Category: Aravot

  • Սամվել Կարապետյան․ «Իրենք են միանալու մեզ»«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամ…

    🗳️ Սամվել Կարապետյան․ «Իրենք են միանալու մեզ»
    «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ չի մտահոգվում իր թիմից հնարավոր հեռացումների հարցով՝ պնդելով, թե հակառակ գործընթացն է լինելու։
    Նա նաև նշել է, որ պատրաստ են դիմել Սահմանադրական դատարան և կրկնել պահանջը՝ անցկացնել ընտրությունների երկրորդ փուլ կամ նոր ընտրություններ։
    Կարապետյանի խոսքով՝ իրենց ուժը հաղթանակի մեծ շանսեր է ունեցել, սակայն «հաղթանակը գողացվել է», իսկ ինքը մտադիր է շարունակել քաղաքական գործունեությունը Հայաստանում։
    aravot.am | @aravot
  • #Բիզնես «Մանթաշյանց» գործարարների ակումբը գործարկել է Mantashyants Invest հարթա…

    #Բիզնես
    💼 «Մանթաշյանց» գործարարների ակումբը գործարկել է Mantashyants Invest հարթակը
    Նոր թվային հարթակը միավորում է ներդրումային նախագծերն ու ներդրողներին մեկ միջավայրում։
    Այստեղ ներկայացվելու են միայն նախապես ուսումնասիրված և գնահատված ներդրումային առաջարկներ։
    aravot.am | @aravot
  • Երևանի մամուլի ակումբը ընտրությունների լուսաբանման խնդիրներ է արձանագրելԵրևանի …

    📺 Երևանի մամուլի ակումբը ընտրությունների լուսաբանման խնդիրներ է արձանագրել
    Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը հայտարարել է, որ 2026-ի ԱԺ ընտրությունների քարոզարշավի ընթացքում որոշ լրատվամիջոցներում չի պահպանվել քաղաքական ուժերի հավասար ներկայացվածության սկզբունքը։
    Նրա խոսքով՝ մասնավորապես Հանրային հեռուստաընկերությունում տարբեր թեկնածուների հարցազրույցների տևողությունները զգալիորեն տարբերվել են, իսկ «Շանթ» հեռուստաընկերության որոշ հաղորդումներում ներկայացվել են միայն առանձին քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։
    Մշտադիտարկման հեղինակները նշում են, որ նման անհավասար ներկայացվածությունը կարող է ազդեցություն ունենալ ընտրողների վրա։
    aravot.am | @aravot
  • Ազատ գյուղի հրդեհի գործով Եղիշե Հակոբյանի կալանքը երկարաձգվել էԴատարանը ևս երեք…

    ⚖️ Ազատ գյուղի հրդեհի գործով Եղիշե Հակոբյանի կալանքը երկարաձգվել է

    Դատարանը ևս երեք ամսով երկարաձգել է Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի կալանքը։
    Տուժողների ներկայացուցիչը նշել է, որ առաջիկայում նախատեսվում է նոր վկաների հարցաքննություն, և կա նրանց վրա հնարավոր ազդեցության վտանգ։ Պաշտպանական կողմը խնդրել էր կալանքը փոխարինել տնային կալանքով և գրավով։
    aravot.am | @aravot
  • Սամվել Կարապետյանի գործով դատարանը հետաձգել է միջնորդությունների քննարկումըՀակա…

    ⚖️ Սամվել Կարապետյանի գործով դատարանը հետաձգել է միջնորդությունների քննարկումը
    Հակակոռուպցիոն դատարանը չի բավարարել «Ստրոյպրոյեկտի» դրվագով և ևս երկու դրվագներով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունների անհապաղ քննությունը։
    Դատավոր Վահե Դոլմազյանը հայտարարել է, որ հարցի լուծման համար անհրաժեշտ է ապացույցների հետազոտություն, ուստի այն կքննարկվի հիմնական դատաքննության ընթացքում։
    Փաստաբանները չեն բացառում, որ գործընթացը կարող է երկարաձգվել։
    aravot.am | @aravot
  • Զանգվածային խափանումներ Facebook և Messenger հավելվածներում…

    ‼️Զանգվածային խափանումներ Facebook և Messenger հավելվածներում
  • Aravot.am․ ԵՊՀ-ն խուսափում է մեկնաբանել աղմկահարույց կադրային հարցերըAravot.am-…

    🎓 Aravot.am․ ԵՊՀ-ն խուսափում է մեկնաբանել աղմկահարույց կադրային հարցերը
    Aravot.am-ը փորձել է Երևանի պետական համալսարանից մեկնաբանություն ստանալ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանի ազատման և Անուշ Սեդրակյանի ղեկավարած ամբիոնի լուծարման վերաբերյալ, սակայն բուհի պատասխանատուները երկար ժամանակ չեն արձագանքել հարցումներին։
    Քնար Միսակյանը ֆեյսբուքով պատասխանել է ներկայացված հարցերին՝ ընդամենը մեկ բառով՝ «ոչ»։
    aravot.am⁠ | @aravot
  • «Փրկարարներին նույնիսկ չեն զանգահարել»․ Ազատի գործով մեղադրյալը նոր հայտարարութ…

    ⚖️ «Փրկարարներին նույնիսկ չեն զանգահարել»․ Ազատի գործով մեղադրյալը նոր հայտարարություններ է արել դատարանում
    Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով մեղադրյալ Գոռ Մարգարյանը դատարանում հայտարարել է, որ հրդեհից հետո Եղիշե Հակոբյանը, Ռադիկ Մարտիրոսյանն ու Լևոն Խառատյանը ոչ միայն չեն իրականացրել փրկարարական գործողություններ, այլև անմիջապես չեն տեղեկացրել պատասխանատուներին և չեն զանգահարել փրկարարներին։
    Նիստի ընթացքում նրա ցուցմունքի ընթերցումը ուղեկցվել է լարված մթնոլորտով․ տուժողների հարազատները մի քանի անգամ ընդհատել են, իսկ դատարանը ստիպված է եղել միջամտել։
    aravot.am⁠ | @aravot
  • Ստեղծագործում են երեխաներըԵրևանում տեղի է ունեցել «Ղազարյան» նկարչական ստուդիայ…

    🔹 Ստեղծագործում են երեխաները
    Երևանում տեղի է ունեցել «Ղազարյան» նկարչական ստուդիայի սաների «Հեքիաթի կախարդանքը գույների աշխարհում» խորագրով ցուցահանդեսը, որտեղ երեխաները ներկայացրել են իրենց նոր ստեղծագործությունները, հեղինակային ու նկարազարդված հեքիաթները, ինչպես նաև բնության, կենդանիների և հեքիաթային կերպարների թեմաներով աշխատանքներ։
    Ստուդիայի սաները մասնակցում են կրթական ու մշակութային տարբեր ծրագրերի, մրցույթների և փառատոների՝ գրանցելով հաջողություններ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Ցուցահանդեսի ավարտին երեխաները պարգևատրվել են շնորհակալագրերով։
    aravot.am | @aravot
  • ՌԴ լեյտենանտին ՀՀ քաղաքացիություն են շնորհել, սակայն նրան կրկին զինծառայության …

    🔹 ՌԴ լեյտենանտին ՀՀ քաղաքացիություն են շնորհել, սակայն նրան կրկին զինծառայության են կանչել
    ՀՀ քաղաքացիություն ստացած Է. Տ.-ի գործով վարչական դատարանը մերժել է պահանջը՝ նրան պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու վերաբերյալ։
    Նա Ռուսաստանում ստացել էր «լեյտենանտ» կոչում և անցել ռազմական պատրաստություն, սակայն ՀՀ պաշտպանության նախարարությունը և դատարանը արձանագրել են, որ այդ տվյալները բավարար չեն պարտադիր ծառայությունից ազատման հիմք լինելու համար։
    aravot.am | @aravot