Category: Aravot

  • Արման Թաթոյան. «Մարզերում մարդկանց ահաբեկում են՝ ասում են աշխատանքից կհեռացնենք…

    ⚠️ Արման Թաթոյան. «Մարզերում մարդկանց ահաբեկում են՝ ասում են աշխատանքից կհեռացնենք»
    «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը հայտարարել է, որ մարզերում մարդկանց ճնշում են ու թույլ չեն տալիս մասնակցել ընդդիմադիր հանդիպումներին։
    Նրա խոսքով՝ ՔՊ-ական համայնքապետերը դարձել են միայն «ձայն բերող անձինք», և իշխանությունների համար «լավ համայնքապետը» նա է, ով ընտրություններին լավ արդյունք կապահովի։
    Թաթոյանը նաև նշել է, որ Նիկոլ Փաշինյանի վերընտրվելը «կործանարար» կլինի Հայաստանի համար և կոչ արել մարդկանց չկորցնել հույսն ու գնալ ընտրության։
    aravot.am | @aravot
  • «Մենք 5000 զոհ չենք ունեցել, 3800 զոհ ենք ունեցել»․ Արսեն Թորոսյանի ու քաղաքացի…

    🔥 «Մենք 5000 զոհ չենք ունեցել, 3800 զոհ ենք ունեցել»․ Արսեն Թորոսյանի ու քաղաքացիների միջև թեժ վիճաբանություն
    Նոր Նորքում քարոզարշավի ընթացքում քաղաքացիները Արսեն Թորոսյանին մեղադրել են 44-օրյա պատերազմի և զոհերի համար՝ հայտարարելով․ «Նիկոլի պատճառով 5000 զոհ ունեցանք»։
    Թորոսյանը հակադարձել է․ «Մենք 5000 զոհ չենք ունեցել, 3800 զոհ ենք ունեցել… Մե՞նք ենք սպանել մեր հայրենակիցներին»՝ մեղադրելով Ադրբեջանին ու հիշեցնելով, որ ՀԱՊԿ-ն ու ՌԴ-ն 2022-ի սեպտեմբերին Հայաստանին չեն աջակցել։
    Քաղաքացիները նաև հիշեցրել են Պրահայի հայտարարությունն ու Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու թեման, իսկ Թորոսյանը պնդել է, որ իշխանությունները շարունակում են աշխատել Բաքվում պահվող հայերի վերադարձի ուղղությամբ։
    aravot.am | @aravot
  • #Բիզնես ԵՆԲ խումբը և Ամերիաբանկը համատեղ նախաձեռնությամբ մինչև 106.25 մլն եվրոյ…

    💼 #Բիզնես
    🇪🇺 ԵՆԲ խումբը և Ամերիաբանկը համատեղ նախաձեռնությամբ մինչև 106.25 մլն եվրոյի ֆինանսավորման հնարավորություն կստեղծեն Հայաստանի ՓՄՁ-ների համար։
    📈 Ծրագիրը կարող է աջակցել շուրջ 900 փոքր բիզնեսի և նպաստել ավելի քան 5000 աշխատատեղի պահպանմանը։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • Գագիկ Ծառուկյան. «Լուկաշենկոն ասել է՝ հայերի ցավը տանեմ»Գագիկ Ծառուկյանը հայտար…

    🇧🇾 Գագիկ Ծառուկյան. «Լուկաշենկոն ասել է՝ հայերի ցավը տանեմ»
    Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն միշտ պատրաստ է եղել օգնել Հայաստանին ու անգամ ասել է՝ «ի՞նչ զենք պետք է՝ տալիս է», բայց հայկական կողմը չի դիմել։
    Ծառուկյանի խոսքով՝ Լուկաշենկոն աջակցել է նաև Բելառուսի հայ համայնքին՝ եկեղեցու կառուցման համար հող հատկացնելով․ «Հայերի ցավը տանեմ, հեկտարով տվել է քաղաքի կենտրոնում»։
    Նա նաև անդրադարձել է որդու շուրջ աղմուկին՝ պնդելով, որ նրա մասնակցությամբ կրակոց չի եղել, և պատմել է, որ Բելառուսում ձերբակալված հայ լրագրողին անձամբ է վերադարձրել Հայաստան։
    aravot.am | @aravot
  • Գագիկ Ծառուկյան. «Մակրոնն այսօր կա՝ վաղը չկա, նա արդեն 7 տոկոսանոց մարդ է»Կոտայ…

    🇫🇷 Գագիկ Ծառուկյան. «Մակրոնն այսօր կա՝ վաղը չկա, նա արդեն 7 տոկոսանոց մարդ է»
    Կոտայքում քարոզարշավի ժամանակ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ Հայաստանը չի կարող անտեսել Ռուսաստանի հետ տնտեսական կապերը՝ հիշեցնելով ՌԴ-ից եկող տրանսֆերների, արտահանման ու խոպանչիների մասին։
    Նրա խոսքով՝ եթե փակվի ռուսական շուկան, «գյուղատնտեսությունն ու գինեգործությունը կփակվեն», իսկ Եվրոպան այդ կորուստը չի փոխհատուցի։
    Անդրադառնալով ԵՄ գագաթաժողովին՝ Ծառուկյանը ասել է․ «Մակրոնն այսօր կա՝ վաղը չկա… Ինքն իր երկրում 7 տոկոս է, Մակրոնի վրա մենք հո՞ւյս ենք դնում»։
    aravot.am | @aravot
  • Ռոբերտ Քոչարյան. «Քաղաքական ճնշումների մահակը նորմալ վարձատրվում է»Իջևանում քար…

    🪖 Ռոբերտ Քոչարյան. «Քաղաքական ճնշումների մահակը նորմալ վարձատրվում է»
    Իջևանում քարոզարշավի ժամանակ զինվորական ներկայացած մի երիտասարդ Ռոբերտ Քոչարյանին ասել է, որ այսօր զինվորականներին «ոչ մի տիպի չեն գնահատում», և մարդիկ նախընտրում են ոստիկան դառնալ։
    Քոչարյանն ի պատասխան հայտարարել է, որ իր կառավարման տարիներին զինվորականի աշխատավարձը միշտ բարձր է եղել ոստիկանից, քանի որ բանակը պետության առաջնահերթությունն էր։
    Նա նաև քննադատել է գործող իշխանություններին՝ ասելով․ «Պարեկն ավելի բարձր աշխատավարձ չի ստանա, քան բանակը… Քաղաքական ճնշումների մահակը նորմալ վարձատրվում է»։
    aravot.am | @aravot
  • Նիկոլ Փաշինյան. «Եթե որոշում կայացնելու պահը հասունանա, ուրիշներին չենք սպասի»Ն…

    🇷🇺🇪🇺 Նիկոլ Փաշինյան. «Եթե որոշում կայացնելու պահը հասունանա, ուրիշներին չենք սպասի»
    Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պետք է հանգիստ ու առանց նյարդայնանալու շարժվի ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման ճանապարհով՝ արձագանքելով ՌԴ-ից հնչող կոչերին։
    Վարչապետի խոսքով՝ Հայաստանի ու Ռուսաստանի միջև «ամենասուր հարցերը» քննարկվում են «փոխադարձ վստահության ու հարգանքի մթնոլորտում», և Հայաստանը ՌԴ-ի շահերը վնասելու խնդիր չունի։
    Փաշինյանը նաև ընդգծել է․ «Եթե գնահատենք, որ մեր՝ որոշում կայացնելու պահը հասունացել է, մենք ուրիշներին չենք սպասի»։
    aravot.am | @aravot
  • Ընտրացուցակներում՝ խոհարարներ, դայակներ, կոսմետոլոգներ ու տասնյակ գործազուրկներ…

    🗳️ Ընտրացուցակներում՝ խոհարարներ, դայակներ, կոսմետոլոգներ ու տասնյակ գործազուրկներ
    Հունիսի 7-ի ընտրություններին մասնակցող ուժերի ցուցակներում ընդգրկվել են բժիշկներ, ուսուցիչներ, վարորդներ, խոհարարներ, լոգոպեդներ, վարսահարդարներ ու նույնիսկ գերեզմանատան հսկիչ։
    «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք»-ի ցուցակում կա Նուբարաշենի հոգեբուժարանի մաքրուհի, իսկ «Հանրապետություն» կուսակցության ցուցակում՝ «Փարվանա» ռեստորանի խոհարար։
    Մի շարք ցուցակներում մեծ թիվ են կազմում նաև գործազուրկները․ օրինակ՝ «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք»-ում՝ 44, Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունում՝ 37 գործազուրկ։
    aravot.am | @aravot
  • «Աշխատավարձի խնդիր չի լինելու, բնակարանների պակաս չի լինելու։ Ագարակը անհավանակ…

    «Աշխատավարձի խնդիր չի լինելու, բնակարանների պակաս չի լինելու։
    Ագարակը անհավանական տարածաշրջան է, և մեր վերաբերմունքը համապատասխան կլինի». Նարեկ Կարապետյան։

  • #ԲիզնեսOVIO-ն գործարկում է oviocloud.am առցանց հարթակը՝ ամպային ծառայությունների…

    #Բիզնես
    📲OVIO-ն գործարկում է oviocloud.am առցանց հարթակը՝ ամպային ծառայությունների արագ և հարմար կառավարման համար
    OVIO-ը ներկայացրել է նոր OVIO Cloud հարթակը, որը թույլ է տալիս ամպային ծառայությունները գնել, ակտիվացնել և կառավարել առցանց՝ րոպեների ընթացքում։ Այն նախատեսված է բիզնեսների և ֆիզիկական անձանց համար՝ պարզեցնելով ՏՏ ենթակառուցվածքի կառավարումը և մասշտաբավորումը։
    aravot.am | @aravot