Category: Aravot

  • «Որեւէ երկիր սկսում է հեքիաթը, մյուսը շարունակում է, մեկ ուրիշը՝ եզրափակում»․ e…

    🔴 «Որեւէ երկիր սկսում է հեքիաթը, մյուսը շարունակում է, մեկ ուրիշը՝ եզրափակում»․ eTwinning ծրագիր
    🎓 Ծրագրի հայաստանյան համակարգող Տաթեւիկ Յափունջյանը նշել է, որ այն նպաստում է ուսուցիչների մասնագիտական զարգացմանը և աշակերտների միջմշակութային հաղորդակցությանը։
    📚 eTwinning նախագծերը բազմաբովանդակ են՝ ներառելով էկոլոգիա, լեզուներ, թվային գրագիտություն և այլ թեմաներ։ Ուսուցիչ Լիանա Կարապետյանը ներկայացրել է ծրագրի շրջանակում իրականացված նախագծերը, որոնք նպաստում են նաև օտար լեզուների զարգացմանը և համագործակցությանը։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • «Օրբանի պարտությունը կարող է ազդել ԵՄ-ի միասնականության վրա»․ փորձագետ «Առավոտը…

    🔴 «Օրբանի պարտությունը կարող է ազդել ԵՄ-ի միասնականության վրա»․ փորձագետ

    🌍
    «Առավոտը» զրուցել է «Քաղաքականության հետազոտական կենտրոնի» նախագահ, հինգ տարի Հունգարիայում բնակված եւ փորձագիտական գործունեություն ծավալած Արմեն Գրիգորյանի հետ։ 🇪🇺Փորձագետը նշել է, որ Հունգարիայում Պետեր Մադյարի հաղթանակը և Վիկտոր Օրբանի պարտությունը պայմանավորված են տարիների ընթացքում կուտակված խնդիրներով։ Նրա խոսքով՝ Օրբանի քաղաքականությունը հաճախ հակասել է ԵՄ սկզբունքներին։
    🧭 Նա ընդգծել է, որ նոր իշխանություններից սպասվում է ավելի կառուցողական մոտեցում Բրյուսելի հետ հարաբերություններում։
  • #վերլուծական «Ուժեղ թեմ՝ միասնական համայնք»Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի Հայ…

    #վերլուծական
    «Ուժեղ թեմ՝ միասնական համայնք»
    📌Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի Հայոց թեմը համարվում է ամենաակտիվներից մեկը՝ Մովսես Մովսիսյանի առաջնորդությամբ։ Նրա սկզբունքայնության և հետևողական աշխատանքի շնորհիվ թեմում զարգանում են թե՛ հոգևոր կյանքը, թե՛ համայնքային կառույցները։
    📍Սոչիում և ողջ թեմում հոգևորականների ծառայությունը գնահատված է հավատացյալների կողմից, իսկ եկեղեցի–համայնք համագործակցությունը գործում է միասնական և նպատակային՝ ուղղված հայապահպանությանը։
    Այս ֆոնին թեմը որպես օրինակ է, հատկապես այն պայմաններում, երբ Հայաստանում նկատվում է պետություն–եկեղեցի հարաբերությունների լարվածություն։
    Գենադի Մնացականյանի վերլուծականը
  • #Բիզնես Ucom-ը մեկնարկել է ածխածնային հետքի գնահատման ծրագիր։ «Արևորդի» ՀԿ-ի հե…

    💼 #Բիզնես
    🌱 Ucom-ը մեկնարկել է ածխածնային հետքի գնահատման ծրագիր։
    🌍 «Արևորդի» ՀԿ-ի հետ համագործակցությամբ ընկերությունը կիրականացնի գլխամասային գրասենյակի գործունեության համապարփակ գնահատում՝ հիմնված միջազգային GHG Protocol ստանդարտի վրա։
    ♻️ Ծրագրի շրջանակում կվերլուծվեն էներգիայի սպառումը, տրանսպորտը, թափոնները և արտանետումները, ինչպես նաև կմշակվի դրանց նվազեցման հստակ ճանապարհային քարտեզ։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • «Թոշակառուները կարող են ճամփորդել»․ Նիկոլ Փաշինյան Նիկոլ Փաշինյանը կոչ է արել թ…

    ✈️ «Թոշակառուները կարող են ճամփորդել»․ Նիկոլ Փաշինյան
    📍 Նիկոլ Փաշինյանը կոչ է արել թոշակառուներին՝ դեղերի համար նախատեսված գումարներից խնայելով սկսել ճամփորդել, օրինակ՝ դեպի Լառնակա: Նրա խոսքով՝ էժան ավիատոմսերով և թոշակի բարձրացումով հնարավոր է նման ուղևորություններ կազմակերպել
    📍 Փաշինյանը նշել է, որ առողջապահական ապահովագրության պայմաններում շատերի մոտ դեղերի ծախսերը նվազել են
    📍Նա նաև ընդգծել է, որ ապագայում «հետադարձ հիփոթեքի» ներդրումը թոշակառուներին ավելի մեծ հնարավորություններ կտա
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • Մամուլը գրում է ՀՀ քաղաքացիների շրջանում միանշանակ կա ընկալում, որ Նիկոլը ՀՀ Սա…

    📭📭📭 Մամուլը գրում է
    🔺 ՀՀ քաղաքացիների շրջանում միանշանակ կա ընկալում, որ Նիկոլը ՀՀ Սահմանադրությունը փոխում է Ադրբեջանի պահանջով. «ՉԻ»
    🔺 Անձնական SMS-ները կարդալու հազարավոր թույլտվություններ են տվել դատարանները. «Ժողովուրդ»
    🔺 Մովսես Հակոբյան. Սեյրան Օհանյանն ինչ հայտարարել է, ճիշտ է ասել, մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ»
    🔺 Մինչև երբ Ռոմանոս Պետրոսյանը կղեկավարի ՀԷՑ-ը. «Ժողովուրդ»
    🔺 Հավանական է, որ ԵՄ-ն աջակցում է ՀՀ վարչապետին՝ Ադրբեջանին հանգստացնելու եւ բազմաբեւեռ քաղաքականության կողմնակից ցանկացած թեկնածուի դեմ պայքարելու համար. Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր. «Հրապարակ»
    Մամուլի տեսությունն ամբողջությամբ այստեղ
  • Երիտասարդ եվրոպական դեսպանները պատմում են ոգեշնչման և «Երիտասարդ եվրոպական դեսպա…

    🔷Երիտասարդ եվրոպական դեսպանները պատմում են ոգեշնչման և «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությանը միանալու մոտիվացիայի մասին։
    Նրանցից մեկի համար այս նախաձեռնության անդամ լինելը հաղորդակցվելն է, ԵՄ արժեքներին ավելի մոտ լինելը, մյուսների համար՝ նոր հնարավորություններին ծանոթանալն ու դրանց մասին այլ երիտասարդների պատմելը։
    🔶Շուրջ 50 երիտասարդ դեսպաններ ՀՀ-ից, ԵՄ-ից և Միացյալ Թագավորությունից ապրիլի կեսերին ՀՀ մարզերում անցկացրին «Ավելի շատ ԵՄ Հայաստանում» արշավը։
    Aravot.am-ը ներկայացնում է երիտասարդ եվրոպական դեսպանների ոգեշնչող պատմությունները։
    #YEA10 #YoungEuropeanAmbassadors #MoreEUinArmenia #StrongerTogether
  • #առողջություն Մայր Երկրի միջազգային օր․ հիշեցում՝ բնապահպանական պատասխանատվությ…

    #առողջություն
    🌍 Մայր Երկրի միջազգային օր․ հիշեցում՝ բնապահպանական պատասխանատվության մասին
    📍 Ապրիլի 22-ին նշվում է Մայր Երկրի միջազգային օր՝ որպես կոչ՝ հոգատար լինելու մոլորակի և շրջակա միջավայրի նկատմամբ: Մեկ մարդը կարող է իր առօրյա ընտրություններով նպաստել բնության պահպանությանը
    📍 Մասնագետները կարևորում են պլաստիկի օգտագործման նվազեցումը՝ այն կապելով թե՛ շրջակա միջավայրի, թե՛ առողջության խնդիրների հետ: Հետազոտությունները ցույց են տալիս, որ միկրոպլաստիկները արդեն հայտնաբերվում են մարդու օրգանիզմում և կարող են վնասել տարբեր համակարգեր
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • «Փաշինյանը վախից հոգեխանգարմունքի մեջ է». Ալբերտ Բազեյան Ալբերտ Բազեյանը քննադա…

    🗳️ «Փաշինյանը վախից հոգեխանգարմունքի մեջ է». Ալբերտ Բազեյան
    📍 Ալբերտ Բազեյանը քննադատել է Նիկոլ Փաշինյանին՝ «շուն ու շանգյալ» արտահայտության համար՝ այն անվանելով վիրավորական ժողովրդի հասցեին
    📍 Նրա խոսքով՝ վարչապետը իշխանությունը կորցնելու վախ ունի և նման հայտարարություններով փորձում է ազդել ընտրությունների վրա
    📍 Բազեյանը նաև կասկածի տակ է դրել Փաշինյանի այն հայտարարությունը, թե ընդդիմության հաղթանակի դեպքում կարող է պատերազմ սկսվել
    📍 Կոչ է արել ընդդիմադիր ուժերին միավորվել՝ իշխանափոխության և անվտանգության խնդիրների լուծման համար
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • #խմբագրական «Սիմվոլիկ վանդալիզմ ու քաղաքական ուղերձներ»Ստեփանակերտում եկեղեցու …

    #խմբագրական
    «Սիմվոլիկ վանդալիզմ ու քաղաքական ուղերձներ»
    Ստեփանակերտում եկեղեցու ոչնչացումը պատահական չէ․ դա արվել է հիմա՝ սիմվոլիկ հաշվարկով։ Մոտենում է Ցեղասպանության տարելիցը, եւ նման քայլերը ուղերձ են՝ ցույց տալու ուժ ու նվաստացում։
    Միաժամանակ, կոշտ գիծը շարունակվում է՝ անկախ ցանկացած «եղբայրության» հռետորաբանությունից։ Այս մոտեցումը չի փոխվում, քանի որ այն համակարգային քաղաքականություն է, ոչ թե պահի որոշում։
    Եզրակացությունը պարզ է․ զիջումներն ու լռությունը չեն փոխում այդ գիծը, միայն խորացնում են խնդիրը։
    Արամ Աբրահամյանի խմբագրականը