Category: Aravot

  • «Ուժեղ Հայաստան» խմբակցության 6 պատգամավորների օգնականների մուտքն ԱԺ արգելվել է…

    🏛️ «Ուժեղ Հայաստան» խմբակցության 6 պատգամավորների օգնականների մուտքն ԱԺ արգելվել է
    ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի հրահանգով կարգապահական վարույթ է նախաձեռնվել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականների նկատմամբ՝ նիստերի դահլիճ ներխուժելու փորձերի և ԱԺ տարածքում անկարգություններ հրահրելու դեպքի առնչությամբ։
    Վարույթի շրջանակում 6 օգնականների արգելվել է մուտք գործել ԱԺ տարածք։
    aravot.am⁠ | @aravot
  • «Տղերքն այնտեղ զոհվում են, ես ո՞նց այստեղ հանգիստ նստեմ։ Առավոտից 300 սնարյադ խ…

    🕯 «Տղերքն այնտեղ զոհվում են, ես ո՞նց այստեղ հանգիստ նստեմ։ Առավոտից 300 սնարյադ խփել եմ, մնում է 5 հատ էլ խփեմ ու գամ․․․». քաջորդու վերջին խոսքերը
    2020 թվականի պատերազմի ընթացքում Քաշաթաղի շրջանի Տանձուտ գյուղի 40-ամյա բնակիչ Հայկ Մուսայելյանը որպես հրետանավոր մեկնել է առաջնագիծ և հոկտեմբերի 4-ին զոհվել ԱԹՍ-ի հարվածից։ Հոդվածում ներկայացվում է նրա կյանքի, հայրենիքին ու մարտական ընկերներին նվիրվածության պատմությունը, ինչպես նաև հարազատների ու համագյուղացիների հիշողությունները նրա մասին։
    aravot.am | @aravot
  • #Վերլուծական Երբ է մեղմանալու «սեպտեմբերի 27-ի» ցավըՍեպտեմբերի 13-ի, սեպտեմբերի …

    #Վերլուծական
    🕯 Երբ է մեղմանալու «սեպտեմբերի 27-ի» ցավը
    Սեպտեմբերի 13-ի, սեպտեմբերի 19-ի եւ հատկապես սեպտեմբերի 27-ի ողբերգական օրերը այսօր դեռ սուր ցավով են ընկալվում։ Բայց արդյո՞ք այդ ցավը նույն սրությամբ կհիշվի 10 կամ 20 տարի հետո։ Կարծում եմ՝ այն կմեղմանա այն ժամանակ, երբ մեր ազգային տրավման այլեւս չի օգտագործվի քաղաքական նպատակներով, իսկ 2020 թվականի պատերազմի արդյունքը կստանա իր ճիշտ եւ ադեկվատ բնութագրումը՝ պարտություն։ Մարդկանց հիշողությունն ըմբոստանալու է այնքան ժամանակ, որքան այդ պարտությունը ներկայացվում է որպես պետության եւ ինքնիշխանության խոշոր նվաճում։

    Արամ Աբրահամյանի վերլուծականը
  • Արդյո՞ք անհրաժեշտ և համաչափ է այդ ապացույցը չտրամադրելը դարձնել ինքնուրույն հան…

    ⚖️ Արդյո՞ք անհրաժեշտ և համաչափ է այդ ապացույցը չտրամադրելը դարձնել ինքնուրույն հանցագործություն
    Աննա Ծառուկյանն անդրադառնում է Քրեական օրենսգրքի 503.1-րդ հոդվածի սահմանադրականությանը, որը պատասխանատվություն է նախատեսում ծանր կամ առանձնապես ծանր հանցանքի վերաբերյալ վարույթով նմուշ ներկայացնելու կամ փորձաքննության ենթարկվելուց հրաժարվելու կամ խուսափելու համար։
    Արդյոք պետության՝ ապացույց ձեռք բերելու իրավասությունը կարող է հասնել այն աստիճանի, որ անձի հրաժարումը վերածվի առանձին հանցագործության՝ ընդգծելով նաև լռելու, ինքն իրեն չմեղադրելու և իրավական որոշակիության սկզբունքները։
    aravot.am | @aravot
  • «Ծրագիրն իր տրամաբանական ավարտին է մոտեցել»․ սոցփաթեթը կավարտվի 2027-ի հունվարի…

    🏥 «Ծրագիրն իր տրամաբանական ավարտին է մոտեցել»․ սոցփաթեթը կավարտվի 2027-ի հունվարի 1-ից
    ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության ներկայացուցչի խոսքով՝ սոցիալական փաթեթի առանձին բաղադրիչների փոխարեն տարիների ընթացքում ներդրվել են համակարգային լուծումներ, այդ թվում՝ 2026 թվականի հունվարի 1-ից առողջության ապահովագրության համակարգը։ Ծրագիրը կավարտվի բոլոր խմբերի շահառուների համար։ Առողջության ապահովագրության հիմնադրամը նախատեսում է մինչև 2028 թվականի վերջը ապահովել բնակչության 85-90%-ի ծածկույթ, իսկ 2029 թվականից քաղաքացիների համար նախատեսվում է նաև պարտադիր նախնական բուժզննում։
    aravot.am | @aravot
  • Բնական և արհեստական բանականություններԲնական բանականությունն ու արհեստական բանակ…

    🤖 Բնական և արհեստական բանականություններ
    Բնական բանականությունն ու արհեստական բանականությունն ունեն արմատական տարբերություններ․ մարդու ուղեղի հիմքում կենսաբանական էվոլյուցիան, նեյրոններն ու զգացմունքներն են, իսկ ԱԲ-ի՝ չիպերը, կոդերն ու ալգորիթմները։ Մարդը կարողանում է գործել անորոշության պայմաններում, հասկանալ համատեքստը, հումորը, ակնարկները եւ ստեղծել բացարձակ նոր գաղափարներ, մինչդեռ ԱԲ-ի ուժը արագության, հսկայական ծավալի տեղեկատվության մշակման եւ չհոգնելու մեջ է։ Ապագան, հնարավոր է, ոչ թե մարդու եւ ԱԲ-ի հակամարտությունն է, այլ նրանց հնարավորությունների միավորումը՝ ընդհուպ մինչեւ մարդու ուղեղի եւ քվանտային ԱԲ-ի անմիջական կապը։
    Հոդվածն ամբողջությամբ
  • Ուժեղ Հայաստան. «Մենք ուզում ենք, որ մեր ժողովուրդն ունենա իրական հասանելիությո…

    💊 Ուժեղ Հայաստան. «Մենք ուզում ենք, որ մեր ժողովուրդն ունենա իրական հասանելիություն եվրոպական բարձրորակ դեղերին»
    «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյանը հայտնել է, որ իրենք օրենսդրական փոփոխության նախաձեռնություն են ներկայացրել՝ եվրոպական երկրներում արդեն իսկ գրանցված և համապատասխան սերտիֆիկացում ունեցող դեղերի՝ Հայաստանում պարզեցված գրանցման համար։ Նրա խոսքով՝ դա կարող է մեծացնել դեղերի հասանելիությունն ու մրցակցությունը և մոտ 20%-ով նվազեցնել դրանց գները։
    aravot.am | @aravot
  • «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի ընդունումից 23 տարի անցԻնֆորմացիայի…

    📢 «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի ընդունումից 23 տարի անց
    Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տվյալներով՝ պետական մարմինների կողմից տեղեկության հարցումների պատասխաններում շարունակում են արձանագրվել համակարգային խնդիրներ։ 2026 թվականին անհիմն մերժումների կամ ոչ ըստ էության պատասխանների ցուցանիշով առաջին եռյակում են Քննչական կոմիտեն, Պաշտպանության նախարարությունը և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Հարցումների առնվազն մեկ երրորդին տրվում է ժամկետանց պատասխան, իսկ գրեթե ամեն երկրորդ հարցման պատասխանը տրամադրվում է լրացուցիչ 30-օրյա ժամկետում։
    aravot.am | @aravot
  • Դատարանը պարտավորեցրեց հերքել արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանի վ…

    ⚖️ Դատարանը պարտավորեցրեց հերքել արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանի վերաբերյալ զրպարտող տեղեկությունները
    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը բավարարել է Գրիգոր Մինասյանի հայցն ընդդեմ Տիգրան Վարդանյանի։ Վերջինս պարտավորվել է իր ֆեյսբուքյան էջում հրապարակայնորեն հերքել տարածած տեղեկությունները և նշել, որ դրանք զրպարտել են Գրիգոր Մինասյանին ու չեն համապատասխանել իրականությանը։ Դատարանը նաև սահմանել է դրամական փոխհատուցում վճարելու պարտավորություն։
    aravot.am | @aravot
  • Ալիև. Հայաստանը պետք է ամբողջական տեղեկատվություն տրամադրի անհետ կորած ադրբեջան…

    🇦🇿 Ալիև. Հայաստանը պետք է ամբողջական տեղեկատվություն տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, զանգվածային և անհատական գերեզմանների վայրերի մասին
    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ տեղեկատվություն, ապահովի համապատասխան արխիվների հասանելիությունը և աջակցի վկաների ցուցմունքների հավաքագրմանը։ Նա նշել է, որ մարդկային կյանքերին վերաբերող տեղեկատվությունը չպետք է դառնա քաղաքական պայմանավորվածությունների առարկա։
    aravot.am | @aravot