Category: Առաջին Զանգ

  • Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի տնտեսությունը մոտ է կործանմանը։ Նրա կ…

    🇺🇸🔫🇺🇦 Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի տնտեսությունը մոտ է կործանմանը։ Նրա կարծիքով, ՌԴ իշխանությունները չեն ցանկանում ավարտել պատերազմը, այդ իսկ պատճառով ինքը կհանդիպի Վլադիմիր Զելենսկիի հետ, որպեսզի Ուկրաինային փոխանցի նոր զենք։ 🗣️ «Զելենսկին ցանկանում…

  • Պարոնները չպետք է իմանան իրենց ստրուկների անուններըՀայաստանի խոնարհման շքերթը շա…

    🇺🇸🗣Պարոնները չպետք է իմանան իրենց ստրուկների անունները
    💥Հայաստանի խոնարհման շքերթը շարունակվում է։ Կարծեցիք, թե Թրամփի համար բավարա՞ր է Հայաստանը «Ալբանիա» անվանելը։ Կամ՝ որ նա Փաշինյանին անվանել էր «այն մյուս տղան», ձեզ ինչ‑որ բան չհուշե՞ց։ Լավ, եթե ոչ, ահա նոր դոզա բացահայտումների՝ իրականությունը հասկանալու համար։
    🔽Խաղաղության համաժողովի ընթացքում Թրամփը, ով հստակ ճանաչում և հիշում է Իլհամ Ալիևին, հարցրել է.
    «Որտե՞ղ է ձեր հայրենակիցը»:
    ‼️Եթե ոմանք մոռացել են, ապա Ալիևը Ադրբեջանի նախագահն է։ Չնայած մենք չէինք զարմանա. այսպիսի կառավարման մեջ կարելի է իսկապես ենթադրել, որ նա պետք է ենթադրելիորեն հանդիսանար Ադրբեջանի վարչապետը։
    ☄️Ու էլի «ուժեղ հարված գլխին». պաշտոնական հատվածի ավարտից հետո Փաշինյանը մոտեցել է Թրամփին և… ներկայացել։ Հավանաբար, նրա համար, որ էլ իրեն չշփոթեն Ալբանիայի վարչապետի հետ:

    «Պարոն նախագահ, ես Հայաստանի վարչապետն եմ…» — այս խոսքերով երաշխավորվում է Հայաստանի արտաքին քաղաքականության ամբողջ ռեզյումեն։

    Այն ոչ մի դեպքում աշխարհաքաղաքական խաղի մասնակից չէ։ Այն անգամ ներգրավված չէ տարածաշրջանային քաղաքականության մեջ:
    Հայաստանը ամբողջությամբ գտնվում է արտաքին կառավարող ուժերի ձեռքերում, որի նպատակը թուրքական պահանջները բավարարելն է՝ հայկական ժողովրդի շահերի հաշվին։
    🔴Փաշինյանն ու նրա կլիենտելան այստեղ կատարում են ստրուկների հսկողների դերը։ Եվ արդյո՞ք «տերը» պիտի իջնի այն մակարդակին, որ իմանա Փաշինյանի անունը: Ոչ, դրա համար էլ Թրամփը չի ճանաչում Փաշինյանին:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Թուրքական ավիաուղիները մտնում են Հայաստան․ նոր ֆինանսական աղբյուր ՔՊ-ի համա՞ր …

    🇹🇷⚡️🇦🇲 Թուրքական ավիաուղիները մտնում են Հայաստան․ նոր ֆինանսական աղբյուր ՔՊ-ի համա՞ր
    🌐 Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
    🗣️ «Ինչպես հայտնի է՝ «Թուրքական ավիաուղիները» (Turkish Airlines) 2026 թվականից մուտք են գործելու հայկական շուկա։ ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների վերջին հանդիպման ժամանակ քննարկվել է ավիացիոն համագործակցությունը ակտիվացնելու հարցը։
    🔴 «Իշխանության» աղբյուրների փոխանցմամբ՝ այս գործընթացի իրականացման «առաքելությունը» դրվելու է ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի վրա, ով իր բիզնես հետաքրքրություններն ունի ավիացիոն ոլորտում:
    🔴 Ըստ նույն աղբյուրների՝ Սուքիասյանը, ում անվան հետ է աֆիլացվում նաև FlyOne Armenia ավիաընկերությունը, համարվում է «Թուրքական ավիաուղիների» ծրագրի հիմնական շահառուն։ Նշվում է, որ Սուքիասյանը կարող է ունենալ տնտեսական հետաքրքրություն թուրքական կողմի հետ կնքվող գործարքում, իսկ այդ գործարքի շրջանակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարող է ստանալ ֆինանսական աջակցություն՝ որպես միջնորդավորված եկամուտ։
    🔴 Ըստ աղբյուրի՝ այս համագործակցության ձևաչափը մշակվել է դեռևս սեպտեմբերին, երբ Թուրքիան առաջին անգամ պաշտոնական պատվիրակություն ուղարկեց Հայաստան։
    🔴 Ենթադրվում է, որ այս համաձայնությամբ ստեղծվում է իրավական և տնտեսական մեխանիզմ, որը Թուրքիային հնարավորություն է տալիս անուղղակիորեն ֆինանսավորել կառավարող ուժին և անձամբ Նիկոլ Փաշինյանին՝ ավիացիոն գործարքների միջոցով։
    🔴 Ավելի պարզ ասած՝ «Թուրքական ավիաուղիների» մուտքը հայկական շուկա կարող է վերածվել ՔՊ-ի համար նոր եկամտի աղբյուրի, իսկ թուրքական կողմի համար՝ ազդեցության նոր գործիքի»:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • «Ադրբեջանը շարունակում է խաղաղության համաձայնագրի ստորագրման նախապայման համարել…

    🇦🇿⚡️🇦🇲 «Ադրբեջանը շարունակում է խաղաղության համաձայնագրի ստորագրման նախապայման համարել ՀՀ Սահմանադրության փոփոխությունը». ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Դեսպանատներում գրանցվելը դարձել է խոշոր բիզնեսի աղբյուր «Փաստ» օրաթերթը գրում է…

    💰🇦🇲 Դեսպանատներում գրանցվելը դարձել է խոշոր բիզնեսի աղբյուր
    📰 «Փաստ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել էր ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։ Ի թիվս այլ հարցերի, քննարկվել է ԵՄ վիզաների ազատականացման «դինամիկ ընթացքը»: Այս ձևակերպումն արդեն նորություն չէ, այն պարբերաբար դաշտ է նետվում ԵՄ տարբեր պաշտոնյաների հետ հայաստանյան պաշտոնյաների հանդիպումներից հետո: Սրան զուգահեռ Նիկոլ Փաշինյանն ու էկոնոմիկայի նախարարը մեծ ոգևորությամբ ազդարարում էին հունգարական ավիափոխադրողի՝ Հայաստանում «բազավորվելու» մասին: Նրանք նաև «աննախադեպ» հաջողություն էին համարում, որ հայաստանցիները էժան ու առանց խոչընդոտ կարող են ճամփորդել: Դե, մոտավորապես՝ «Հռոմում սուրճ խմել»:
    🔴 Սակայն, մինչ Հայաստանի հասարակության ականջները «շոյում» են նման ձևակերպումներով, գնալով ավելի ու ավելի դժվար է դառնում Շենգենյան վիզա ստանալը:
    🔴 Ներողություն, բանը նույնիսկ դրան չի հասնում, նույնիսկ « օր (ժամ) վերցնելն» է դարձել անհնար: Ի մասնավորի, օրինակ՝ Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի դեսպանատներն այդ գործառույթը պատվիրակել են Tlscontact-ին: Սա կայն գործընթացը ոչ միայն չի դյուրինացել, այլև գրեթե անհնար է դարձել ինքնուրույն դիմել:
    🔴 Հասկանալի է՝ դեսպանատների «ընդունելությունն» անսահմանափակ չէ, արդյունքում ամեն օր չէ, որ, այսպես ասած, «օր է բացվում»: Մասնավորաբար, Իտալիայի վիզայի պարագայում դա արվում է շաբաթվա մեջ 2 կամ 3 օր՝ ժա մը 16 -ի ց 18-ն ընկածժամանակահատվածում, բայց տևում է հազիվ մի քանի վայրկյան: Մարդիկ պարզապես չեն էլ հասցնում աչքները թարթել, երբ «կանաչ» ժամ այլևս չի լինում: Ավելին, շատերը բողոքում են, որ երբ նույնիսկ հանդիպել են «կանաչ» ժամի ու փորձել են գրանցվել, կա՛մ համակարգը դուրս է գցել, կա՛մ այլ տեխնիկական խնդիր է արձանագրվել, մասնավորաբար նշվել է, թե «շատ փորձեր» են արել, ինչը քաղաքացիները շատ կասկածելի են համարում: Ավելին, մենք ուսումնասիրեցինք մի քանի խմբեր, որտեղ մարդիկ քննարկում են այս թեման, ու պարզվեց, որ դժգոհությունները հիմնականում նույնն են: Այստեղ էլ մարդիկ գրում են, որ ահնատ քաղաքացին փաստացի չի կարող հերթագրվել:
    🔴 Փոխարենը սոցցանցերը լցված են վիզայի աջակցմամբ զբաղվող կազմակերպությունների գովազդներով, որոնցից ոմանք նույնիսկ տալիս են «օր (ժամ) վերցն ե լու» երաշխիք ՝ ուշադրություն… 100 տոկոսով: Միայն «օր (ժամ) վերցնելու» համար գները տատանվում են 40 հազարից 80 հազար դրամի սահմաններում: Թե ինչպես են կարողանում «հերթագրվել», դա արդեն այլ խոսակցության նյութ է: Ոլորտից քաջատեղյակ մարդիկ նշում են, որ սա դարձել է խոշոր բիզնեսի աղբյուր, ու մարդն ինքնուրույն պարզապես չի կարող գրանցվել՝ փաստաթղթերը հանձնելու համար:
    🔴 Արդյունքում այս ամենը նպաստում է, որ հանրության շրջանում ձևավորվի ծայրահեղ բացասական վերաբերմունք ոչ միայն ԵՄ անդամ երկրների դեսպանատների, այլև հենց բուն երկրների հանդեպ»։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Առավոտյան մեր Երևանում այսպես էր Սիրե՛ք մեր երկիրը, սիրե՛ք մեր ԱՐԱՐԱՏԸ Առաջին զ…

    🇦🇲☀️ Առավոտյան մեր Երևանում այսպես էր
    🇦🇲 Սիրե՛ք մեր երկիրը, սիրե՛ք մեր ԱՐԱՐԱՏԸ
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • ԲԱՑԱՌԻԿ կադրեր Փաշինյանի ու Թրամփի բանակցություններից Առաջին զանգ. Բաժանորդագ…

    ☄️☄️☄️ ԲԱՑԱՌԻԿ կադրեր Փաշինյանի ու Թրամփի բանակցություններից 🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • «Պարոն նախագահ, ես Հայաստանի վարչապետն եմ, շնորհակալություն Ձեզ, Աստված պահապան…

    🤦‍♂️🤦‍♂️🤦‍♂️🤦‍♂️🤦‍♂️🤦‍♂️🤦‍♂️
    🗣️ «Պարոն նախագահ, ես Հայաստանի վարչապետն եմ, շնորհակալություն Ձեզ, Աստված պահապան Ձեզ», — Շարմ էլ Շեյխում Թրամփին ելույթից հետո ասել է Փաշինյանը:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Թրամփը Եգիպտոսում հայտարարել է, որ 1 ժամում լուծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև …

    🇦🇲🇦🇿🇺🇸Թրամփը Եգիպտոսում հայտարարել է, որ 1 ժամում լուծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև 32 տարի չլուծված հակամարտությունը։
    🗣Այդ խոսքերն ասելիս նա թեքվել է Իլհամ Ալիևի կողմը և դժվարությամբ գտել է Նիկոլ Փաշինյանին։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք