Aravot.am pinned «Պուտինը Հայաստանին առաջարկում է հանրաքվեով որոշել՝ ԵՄ, թե՞ ԵԱՏՄ ուղղությունը՝ միաժամանակ հիշեցնելով «ուկրաինական սցենարի» մասին։ Ի՞նչ ուղի, ըստ ձեզ, պետք է ընտրի Հայաստանը»
«Այս մարդը Արցախը տվել է, ճանապարհը տվել է, միակ բանը, որ ուզում ենք, ասում ենք՝ հիմա գոնե կանգնեցնենք, չթողնենք ադրբեջանցիները մտնեն Հայաստան»․ Նարեկ Կարապետյան Նարեկ Կարապետյանը Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանի հետ հնարավոր ցանկացած համաձայնություն պետք է ունենա հստակ երաշխավորներ։ Նա նաև ասել է, որ չպետք է թույլ տալ ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում, քանի որ, իր գնահատմամբ, դա հետագայում կարող է Հայաստանի դեմ քաղաքական և անվտանգային լծակի վերածվել։ aravot.am | @aravot
Արման Սարոյանը տարբեր փաստաթղթերի տակ տարբեր ստորագրություն է դնում. փաստաբան Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչ, փաստաբան Արա Զոհրաբյան հայտարարել է, որ Արման Սարոյան տարբեր փաստաթղթերի տակ տարբեր անուններով և տարբեր ստորագրություններով է հանդես գալիս։ Նրա խոսքով՝ հարկադիր կատարող ծառայությունը փաստացի արձագանքում է Սարոյանի դիմումներին և կատարում նրա պահանջները, այդ թվում՝ սոցիալական ցանցերում բացված էջերի հետ կապված դիմումների մասով։ aravot.am | @aravot
«Մենակ հող մի տվեք, թող խաղաղություն լինի, բայց մեր հողերի հաշվին չլինի»․ քաղաքացին՝ Փաշինյանին Երևանի քարոզարշավի ընթացքում մի քաղաքացի դիմելով Նիկոլ Փաշինյան ասել է, որ մարդիկ խաղաղություն են ուզում, բայց ոչ հայկական հողերի հաշվին։ Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ իր պատկերացմամբ Հայաստանի Հանրապետությունը նույնացվում է միջազգայնորեն ճանաչված 29 743 քառակուսի կիլոմետր տարածքի հետ։ aravot.am | @aravot
«Ի՞նչ է նշանակում խաղաղություն․ եթե ժամանակավոր կրակոց չկա, բայց մի որոշ ժամանակ հետո լինելու է, ուրեմն խաղաղություն չկա»․ կյանքը՝ Տավուշի սահմանամերձ համայնքներում Տավուշի սահմանամերձ համայնքներում խաղաղության մասին պաշտոնական հայտարարություններին բնակիչները շարունակում են զգուշավոր վերաբերվել։ Կիրանցի բնակիչները ասում են՝ կրակոցների բացակայությունը դեռևս կայուն ու երկարաժամկետ խաղաղություն չի նշանակում։ Սահմանազատումից հետո Կիրանցում գյուղատնտեսական նշանակության մի շարք հողեր անցել են ադրբեջանական վերահսկողության տակ, ինչի հետևանքով մարդկանց առօրյան զգալիորեն բարդացել է։ Գյուղացիների խոսքով՝ որոշ ընտանիքներ նաև հեռացել են գյուղից՝ չցանկանալով, որ իրենց երեխաները հաճախեն սահմանին շատ մոտ գտնվող դպրոց։ aravot.am | @aravot
🔴Սամվել Կարապետյանի աջակցությամբ Դոնի Ռոստովի ճեմարանի պատմական շենքը վերադարձվել է թեմին Թեմակալ առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը Դոնի Ռոստովում ուսումնասիրել է շենքի ներկա վիճակը, որտեղ պարզվել է, որ երկար տարիների անգործությունից հետո այն հայտնվել է անմխիթար վիճակում։ Թեմը պատրաստակամություն է հայտնել իրականացնել նորոգման աշխատանքներ և վերականգնել շենքի կրթական ու հոգևոր պատմական առաքելությունը։ aravot.am | @aravot
🚇Փաշինյանի մետրոյում քարտը երկու անգամ «մերժվեց» Նիկոլ Փաշինյանը քարոզարշավը շարունակել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններում՝ շրջելով նաև մետրոյով։ Մետրոյում նրա քարտը երկու անգամ չի աշխատել, և ուղեվարձը վճարել է Տիգրան Ավինյանը։ Քաղաքացիներից մեկի դիտարկմանը, թե «հայրենիքը փոքրանում է», Փաշինյանը պատասխանել է․ «ՀՀ-ն ինչքան եղել է իր միջազգայնորեն ճանաչված տարածքով, այդքան էլ կա»։ aravot.am | @aravot
#առողջություն 🚭 Թոքի քաղցկեղի և ծխելու մասին տարածված թյուրընկալումներ Մասնագետները հիշեցնում են՝ ծխելը թողնելը օգտակար է ցանկացած փուլում և նվազեցնում է թոքի քաղցկեղի ռիսկը։ Նշվում է նաև, որ «light» սիգարետներն ու սիգարները պակաս վնասակար չեն, իսկ օդի աղտոտվածությունն ու ռադոնը ևս կարող են մեծացնել հիվանդության վտանգը։ Ֆիզիկական ակտիվությունն ու առողջ սննդակարգը, ըստ հետազոտությունների, նպաստում են ռիսկերի նվազեցմանը։ aravot.am | @aravot