Category: Aravot

  • «ԵԱՏՄ որոշ գործընկերներ հրահրել են այս գործընթացը»․ Փաշինյանը՝ ռուսական ԶԼՄ-ներ…

    «ԵԱՏՄ որոշ գործընկերներ հրահրել են այս գործընթացը»․ Փաշինյանը՝ ռուսական ԶԼՄ-ներին
    Ղրղզստանում ռուս լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը ձգտում է ստեղծել նոր տնտեսական և քաղաքական այլընտրանքներ՝ ընդգծելով, որ դա յուրաքանչյուր երկրի օրինական իրավունքն է։
    Նրա խոսքով՝ ԵԱՏՄ որոշ գործընկերների հայտարարությունները, թե Հայաստանը «ոչ մեկին պետք չէ», նպաստել են այս գործընթացին, իսկ կազմակերպությունը պետք է բարձրացնի իր մրցունակությունն ու գրավչությունը։
    🔗 aravot.am | @aravot
  • «Պարոն Եղոյան, լա՞վ եք, ի՞նչ է եղել»․ Քրիստինե Վարդանյանը՝ Արման ԵղոյանինԱԺ-ում…

    ⚡️ «Պարոն Եղոյան, լա՞վ եք, ի՞նչ է եղել»․ Քրիստինե Վարդանյանը՝ Արման Եղոյանին
    ԱԺ-ում Քրիստինե Վարդանյանն արձագանքել է ՔՊ պատգամավոր Արման Եղոյանի քննադատությանը՝ նշելով, որ բարձրացրել է Հայաստանի անվտանգությանն առնչվող կարևոր հարց։
    Նա ընդգծել է, որ հանրությունն իրավունք ունի իմանալու, թե որոնք են Հայաստանի հիմնական սպառնալիքները, և նշել, որ, իր գնահատմամբ, Ադրբեջանի և Թուրքիայի վարած պետական քաղաքականությունն է սպառնալիք Հայաստանի համար։
    🔗 aravot.am | @aravot
  • «Այդ ո՞ր երկրին է հարմար Հայաստանում ձևավորված իշխանությունը»․ Մարիաննա Ղահրամա…

    ⚡️ «Այդ ո՞ր երկրին է հարմար Հայաստանում ձևավորված իշխանությունը»․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Թագուհի Ղազարյանին
    «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը հակադարձել է ՔՊ պատգամավոր Թագուհի Ղազարյանի հայտարարությանը՝ պնդելով, որ Ազգային հետախուզական ծառայության զեկույցում իրենց քաղաքական ուժի անունը չի հիշատակվում։
    Նա կոչ է արել ներկայացնել զեկույցի այն հատվածը, որտեղ, իր խոսքով, նման պնդում է արվում՝ ընդգծելով, որ այդպիսի ձևակերպում փաստաթղթում չկա։
    🔗 aravot.am | @aravot
  • «Նավասարդ» հայ-իրանական խոհանոցային փառատոնը մշակութային կամուրջ է երկու ժողովո…

    ⚡️ «Նավասարդ» հայ-իրանական խոհանոցային փառատոնը մշակութային կամուրջ է երկու ժողովուրդների միջեւ
    Սիսիանում օգոստոսի 10-11-ը կանցկացվի արդեն հինգերորդ «Նավասարդ» հայ-իրանական մշակութային և խոհանոցային փառատոնը։ Այս տարի այն առաջին անգամ կտևի երկու օր։
    Կազմակերպիչների խոսքով՝ փառատոնը միավորում է հայկական և իրանական մշակույթները՝ առաջարկելով ազգային խոհանոց, մշակութային ծրագրեր և զբոսաշրջային միջոցառումներ։
    🔗 aravot.am | @aravot
  • «Այն, ինչ այսօր տեղի է ունենալու Վաղարշապատում, հավասարազոր է Խորեն վեհափառին խ…

    ⚡️ «Այն, ինչ այսօր տեղի է ունենալու Վաղարշապատում, հավասարազոր է Խորեն վեհափառին խեղդամահ անելուն»
    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարել է, որ իշխանության քայլերը կապված Ամենայն Հայոց Կաթողիկոսի և եկեղեցականների գործի հետ աննախադեպ են։
    Նա նաև անդրադարձել է ԱԺ-ում Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ հարցադրումներին՝ նշելով, որ դրանք համարում է քաղաքական գործընթացի մաս։
    🔗 aravot.am | @aravot
  • «Իշխանությունը բարեկրթության ակնկալիքից է խոսում, իսկ ինքը շարժվում է հաշվեհարդ…

    ⚡️ «Իշխանությունը բարեկրթության ակնկալիքից է խոսում, իսկ ինքը շարժվում է հաշվեհարդարի գործիքակազմով»․ Տիգրան Աբրահամյան
    ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հայտարարել է, որ իշխանությունը խոսում է քաղաքական դաշտում բարեկրթության մասին, սակայն, իր գնահատմամբ, կիրառում է հաշվեհարդարի մեխանիզմներ։
    Նա նշել է, որ տարբեր ոլորտներում՝ բիզնեսից մինչև կրոնական հարցեր, իշխանության քայլերը համարում է ճնշման դրսևորումներ՝ ընդգծելով, որ Հայոց Եկեղեցին պետք է պաշտպանել։
    🔗 aravot.am | @aravot
  • «Դեպի ՌԴ հայկական ապրանքների մատակարարումների սահմանափակումները ԵԱՏՄ-ի նկատմամբ…

    ⚡️ «Դեպի ՌԴ հայկական ապրանքների մատակարարումների սահմանափակումները ԵԱՏՄ-ի նկատմամբ բացասական ընկալում են առաջացնում Հայաստանում»․ Փաշինյան
    Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դեպի Ռուսաստան հայկական ապրանքների մատակարարումների սահմանափակումները մեծ խնդիր են Հայաստանի համար և բացասական ազդեցություն են ունենում ԵԱՏՄ-ի ընկալման վրա։
    Նրա խոսքով՝ առանց կազմակերպության հիմքում ընկած հիմնարար սկզբունքների իրագործման հնարավորության ԵԱՏՄ-ն կարող է հայտնվել ճգնաժամի առաջ։
    🔗 aravot.am | @aravot
  • «Դեպի ՌԴ հայկական ապրանքների մատակարարումների սահմանափակումները ԵԱՏՄ-ի նկատմամբ…

    ⚡️ «Դեպի ՌԴ հայկական ապրանքների մատակարարումների սահմանափակումները ԵԱՏՄ-ի նկատմամբ բացասական ընկալում են առաջացնում Հայաստանում»․ Փաշինյան
    Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դեպի Ռուսաստան հայկական ապրանքների մատակարարումների սահմանափակումները մեծ խնդիր են Հայաստանի համար և բացասական ազդեցություն են ունենում ԵԱՏՄ-ի ընկալման վրա։
    Նրա խոսքով՝ առանց կազմակերպության հիմքում ընկած հիմնարար սկզբունքների իրագործման հնարավորության ԵԱՏՄ-ն կարող է հայտնվել ճգնաժամի առաջ։
    🔗 aravot.am | @aravot
  • «Տեսնենք Ադրբեջանի դեսպանին ՌԴ ԱԳՆ կհրավիրե՞ն բողոքի նոտա հանձնելու»․ Էդուարդ Շ…

    ⚡️ «Տեսնենք Ադրբեջանի դեսպանին ՌԴ ԱԳՆ կհրավիրե՞ն բողոքի նոտա հանձնելու»․ Էդուարդ Շարմազանով
    ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը անդրադարձել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի՝ Կիևում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանը։
    Նա հարց է բարձրացրել՝ արդյոք Մոսկվան կարձագանքի Ադրբեջանի քայլերին, նշելով, որ Բաքուն, իր գնահատմամբ, շարունակում է ջերմ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հակառակորդների հետ։
    🔗 aravot.am | @aravot
  • «Դատարաններում առկա չեն համապատասխան պայմաններ, սննդի որոշ տեսակներից օգտվելու …

    ⚖️ «Դատարաններում առկա չեն համապատասխան պայմաններ, սննդի որոշ տեսակներից օգտվելու համար»․ պատասխանել էին փաստաբանին
    Կալանավորված կամ ազատազրկված անձինք ունեն առողջության պահպանման և իրենց վիճակին համապատասխան բժշկական օգնություն ու սննդակարգ ստանալու իրավունք՝ ըստ ՀՀ օրենսդրության և ՄԻԵԴ նախադեպային իրավունքի։
    Փաստաբան Աննա Ծառուկյանը դիմել էր ՀՀ ԱԺ նախագահին՝ բարձրացնելով ազատությունից զրկված անձանց սննդակարգի և պայմանների հարցը։
    🔗 aravot.am | @aravot