Category: Aravot

  • «Մենակ հող մի տվեք, թող խաղաղություն լինի, բայց մեր հողերի հաշվին չլինի»․ քաղաքա…

    «Մենակ հող մի տվեք, թող խաղաղություն լինի, բայց մեր հողերի հաշվին չլինի»․ քաղաքացին՝ Փաշինյանին
    Երևանի քարոզարշավի ընթացքում մի քաղաքացի դիմելով Նիկոլ Փաշինյան ասել է, որ մարդիկ խաղաղություն են ուզում, բայց ոչ հայկական հողերի հաշվին։
    Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ իր պատկերացմամբ Հայաստանի Հանրապետությունը նույնացվում է միջազգայնորեն ճանաչված 29 743 քառակուսի կիլոմետր տարածքի հետ։
    aravot.am | @aravot
  • «Ի՞նչ է նշանակում խաղաղություն․ եթե ժամանակավոր կրակոց չկա, բայց մի որոշ ժամանակ…

    «Ի՞նչ է նշանակում խաղաղություն․ եթե ժամանակավոր կրակոց չկա, բայց մի որոշ ժամանակ հետո լինելու է, ուրեմն խաղաղություն չկա»․ կյանքը՝ Տավուշի սահմանամերձ համայնքներում
    Տավուշի սահմանամերձ համայնքներում խաղաղության մասին պաշտոնական հայտարարություններին բնակիչները շարունակում են զգուշավոր վերաբերվել։ Կիրանցի բնակիչները ասում են՝ կրակոցների բացակայությունը դեռևս կայուն ու երկարաժամկետ խաղաղություն չի նշանակում։
    Սահմանազատումից հետո Կիրանցում գյուղատնտեսական նշանակության մի շարք հողեր անցել են ադրբեջանական վերահսկողության տակ, ինչի հետևանքով մարդկանց առօրյան զգալիորեն բարդացել է։ Գյուղացիների խոսքով՝ որոշ ընտանիքներ նաև հեռացել են գյուղից՝ չցանկանալով, որ իրենց երեխաները հաճախեն սահմանին շատ մոտ գտնվող դպրոց։
    aravot.am | @aravot
  • Սամվել Կարապետյանի աջակցությամբ Դոնի Ռոստովի ճեմարանի պատմական շենքը վերադարձվե…

    🔴 Սամվել Կարապետյանի աջակցությամբ Դոնի Ռոստովի ճեմարանի պատմական շենքը վերադարձվել է թեմին
    Թեմակալ առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը Դոնի Ռոստովում ուսումնասիրել է շենքի ներկա վիճակը, որտեղ պարզվել է, որ երկար տարիների անգործությունից հետո այն հայտնվել է անմխիթար վիճակում։
    Թեմը պատրաստակամություն է հայտնել իրականացնել նորոգման աշխատանքներ և վերականգնել շենքի կրթական ու հոգևոր պատմական առաքելությունը։
    aravot.am | @aravot
  • Փաշինյանի մետրոյում քարտը երկու անգամ «մերժվեց»Նիկոլ Փաշինյանը քարոզարշավը շարու…

    🚇Փաշինյանի մետրոյում քարտը երկու անգամ «մերժվեց»
    Նիկոլ Փաշինյանը քարոզարշավը շարունակել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններում՝ շրջելով նաև մետրոյով։
    Մետրոյում նրա քարտը երկու անգամ չի աշխատել, և ուղեվարձը վճարել է Տիգրան Ավինյանը։
    Քաղաքացիներից մեկի դիտարկմանը, թե «հայրենիքը փոքրանում է», Փաշինյանը պատասխանել է․
    «ՀՀ-ն ինչքան եղել է իր միջազգայնորեն ճանաչված տարածքով, այդքան էլ կա»։
    aravot.am | @aravot
  • Նարեկ Կարապետյանի ելույթը Կապանում…

    Նարեկ Կարապետյանի ելույթը Կապանում

  • #առողջություն Թոքի քաղցկեղի և ծխելու մասին տարածված թյուրընկալումներՄասնագետներ…

    #առողջություն
    🚭 Թոքի քաղցկեղի և ծխելու մասին տարածված թյուրընկալումներ
    Մասնագետները հիշեցնում են՝ ծխելը թողնելը օգտակար է ցանկացած փուլում և նվազեցնում է թոքի քաղցկեղի ռիսկը։
    Նշվում է նաև, որ «light» սիգարետներն ու սիգարները պակաս վնասակար չեն, իսկ օդի աղտոտվածությունն ու ռադոնը ևս կարող են մեծացնել հիվանդության վտանգը։
    Ֆիզիկական ակտիվությունն ու առողջ սննդակարգը, ըստ հետազոտությունների, նպաստում են ռիսկերի նվազեցմանը։
    aravot.am | @aravot
  • «Միասնության թևեր»-ը ահազանգում է կամավորների նկատմամբ ճնշումների մասինԿամավորնե…

    🚨«Միասնության թևեր»-ը ահազանգում է կամավորների նկատմամբ ճնշումների մասին
    Կամավորներից մեկը հայտնել է, որ իր հորը սպառնացել են աշխատանքից ազատմամբ՝ քաղաքական ուժին աջակցելու պատճառով։
    Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը հերքել է մեղադրանքները, իսկ ՔԿ-ից նշել են՝ առանց հաղորդման չեն կարող զբաղվել հարցով։
    aravot.am | @aravot
  • Մի քիչ քեզ տղու պես պահի էլի, ամոթ է. Արման Թաթոյանը՝ Փաշինյանին…

    Մի քիչ քեզ տղու պես պահի էլի, ամոթ է. Արման Թաթոյանը՝ Փաշինյանին

    https://cdn4.telesco.pe/file/d02137bd3f.mp4?token=VzMoZd9saeCsJqvO6-QenaJWlO0GzUKTb12-v1AsycbjkvUJbLDkQcJIjaMF-GPFhgSOAvjtGRQMZQSG0EHSI2DayuZyHClwJ4—mNGYGjc2_sVdVi7mruHvuWYAItm115BXDbF5wg4Ia2IJgWx85chQLRa1IfCuiV7iiJrY4v3xT8MOL3AxVj-zN0Nx1CysgxZvjWpRLp75NRHgPT8UjGZGEvingpVGJdfWjddO5OVdIpnTpuhUU1Hl07Ikyx9LCFmZxUxH_A2XYqcRYUf58FvK_vGcBMmfJCIKOIu_0AmAE-ZozJi-BmSHQMQWwXSgohYoXymPRKMbJ08Lr8DmKrSJOjXQyYxpipdl2DBYJWzpAjYX02I2x3EcfjlripoUt3EhFlFjAO44Lf4WOtOxIwnAS0uioV414PoPP7t0F3U_XO3GOvr6rv3SpovvwtY7_5x3_LN3N_itY1xejdJ59Es2XU6h_5yqnFyFmAlwE9hed1n3EUATq_mCW3Y7lVeMV4fgjTXpXCIzTDrUq03zB2PMl5p9d_4nPit3PZJMxTxyyp_MBg9J1QcpuBUxXZ-gkpjdGdfMVGCJMLM230HBWlmiVr9TE972pJj21K-Uj0NI-dlNiIyU1LNNUKPi93dJkF75jmdWB6YGxewwd82mn9DwqoLMSfWgoUJdvQ-VeG0

  • ԲՀԿ թեկնածու Արմեն Քոսակյան. «Աբովյանում սպորտը դարձել է կյանքի ճանապարհ փոխող …

    🏟️ ԲՀԿ թեկնածու Արմեն Քոսակյան. «Աբովյանում սպորտը դարձել է կյանքի ճանապարհ փոխող ուժ»
    Աբովյանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ԲՀԿ պատգամավորի թեկնածու Արմեն Քոսակյանը հայտարարել է, որ քաղաքը «ստեղծող ու պայքարող մարդկանց համայնք» է, որը նույնիսկ դժվար ժամանակներում պահպանել է առաջ շարժվելու հավատը։
    Նա առանձնացրել է Գագիկ Ծառուկյանի ներդրումը հատկապես սպորտի ոլորտում՝ նշելով․ «Այսօր Աբովյանում սպորտը դարձել է կյանքի ճանապարհ փոխող ուժ»։
    Քոսակյանի խոսքով՝ մարզադպրոցներն ու մարզահամալիրները դարձել են «ուժեղ ու կարգապահ սերունդ ձևավորող կենտրոններ»։
    aravot.am | @aravot