Category: Aravot

  • Ընտրախատումները ծավալուն են եւ տարաբնույթ11․02․26 — ՆԳՆ ՄՔԾ տեղեկանք՝ ընտրողներ…

    ❗️ Ընտրախատումները ծավալուն են եւ տարաբնույթ
    11․02․26 — ՆԳՆ ՄՔԾ տեղեկանք՝ ընտրողների ընդհանուր թիվ՝ 2489031
    23․05․26 — ՆԳՆ ՄՔԾ տեղեկանք՝ ընտրողների ընդհանուր թիվ՝ 2473445
    31․05․26 – ՆԳՆ ՄՔԾ կայքէջ՝ 2485224
    08․06․25-ԿԸՀ արձանագրություն՝ ընտրողների ընդհանուր թիվ՝ 2507216❗️
    Ըստ պաշտոնական աղբյուրների նաեւ բացահայտել ենք 689 հասցեներ, որոնց վրա հաշվառված են՝ ըստ հասցեի 20-ից մինչեւ 303 քաղաքացի❗️
    Հ. Գ. Հայերս, շնորհակալ եմ Ձեր սիրո ու քաջության համար։ Դուք իսկապես աննահանջ եք, Ուժեղ ու անգամ այսպիսի ճնշումների պայմաններում Ձեր կամքը թելադրեցիք։ Մենք էլ հիմա փորձում ենք ապօրինի միջամտությունների արձանագրված հատվածների հետեւանքները չեղարկել։
    «Ուժեղ Հայաստան» դաշինքի խորհրդի անդամ Գոհար Մելոյան
  • #խմբագրական Ամենահակաժողովրդավար ընտրություննե՞րը2026 թվականի ընտրություններն առ…

    #խմբագրական
    🔷Ամենահակաժողովրդավար ընտրություննե՞րը
    2026 թվականի ընտրություններն առանձնացել են աննախադեպ քաղաքական լարվածությամբ։ Հարկ է հիշել ընդդիմադիր գործիչների նկատմամբ քրեական գործերը, կալանավորումները և ընտրարշավի ընթացքում հնչած քաղաքական սպառնալիքները։
    Այս Ընտրական գործընթացում կիրառվել են նաև վարչական ռեսուրսներ և ճնշման տարբեր մեխանիզմներ, որոնք, բացասաբար են ազդել ընտրությունների ազատ ու մրցակցային բնույթի վրա։ Միևնույն ժամանակ, նույնիսկ պաշտոնական արդյունքներով իշխանությունը չի ստացել ընտրողների բացարձակ մեծամասնության աջակցությունը։
    🔗 Արամ Աբրահամյանի խմբագրականը
  • ԿԸՀ-ն ԱԺ ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակի հունիսի 14-ին։ԿԸՀ նախ…

    ԿԸՀ-ն ԱԺ ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակի հունիսի 14-ին։
    ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյան
  • ԲՀԿ-ն վերահաշվարկ է պահանջում․ Արման Աբովյանը պնդում է՝ իրենց ձայները լիարժեք չ…

    ⚠️ ԲՀԿ-ն վերահաշվարկ է պահանջում․ Արման Աբովյանը պնդում է՝ իրենց ձայները լիարժեք չեն հաշվարկվել
    Այսօր կայացած ասուլիսի ժամանակ «Առաջարկ Հայաստանին» թիմի անդամ, ԲՀԿ ներկայացուցիչ Արման Աբովյանը հայտարարել է, որ կուսակցությունը վերահաշվարկ է պահանջել, քանի որ, ըստ իրենց տվյալների, մի շարք տեղամասերում ԲՀԿ-ի օգտին տրված ձայները լիարժեք չեն հաշվարկվել։
    Աբովյանի խոսքով՝ արդեն չորս ընտրատեղամասի համեմատության արդյունքում ԲՀԿ-ին վերադարձվել է 120 ձայն։ Նա նաև չի բացառել, որ տեղի ունեցածի հետևում քաղաքական հաշվարկ կա՝ ընդգծելով, որ պայքարելու են իրենց ընտրողների յուրաքանչյուր քվեի համար։
    aravot.am⁠ | @aravot
  • Մենք կտրականապես մերժում ենք ընտրությունների հայտարարված արդյունքները և համարում…

    ❗️Մենք կտրականապես մերժում ենք ընտրությունների հայտարարված արդյունքները և համարում ենք ապօրինի, որոնք չեն արտացոլում Հայաստանի քաղաքացիների իրական կամքը։
    Մենք նախաձեռնում ենք քվեարկության արդյունքների վերահաշվարկի գործընթաց: Քննարկում ենք ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցը:

    Միևնույն ժամանակ, մենք մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր վստահեցին մեզ: Ժողովրդավարության հիմքը քաղաքացին է, և յուրաքանչյուր քվե արժանի է հարգանքի։
    Այս ընտրություններով գողացվել է Հայաստանի քաղաքացու ձայնը, նրա իրավունքը՝ որոշելու իր պետության ապագան։
    Մենք չենք պատրաստվում հաշտվել կատարվածի հետ։ Մենք չենք պատրաստվում լռել։ Մենք չենք պատրաստվում հրաժարվել մեր պատասխանատվությունից։
    Մեր պայքարը շարունակվում է՝ իրավական, քաղաքական և հանրային բոլոր հնարավոր հարթակներում։
    Մինչև վերջ։
    Արդարությունը գալու է
    «Միասնության թևեր» կուսակցություն
    8 հունիսի, 2026թ.
  • Վարդան Ոսկանյան․ «Բաքուն կասկածի տակ է դնում ՀՀ-ում սահմանադրական փոփոխությունն…

    ⚠️ Վարդան Ոսկանյան․ «Բաքուն կասկածի տակ է դնում ՀՀ-ում սահմանադրական փոփոխությունների հնարավորությունը»
    Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրել է, որ ադրբեջանական լրատվամիջոցներով քարոզչական գիծ է տարվում այն մասին, թե Հայաստանում իշխող ուժի ստացած մանդատները կարող են բավարար չլինել սահմանադրական փոփոխություններ իրականացնելու և այսպես կոչված «խաղաղության պայմանագիր» ստորագրելու համար։
    Ոսկանյանի գնահատմամբ՝ Բաքվի իշխանությունների հետ խաղաղության հնարավորության վերաբերյալ պատկերացումները «քաղցր պատրանք» են, իսկ Ադրբեջանի վերջնանպատակը Հայաստանի՝ որպես աշխարհաքաղաքական գործոնի, փաստացի չգոյությունն է։
    aravot.am | @aravot
  • Գյումրեցի ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանը կալանավորվել է 2 ամսովAravot.am-ի…

    🚨 Գյումրեցի ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանը կալանավորվել է 2 ամսով
    Aravot.am-ի հետ զրույցում Գյումրեցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Կարապետ Պողոսյանի կինը՝ Անգին Մալխասյանը, հայտնել է, որ ամուսնուն գիշերը ժամը 3:30-ին դատարանի որոշմամբ երկամսյա կալանքի են ենթարկել։
    Նրա խոսքով՝ մինչ այդ ԱԱԾ-ն խուզարկել է իրենց տունն ու Պողոսյանի գրասենյակը, առգրավել հեռախոսներ, գումար և այլ իրեր։ Մալխասյանը պնդում է, որ կալանքը անհիմն է և նպատակ ուներ մեկուսացնել Կարապետ Պողոսյանին ընտրությունների օրը։
    aravot.am⁠ | @aravot
  • Սիրելի’ հայրենակիցներ, Շնորհակալ եմ «Հայաստան» դաշինքին տված վստահության յուրաքա…

    ‼️Սիրելի’ հայրենակիցներ,
    Շնորհակալ եմ «Հայաստան» դաշինքին տված վստահության յուրաքանչյուր քվեի համար։
    Այս ընտրություններն անցել են իշխանական համատարած ճնշումների, ընդդիմադիրների ձերբակալությունների, վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառման ու ընտրախախտումների պայմաններում։
    Մենք վիճարկելու ենք ընտրությունների արդյունքները։ Այս պահին հետագա անելիքները քննարկում ենք ընդդիմադիր դաշտի մեր գործընկերների հետ:
    Առաջիկա անելիքների վերաբերյալ մոտեցումները կներկայացնենք այդ քննարկումների ավարտից հետո:
    Մի բան հստակ է՝ չենք ընկրկելու, չենք լքելու պայքարի մեր խրամատը։
    «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
    08.06.2026թ.
  • Տաշիրի ընտրատեղամասի միջադեպի գործով 2 անձ է ձերբակալվելՀՀ քննչական կոմիտեն հայ…

    🚨 Տաշիրի ընտրատեղամասի միջադեպի գործով 2 անձ է ձերբակալվել
    ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ հունիսի 7-ին Տաշիրի թիվ 25/28 ընտրատեղամասի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական գործունեությանը միջամտելու հատկանիշներով։
    Ըստ ՔԿ-ի՝ ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձը միջամտել է ծառայողական գործունեությանը, իսկ մի խումբ անձինք աջակցել են նրան, ինչից հետո նա դիմել է փախուստի։ Նախաքննության ընթացքում երկու անձ ձերբակալվել է։
    aravot.am⁠ | @aravot
  • «Բոլորին դեմ եմ»-ը հայտարարում է՝ ընտրությունները չեն եղել արդար և մրցակցային«Բ…

    📢 «Բոլորին դեմ եմ»-ը հայտարարում է՝ ընտրությունները չեն եղել արդար և մրցակցային
    «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը հունիսի 7-ի ԱԺ ընտրություններից հետո տարածած հայտարարությամբ պնդում է, որ քվեարկությունն անցել է վարչական ռեսուրսի կիրառման, ընտրակաշառքի, սպառնալիքների և հասարակության բևեռացման պայմաններում։
    Կուսակցությունը շնորհակալություն է հայտնել իրեն ձայն տված 21,467 քաղաքացիներին և հայտարարել, որ շարունակելու է իր քաղաքական պայքարը՝ արձանագրելով, որ ընտրությունների արդյունքները չի համարում արդար, մրցակցային և թափանցիկ։
    aravot.am⁠ | @aravot