Category: Aravot

  • Ռուբինյան․ «Վենդետա լինելու է, բոլոր գործակալները հատ առ հատ նստելու են»Երևանի …

    📌 Ռուբինյան․ «Վենդետա լինելու է, բոլոր գործակալները հատ առ հատ նստելու են»
    Երևանի Հանրապետության հրապարակում ՔՊ-ի նախընտրական հանրահավաքի ժամանակ ՔՊ պատգամավորի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ 2018 թվականին տրված խաղաղության խոստումը, իր գնահատմամբ, իրականացվել է։
    Ռուբինյանը նաև նշել է, որ նախկինում խոստացված «վենդետա չի լինելու» մոտեցման հարցում սխալվել են՝ հայտարարելով, որ «բոլոր գործակալները հատ առ հատ նստելու են»։
    aravot.am⁠ | @aravot
  • Քարոզարշավն ավարտում ենք Խոր Վիրապում՝ հաստատելով ազգային ինքնության ու արդարութ…

    Քարոզարշավն ավարտում ենք Խոր Վիրապում՝ հաստատելով ազգային ինքնության ու արդարության, մարդու արժանապատվության գերկայությունը և որ անգամ անդունդից հնարավոր է դուրս գալ, եթե կա հավատ, կամք ու վճռականություն։
    Շնորհակալություն եմ հայտնում յուրաքանչյուր քաղաքացու, ով լսեց, հարցրեց, աջակցեց և մասնակցեց այս կարևոր գործընթացին։
    👌🏻Հիմա խոսքը ձերն է։
    Արդարությունը գալիս է
    ✔️Քվեաթերթիկ 6
    Արման Թաթոյան

  • Փաստաբան․ ««Ուժեղ Հայաստան» դաշինքի գրանցումը չեղարկելու իրավական հիմքեր չկան»«…

    ⚖️ Փաստաբան․ ««Ուժեղ Հայաստան» դաշինքի գրանցումը չեղարկելու իրավական հիմքեր չկան»
    «Հայրենիք» կուսակցության անդամ, փաստաբան Սոս Հակոբյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու համար այս փուլում բավարար իրավական հիմքեր չկան։
    Հակոբյանի խոսքով՝ ԿԸՀ-ն արդեն արձանագրել է, որ քաղաքական ուժերի նախընտրական ծախսերը կատարվել են օրենքի շրջանակում, իսկ ներկայացված պահանջների հիմքում ընկած ընթացակարգերը ենթադրում են լրացուցիչ իրավական և դատական գործընթացներ։
    aravot.am⁠ | @aravot
  • Մարտի 1-ի գործով հանրային քրհետապնդում է հարուցվել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբ…

    Մարտի 1-ի գործով հանրային քրհետապնդում է հարուցվել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և 4 աշխատակցի նկատմամբ
    Ամբողջական
  • «Օնիկ Գասպարյանը պատերազմի վտանգի մասին զգուշացրել էր երկու ամիս առաջ»․ Լևոն Զո…

    🗣️ «Օնիկ Գասպարյանը պատերազմի վտանգի մասին զգուշացրել էր երկու ամիս առաջ»․ Լևոն Զուրաբյան
    ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ նախկին ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը դեռ պատերազմից առաջ զեկույց էր ներկայացրել պատերազմի բարձր ռիսկի մասին և առաջարկել հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով։
    Զուրաբյանը նաև անդրադարձել է «արևմտյան Ադրբեջանի» թեմային՝ նշելով, որ այդ հարցի վերաբերյալ, ըստ իր խոսքի, զգուշացումներ եղել են նաև հատուկ ծառայությունների մակարդակով։
    Նրա գնահատմամբ՝ այն ժամանակ առկա էին հնարավոր դիվանագիտական լուծումներ, որոնք չեն կիրառվել։
    aravot.am⁠ | @aravot
  • ԿԸՀ-ն այսօր ժամը 22.00-ին կքննի «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու «Հանրապետ…

    ⚡️⚡️ԿԸՀ-ն այսօր ժամը 22.00-ին կքննի «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը։ Այս մասին «Փաստինֆոյին» հայտնել է ԿԸՀ մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանը։
  • «Ռեպրեսիաներն ավելի են խստանալու, ընտրության օրն էլ է բարդ լինելու»․ Թևան Պողոս…

    🗳️ «Ռեպրեսիաներն ավելի են խստանալու, ընտրության օրն էլ է բարդ լինելու»․ Թևան Պողոսյան
    ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը կարծում է, որ ընտրություններից առաջ ճնշումներն ու ռեպրեսիաները կարող են ավելի սաստկանալ, իսկ ընտրության օրը հանգիստ ընթացքի վերաբերյալ կանխատեսումները վաղաժամ են։
    Նրա խոսքով՝ այս քարոզարշավի գլխավոր բացասական առանձնահատկությունները եղել են անթույլատրելի բառապաշարը, անձնական դաշտ ներխուժելը և ռեպրեսիվ գործելաոճը։
    Պողոսյանը նաև կոչ է արել քաղաքացիներին անպայման մասնակցել ընտրություններին, նշելով, որ միայն բարձր մասնակցությունը կարող է նվազեցնել հետընտրական լարվածության և կասկածների ռիսկը։
    aravot.am⁠ | @aravot
  • Հսկայածավալ սուտ տեղեկություն է տարածվում մեր մասին. հստակ ասում եմ՝ մենք Նիկոլ …

    Հսկայածավալ սուտ տեղեկություն է տարածվում մեր մասին. հստակ ասում եմ՝ մենք Նիկոլ Փաշինյանին չենք ընտրելու վարչապետ. Արման Թաթոյան

  • Լևոն Զուրաբյան․ «Երեկվա բանավեճից հետո ռեժիմը խուճապի մեջ է»«Հայելի» ակումբում …

    📌 Լևոն Զուրաբյան․ «Երեկվա բանավեճից հետո ռեժիմը խուճապի մեջ է»
    «Հայելի» ակումբում կայացած ասուլիսում ՀԱԿ ցուցակի առաջին համար Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ Հանրային հեռուստատեսությամբ տեղի ունեցած նախընտրական բանավեճերից հետո իշխանությունները հայտնվել են ծանր իրավիճակում։
    Զուրաբյանի խոսքով՝ ուժային կառույցների վերջին գործողությունները, ձերբակալություններն ու խուզարկությունները քաղաքական բնույթ ունեն և կապված են ընտրություններից առաջ ստեղծված իրավիճակի հետ։ Նա նաև քննադատել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Մինսկի խմբի վերաբերյալ։
    aravot.am⁠ | @aravot
  • «Երեկվա բանավեճը ցույց տվեց, որ ժողովուրդը հնարավորություն ունի խուսափելու քաղա…

    🗣️ «Երեկվա բանավեճը ցույց տվեց, որ ժողովուրդը հնարավորություն ունի խուսափելու քաղաքական անապատից»․ Էդմոն Մարուքյան
    ՀՀ ԱԺ շենքի մոտ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ երեկվա նախընտրական բանավեճը կարևոր քաղաքական ուղերձներ է տվել։
    Նրա խոսքով՝ ընտրողները պետք է խորհեն, թե ինչպիսի խորհրդարան են ուզում՝ գաղափարների, թե «բառակույտի» վրա հիմնված։ Մարուքյանը նաև ընդգծել է, որ իրենց քաղաքական առաջարկը և վարչապետի թեկնածուն մնում են անխոցելի։ aravot.am | @aravot