Category: Aravot

  • Ես չեմ զոհաբերել ԼՂՀ-ն. Հայաստանն է զոհաբերված եղել Լռնային Ղարաբաղի շարժմանըՆիկ…

    📌Ես չեմ զոհաբերել ԼՂՀ-ն. Հայաստանն է զոհաբերված եղել Լռնային Ղարաբաղի շարժմանը
    Նիկոլ Փաշինյան
  • Դուք նորից խոսում եք հայերին նստեցնելու, ցավ պատճառելու մասին, մենք միավորելու. …

    Դուք նորից խոսում եք հայերին նստեցնելու, ցավ պատճառելու մասին, մենք միավորելու. Նարեկ Կարապետյանը Փաշինյանին

    https://cdn4.telesco.pe/file/751478736b.mp4?token=aQxCTNAMKgUnZPngIIhdHqH071IXjqL-3eWjF21SnxD5eDJsptwHsaWNkFzbUDMPEGPRWzf6-NIJOUAw65UJxPfrHpqDfMlFUflGf7CEh9Dp_L7pVTsQX8WaWV5hJtbkl3O-HwCk_n4JJPGdo9796hUWDB0UavCy9FV3fn0z0hs1L9sv34JCa_QIbv4q6RmLLdhT6IqzfsLoqLi8DLOdUK9NzL0JeaLmCf9UpR4KGvxAzzsRR0Z-xnI6s0jxgQ9Sx6-gO3_OGT_KHQ-RUHitnokEVFhXJmQKeFaaPgUw03CNK5O_C9LYO0ZRIwc6hAUsTQ7NxTx4XYlVqkGAXpJJGwjgvA7IOuNnMUzX3UMU-MTln-udijpuQf6dFbEynQFlwq8Ojy1QTpTAnIhUbGVsSs0TM9ULuOPYdeeyxF7YjPJIxMfhpSZnS2zeEC-TV9mQk6sSLht__RDuuPoJh5vQ5U3xon-O0EGCYETZC6RvMb9BevsN4ixKrguNqjSYRW-p5rW-u5n6jLuHzhEf1BPr16cMg-fMAeh4M9LVP1eHxINOe0tFqB5kmb6gsB31Yek-B-USN5xJoKe6BjOTI1-MiqPtOhsyNZNBqm8Cl9YS6s_npP9r6APc2bZLnV5VF1MiwWFpeQIYnwJux0dCfqYGAV4cIVRghAyEpSNTojnl6ng

  • ՀՐԱՏԱՊ.Սամվել Կարապետյանը Հայաստանում անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիան…

    ՀՐԱՏԱՊ.Սամվել Կարապետյանը Հայաստանում անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիան եւ ջուրը կդարձնի անվճար։

  • Ծառուկյան․ «Ժողովուրդը փոփոխություն է ուզում»Երևանում, ԲՀԿ-ի ամփոփիչ հանրահավաք…

    📌 Ծառուկյան․ «Ժողովուրդը փոփոխություն է ուզում»
    Երևանում, ԲՀԿ-ի ամփոփիչ հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում արձանագրել է քաղաքացիների փոփոխության պահանջը։
    Ծառուկյանի խոսքով՝ վերջին տարիներին երկրում կուտակվել են բազմաթիվ խնդիրներ՝ անվտանգությունից մինչև տնտեսություն, իսկ հանրության մեծ մասը սպասում է քաղաքական փոփոխությունների։ Նա նաև հերքել է պնդումները, թե խուսափում է Նիկոլ Փաշինյանի հետ ուղիղ բանավեճից՝ նշելով, որ իր դիրքորոշումները բազմիցս հրապարակային ներկայացրել է։
    aravot.am | @aravot
  • Բագրատ Սրբազան․ «Հիմա ավելի սահմանափակված եմ, քան կալանավայրում»Երևանի Շենգավիթ…

    ⚖️ Բագրատ Սրբազան․ «Հիմա ավելի սահմանափակված եմ, քան կալանավայրում»
    Երևանի Շենգավիթի դատարանից դուրս գալուց հետո Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել է, որ թեև վերաքննիչ դատարանը փոխել է իր խափանման միջոցը, ինքը նման միջնորդություն չէր ներկայացրել և չի ընդունում դատարանի որոշումը։
    Սրբազանը նշել է, որ իր կյանքի և գործունեության նկատմամբ սահմանափակումները պահպանվում են, սակայն ընդգծել է, որ շարունակելու է իր պայքարը՝ հանուն արդարության և ճշմարտության։ Փաստաբանների փոխանցմամբ՝ նրա խոսքի և շփումների իրավունքը բաց է՝ բացառությամբ գործով անցնող մյուս մեղադրյալների հետ շփումների։
    aravot.am | @aravot
  • Քոչարյան․ «Իշխանությունները Հայաստանը դրել են ԵՄ-ՌԴ հակասության կենտրոնում»Սևան…

    📌 Քոչարյան․ «Իշխանությունները Հայաստանը դրել են ԵՄ-ՌԴ հակասության կենտրոնում»
    Սևանում կայացած «Հայաստան» դաշինքի վերջին հանրահավաքում Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ իշխանությունները քարոզարշավը վերածել են պառակտման ու ատելության հարթակի, իսկ ընտրություններից հետո անհրաժեշտ է սկսել հասարակության համախմբման գործընթաց։
    Քոչարյանի խոսքով՝ գործող իշխանությունների քաղաքականությունը Հայաստանը ներքաշում է ԵՄ-ՌԴ հակասությունների մեջ, ինչը կարող է ծանր հետևանքներ ունենալ երկրի տնտեսության, մասնավորապես գյուղատնտեսության համար։
    aravot.am | @aravot
  • Ագնեսա Խամոյան․ «Սևանը Գյոյչա չի դառնալու, Երևանը՝ Իրևան»Սևանում կայացած «Հայաս…

    📌 Ագնեսա Խամոյան․ «Սևանը Գյոյչա չի դառնալու, Երևանը՝ Իրևան»
    Սևանում կայացած «Հայաստան» դաշինքի նախընտրական հանրահավաքում Ագնեսա Խամոյանը քննադատել է գործող իշխանությունների քաղաքականությունը՝ հիշեցնելով Արցախի վերաբերյալ նախկին հայտարարություններն ու հետագա զարգացումները։
    Խամոյանի խոսքով՝ Հայաստանը չպետք է գնա նոր զիջումների ճանապարհով։ Նա ընդգծել է, որ Սյունիքի, Գեղարքունիքի և Երևանի վերաբերյալ որևէ սպառնալիք չպետք է ընդունելի լինի, իսկ երկրի անվտանգությունն ու ինքնիշխանությունը պետք է մնան առաջնահերթություն։
    aravot.am | @aravot
  • Բագրատ Սրբազանը չի ընդունում տնային կալանքի որոշումըԵրևանում, «18 արդարների» գո…

    ⚖️ Բագրատ Սրբազանը չի ընդունում տնային կալանքի որոշումը
    Երևանում, «18 արդարների» գործով դատական նիստի ժամանակ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել է, որ չի ընդունում Վերաքննիչ դատարանի որոշումը, որով իր խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի։
    Սրբազանը նշել է, որ որոշումն իր համար վիրավորական է և անհասկանալի, քանի որ նույն դատավորը նախկինում մերժել էր խափանման միջոցի փոփոխությունը։ Նա նաև քաղաքացիներին կոչ է արել հունիսի 7-ին մասնակցել ընտրություններին և քվեարկել ընդդիմադիր ուժերից որևէ մեկի օգտին։
    aravot.am | @aravot
  • Խուզարկություն՝ «Հայաստան» դաշինքի թեկնածու Արա Նախշքարյանի բնակարանումԳյումրիո…

    🚨 Խուզարկություն՝ «Հայաստան» դաշինքի թեկնածու Արա Նախշքարյանի բնակարանում
    Գյումրիում այսօր իրավապահները խուզարկություն են իրականացրել «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, ՀՅԴ անդամ Արա Նախշքարյանի բնակարանում։ Նրա խոսքով՝ գործողությունները տևել են շուրջ հինգ ժամ։
    Նախշքարյանը հայտնել է, որ առգրավվել են իր հեռախոսն ու համակարգիչը։ Նա պնդում է, որ իրեն վերագրվող՝ ընտրական գործընթացների հետ կապված կասկածներն անհիմն են և խուզարկությունների նպատակը քաղաքական ճնշում ու վախի մթնոլորտ ստեղծելն է։
    aravot.am | @aravot
  • Դատարանը Չախալյանին թույլ չտվեց ընտրություններին մասնակցելու կոչ անելԵրևանում «…

    ⚖️ Դատարանը Չախալյանին թույլ չտվեց ընտրություններին մասնակցելու կոչ անել
    Երևանում «18 արդարների» գործի դատական նիստում մեղադրյալ Վահագն Չախալյանը փորձել է հայտարարությամբ դիմել ընտրելու իրավունք ունեցող ջավախահայերին՝ կոչ անելով մասնակցել հունիսի 7-ի ընտրություններին, սակայն դատավոր Կարեն Ֆարխոյանը թույլ չի տվել՝ նշելով, որ «դատարանը քաղաքական ամբիոն չէ»։
    Նույն նիստում դատարանը թույլատրել է գործով մեղադրյալ Իգոր Սարգսյանին հունիսի 5-ին մասնակցել հարսանեկան արարողության՝ որպես քավոր՝ պարտավորեցնելով այդ մասին տեղեկացնել պրոբացիայի ծառայությանը։
    aravot.am | @aravot