Category: Aravot

  • Աշխարհագրությունից ընդամենը 96 դիմորդ է քննություն հանձնելու, կենսաբանությունից…

    🔹 Աշխարհագրությունից ընդամենը 96 դիմորդ է քննություն հանձնելու, կենսաբանությունից՝ մեկնարկում են ընդունելության միասնական քննությունները
    Հունիսի 12-ին Հայաստանում սկսվում են բուհերի ընդունելության միասնական քննությունները․ առաջին օրը քննություն կհանձնեն «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաներից։ ԳԹԿ-ի տվյալներով՝ կենսաբանությունից քննություն կհանձնի 1504 դիմորդ, իսկ աշխարհագրությունից՝ ընդամենը 96։
    ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանի խոսքով՝ քննությունները կանցկացվեն 17 կենտրոններում, որոնցից 6-ը՝ Երևանում։ Ընդհանուր գործընթացը ներառում է ավելի քան 21 հազար դիմորդի քննությունների կազմակերպում, իսկ արդյունքները կհրապարակվեն 5-րդ օրը։
    aravot.am | @aravot
  • «Դու որ գաս «Նուբարաշեն», այստեղից դուրս չես գալու». Օսիպյանը՝ ՓաշինյանինՆուբար…

    🔹 «Դու որ գաս «Նուբարաշեն», այստեղից դուրս չես գալու». Օսիպյանը՝ Փաշինյանին
    Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից դուրս գալուց հետո Արթուր Օսիպյանը հայտարարել է, որ շարունակելու է իր իրավական պայքարը՝ նշելով, որ իր նկատմամբ տեղի ունեցած գործընթացները կապված են քաղաքական հայտարարությունների և մեղադրանքների հետ։
    Նրա խոսքով՝ պատրաստվում է դիմել իրավական բոլոր հնարավոր ատյաններին՝ ներառյալ դատարաններ և միջազգային կառույցներ, իսկ պայքարի ձևաչափը կարող է փոխվել՝ կախված զարգացումներից և հետագա ընթացքից։
    aravot.am | @aravot
  • Արտակարգ իրավիճակ Գյումրիում․ տները, վարսավիրանոցները, սրճարանները՝ ջրի տակ, հո…

    🔹 Արտակարգ իրավիճակ Գյումրիում․ տները, վարսավիրանոցները, սրճարանները՝ ջրի տակ, հոսանքազրկված․ կան կոտրվածք ստացած մարդիկ
    Գյումրիում տեղացած հորդառատ անձրևն ու կարկուտը լուրջ վնասներ են հասցրել քաղաքի տարբեր հատվածներին․ փողոցները հեղեղվել են, մի շարք տներ ու սպասարկման օբյեկտներ հայտնվել են ջրի տակ։ Որոշ թաղամասեր հոսանքազրկվել են։
    Կարկուտի հետևանքով կան վնասվածքներ ստացած քաղաքացիներ, այդ թվում՝ տարեց կին, որը կոտրվածքով տեղափոխվել է հիվանդանոց։ Տեղում իրականացվում են վնասների գնահատման և վերականգնման աշխատանքներ։
    aravot.am | @aravot
  • #Բիզնես Ֆասթ Բանկը շարունակում է ընդլայնվել՝ կենտրոնանալով թվայնացման և հաճախորդ…

    #Բիզնես
    🏦 Ֆասթ Բանկը շարունակում է ընդլայնվել՝ կենտրոնանալով թվայնացման և հաճախորդամետ մոտեցման վրա

    Բանկի ներկայացուցիչը նշել է, որ զարգացման հիմքում դրված են նորարարությունը, վստահությունը և հասանելիությունը, իսկ հաճախորդների թիվը արդեն գերազանցում է 300 հազարը։
    Ֆասթ Բանկը միաժամանակ զարգացնում է թվային ծառայությունները և պահպանում լայն ֆիզիկական ներկայություն մարզերում։
    aravot.am | @aravot
  • Դատարանը մերժել է Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը…

    Դատարանը մերժել է Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը
  • «Այն մասին, որ ինձ կանչել են հարցաքննության հակակոռուպցիոն կոմիտե և այն մասին, թ…

    «Այն մասին, որ ինձ կանչել են հարցաքննության հակակոռուպցիոն կոմիտե և այն մասին, թե ինչ է ասել Ալիկ Ալեքսանյանն իր փաստաբանին»․ Արեգա Հովսեփյան

    https://cdn4.telesco.pe/file/b98193d8e0.mp4?token=Ekg7D1VRx2OYtfN-hrvM3tLYGAsPhdnB-aanHvv8YQP8E6cpyBjL23CXdGS9881LKUXP__dQeFPoRieRKRb_ufHknnTXuxyJDu0z8ZmSKkDpS0rsDNw6UOiIkR9Myg7kQZoN44luvVmljL1NmXHuqzabGQgbRi6DcQMa_WWkGb0tOEt0buiaPO1iDPph6kwrw9XzawPJWwELZrmRH_JGlSynCByRDAhJGKZSg6TDz2SjGCWtNctHf0K9DUQCT1sz9a-IMXXUBBZ_Hi3_dVzyo7VZyTW3-8RdFq1PnvrahRJhlwLR40zYbgsNGTEm2Zmg0aFC8TnhJXm2y3Se_kI9Zo9ebB1IydM66TD37JD3V8fHeogqUaRIe1lmsB9hSj4mVMmSRl4qcopHFb0fQKJrz806NA4N_6zc9IpPbO333umUmBmlMtq6xNeAR0VjV51g2uoBO2bGLM4UhoHakTxDssZFGLG-tJpA7qrNSK2auJoCxtxkssUEZadutC5lc3Jo86n0sujrmuOGkM_f4E9-ii8zom-4bWsGjS13LAtcN2TehWQuefOP5rakp7BdFqAigkIbecGDDYW6OJEGTLIYeCZtffPSLI2N9o9XppfVqV5vmkpDGfONjhCMW-9Qp7FeXP1caak4xAMV5uoyfVgcrvP7UgLc7UXJMOqPz4kcNlQ

  • Վիգեն Սարգսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարված․ որպես խափանման միջոց ընտր…

    Վիգեն Սարգսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարված․ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։
  • 1990-ականների ծանր էներգետիկ վիճակին չենք վերադառնա․ Մեսրոպ ՄեսրոպյանՀԾԿՀ նախագ…

    🔹 1990-ականների ծանր էներգետիկ վիճակին չենք վերադառնա․ Մեսրոպ Մեսրոպյան
    ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի խոսքով՝ Հայաստանի էներգետիկ համակարգը վերջին տարիներին զգալիորեն զարգացել է, հատկապես վերականգնվող էներգետիկայի և արևային տեխնոլոգիաների աճի շնորհիվ, ինչը թույլ չի տա վերադառնալ 1990-ականների էներգետիկ ճգնաժամային վիճակին։
    Նա նշել է, որ գազի հնարավոր թանկացումը որոշ ազդեցություն կունենա էլեկտրաէներգիայի արտադրության վրա, սակայն համակարգը չի կանգնի հովհարային անջատումների վտանգի առաջ։ Ըստ նրա՝ անցումային փուլում կարող են լինել դժվարություններ, բայց համակարգը կպահպանի կայունությունը։
    aravot.am | @aravot
  • «Եթե վարչական ռեսուրսի վրա հույս կամ հաշվարկ դրած լինեինք, ի՞նչ իմաստ ուներ այդ…

    🔹 «Եթե վարչական ռեսուրսի վրա հույս կամ հաշվարկ դրած լինեինք, ի՞նչ իմաստ ուներ այդքան էներգիա ծախսել»․ Նիկոլ Փաշինյանը հերքում է փաստերը
    Չնայած հրապարակված փաստերին՝ ընտրական գործընթացում վարչական ռեսուրսի կիրառման վերաբերյալ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքել է այդ պնդումները՝ նշելով, որ իր քաղաքական գործունեության հիմքում քաղաքացիների հետ երկխոսությունն է։
    Նա նաև անդրադարձել է ընդդիմությանը և դատաիրավական համակարգին՝ ընդգծելով ընտրակաշառքի դեպքերի հետ կապված պատասխանատվության և իրավական հետևանքների բացակայության հարցը։
    aravot.am | @aravot
  • ՀԱԷԿ-ը երեք ամսով անջատված է էներգահամակարգից․ վերազինման աշխատանքներ են ընթանո…

    ՀԱԷԿ-ը երեք ամսով անջատված է էներգահամակարգից․ վերազինման աշխատանքներ են ընթանում
    Հայկական ԱԷԿ-ը ժամանակավորապես անջատվել է էներգահամակարգից՝ շահագործման ժամկետի երկարացման ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների համար։ Ըստ նախարար Դավիթ Խուդաթյանի՝ աշխատանքների կեսից ավելին արդեն ավարտվել է։
    Ծրագրի հաջող ավարտի դեպքում ատոմակայանի շահագործման ժամկետը կերկարացվի ևս 10 տարով։ Միաժամանակ շարունակվում են նոր մոդուլյար ատոմակայանի կառուցման նախապատրաստական աշխատանքները, իսկ տարբեր երկրների առաջարկները դեռ ուսումնասիրվում են։
    aravot.am | @aravot