Category: Aravot

  • Փաշինյանը՝ ՀՀ-ին ՀԱՊԿ-ից հեռացնելու մասին։…

    Փաշինյանը՝ ՀՀ-ին ՀԱՊԿ-ից հեռացնելու մասին։
  • Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանն ընտրություններից առաջ գործարք է առաջարկել Գագիկ Ծառուկյ…

    Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանն ընտրություններից առաջ գործարք է առաջարկել Գագիկ Ծառուկյանին։
  • Մոսկվան փակում է դռները, Բրյուսելը՝ բացում պատուհաններըՌուսաստանի կողմից հայկակ…

    🇪🇺 Մոսկվան փակում է դռները, Բրյուսելը՝ բացում պատուհանները
    Ռուսաստանի կողմից հայկական մի շարք ապրանքների ներմուծման սահմանափակումներից հետո Եվրամիությունը հայտարարել է Հայաստանի համար լրացուցիչ աջակցության և նոր շուկաների բացման նախաձեռնությունների մասին։ ԵՄ-ն պատրաստվում է օգնել հայ արտահանողներին դիվերսիֆիկացնել արտահանման ուղղությունները և նվազեցնել կախվածությունը ռուսական շուկայից։
    Եվրոպական կողմը նախատեսում է ավելի քան 50 մլն եվրոյի աջակցություն, ինչպես նաև քննարկում է հայկական արտադրանքի համար նոր հնարավորություններ եվրոպական շուկաներում։ Միևնույն ժամանակ, ստեղծված իրավիճակը ցույց է տալիս Հայաստանի տնտեսության հիմնական մարտահրավերը՝ արտահանման չափազանց մեծ կախվածությունը մեկ շուկայից։
    📖 Էմմա Գաբրիելյանի վերլուծականը
  • Մամուլը գրում է Ընդդիմությունը ավելի ուժեղ է լինելու մանդատո՞վ, թե՞ առանց մանդա…

    📭📭📭 Մամուլը գրում է
    🔺 Ընդդիմությունը ավելի ուժեղ է լինելու մանդատո՞վ, թե՞ առանց մանդատի. «Փաստ»
    🔺 Բանակում այս չծառայած անձինք պաշտպանության նախարա՞ր են, որ որոշում են՝ ով պիտի հավաքի տարվի. «168 ժամ»
    🔺 Խիստ անհրաժեշտ է ուղիղ կոչ հղել Ռուսաստանի իշխանություններին՝ սեփական քաղաքական խնդիրներն ու դժգոհությունները չլուծել Հայաստանի շարքային քաղաքացիների հաշվին. «Փաստ»
    🔺 «Սահմանադրական, օրենսդրական առումով մանդատներից հրաժարվելը որեւէ խոչընդոտ չի առաջացնելու ՔՊ-ի համար». Հովհաննես Խուդոյան. «Հրապարակ»
    🔺 Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանից և «Ուժեղ Հայաստանից» պահանջում է հերքել զրպարտչական տեղեկությունները և 12 մլն դրամ փոխհատուցում վճարել. «Հետք»
    🔺 Երբ բնակչության շուրջ 40 %-ը իր ձայնը վստահում է ընդդիմադիր ուժերին, նշանակում է հասարակության գրեթե կեսը մերժում է գործող կուրսը. «Փաստ»
    🔺 «Վարժական հավաք» ասվածը սխալ է, խոսքն իրականում մարտական հերթապահության մասին է. Կարեն Վրթանեսյան. «Հրապարակ»
    🔺 Այսինքն՝ դատարան պիտի մտնի 14 հոգու գործ, երբ 240-ի մասին է խոսում hակակոռուպցիոն կոմիտեն։ Մենք ի՞նչ պիտի եզրակացնենք դրանից, ո՞ւր են այդ ընտրակաշառքի հաստատված դեպքերը. Ժաննա Ալեքսանյան. «168 ժամ»
    🔺 Պետությունը, ՍԱՏՄ-ն պետք է այնպես աշխատեն, որ պտուղ-բանջարեղենի աճեցումը հետագծելիություն ունենա։ Ցանկացած ֆերմեր պիտի իմանա՝ ինչ կարգի, ինչ չափաքանակի թունաքիմիկատ է օգտագործում. Հարություն Մնացականյան. «168 ժամ»
    🔺 «Ես կառավարության, պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող մարդ եմ, ի՞նչ եք կարծում` ինչի՞ համար պիտի նրանց դեմ գնամ». ԵԿՄ Մասիսի մասնաճյուղի ղեկավար. «Հրապարակ»
    🔺 ՀԱՊԿ կանոնադրական պատժամիջոցների գործադրումը՝ Երևանի համար կունենա զուտ ձևական բնույթ, քանի որ ՀՀ-ն արդեն տևական ժամանակ է, ինչ դե-ֆակտո սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին. «168 ժամ»
    Մամուլի տեսությունն ամբողջությամբ այստեղ
  • #Բիզնես Ֆասթ Բանկը դարձել է ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության հեռարձակման գլխավոր հովան…

    #Բիզնես
    ⚽️ Ֆասթ Բանկը դարձել է ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության հեռարձակման գլխավոր հովանավորը

    Մրցաշարի հանդիպումները Հայաստանում ցուցադրվելու են Fast TV հեռուստաալիքով ուղիղ եթերում։
    Ֆասթ Բանկը Fast Sports-ի եթերում հանդես է գալիս առաջնության պաշտոնական ցուցադրման գլխավոր հովանավոր։
    aravot.am | @aravot
  • Հետընտրական փուլում իշխանությունն իր ողջ ռեսուրսը ներգրավել է՝ հանրային-քաղաքակ…

    📌 Հետընտրական փուլում իշխանությունն իր ողջ ռեսուրսը ներգրավել է՝ հանրային-քաղաքական դիսկուրսը մանդատ վերցնել-չվերցնելու օրակարգում կենտրոնացնելու համար:
    Այն, որ այս թեման հատկապես ընդդիմադիր հանրույթում ակտիվ քննարկման և կարևոր նշանակության հարց է, որևէ մեկը չի վիճում:
    Այլ բան է, որ իշխանությունը փորձում է այս թեմայի վրա «բենզին լցնելով» պասիվացնել, օրակարգից դուրս հրել նախընտրական փուլում իր գործադրած վարչական ռեսուրսի, ապօրինի կալանավորումների և խայտառակ ընտրությունների փաստը:
    Տիգրան Աբրահամյան
  • #խմբագրական Ինչո՞ւ եմ ձայն տվել ընդդիմությանըԻմ ընտրությունը պայմանավորված չի ե…

    #խմբագրական
    🗳️ Ինչո՞ւ եմ ձայն տվել ընդդիմությանը
    Իմ ընտրությունը պայմանավորված չի եղել քաղաքական ուժերի ծրագրերով կամ արագ լուծումների ակնկալիքով։ Երկրի առջև կանգնած խնդիրները բարդ են և հեշտ պատասխաններ չունեն։
    Ընդդիմությանը տրված ձայնի հիմնական պատճառը եղել է իշխանափոխության ակնկալիքը։ Միաժամանակ հետընտրական քայլերի՝ մանդատներ վերցնելու, արդյունքները վիճարկելու կամ փողոցային պայքար սկսելու որոշումը քաղաքական ուժերի պատասխանատվությունն է։
    🔗 Արամ Աբրահամյանի խմբագրականը
  • Նիկոլ Փաշինյանի դատավճիռը. Օրվա թեմանՆիկոլ Փաշինյանի դատավճիռը. օրվա թեմանAravot…

    Նիկոլ Փաշինյանի դատավճիռը. Օրվա թեման

    Նիկոլ Փաշինյանի դատավճիռը. օրվա թեման

    Aravot.am պաշտոնական կայք՝ https://www.aravot.am/
    👀Բաժանորդագրվեք եւ հետեւեք մեզ՝
    ➡️Yotube-ում՝ https://www.youtube.com/@AravotDaily?sub_confirmation=1
    ➡️Facebook-ում՝ https://www.facebook.com/aravot.am
    ➡️Telegram-ում՝ https://t.me/aravot
    ➡️Twitter-ում`…

  • Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ…

    ⚡️Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
    ԱՄՆ նախագահը նշել է, որ հպարտ է, քանի որ աջակցել է Փաշինյանի վերընտրմանը և վստահ է, որ նրա ղեկավարությամբ Հայաստանը կհասնի զարգացման ու հաջողության նոր մակարդակի։
  • «Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու՝ «Գեղցոնց ժամի» պատուհաննե…

    ⛪️ «Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու՝ «Գեղցոնց ժամի» պատուհանների ապակիները»
    Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու («Գեղցոնց ժամ») պատուհանների ապակիները կոտրված են հայտնաբերվել ԱԺ ընտրությունների օրը։ Ըստ տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունեցել ընտրություններին նախորդող օրը։
    Դեպքի պատճառները դեռևս հայտնի չեն։ Շիրակի թեմի ներկայացուցիչները խոստացել են առաջիկայում անդրադառնալ միջադեպի հանգամանքներին։
    aravot.am | @aravot