Category: Aravot

  • Քվեարկում են բանտերում. ՔԿՀ-ներում բացվել են ընտրատեղամասերՀայաստանի քրեակատարո…

    🏛️ Քվեարկում են բանտերում. ՔԿՀ-ներում բացվել են ընտրատեղամասեր
    Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում ստեղծված ընտրատեղամասերում այսօր քվեարկում են ընտրական իրավունք ունեցող կալանավորված անձինք և ոչ մեծ ու միջին ծանրության հանցագործությունների համար ազատազրկված դատապարտյալները։
    «Արմավիր» ՔԿՀ-ում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Կորյուն Սարգսյանի խոսքով՝ ընտրողների մեծ մասը նախապես ծանոթ չէ քվեարկության ընթացակարգին, ուստի հանձնաժողովի անդամները տեղում բացատրում են կարգը և ուղեկցում գործընթացը։
    aravot.am⁠ | @aravot
  • 36/33 Բաց քվեարկություն 16 ին…

    36/33 Բաց քվեարկություն 16 ին

    https://cdn4.telesco.pe/file/9ff6fd4de7.mp4?token=P-wAGT0dtlfY9b7c0N7IU1teuXfvfQAmiO8H09PPduzMQ-zSR6ymrMobog27JpVzv-_6mus0gou6koCC7YH6y027uwxag3YqWknLnfp-Qo4Sd7i7OPGnd2Q7_WxiX1znwt3yR_cnk6-T4gt-4fZFHXUFjJoiFnUm3L4ObX_T75S8kJ-yBI6AnLOSwQZae0Y66EI5RDPhafbOyKz3-0bIOWvi3tx9zJUrzwjNTGgcC5ySjKuFO18yoJVTzr0onCj8tayAeRbfFNHBaCMrshB7CrtRzHkJdSvi8QyBcODsxTi1XkYUScNLK3Z766rOhAZj_UQ1cPtFmxTb_0V5s_Im6Ja4ZSDOpTS_qlx4-ZMn1YQWVX3Hp3d6CgCRa5vBGyRiwHha9myN8UIEkFVjE36uBiza5BYa0-IHTsfSadqsrFvDrjWqGQ8M-_WmuoPh3E30Olyvaemq6TtqOtIlzPYhraZx7sMFv6fEmdU1RJw1FzQb7Ig9IIprjYmrkjm_vSYMqaByz0zWoTjmpwj_jd8RQqqDHmRlnxQfvT_nCPpq7ztJTUB5WR8amKyB4m4UjSTGktkbl885j9K0gCQOfgLG1N8pLdQKasU620okjn01PREZ7Couj9Y3x-9hvK6Dn6_MxismRdBK3EfrrZNw93pJyG1CzsnwYNXmdNb85WX-SKA

  • Արմավիրի մարզի թիվ 14/14 ընտրատեղամասի ներսում մարդկանց կուտակումներ են, ներսում…

    Արմավիրի մարզի թիվ 14/14 ընտրատեղամասի ներսում մարդկանց կուտակումներ են, ներսում գտնվում է մոտ 40 մարդ, անգամ քվեախցիկում մեկից ավելի ընտրող կա․ «Ուժեղ Հայաստան»
  • Ահազանգ «Ուժեղ Հայաստանից» …

    Ահազանգ «Ուժեղ Հայաստանից» Ոստիկանության ծառայողներին պարտադրում են կոնկրետ ուժի քվեարկել՝ զգուշացնելով, որ տեսախցիկներով վերահսկելու են։
  • Նոր կադրեր Գյումրիից Ուժեղ Հայաստան…

    Նոր կադրեր Գյումրիից Ուժեղ Հայաստան

  • Այս տեղամասի դիմաց առավոտից հերթեր են, ակտիվ քվեարկություն էԵրևանի թիվ 77 դպրոց…

    🗳️ Այս տեղամասի դիմաց առավոտից հերթեր են, ակտիվ քվեարկություն է
    Երևանի թիվ 77 դպրոցում տեղակայված 4/3 ընտրատեղամասում առավոտից ակտիվ քվեարկություն է ընթանում։ Տեղամասի հանձնաժողովի նախագահի խոսքով՝ բոլոր քաղաքական ուժերի քվեաթերթիկներն առկա են, իսկ դրանց բացակայության վերաբերյալ ահազանգ չի ստացվել։
    2093 ընտրող ունեցող տեղամասում կեսօրի դրությամբ արդեն ավելի քան 600 քաղաքացի մասնակցել էր քվեարկությանը։
    aravot.am | @aravot
  • «Հայաստան» դաշինքը հայտնում է քվեաթերթիկների հետ կապված միջադեպերի մասին«Հայաստ…

    🚨 «Հայաստան» դաշինքը հայտնում է քվեաթերթիկների հետ կապված միջադեպերի մասին
    «Հայաստան» դաշինքի հայտարարությամբ՝ ընտրական օրվա ընթացքում արձանագրվել են քվեաթերթիկներ ընտրատեղամաս բերելու և ընտրատեղամասերից դուրս հանելու դեպքեր։
    Դաշինքը նշում է, որ ստացված տեղեկությունները ստուգվում և փաստագրվում են, իսկ նյութերը փոխանցվում են իրավասու մարմիններին։ Միաժամանակ քաղաքացիներին, դիտորդներին և հանձնաժողովների անդամներին կոչ է արվում տեղեկացնել նմանատիպ դեպքերի մասին։
    aravot.am | @aravot
  • ԱՊՀ դիտորդներ․ ՀՀ ընտրական օրենսդրությունը համապատասխանում է միջազգային չափանիշ…

    🗳️ ԱՊՀ դիտորդներ․ ՀՀ ընտրական օրենսդրությունը համապատասխանում է միջազգային չափանիշներին
    Երևանում ԱՊՀ ՄԽՎ միջազգային դիտորդների խմբի համակարգող Ժակիպ Ասանովը հայտարարել է, որ Հայաստանի ընտրական օրենսդրությունը համապատասխանում է միջազգային չափանիշներին և ապահովում է ընտրական գործընթացի հիմնական սկզբունքները։
    Ասանովի խոսքով՝ դիտորդներն արձանագրել են, որ ընտրատեղամասերը ժամանակին են բացվել, ստեղծված են գաղտնի քվեարկության և թափանցիկ գործընթացի պայմաններ, իսկ ընտրությունների կազմակերպման ուղղությամբ ԿԸՀ-ն և տեղական հանձնաժողովները զգալի աշխատանք են կատարել։
    aravot.am⁠ | @aravot
  • «Ուժեղ Հայաստան»-ը հայտարարում է հարյուրավոր ընտրախախտումների մասինԵրևանում հրա…

    🚨 «Ուժեղ Հայաստան»-ը հայտարարում է հարյուրավոր ընտրախախտումների մասին
    Երևանում հրավիրված ճեպազրույցում «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Գոհար Մելոյանը հայտարարել է, որ արդեն արձանագրել են հարյուրավոր ընտրախախտումներ։
    Մելոյանի խոսքով՝ որոշ տեղամասերում իրենց վստահված անձանց թույլ չեն տվել մուտք գործել, եղել են տեխնիկական խնդիրներ քվեարկության սարքավորումներում, ինչպես նաև դժգոհություններ՝ քվեաթերթիկների ծրարների թափանցիկության վերաբերյալ։ Նա նշել է, որ ստացված ահազանգերը կուսակցությունը պատրաստվում է հետագայում դարձնել իրավական գնահատականի առարկա։
    aravot.am | @aravot
  • «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը քվեարկեց…

    «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը քվեարկեց