Category: Aravot

  • ԿԸՀ-ն հայտարարում է՝ Նարեկ Կարապետյանի հարցն իր իրավասության շրջանակում չէԿԸՀ-ն…

    🏛️ ԿԸՀ-ն հայտարարում է՝ Նարեկ Կարապետյանի հարցն իր իրավասության շրջանակում չէ
    ԿԸՀ-ն վերադարձրել է գլխավոր դատախազության միջնորդությունը՝ նշելով, որ պատգամավորին ազատությունից զրկելու համաձայնություն տալու հարցի քննարկումն իր լիազորությունների շրջանակից դուրս է։
    Որոշումը հիմնված է Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշման վրա, ըստ որի՝ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելուց հետո այդ հարցը լուծվում է Ազգային ժողովի համաձայնությամբ։
    aravot.am⁠ | @aravot
  • «Այսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում». …

    «Այսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում». Նարեկ Կարապետյան
    Տեսանյութ
  • Ռոբերտ Ամստերդամը՝ Նարեկ Կարապետյանի գործի մասին. «Սա իրավաբանություն չէ, այլ ք…

    ⚖️ Ռոբերտ Ամստերդամը՝ Նարեկ Կարապետյանի գործի մասին. «Սա իրավաբանություն չէ, այլ քաղաքական վախ»
    Միջազգային իրավապաշտպան, փաստաբան Ռոբերտ Ամստերդամը հայտարարել է, որ ԿԸՀ-ի՝ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնություն տալու որոշումը հակասում է իրավունքի և Սահմանադրության սկզբունքներին՝ այն գնահատելով որպես քաղաքական պատվերի կատարում։
    Նրա պնդմամբ՝ Նարեկ Կարապետյանի նկատմամբ իրականացվող գործընթացները քաղաքական դրդապատճառներ ունեն, իսկ իշխանությունների գործողությունները վտանգում են օրենքի գերակայությունը։
    aravot.am⁠ | @aravot
  • #բաչիմացաք TikTok, Instagram ու Snapchat՝ մինչև 15 տարեկանների համար արգելվեց Ֆր…

    #բաչիմացաք 🤳
    TikTok, Instagram ու Snapchat՝ մինչև 15 տարեկանների համար արգելվեց Ֆրանսիայում։

    🇫🇷 Ֆրանսիան ԵՄ-ում առաջինն է, որ նման օրենք ընդունեց։ Սեպտեմբերի 1-ից երեխաները չեն կարողանա նոր հաշիվներ բացել, իսկ գործողները կփակվեն 2027-ից։
    🌍 Եվրոպայում ևս մի քանի երկիր արդեն ցանկանում է հետևել այս օրինակին։
  • Դերենիկ Մալխասյանը՝ Թևանյանի կալանքի երկարաձգման մասին. «Թող բաց դատավարություն…

    ⚖️ Դերենիկ Մալխասյանը՝ Թևանյանի կալանքի երկարաձգման մասին. «Թող բաց դատավարություն լինի»
    «Մայր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դերենիկ Մալխասյանը, անդրադառնալով Անդրանիկ Թևանյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու որոշմանը, հայտարարել է, որ իշխանությունների հնչեցրած մեղադրանքների պայմաններում լավագույն լուծումը բաց դատավարությունն է, որպեսզի հանրությունը տեսնի գործի բոլոր հանգամանքները։
    Մալխասյանը նաև պնդել է, որ ընդդիմադիրների նկատմամբ հետապնդումները քաղաքական բնույթ ունեն և կոչ է արել ընդդիմադիր ուժերին հանդես գալ միասնական՝ դրանք կանխելու համար։
    aravot.am | @aravot
  • Վիգեն Ավետիս. Թող քննեն՝ նման դեպք եղե՞լ է, թե՞ ոչԻտալահայ քանդակագործ Վիգեն Ավ…

    ⚖️ Վիգեն Ավետիս. Թող քննեն՝ նման դեպք եղե՞լ է, թե՞ ոչ
    Իտալահայ քանդակագործ Վիգեն Ավետիսը Aravot.am-ին հայտնել է, որ տարիներ առաջ լսել է պատմություն, ըստ որի՝ վճարում պահանջած քանդակագործին նետել են առյուծների վանդակ։ Նա ընդգծել է, որ անձամբ դեպքի ականատես չի եղել և կոչ է արել իրավապահներին պարզել՝ նման դեպք իրականում եղե՞լ է, թե՞ ոչ։
    Արձագանքելով տեղեկություններին, որ Գագիկ Ծառուկյանի փաստաբանական թիմը պատրաստվում է զրպարտության հայց ներկայացնել և հաղորդում տալ իրավապահներին, Ավետիսը հայտարարել է, որ ինքն էլ շահագրգռված է, որպեսզի գործով քննություն իրականացվի և բոլոր հանգամանքները պարզվեն
    aravot.am⁠ | @aravot
  • «Նարեկ Կարապետյանի դեմ նոր ապօրինի մեղադրանք է նախապատրաստվում»․ Արամ Վարդևանյան…

    «Նարեկ Կարապետյանի դեմ նոր ապօրինի մեղադրանք է նախապատրաստվում»․ Արամ Վարդևանյան
    Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերադարձրել է դատախազության՝ Նարեկ Կարապետյանի նկատմամբ կալանք կամ տնային կալանք կիրառելու միջնորդությունը, ինչի հետևանքով պատգամավորը առայժմ չի կալանավորվի։
    «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, փաստաբան Արամ Վարդևանյանի խոսքով՝ ԿԸՀ-ն միջնորդությունը վերադարձրել է միաձայն, իսկ հաջորդ քայլը, ըստ նրա, կլինի Նարեկ Կարապետյանին «խայտառակ, ապօրինի ու աբսուրդային» մեղադրանք առաջադրելու գործընթացը։
    aravot.am | @aravot
  • Սամվել Կարապետյանը կվերակառուցի «Մեր մանկության տանգոն» ֆիլմի հայտնի շենքըԳյում…

    🏛️ Սամվել Կարապետյանը կվերակառուցի «Մեր մանկության տանգոն» ֆիլմի հայտնի շենքը

    Գյումրիի պատմական կենտրոնում գտնվող «Վառեմ-մարեմի» շենքի վերակառուցման նախագիծը շարունակվում է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանի խոսքով՝ աշխատանքները կսկսվեն, երբ ԿԳՄՍ նախարարությունը հաստատի վերջնական շիննախագիծը։
    Առաքելյանը նաև հայտնել է, որ Սամվել Կարապետյանը պատրաստ է Գյումրիում իրականացնել այլ սոցիալական ծրագրեր, այդ թվում՝ կառուցել շների կացարան և սոցիալական բնակարաններ։
    aravot.am | @aravot
  • Դատարանը ևս երկու ամսով երկարաձգեց Անդրանիկ Թևանյանի կալանքըԴատարանը որոշել է և…

    ⚖️ Դատարանը ևս երկու ամսով երկարաձգեց Անդրանիկ Թևանյանի կալանքը
    Դատարանը որոշել է ևս երկու ամսով երկարաձգել «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի կալանքը։ Միաժամանակ դատարանը պարտավորեցրել է ապահովել նրա բուժօգնություն ստանալու իրավունքը քաղաքացիական բուժհաստատությունում՝ իր ընտրած բժշկի մոտ։
    Թևանյանի պաշտպան Սերգեյ Մարաբյանի գնահատմամբ՝ գործը իրավական հիմքեր չունի, իսկ մեղադրանքի հիմնավորումները, ըստ նրա, հակասական են, մասնավորապես՝ պետական գաղտնիքի վերաբերյալ ձևակերպումների մասով։
    aravot.am | @aravot
  • Նախընտրական շրջանում արձանագրվել է ճնշումների 10 դեպք․ ԽԱՊԿԽոսքի ազատության պաշ…

    📰 Նախընտրական շրջանում արձանագրվել է ճնշումների 10 դեպք․ ԽԱՊԿ
    Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) երկրորդ եռամսյակային զեկույցի համաձայն՝ նախընտրական քարոզարշավի և քվեարկության ընթացքում արձանագրվել է լրագրողների և ԶԼՄ-ների նկատմամբ տարատեսակ ճնշումների 10 դեպք։
    ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանի խոսքով՝ ընտրական շրջանը նաև առանձնացել է լայնածավալ ապատեղեկատվական հոսքերով, որոնք, նրա գնահատմամբ, հիմնականում եկել են Ռուսաստանից և տարածվել հայկական տեղեկատվական դաշտի մի մասի միջոցով։