Category: Aravot

  • «Անբարոյական է անվանել, վիրավորել ու խոչընդոտել աշխատանքս»․ Անի Գեորգյանը դատի …

    ⚖️ «Անբարոյական է անվանել, վիրավորել ու խոչընդոտել աշխատանքս»․ Անի Գեորգյանը դատի է տվել Գեղամ Նազարյանին
    Newday.am-ի լրագրող Անի Գեորգյանը զրպարտության և պատիվն ու բարի համբավն արատավորելու համար հայց է ներկայացրել Գեղամ Նազարյանի դեմ։
    Գեորգյանի խոսքով՝ Նազարյանը Կիրանցում իրեն վիրավորել է, միջամտել լրագրողական աշխատանքին և խոչընդոտել այն։ Նա դատարանից պահանջում է ներողություն և բարոյական վնասի փոխհատուցում։
    aravot.am | @aravot
  • «Ադրբեջանում կա ձևավորված «Արևմտյան Ադրբեջան» հեռուստաընկերություն, մշակույթի կ…

    🔴 «Ադրբեջանում կա ձևավորված «Արևմտյան Ադրբեջան» հեռուստաընկերություն, մշակույթի կենտրոններ»․ Գառնիկ Դավթյան
    «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Գառնիկ Դավթյանը Վիլեն Գաբրիելյանին հարցրեց, թե ինչ ռիսկեր է Հայաստանի համար տեսնում «Արևմտյան Ադրբեջան» կառույցի գործունեության մեջ։
    Գաբրիելյանը պատասխանեց, որ այդ խոսույթը չի նպաստում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ամրապնդմանը։ Դավթյանն էլ նշեց, որ Ադրբեջանում գործում են «Արևմտյան Ադրբեջան» հեռուստաընկերություն, մշակութային կենտրոններ և այլ կառույցներ։
    aravot.am | @aravot⁠
  • ԱԳՆ-ն Ռուբեն Վարդանյանի կնոջը հանդիպման առաջարկ է փոխանցելԱԳՆ խոսնակ Անի Բադալյ…

    🔹 ԱԳՆ-ն Ռուբեն Վարդանյանի կնոջը հանդիպման առաջարկ է փոխանցել
    ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանի խոսքով՝ Վերոնիկա Զոնաբենդին հանդիպման առաջարկը փոխանցվել է բանավոր։ Ավելի վաղ Ռուբեն Վարդանյանի կինը հայտնել էր, որ կառավարությունից որևէ մեկը իր հետ կապ չի հաստատել։
    ԱԳՆ-ից պարզաբանել են, որ առաջարկը քննարկվել և փաստացի փոխանցվել է նրա հայտարարությունից հետո։
    aravot.am | @aravot
  • «Սուտ ինֆորմացիա թիվ մեկ ամբիոնից հրապարակելը պատիվ չի բերում»․ Մեսրոպ Մանուկյա…

    🗣️ «Սուտ ինֆորմացիա թիվ մեկ ամբիոնից հրապարակելը պատիվ չի բերում»․ Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ական պատգամավորներին
    ԱԺ-ում Արամ Վարդևանյանի՝ փոխնախագահի պաշտոնում թեկնածության քվեարկության ժամանակ ՔՊ-ական պատգամավորների հետ զրույցի մասին Մեսրոպ Մանուկյանը պարզաբանել է, որ Լևոն Լևոնյանին պահանջել է հրապարակել իր նախկին հարաբերությունների վերաբերյալ հնչեցրած պնդումների ապացույցը։
    aravot.am | @aravot
  • «Իշխանության վերարտադրության հարցը լուծեց ու հիմա՝ долой «եվրաինտեգրմանը»»․ Արտ…

    🔻 «Իշխանության վերարտադրության հարցը լուծեց ու հիմա՝ долой «եվրաինտեգրմանը»»․ Արտակ Զաքարյան
    ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը քննադատել է իշխանության՝ եվրաինտեգրման վերաբերյալ դիրքորոշման փոփոխությունը՝ պնդելով, որ մինչև հունիսի 7-ի ընտրությունները թեման իշխանության քարոզչության առանցքային մասերից էր, իսկ ընտրություններից հետո այն մղվել է երկրորդ պլան։
    Զաքարյանի խոսքով՝ իշխանությունը նախ խոսում էր եվրոպական ապագայի անխուսափելիության մասին, իսկ այժմ հայտարարում է, որ նույնիսկ ԵՄ անդամակցության հանրաքվեի հարցը օրակարգային չէ։ Նա սա որակում է որպես հասարակությանը տրված նախորդ խոստումների և ներկայիս հայտարարությունների հակասություն։
    aravot.am | @aravot
  • #ԲիզնեսՖասթ Բանկը տեղաբաշխում է 13 մլրդ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսեր՝ 10.2…

    #Բիզնես
    📊Ֆասթ Բանկը տեղաբաշխում է 13 մլրդ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսեր՝ 10.25% եկամտաբերությամբ
    Ֆասթ Բանկը օգոստոսի 10-ից դեկտեմբերի 30-ը տեղաբաշխում է 13 մլրդ դրամ ընդհանուր ծավալով 24 ամիս ժամկետով պարտատոմսեր՝ 10.25% տարեկան եկամտաբերությամբ։ Արժեկտրոնների վճարումը կատարվում է կիսամյակային պարբերականությամբ։
  • «Ապաշրջափակման մասին խոսակցությունները իրականություն չեն դառնա»․ Արթուր Խաչատրյ…

    🔴 «Ապաշրջափակման մասին խոսակցությունները իրականություն չեն դառնա»․ Արթուր Խաչատրյան
    «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանի խոսքով՝ ապաշրջափակման հարցում Հայաստանը ստանձնել է պարտավորություններ, սակայն Բաքվից որևէ գրավոր երաշխիք չկա։ Նա ընդգծել է, որ անարգել տարանցումը պետք է հիմնված լինի փոխադարձության սկզբունքի վրա։
    Խաչատրյանը նաև պնդել է, որ իշխանությունների տնտեսական քաղաքականությունը կարող է հանգեցնել լուրջ տնտեսական ցնցումների, իսկ 350 մլն դոլարի նոր վարկի ներգրավումը, ըստ նրա, վկայում է բյուջեի դեֆիցիտի աճի մասին։
    aravot.am | @aravot
  • «Ուժեղ Հայաստանը» կգլխավորի ԱԺ երեք մշտական հանձնաժողով«Ուժեղ Հայաստան» խմբակցո…

    📌 «Ուժեղ Հայաստանը» կգլխավորի ԱԺ երեք մշտական հանձնաժողով
    «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը նախագահներ կունենա Ֆինանսավարկային և բյուջետային, Տարածքային կառավարման, ՏԻՄ, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության, ինչպես նաև Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովներում։
    ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը, լսելով հանձնաժողովների ընտրությունը, արձագանքել է․ «Հետաքրքիր ընտրություն էր, պարոն Կարապետյան»։
    aravot.am | @aravot
  • «5-7 տարեկանում ադրբեջանցի երեխաների հետ շփվել ու խաղացել եմ»․ Վիլեն Գաբրիելյան…

    🛡️ «5-7 տարեկանում ադրբեջանցի երեխաների հետ շփվել ու խաղացել եմ»․ Վիլեն Գաբրիելյան
    ՔՊ-ական պատգամավոր Գարիկ Սարգսյանը Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Վիլեն Գաբրիելյանին հարցրեց՝ հնարավո՞ր է՝ մանկության տարիներին նա հավաքագրված լինի Ադրբեջանի ԿԳԲ-ի կողմից։
    Գաբրիելյանը հերքեց նման հնարավորությունը՝ նշելով, որ հասուն տարիքում էլ շփվել է ադրբեջանցիների և թուրքերի հետ, այդ թվում՝ Ռուսաստանում ու Վրաստանում։
    aravot.am | @aravot
  • «Վարչապետը հայի մահ չի ցանկացել, քաղաքական խոսք է ասել»․ Սոնա ՂազարյանՔՊ-ական պ…

    ⚡️ «Վարչապետը հայի մահ չի ցանկացել, քաղաքական խոսք է ասել»․ Սոնա Ղազարյան
    ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի՝ Արթուր Օսիպյանին ուղղված խոսքը քաղաքական հայտարարություն էր, ոչ թե հայի մահ ցանկանալու արտահայտություն։
    Նա նշել է, որ վարչապետն իր խոսքը մեկնաբանել է, իսկ քաղաքացիներն ընտրություններով ցույց են տվել, որ հասկացել են՝ ինչ նկատի ուներ Փաշինյանը։
    🔗 aravot.am | @aravot