🚨 «Չենք զարմանա, որ մեղադրանք առաջադրվի այդ կնոջը, որ համարձակվել է իր տան մեջ պաշտպանվել»․ Գառնիկ ԴանիելյանՀՅԴ անդամ Գառնիկ Դանիելյանը Շաքիի դեպքի վերաբերյալ հայտարարել է, որ
ավելի քան 20 կմ խորությամբ ՀՀ տարածք ադրբեջանցի զինծառայողի ներթափանցումը բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Նրա խոսքով՝ պետք է պարզել՝ ինչպես է զինված անձը օրեր շարունակ գտնվել բնակավայրերի խորքում։
Դանիելյանը նաև քննադատել է այն, որ տեղի ունեցածի պատասխանատվությունը, իր գնահատմամբ, փորձում են ուղղել
ադրբեջանցի զինծառայողին դիմադրած կնոջ ուղղությամբ։ Նա պահանջել է պարզել՝ արդյոք տեղի ունեցածը պատկան մարմինների հանցավոր անգործության հետևանք է։
aravot.am |
@aravot