զորավիգ եղեք ձեր Մայր եկեղեցուն և նրա օծյալ Հայրապետին». Միքայե…

    ⚡️ «Մնացեք ամուր և զորավիգ եղեք ձեր Մայր եկեղեցուն և նրա օծյալ Հայրապետին». Միքայել Սրբազան
    📣 Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նամակը.
    🗣️ «Հույս ունեի, որ իմ նախկին եղբայրների մոտ ամոթն ու պատկառանքը պարզապես ննջել են կամ ժամկետային արձակուրդ են գնացել, սակայն պարզվեց, որ անհույս մահացել են տեղի տալով հանրապետության գլխավոր անամոթի հակաեկեղեցական քաղաքականության աննախադեպ ծավալման:
    🔴 Սակայն ամոթի ու պատկառանքի մահն անգամ պատճառ չէր, որ իջնեին այնքան, որ կանգնեին կարգալույծ (ընդ որում կրկնակի) աբեղայի կողքին և կատարեին վերջինիս ցուցումներն ու հրահանգները:
    🔴 Ցավալի էր տեսնել այդ խայտառակությունը, ինչը չի եղել անգամ 1915 և 1937 ճակատագրական տարիներին:
    🔴 Խնդրում ենք Վեհափառ Հայրապետին, որ անհողդողդ և անսասան մնա կտրելով և դեն նետելով Տիրոջ այգու չորացած տունկերը, քանզի «ընդե՞ր երկիրս խափանեն»:
    🔴 Մեր հիացմունքն ենք հայտնում Մայր Աթոռի օրինապահ միաբանությանը եպիսկոպոսներին և վարդապետներին, քահանայից դասին, սարկավագաց և մեր հավատավոր և հավատարիմ ժողովրդին:
    🔴 Մնացեք ամուր և զորավիգ եղեք ձեր Մայր եկեղեցուն և նրա օծյալ Հայրապետին:
    🔴 Խավարը կանցնի, լույսը կրկին կհաղթի:
    ✏️ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան
    📌 ՀԳ. Ես «Իզմիրլյան» ԲԿ-ում եմ. հետազոտություններից հետո առաջիկա շաբաթ վիրահատվելու եմ: Աղոթեցեք ինձ համար, բայց առավել մեր հայրենիքի և եկեղեցու համար»:
    🗓 20.12.25, 177-րդ օր ապօրինի ազատազրկման:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • «Մենք պատրաստ ենք աշխատել Հայաստանի հետ՝ հանուն խաղաղության, կայունության և բար…

    🇬🇧🇦🇲 «Մենք պատրաստ ենք աշխատել Հայաստանի հետ՝ հանուն խաղաղության, կայունության և բարեկեցության». ՀՀ-ում ՄԹ դեսպան
    🌐 ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլը դեսպանության ֆեյսբուքի էջում Ամանորի կապակցությամբ շնորհավորական տեսաուղերձ է հրապարակել։ Դեսպանը ուղերձը հղել է հայերեն։
    🗣️ «Շնորհավոր Ամանոր։ Տարվա այս պահին սովորաբար մտածում ենք՝ ինչ ենք արել և ինչ ենք ուզում միասին շարունակել նոր տարում:
    🔴 Այս տարի Մեծ Բրիտանիան և Հայաստանը կարևոր քայլ արեցին՝ համաձայնելով մեր հարաբերությունները բարձրացնել ռազմավարական գործընկերության: Բացվեց նաև ՄԲ-ի պաշտպանության բաժինը Երևանում, և մենք ունեցանք նաև նախարարական այցեր՝ ավելի խորացնելով մեր համագործակցությունը։
    🔴 Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի անվտանգությանը, տնտեսական զարգացմանը և կարողությունների ուժեղացմանը՝ կրթության, բիզնեսի, կիբեռանվտանգության և մարդու իրավունքների ոլորտներում։
    🔴 Մեծ Բրիտանիան աշխատում է Հայաստանի կառավարության հետ՝ օգնելու պատրաստվել հաջորդ տարվա կարևոր իրադարձություններին, ներառյալ՝ Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը, ընտրությունները և COP17-ը:
    🔴 Սա լինելու է շատ ակտիվ տարի, և մենք պատրաստ ենք աշխատել Հայաստանի հետ՝ հանուն խաղաղության, կայունության և բարեկեցության։
    🔴 Ցանկանում եմ խաղաղ ու ուրախ տոնական օրեր և հաջողություններով լի Նոր տարի»,- ուղերձում ասում է դեսպանը։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք