Category: Aravot

  • Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, շնորհակալություն է հայտնել բոլոր նր…

    🙏 Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր ամուսնու ծննդյան օրը շնորհավորել և աջակցություն են հայտնել։
    📍 Նա առանձնահատուկ երախտագիտություն է հայտնել նաև այն մարդկանց, ովքեր ֆինանսապես աջակցել են Դիլիջանի եկեղեցու, UWC Դիլիջանի և Տաթևի մանկական խաղահրապարակի կառուցման ու զարգացման ծրագրերին։
    📍 «Յուրաքանչյուր ներդրում, անկախ չափից, հոգատարության և մարդկայնության հզոր ուղերձ է», — նշել է Զոնաբենդը։
    aravot.am | @aravot
  • «Ո՞ւմ է կասկածում Գյումրու փոխքաղաքապետը «Մայր Հայաստան» հուշահամալիրում կատարվ…

    🧱 «Ո՞ւմ է կասկածում Գյումրու փոխքաղաքապետը «Մայր Հայաստան» հուշահամալիրում կատարված վանդալիզմի մեջ»
    Գյումրու փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը հայտարարել է, որ «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմը կարող էր միտումնավոր լինել։
    Մանուկյանը նշել է, որ իր մոտ կասկածներ կան, թե միջադեպի հետևում կարող են լինել արևմտամետ ուժեր՝ հավելելով, որ դեպքի հանգամանքները կպարզվեն ոստիկանության քննությամբ։
    aravot.am | @aravot
  • «Իսկ ինչո՞ւ ենք բացառում, որ կարող է «Քաղաքացիական պայմանագրի» շրջանակներում կա…

    🗳️ «Իսկ ինչո՞ւ ենք բացառում, որ կարող է «Քաղաքացիական պայմանագրի» շրջանակներում կան հայրենասեր հայեր»․ Գոհար Մելոյան
    «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Գոհար Մելոյանը հայտարարել է, որ քաղաքական դաշտում պետք չէ բացառել համագործակցության կամ դիրքորոշումների փոփոխության հնարավորությունը, այդ թվում՝ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ներսում։
    Նրա խոսքով՝ քաղաքական պայքարում ներգրավված բոլոր կողմերում կարող են լինել մարդիկ, ովքեր առաջնորդվում են նույն հայրենասիրական մոտիվներով, և տարբերությունները հաճախ քաղաքական գնահատականների մակարդակում են։
    aravot.am | @aravot
  • «Արտուր Օսիպյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու որոշում է …

    ⚡️ «Արտուր Օսիպյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու որոշում է կայացվել»
    Դատախազությունը որոշում է կայացրել վերացնել Արտուր Օսիպյանի նկատմամբ կիրառված կալանքը՝ հաշվի առնելով քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչների կողմից ներկայացված երաշխավորությունները։ Որոշման հիման վրա այն ուղարկվել է «Նուբարաշեն» ՔԿՀ՝ անձին անհապաղ ազատ արձակելու համար։
    aravot.am | @aravot
  • «Ի հեճուկս ընդդիմության, առողջության համընդհանուր ապահովագրությունը 2027 թվական…

    🩺 «Ի հեճուկս ընդդիմության, առողջության համընդհանուր ապահովագրությունը 2027 թվականի հունվարի 1-ից էլ ավելի կընդլայնվի»․ Անահիտ Ավանեսյան
    ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը 2027 թվականի հունվարի 1-ից կընդլայնվի, իսկ 2028 թվականին նախատեսվում է ներառել ամբողջ բնակչությունը։
    Նա նաև նշել է, որ առողջապահության ոլորտի բյուջեն վերջին տարիներին զգալի աճ է գրանցել, իսկ կյանքի միջին տևողության բարձրացումը պայմանավորում է կառավարության իրականացրած քաղաքականությամբ։
    aravot.am | @aravot
  • Արթուր Օսիպյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու որոշում է կա…

    ❗️Արթուր Օսիպյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու որոշում է կայացվել։
    ՀՀ գլխավոր դատախազություն
  • «Նույնիսկ միջազգային դիտորդները չեն կարողացել չարձանագրել խայտառակությունները»․…

    🗳️ «Նույնիսկ միջազգային դիտորդները չեն կարողացել չարձանագրել խայտառակությունները»․ Հայկ Մամիջանյան
    ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտարարել է, որ ընտրական գործընթացի վերաբերյալ միջազգային դիտորդների զեկույցներում ևս արձանագրվել են խնդիրներ։ Նրա խոսքով՝ խոսքը սոցիալական աջակցության կիրառման, քաղաքական խոսույթի, ատելության խոսքի և բևեռացման մասին է։
    Մամիջանյանը նշել է, որ ընդդիմությունը շարունակելու է բարձրաձայնել ընտրախախտումների մասին՝ ընդգծելով, որ դրանք, իր գնահատմամբ, լուրջ ազդեցություն են ունեցել գործընթացի վրա։
    aravot.am | @aravot
  • «Եթե մենք 2017-ին անցկացնեինք այսպիսի ընտրություններ, եվրոպական դիտորդները անպա…

    🏛️ «Եթե մենք 2017-ին անցկացնեինք այսպիսի ընտրություններ, եվրոպական դիտորդները անպայման կֆիքսեին՝ ընտրություններն անցել են համատարած խախտումներով»․ Սերժ Սարգսյան
    ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ 2026 թվականի ընտրությունների ընթացքում, իր գնահատմամբ, եղել են մասսայական խախտումներ ինչպես նախընտրական փուլում, այնպես էլ քվեարկության օրը։ Նա նշել է, որ նման իրավիճակը միջազգային դիտորդները նախկինում կարձանագրեին որպես համատարած խախտումներ։
    Սարգսյանը նաև ընդգծել է, որ խորհրդարան անցած ուժերը պետք է որոշեն իրենց գործողությունների ձևաչափը՝ մանդատներ վերցնելու կամ հրաժարվելու հարցում, և կարևորել է հստակ ռազմավարություն ունենալը։
    aravot.am | @aravot
  • «Ինչպես 2021-ին համակերպվեցին, այնպես էլ 2026-ին կհամակերպվեն»․ Անահիտ Ավանեսյա…

    🗳️ «Ինչպես 2021-ին համակերպվեցին, այնպես էլ 2026-ին կհամակերպվեն»․ Անահիտ Ավանեսյան
    ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ ընդդիմադիր ուժերի՝ ընտրությունների կեղծման վերաբերյալ պնդումները իր գնահատմամբ անհիմն են և հակասում են իրականությանը։ Նրա խոսքով՝ իշխանությունը արել է ամեն ինչ՝ ապահովելու ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ։
    Ավանեսյանը նշել է, որ ընտրությունների արդյունքները արտահայտում են ժողովրդի կամքը, և ընդդիմությունը, ինչպես նախկինում, ժամանակի ընթացքում կհամակերպվի դրանց հետ։
    aravot.am | @aravot
  • «Ընդդիմության մանդատը Նիկոլի դեմ պայքարին վնաս չէ»․ Էդուարդ ՇարմազանովՀՀԿ գործա…

    🗳️ «Ընդդիմության մանդատը Նիկոլի դեմ պայքարին վնաս չէ»․ Էդուարդ Շարմազանով
    ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ խորհրդարանական մանդատները չեն խանգարի ընդդիմության պայքարին իշխանության դեմ։ Նրա խոսքով՝ իշխանությունների կողմից եղել են վարչական ռեսուրսի կիրառման և ճնշումների դեպքեր, որոնք, իր գնահատմամբ, ազդել են ընտրությունների վրա։
    Շարմազանովը նշել է, որ ընդդիմությունը պետք է համատեղի ինչպես խորհրդարանական, այնպես էլ փողոցային պայքարի ձևաչափերը։
    aravot.am | @aravot