Category: Aravot

  • «78 տղաների գրել են ոչ թե զոհված, այլ մահացած զինծառայող»․ Վեդիում դիմել են Ռոբ…

    🕯️ «78 տղաների գրել են ոչ թե զոհված, այլ մահացած զինծառայող»․ Վեդիում դիմել են Ռոբերտ Քոչարյանին
    Վեդիում «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ընթացքում զոհված զինծառայողի մայրը Ռոբերտ Քոչարյանին հայտնել է, որ ուժային կառույցների 78 տղաների վերաբերյալ մինչ օրս լուծում չկա․ նրանց փաստաթղթերում նշվել է ոչ թե «զոհված», այլ «մահացած զինծառայող»։
    Կնոջ խոսքով՝ այդ տղաները կարգավիճակ չունեն, և նրանց ընտանիքները ցանկանում են, որ հետագայում երեխաները ճանաչեն իրենց ծնողների անցած ճանապարհը։
    Քրիստինե Վարդանյանն էլ հայտարարել է, որ ՔՊ-ի պահվածքը ցույց է տալիս, որ իշխանությունը վախենում է հունիսի 7-ի ընտրություններից։
    aravot.am | @aravot
  • «Հայ-թուրքական սահմանը պետք չէ դարձնել երկնային Երուսաղեմի դարպասներ»․ Էդմոն Մա…

    🛂 «Հայ-թուրքական սահմանը պետք չէ դարձնել երկնային Երուսաղեմի դարպասներ»․ Էդմոն Մարուքյան
    «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավ է անցկացրել Մարգարա գյուղում։ Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի հայ-թուրքական սահմանի բացմանը, սակայն միաժամանակ պետք է պաշտպանվեն երկրի ռազմավարական ու տնտեսական շահերը։
    Նրա խոսքով՝ պատրաստվում են ԱԺ ներկայացնել օրենսդրական փաթեթ, որը կպաշտպանի Հայաստանի տնտեսությունը, անշարժ գույքի շուկան և ռազմավարական օբյեկտները։
    Կարպիս Փաշոյանն էլ նշել է, որ հայ-թուրքական սահմանի թեման չափազանց դրամատիզացվել է․
    «Եթե սահմանը չբացվի՝ Հայաստանը կկործանվի» թեզը հիմա արդեն ծիծաղելի է»։
    aravot.am | @aravot
  • Նարեկ Կարապետյանը թիմակիցների հետ այցելել է Ճամբարակ…

    Նարեկ Կարապետյանը թիմակիցների հետ այցելել է Ճամբարակ

  • «Հայաստանում մարդկանց իրար դեմ են հանում»․ Սամվել Կարապետյան«Ուժեղ Հայաստան» քա…

    🗣️ «Հայաստանում մարդկանց իրար դեմ են հանում»․ Սամվել Կարապետյան
    «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի առաջնորդ Սամվել Կարապետյանը «Կամուրջներ» հաղորդաշարի շրջանակներում պատասխանել է Նազենի Հովհաննիսյանի հարցերին՝ խոսելով ներքաղաքական իրավիճակի և հասարակական բաժանման մասին։
    Նրա խոսքով՝ իշխանությունները ստեղծել են ներքին ագրեսիայի և քաոսի մթնոլորտ, որպեսզի կարողանան կառավարել հասարակությանը։
    Կարապետյանը նաև հայտարարել է, որ Հայաստանը կանգնած է արտաքին լուրջ վտանգների առաջ, և անհրաժեշտ է «կանգնեցնել 300 հազար ադրբեջանցիների մուտքը Հայաստան»։
    aravot.am | @aravot
  • Ես կարամ ասեմ, որ իրանք տառերն էլ չգիտեն, էդ անգիր արած խոսում են, և հիմնական նա…

    Ես կարամ ասեմ, որ իրանք տառերն էլ չգիտեն, էդ անգիր արած խոսում են, և հիմնական նախադասությունները չեն տիրապետում, որ տիրապետեին, իրանք էսքան փաստաթղթեր չէին ստորագրի։
    Գագիկ Ծառուկյան

    https://cdn4.telesco.pe/file/9df6cf5d52.mp4?token=hsGMYWYkfFOdng7Q_eQAgmBPqjWQ1h7H_nBbDcJNXkxAzEdwcgF-R1daC4X7YMp4Ucjpx2hAv84Q3uUCQd1Rqfpp-2MNq2775oTbp6ZLWAGcVTs7ccLPhCmWmkwxe4ZgVUUdZFl1dL9XkURsIjENV03tysEv2iiW0GkPViMkpMPBGP-kxg52c1K5bCun9Dsp82nQ9ZhuDJEetPJ0FpcZA1AobbgMVYzl8MeE9Wo73rgwg20BOT3pqeGIPFADlET71oz_k_cIxxIhi1tP2q2H1JtqAlPS4H1Z9qtyGY2sp6fVh280Wds7gDNno15dMTzW0IGEABj-j-o35rr-PTRH3g

  • «Կառավարությունը չի՞ ուզում իմանալ՝ ԵՄ-ի 12 միլիոն եվրոն ում է տրվել»․ Արթուր Խ…

    💶 «Կառավարությունը չի՞ ուզում իմանալ՝ ԵՄ-ի 12 միլիոն եվրոն ում է տրվել»․ Արթուր Խաչատրյան
    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտարարել է, որ ԱԳՆ-ից պատասխան է ստացել՝ կառավարությունը տեղեկություն չունի, թե «հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի» համար ԵՄ-ի տրամադրած 12 միլիոն եվրոն կոնկրետ ում և ինչ նպատակով է հատկացվել։
    Նրա խոսքով՝ գումարի մի մասը տրամադրվել է ԿԸՀ-ին, մնացածը՝ ՀԿ-ների ու անկախ լրագրողների։
    «Կառավարությունը չգիտի, իրենց չի հետաքրքրում»,– գրել է Խաչատրյանը։
    aravot.am | @aravot
  • «Ուժեղ Հայաստանը» դատական հայց է ներկայացրել Հանրային հեռուստաընկերության դեմԱվե…

    «Ուժեղ Հայաստանը» դատական հայց է ներկայացրել Հանրային հեռուստաընկերության դեմ
    Ավելին
  • Եթե Փաշինյանի կառավարությունը ութ տարվա ընթացքում փոփոխություն չի բերել, ապա հին…

    Եթե Փաշինյանի կառավարությունը ութ տարվա ընթացքում փոփոխություն չի բերել, ապա հինգ տարում էլ չի բերելու։ Մեր երազանքը պարզապես գոյատևելը չէ։ Մեր երազանքն է, որ մեր ժողովուրդը ապրի բարեկեցության և միասնության մեջ։
    Փոփոխություն հնարավոր է միա՛յն Սամվել Կարապետյանի հետ։ 3️⃣

  • #հարցազրույց «Զորահանդեսից հետո այս «էյֆորիան» կանցնի»․ Շիրազ Խաչատրյան«Հենակետ»…

    #հարցազրույց
    🛡️ «Զորահանդեսից հետո այս «էյֆորիան» կանցնի»․ Շիրազ Խաչատրյան
    «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը կարծում է, որ Ֆրանսիայի հետ ռազմավարական համագործակցության շուրջ ստեղծված աղմուկը ավելի շատ սիմվոլիկ և քաղաքական բնույթ ունի, քան իրական ռազմական ազդեցություն։
    Նրա խոսքով՝ նույնիսկ ժամանակակից զենքը առանց մատակարարման, սպասարկման և կիրառման համակարգի մնում է պարզապես ցուցանմուշ, իսկ զորահանդեսում ցուցադրվող տեխնիկան դեռ չի նշանակում անվտանգային «որակական թռիչք»։
    Խաչատրյանը նաև նշել է, որ Եվրոպան շարունակում է Ադրբեջանին դիտարկել որպես «հուսալի էներգետիկ գործընկեր», ինչը, ըստ նրա, ցույց է տալիս տարածաշրջանում իրական շահերի բալանսը։
    aravot.am | @aravot
  • Վարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ Փաշինյանը…

    Վարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․
    Փաշինյանը խոստացավ քարոզարշավի ընթացքում