Category: Aravot

  • Եթե Փաշինյանի դեմ հայց ներկայացներ 600 հազար մարդ, ընտրովի արդարադատությունն այ…

    ⚖️ Եթե Փաշինյանի դեմ հայց ներկայացներ 600 հազար մարդ, ընտրովի արդարադատությունն այլևս չէր աշխատի. Լուսինե Ավագյան
    Փաստաբան Լուսինե Ավագյանը հայց է ներկայացրել ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պահանջելով ճանաչել, որ նրա հայտարարությունը ընդդիմությանը ձայն տված քաղաքացիների վերաբերյալ չի համապատասխանում իրականությանը և արատավորում է իրենց պատիվն ու արժանապատվությունը։
    Ավագյանը նշել է, որ եթե նման հայցերով դատարան դիմեին հարյուր հազարավոր քաղաքացիներ, ընտրովի արդարադատության կիրառման հնարավորությունը կվերանար։ Նա նաև անդրադարձել է դատարանների անկախության խնդիրներին և նախկինում ներկայացրած իրավական նախաձեռնություններին։
    aravot.am | @aravot
  • Կեսդարյա առաքելություն՝ անաղմուկ նվիրումով Ալավերդու Ռոմանոս Մելիքյանի անվան եր…

    🎼 Կեսդարյա առաքելություն՝ անաղմուկ նվիրումով
    Ալավերդու Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի ուսուցչուհի Անահիտ Շահվերդյանը տասնամյակներ շարունակ սեր ու նվիրում է փոխանցել իր սաներին՝ նրանց համար լինելով ոչ միայն ուսուցիչ, այլև դաստիարակ և ոգեշնչման աղբյուր։
    Մանկավարժի առաքելությունը միայն տեխնիկա սովորեցնելը չէ, այլ նաև օգնել աշակերտներին բացահայտել իրենց ստեղծագործական ներուժն ու երաժշտության միջոցով արտահայտել ներաշխարհը։
    aravot.am | @aravot
  • Ո՞վ է վերահսկելու TRIPP-ի «տեղանքը» …

    🎯 Ո՞վ է վերահսկելու TRIPP-ի «տեղանքը»
    AECOM ընկերությունն արդեն սկսել է ենթակառուցվածքների ուսումնասիրությունը, մինչդեռ ԱՄՆ-ն հայտարարում է, որ նախագիծը պետք է իրականացվի Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության լիարժեք պահպանմամբ։
    Միևնույն ժամանակ, կան մի շարք անորոշություններ՝ երթուղու վերահսկողության, Ռուսաստանի հնարավոր դերակատարման, ԵԱՏՄ կանոնակարգերի կիրառման և երրորդ կողմի օպերատորի ներգրավման վերաբերյալ, որոնք դեռևս հստակ պատասխաններ չունեն։
    Էմմա Գաբրիելյանի վերլուծականը | @aravot
  • #Բիզնես Զգացեք 5G+-ը Երևանում և վեց մարզերում. Viva-ն գործարկել է Հայաստանի առաջ…

    #Բիզնես

    📶 Զգացեք 5G+-ը Երևանում և վեց մարզերում. Viva-ն գործարկել է Հայաստանի առաջին և միակ 5G+ ցանցը

    Viva-ն գործարկել է Հայաստանի առաջին և միակ 5G+ ցանցը՝ Երևանում և վեց մարզերում։ Ընկերությունը նախատեսում է մինչև տարեվերջ 5G+-ը հասանելի դարձնել երկրի բոլոր քաղաքներում, ապա՝ նաև գյուղական համայնքներում։
    aravot.am | @aravot
  • Էներգետիկ ըմպելիքների չարաշահման հնարավոր վտանգները․ ովքե՞ր են ռիսկի խմբումԲժշկ…

    ⚕️ Էներգետիկ ըմպելիքների չարաշահման հնարավոր վտանգները․ ովքե՞ր են ռիսկի խմբում
    Բժշկական մասնագետները զգուշացնում են, որ էներգետիկ ըմպելիքների չափից ավելի օգտագործումը կարող է վտանգավոր լինել հատկապես երեխաների, դեռահասների, հղիների, կրծքով կերակրող մայրերի, ինչպես նաև սրտանոթային հիվանդություններ կամ բարձր զարկերակային ճնշում ունեցող մարդկանց համար։
    Էներգետիկները պարունակում են ոչ միայն մեծ քանակությամբ կոֆեին, այլև շաքար, գուարանա, տաուրին և այլ խթանիչ նյութեր, որոնց համակցված ազդեցությունը պահանջում է զգուշավոր և չափավոր օգտագործում։
    aravot.am | @aravot
  • Այն, ինչ չի կարելի Փաշինյանին, կարելի է Ալիեւի՞ն Ռուսաստանի համար Հայաստանի հե…

    🎯 Այն, ինչ չի կարելի Փաշինյանին, կարելի է Ալիեւի՞ն
    Ռուսաստանի համար Հայաստանի հետ լարված հարաբերություններն այսօր ավելի «կառավարելի» են, քանի որ լավ հարաբերությունները ենթադրում են ավելի մեծ քաղաքական պատասխանատվություն եւ ռեսուրսային պարտավորություններ։
    Մոսկվան, չհամաձայնելով Բաքվի գնահատականներին, միաժամանակ դրանք չի դիտարկում որպես երկկողմ հարաբերություններին սպառնացող գործոն։
    ✍️ “Հակոբ Բադալյանի մեկնաբանությունը
  • Միջազգային կազմակերպության ներկայացուցիչը կոչ է արել ազատ արձակել Ադրբեջանում պ…

    🇪🇺 Միջազգային կազմակերպության ներկայացուցիչը կոչ է արել ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ գերիներին
    Միջազգային քրիստոնեական համերաշխություն կազմակերպության ներկայացուցիչ Ժուել Վելդկամպը հայտարարել է, որ Ադրբեջանը, հայերին պահելով բանտերում, շարունակում է Լեռնային Ղարաբաղի հայության ոչնչացման քաղաքականությունը։ Նրա խոսքով՝ ԵՄ-ն բավարար ճնշում չի գործադրում Բաքվի վրա՝ մարդու իրավունքների խախտումների հարցում։
    Վելդկամպը նաև ընդգծել է, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը չպետք է լինի միակողմանի և ԵՄ-ն պետք է պահանջի Ադրբեջանից ազատ արձակել պահվող հայ գերիներին։
    aravot.am | @aravot
  • ԵԽ պատգամավորը՝ ԵՄ-ն պետք է ավելի խիստ ճնշում գործադրի Ադրբեջանի վրաԵվրոպական խ…

    🇪🇺 ԵԽ պատգամավորը՝ ԵՄ-ն պետք է ավելի խիստ ճնշում գործադրի Ադրբեջանի վրա
    Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը հայտարարել է, որ ԵՄ-ն չպետք է էներգետիկ շահերի պատճառով աչք փակի Ադրբեջանում պահվող հայ քաղբանտարկյալների հարցի վրա։ Նրա խոսքով՝ Բաքվի նկատմամբ պետք է ավելի ուժեղ ճնշում գործադրվի՝ հայ գերիների ազատ արձակման համար։
    Պատգամավորը նաև նշել է, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան այցի ընթացքում չօգտագործեց հնարավորությունը՝ բարձրաձայնելու Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների մասին։
    aravot.am | @aravot
  • Գյումրիում բարձր երաժշտության պատճառով ծեծկռտուք է եղելԳյումրու Մուշ թաղամասում…

    🎵 Գյումրիում բարձր երաժշտության պատճառով ծեծկռտուք է եղել
    Գյումրու Մուշ թաղամասում բարձր երաժշտության պատճառով ծագած վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով։ 45-ամյա տղամարդը, ըստ նախնական տվյալների, քարով հարվածել է 43-ամյա տղամարդու գլխին, ինչի հետևանքով վերջինս ստացել է գանգուղեղային վնասվածք, իսկ ընկնելու հետևանքով նաև կոտրել ձեռքը։
    Դեպքի վերաբերյալ նյութերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն, դեպքի հանգամանքները քննվում են։
    aravot.am | @aravot
  • Դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի հայցը՝ ընդդեմ ՀՀ կառավարությանՀՀ վարչական դ…

    ⚖️ Դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի հայցը՝ ընդդեմ ՀՀ կառավարության
    ՀՀ վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի հայցադիմումը, որով ընկերությունը վիճարկում էր ՀԷՑ-ի 70% բաժնեմասի օտարման իրավահարաբերությունը։ Դատարանը գտել է, որ հայցը ենթակա չէ վարչական դատարանում քննության։
    Այս մասին հայտնել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը՝ նշելով, որ դատարանը մերժել է հայցադիմումի ընդունումը՝ օրենքով սահմանված հիմքով։
    aravot.am | @aravot