Category: Առաջին Զանգ

  • Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների Հայաստանում բն…

    Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների Հայաստանում բնակեցնելու մասին
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
    🇦🇿🇦🇲Երևանի և Բաքվի միջև խաղաղ օրակարգի անշրջելիությունն ապահովելու համար չափազանց կարևոր է վերացնել առկա խոչընդոտները. Բայրամով 🔽Խաղաղության օրակարգի առաջմղումը Հարավային Կովկասում կայունության ամրապնդման, տրանսպորտային փոխկապակցվածության զարգացման և տնտեսական…

  • «Ռոբերտ Քոչարյանը պիտի ազատության մեջ հայտնվի ոչ թե Պուտինի ընկերը լինելու պատճ…

    ℹ️ «Ռոբերտ Քոչարյանը պիտի ազատության մեջ հայտնվի ոչ թե Պուտինի ընկերը լինելու պատճառով, այլ որովհետև ապօրինություն չի գործել»․ Ագնեսա Խամոյան
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս«Փաստ» օրաթերթը գրում է. Ա…

    ⚡️Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս
    🔴«Փաստ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Տիգրանաշեն համայնքում նախաձեռնում է մի շարք կենսական ծրագրեր, որոնք ֆինանսավորվելու են պատգամավորներին փոխանցված պարգևավճարների միջոցներով։ Այս մասին իր տեսաուղերձում հայտնել է խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
    ‼️Նրա փոխանցմամբ՝ առաջնահերթություններից մեկը Տիգրանաշենում գյուղմթերքի շուկայի գործարկումն է, ինչը տեղի բնակիչներին հնարավորություն կտա արդյունավետ իրացնել սեփական աշխատանքով աճեցրած բերքը։
    ❌Բացի տնտեսական բաղադրիչից, ուշադրության կենտրոնում են հայտնվել նաև համայնքի ենթակառուցվածքներն ու երեխաների ժամանցի պայմանները։ Գյուղ կատարած այցելության ընթացքում արձանագրվել է, որ տեղի մանկական խաղահրապարակը թարմացման խիստ կարիք ունի, ինչի հիման վրա որոշում է կայացվել Տիգրանաշենի փոքրիկներին նվիրել նոր ու ժամանակակից խաղահրապարակ։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Երևանի և Բաքվի միջև խաղաղ օրակարգի անշրջելիությունն ապահովելու համար չափազանց կա…

    🇦🇿🇦🇲Երևանի և Բաքվի միջև խաղաղ օրակարգի անշրջելիությունն ապահովելու համար չափազանց կարևոր է վերացնել առկա խոչընդոտները. Բայրամով
    🔽Խաղաղության օրակարգի առաջմղումը Հարավային Կովկասում կայունության ամրապնդման, տրանսպորտային փոխկապակցվածության զարգացման և տնտեսական օգուտներ ստանալու հեռանկարներ է ստեղծում․ ՄԱԿ-ի ԳԱ 81-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:

    «Ադրբեջանը և Հայաստանը դե ֆակտո հասել են խաղաղության․․․ Չափազանց կարևոր է վերացնել մնացած խոչընդոտները, որպեսզի պայմաններ ստեղծվեն արդեն նախաստորագրված երկկողմ համաձայնագրի վերջնական ստորագրման միջոցով կարգավորման գործընթացն ավարտին հասցնելու համար»,- ասել է Ջեյհուն Բայրամովը:

    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • ՀՀ ԲՏԱ և ԱԲ նախարար Դավիթ Թադևոսյանն ու ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը քննարկ…

    🇦🇲🇷🇺ՀՀ ԲՏԱ և ԱԲ նախարար Դավիթ Թադևոսյանն ու ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը քննարկել են երկու երկրների միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգը
    ‼️Հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել իրականացվող ծրագրերին, համագործակցության հետագա հնարավորություններին։

    «Քննարկվել են թվայնացման, նորարարության, տիեզերական գործունեության, կապի և հեռահաղորդակցության ոլորտներում համագործակցության ընթացիկ ուղղությունները և առաջիկա անելիքները»,- հայտնում են գերատեսչությունից։

    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Ռոբերտ Քոչարյանը պահվում է «ԿԳԲ պադվալի» ամենամութ և ամենափոքր խցում«Փաստ» օրաթե…

    🔴Ռոբերտ Քոչարյանը պահվում է «ԿԳԲ պադվալի» ամենամութ և ամենափոքր խցում
    ‼️«Փաստ» օրաթերթը գրում է. Երեկ հերթական դատական նիստին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկայացավ բավականին բարձր տրամադրությամբ, իրեն բնորոշ ձիգ կեցվածքով, կարծես կալանավայրից եկած չլիներ, որտեղ պահվում է արդեն 1 ամիս: Սակայն, մեզ հասած տեղեկություններով, որքան էլ որ նախկին նախագահը իրեն ամուր է պահում, չի բողոքում, իրավիճակն այլ է։
    🔽Առնվազն, ըստ իր մոտ շրջապատի ներկայացուցիչների, լուրջ խնդիր կա կալանքի պայմանների առումով: Ասում են՝ Քոչարյանի նախորդ 3 կալանքները ևս «խաղ ու պար» անվանելը դժվար կլիներ, սակայն այս անգամ այն դժվարությունները, որոնք կրում են նախագահն ու իր որդին, առավել ջանասիրությամբ են կազմակերպվում: Մեզ հասած տեղեկությամբ, կալանքի պայմանները չեն համապատասխանում անգամ օրենքի նվազագույն չափանիշներին։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, նախկին նախագահը պահվում է «ԿԳԲ պադվալի» ամենամութ և ամենափոքր խցում, որտեղ, չնայած, որ այն մենախուց է, կարծես հատուկ տեղադրվել է երկհարկանի մահճակալ՝ 5×3 վրա տարածքն էլ ավելի անհարմարեցնելու ու սահմանափակելու նպատակով։ Չկա աթոռ, սեղան, որտեղ Քոչարյանը կկարողանար տարրական աշխատանքային գործունեություն իրականացնել կամ պարզապես նստել:
    ⚡️Ասում են՝ երբ ՄԻՊ-ն այցելել է, այդ ամենն արձանագրել է, ըստ մեր տեղեկությունների՝ նույնիսկ դիմել է համապատասխան մարմիններին այդ հարցով, սակայն արդեն մեկ ամիս է՝ խնդիրները համառորեն լուծում չեն գտնում:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել«Հրապարակ» օրաթերթը գրում է. Հայ առաքել…

    ⚡️Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել
    🔴«Հրապարակ» օրաթերթը գրում է. Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ կառավարության ֆեյքերի ՊՈԱԿ-ի զեկույցն ասեկոսեների թեմա է դարձել նաեւ ներիշխանական տիրույթում։ Չփաստարկված, մամուլի ու այլոց պատմածների հիման վրա կազմված եւ Վեհափառին դարի հանցագործ ներկայացնող 70 էջանոց բամբասանքների այդ կույտը հրապարակելուց հետո, ինչպես հայտնի է, հաջորդ քայլն ԱԺ-ում քննիչ հանձնաժողովի ստեղծումն է։
    ‼️Սակայն իշխանականները տարակուսած են՝ ինչ են քննելու, երբ որեւէ մեղադրանքի հիմքում որեւէ փաստ, ապացույց ներկայացված չէ, իսկ մամուլի հրապարակումներ` նույնիսկ շատ ավելի վատ բովանդակությամբ, բոլորի մասին կան: Դիցուք` Նիկոլ Փաշինյանի մասին արդեն 6 տարի է՝ գրում են, որ դավաճանել է Հայաստանին, Արցախը հանձնել, թուրքերի շպիոնն է եւ այլն, ուրեմն նման մի զեկույց էլ իր մասին պիտի ներկայացվի:
    🔽Իսկ զեկույցի առանցքը՝ կաթողիկոսի կողմից կուսակրոնության ուխտը խախտելու վերաբերյալ, հիմնված է մամուլի հրապարակումների վրա:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • «Կիևի հարձակումներին ռուսական պատասխանն այնպիսին է եղել, որ վերջինս հրադադար է …

    🇷🇺🇺🇦 «Կիևի հարձակումներին ռուսական պատասխանն այնպիսին է եղել, որ վերջինս հրադադար է խնդրել». Պուտին
    📣 Ռուսաստանի նախագահի այլ հայտարարությունները.
    🔴 Ռուսաստանը պատրաստ էր վերսկսել բանակցությունները Կիևի հետ ընտրություններից հետո, սակայն Ուկրաինան փորձեց հարվածներ հասցնել Մոսկվային և հարձակվեց ընտրատեղամասերի վրա:
    🔴 Սեպտեմբերի լույս 20-ի գիշերը հակառակորդը փորձել է զանգվածային հարված հասցնել Մոսկվային.Կիևի ռեժիմը ցանկացել է վախեցնել ռուսաստանցիներին և ՊՄՏՀ-ի հյուրերին հունիսին, սակայն նրանց դա չի հաջողվել: Ռուսաստանի արձագանքը Կիևի ռեժիմի գործողություններին, այդ թվում՝ խաղաղ ենթակառուցվածքներին հասցված հարվածներին, էական է եղել։
    🔴 Ուկրաինական կողմն ընդհատել է բանակցությունները Ստամբուլում, սակայն ընտրություններից մի քանի շաբաթ առաջ հայտարարել է բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին: Խաղաղ կարգավորման բոլոր առաջարկները սեղանին են, բայց ՌԴ-ն դեռ պետք է մտածի, թե ինչն է իր շահերից բխում։
    🔴 Ռուսաստանը չի պատրաստվում Եվրոպայի հետ ռազմական գործողությունների, դրա համար հիմքեր չկան։ Իսկ Էստոնիայի պաշտպանության նախարարի հայտարարությունը Ռուսաստանի հետ հնարավոր հակամարտության մասին Պուտինը սադրանք է անվանել։
    🔴 Ռուսաստանի և ԱՄՆ-ի տնտեսական հարաբերություններն այժմ գրեթե զրոյական են։ ԱԽՏՀ գագաթնաժողովին մեկնելը կախված կլինի Ռուսաստանի ներսում տիրող իրավիճակից։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Победа в первом матче Лиги наций! Армения 2:0 ЛатвияArmenian Global CommunityЛи…

    Победа в первом матче Лиги наций!
    🇦🇲 Армения 2:0 Латвия

    Armenian Global Community

    Лига наций, матч Армения-Латвия: 2:0
    Гол забил новичок сборной Артур Гарибян.
    📱 t.me/armeniangc
    ⭐️ Если у вас оформлен Telegram Premium, поддержите наш канал по ссылке.a