Category: Առաջին Զանգ

  • «Ռուսաստանի հետ կապերի խզումը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի քաղաքացիների հա…

    🇷🇺🇦🇲 «Ռուսաստանի հետ կապերի խզումը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի քաղաքացիների համար». Դմիտրի Մեդվեդև
    🔴 Ռուսաստանը հույս ունի, որ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաշվի կառնի Հայաստանի ընտրողների մեծամասնության կարծիքը։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, որի խոսքերը մեջբերում է «Եդինայա Ռոսիա» կուսակցության մամուլի ծառայությունը։
    🗳️ Նրա խոսքով՝ Հայաստանում անցած ընտրություններն ուղեկցվել են Արևմուտքի աննախադեպ միջամտությամբ։
    🗣️ «Արևմուտքը Հայաստանին վերաբերվում է սոսկ որպես Ռուսաստանի դեմ պայքարի գործիքի և շահագրգռված է քաղաքական դաշտը մաքրել բոլոր այն ուժերից, որոնք հանդես են գալիս մեր երկրների միջև առողջ հարաբերությունների օգտին», — նշել է Մեդվեդևը։
    🔴 Նա ընդգծել է, որ Հայաստանի համար չափազանց դժվար կլինի ազատվել արևմտյան թելադրանքից, իսկ ներկայիս իշխանությունների քաղաքական հավակնություններն ավելի բարձր դասվեցին, քան երկրի ազգային շահերը։
    🗣️ «Կառավարող կուսակցության այցեքարտն են դարձել ընդդիմախոսների նկատմամբ հաշվեհարդարները, որոնք սահմանակցում են իրավական կամայականության հետ և ուղեկցվում բիզնես ակտիվների խլմամբ», — հավելել է Անվտանգության խորհրդի փոխնախագահը։
    🔴 Որպես օրինակ նա բերել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հետապնդումները՝ դա անվանելով ընդդիմության դեմ բռնաճնշումների նոր փուլ։
    🔴 Նրա խոսքով՝ քաղաքական մրցակիցների վրա հարձակումները, վարչական ռեսուրսի կիրառումն ու Արևմուտքի միջամտությունը դարձել են անցած քարոզարշավի բնորոշ գիծը։
    ➡️ Մեդվեդևը նախազգուշացրել է, որ Ռուսաստանի հետ կապերի խզումը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի քաղաքացիների համար։
    🗣️ «Մոսկվան Երևանի ղեկավարության իրական մտադրությունների մասին կդատի՝ ելնելով նրա քայլերից», — եզրափակել է նա։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Գիշերը Ռուսաստանը «Իսկանդեր» հրթիռներով հարվածել է Կիևին Գիշերը Կիևում պայթյուն…

    🇷🇺🇺🇦 Գիշերը Ռուսաստանը «Իսկանդեր» հրթիռներով հարվածել է Կիևին
    🔴 Գիշերը Կիևում պայթյուններ և հրդեհներ են գրանցվել։ Ուկրաինայի մայրաքաղաքի օբյեկտները թիրախավորվել են «Իսկանդեր» և «Ցիրկոն» հրթիռներով։
    🔥 Պայթյունների շարքից հետո քաղաքում մինչև առավոտ հրդեհներ են գրանցվել։
    ✈️ Միևնույն ժամանակ, հարվածային անօդաչու թռչող սարքերը գրոհում են Դնեպրոպետրովսկի և Ուկրաինայի այլ մարզեր։
    🔴 Ուկրաինան նույնպես ավելի քան 400 անօդաչու սարքերով հարվածներ է հասցնում Ռուսաստանի տարածքին։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Դոնալդ Թրամփը սպառնում է «ոչնչացնել» Իրանը Ամերիկյան ուժերը երկրորդ գիշերն անըն…

    🇺🇸🇮🇷 Դոնալդ Թրամփը սպառնում է «ոչնչացնել» Իրանը
    🔫 Ամերիկյան ուժերը երկրորդ գիշերն անընդմեջ հարվածներ են հասցրել իրանական թիրախներին՝ նավագնացության դեմ Թեհրանի «ագրեսիային» ի պատասխան, տեղեկացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
    🗣️ «Ամերիկյան ավիացիան հենց նոր հարվածներ հասցրեց իրանական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստներին և ափամերձ ռադարային կայաններին՝ հրադադարի համաձայնագիրը դարձյալ խախտելու համար։ Շատ հնարավոր է, որ նրանք երբեք չեն խրատվի»,- գրել է նա:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Էդուարդ Սպերցյանը տեղափոխվել է Սաուդյան Արաբիայի «Ալ Ախլի» ակումբ25 մլն € Տրանս…

    🇦🇲 Էդուարդ Սպերցյանը տեղափոխվել է Սաուդյան Արաբիայի «Ալ Ախլի» ակումբ
    💵25 մլն € Տրանսֆերի համար կստանա «Կրասնոդարը»:
    🛫 6 մլն € + բոնուսներ տարեկան կստանա Էդոն:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Տենց էլ կա, աչոնիկ ջան։ Դուք 5 հազար երեխա չեք խնայել, 120 համար հայի զրկել եք …

    ❗️ Տենց էլ կա, աչոնիկ ջան։ Դուք 5 հազար երեխա չեք խնայել, 120 համար հայի զրկել եք տնից ու Հայրենիքից
    🔴 Էս ռասկլադում հասարակությունը թքած ունի ձեր թիմակցի վրա։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Սահմանադրական դատարանը միաձայն որոշեց մերժել «Միասնության թևերի» դիմումը՝ ՍԴ-ում…

    ⚡️Սահմանադրական դատարանը միաձայն որոշեց մերժել «Միասնության թևերի» դիմումը՝ ՍԴ-ում վարույթը կասեցնելու վերաբերյալ, քանի որ վարչական դատարնում առկա է ԿԸՀ-ի որոշման դեմ տարված բողոք, որը քննության փուլում է
    ‼️ՍԴ դատավորների կարծիքով՝ Վարչական դատարնում վարույթը չի կարող խոչնդոտել սահմանադրական արդարադատությանը, քանի որ ՍԴ-ն չի կարող իր լիազորությունները զիջել Վարչական դատարանին:
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Դա ռեգբի՞ էր, թե՞ խորհրդարանական ընտրությունԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյանը ՍԴ–…

    ☄️Դա ռեգբի՞ էր, թե՞ խորհրդարանական ընտրություն
    🔴ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյանը ՍԴ–ում ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջի քննության ժամանակ Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները համեմատեց ամերիկյան ֆուտբոլի հետ

    «Բոլոր քաղաքական ուժերը պատրաստվում էին խաղալ ֆուտբոլ, եկան աշխարհի չեմպիոնատ, դուրս եկան խաղադաշտ, սակայն պարզվեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խաղում է ամերիկյան ֆուտբոլ։ Ասում են՝ մենք բերել ենք մարդիկ, հագել են սաղավարտներ ու ձեզ ծեծելու են։ Մենք ասում ենք, որ գնդակը ոտքով ենք պարապել խաղալ, ասում է՝ չէ՛–չէ՛, ոտքով չկա՝ ձեռքով։ Ասում ենք՝ մենք էլ ձեռքով խաղանք, ասում է՝ չէ– չէ, որ դուք ձեռքով խաղաք, ասելու են՝ տուգանային է՝ ձեռքով խաղ է»։

    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել իրանական օբյեկտներին՝ ի պատասխան ավելի վաղ Հորմուզի ն…

    🇺🇸🇮🇷 ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել իրանական օբյեկտներին՝ ի պատասխան ավելի վաղ Հորմուզի նեղուցում նավի վրա կատարված հարձակման
    🔴 Հաղորդվում է ափամերձ ռադարների, ինչպես նաև հրթիռների ու անօդաչու թռչող սարքերի պահեստների խոցման մասին։
    🔴 ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ Իրանը խախտել է հրադադարի ռեժիմը և վտանգի տակ դրել միջազգային նավագնացությունը։
    🔴 Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էլ հայտնել է տարածաշրջանում ամերիկյան ուժերի դեմ պատասխան գործողությունների մասին։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Ընդդիմությունը մրցում էր ոչ թե իշխանության, այլ ամբողջ պետական ապարատի հետ. Էլին…

    ☄️Ընդդիմությունը մրցում էր ոչ թե իշխանության, այլ ամբողջ պետական ապարատի հետ. Էլինար Վարդանյան
    🔴Սահմանադրական դատարանում ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննության 2–րդ նիստի ժամանակ ներկայացուցիչը նշեց` երբ պետությունը դառնում է ընտրական պայքարի մասնակից, ընտրություններն այլևս հավասար չեն լինում։

    «Դա արդեն մրցակցություն չէ, դա անհավասար պայքար է, որը վտանգավոր է ոչ միայն ընդդիմության, այլև յուրաքանչյուր ընտրողի համար։ Բարձր դատարա՛ն, իրավական պետությունում չի կարող կասկած լինել, որ եթե պետական մարմինն է սխալվել, ապա այդ սխալի հետևանքները չի կարող կրել քաղաքացին։ Տեղամասային հանձնաժողովի գործողությունների հետևանքները 2 ընտրատեղամասում առաջացրել են խնդիր։ Դրա համար պատասխանատու չէ ո՛չ ԲՀԿ-ն, ո՛չ էլ ավելի քան 58 հազար քաղաքացիները, որոնք իրենց ձայնը տվել են մեզ։ Այդ քաղաքացիները կատարել են օրենքի պահանջները, սակայն հենց նրանք են զրկվել իրենց ձայնի սահմանադրական արժեքից»։

    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք