Category: Aravot

  • «Պատասխանը դեռ չունեմ»․ Փաշինյանը՝ խորհրդարանում առանց ձայների 2/3-ի նոր Սահման…

    📘 «Պատասխանը դեռ չունեմ»․ Փաշինյանը՝ խորհրդարանում առանց ձայների 2/3-ի նոր Սահմանադրության հասնելու հարցի առիթով
    Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դեռ չունի պատասխան, թե ինչ իրավական մեխանիզմով է հնարավոր նոր Սահմանադրության նախագիծը ներկայացնել, եթե խորհրդարանում չկա անհրաժեշտ 2/3 մեծամասնությունը՝ նշելով, որ այդ հարցով դեռ սպասում է իրավաբանների եզրակացությանը։
    Վարչապետը վերահաստատել է, որ նոր Սահմանադրության ընդունումը շարունակում է մնալ իշխանության նախընտրական պարտավորությունը, իսկ նախագծի տեքստը, իր խոսքով, նախատեսվում է հրապարակել մինչև տարեվերջ։
    aravot.am | @aravot
  • «Մխիթար Հայրապետյանն ինքը չի ցանկացել շարունակել գործունեությունը կառավարության…

    🟦 «Մխիթար Հայրապետյանն ինքը չի ցանկացել շարունակել գործունեությունը կառավարության կազմում»․ Նիկոլ Փաշինյան
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը քննարկումների արդյունքում ինքն է որոշել չշարունակել գործունեությունը կառավարության կազմում։
    Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի հետագա քաղաքական դերակատարմանը՝ Փաշինյանն ասել է, որ քննարկումներ են ընթանում, և լուծումներ կլինեն։ aravot.am | @aravot
  • Դավիթ Իշխանյանը՝ Բաքվի բանտից. «Ամենածանրը այն է, որ մեր երեսին ուղղակի շպրտում …

    Դավիթ Իշխանյանը՝ Բաքվի բանտից. «Ամենածանրը այն է, որ մեր երեսին ուղղակի շպրտում են, որ եթե ձեր իշխանությունները ոչինչ չեն անում և շահագրգիռ չեն ձեր վերադարձով, ի՞նչ եք ուզում միջազգային ատյաններից կամ դատարաններից»
    📩 Դավիթ Իշխանյանի ուղերձը Բաքվի բանտից․ «Սա հայ ժողովրդի և պետականության դեմ բացված դատ է» Բաքվում պահվող Դավիթ Իշխանյանը իր ուղերձում հայտարարել է, որ իր նկատմամբ ընթացող դատավարությունը քաղաքական պատվեր է և կապ չունի քրեական հանցագործությունների հետ։ …
  • «Մինչեւ հիմա ընդդիմադիրների վրա կարած ո՞ր գործն է հաստատվել, որ այս մեկը հաստատ…

    ⚖️ «Մինչեւ հիմա ընդդիմադիրների վրա կարած ո՞ր գործն է հաստատվել, որ այս մեկը հաստատվի». Արմենուհի Կյուրեղյանը՝ Արեգնազ Մանուկյանին ներկայացվող մեղադրանքի մասին
    ԱԺ «Հայաստան» խմբակցության ՀՅԴ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հայտարարել է, որ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ քրեական գործընթացը քաղաքական հետապնդում է և այն կապել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների նկատմամբ իշխանությունների գործողությունների հետ։

    aravot.am
    | @aravot
  • Փաշինյան․ նախընտրական խոստումներս կատարված կհամարեմ, երբ «թալանվածը» ամբողջությ…

    🚨 Փաշինյան․ նախընտրական խոստումներս կատարված կհամարեմ, երբ «թալանվածը» ամբողջությամբ վերադարձվի
    Վարչապետը հայտարարեց, որ իրավապահները գործում են իրենց լիազորությունների շրջանակում, իսկ Գագիկ Ծառուկյանի գործով քննադատություններին պատասխանեց՝ նախկինում գործերի ընթացքը խոչընդոտվել է «դատաիրավական մաֆիայի» պատճառով։
    Նա նաև ասաց, որ նախկինում տված հանձնարարականները պետք է կյանքի կոչվեն, քանի որ, իր խոսքով, ժողովուրդը դրանց օգտին է քվեարկել։
    aravot.am | @aravot
  • MONEYVAL-ը հրապարակել է Հայաստանի գնահատման զեկույցըԵվրոպայի խորհրդի MONEYVAL հ…

    💰 MONEYVAL-ը հրապարակել է Հայաստանի գնահատման զեկույցը
    Եվրոպայի խորհրդի MONEYVAL հանձնախումբը հրապարակել է Հայաստանի գնահատման զեկույցը՝ նշելով, որ երկրում գործում է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ամուր համակարգ, սակայն անհրաժեշտ է բարելավել փողերի լվացման գործերով քրեական հետապնդումներն ու ակտիվների վերադարձի գործընթացը։
    Հայաստանը ներառվել է ուժեղացված հետագա վերահսկողության գործընթացում և առաջիկա երեք տարիների ընթացքում պետք է իրականացնի հանձնախմբի ներկայացրած հիմնական առաջարկությունները։
    aravot.am | @aravot
  • Փաշինյանը՝ Տիգրանաշենի և Արծվաշենի հարցերի մասին․ «Պետք է բոլոր կիսատ հարցերը լ…

    🗺️ Փաշինյանը՝ Տիգրանաշենի և Արծվաշենի հարցերի մասին․ «Պետք է բոլոր կիսատ հարցերը լուծենք»
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Տիգրանաշենի և Արծվաշենի հարցերը մնում են օրակարգում, և սահմանազատումը պետք է շարունակվի այն քարտեզներով, որոնց հիման վրա իրականացվել է Տավուշի գործընթացը։
    Նրա խոսքով՝ անկլավների և էքսկլավների թեմայից Հայաստանը չի հրաժարվում, քանի որ, ըստ Ալմաթայի հռչակագրի սկզբունքների, Արծվաշենը ՀՀ ինքնիշխան տարածք է։
    aravot.am | @aravot
  • «Արարատցեմենտի» աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրելԿապարակնքված «Արարատցեմե…

    🏭 «Արարատցեմենտի» աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել
    Կապարակնքված «Արարատցեմենտի» աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով, որ գործարանի աշխատանքը չդադարեցվի և իրենք չկորցնեն աշխատանքը։
    Աշխատակիցները նշել են, որ գործարանից իրենց ընտանիքների եկամուտն է կախված և հայտարարել են, որ եթե նշանակվի ժամանակավոր կառավարիչ, ապա արտադրությունը պետք է շարունակվի, իսկ աշխատողները չտուժեն։
    aravot.am | @aravot
  • «Արարատցեմենտ» գործարանը շատ շուտով լինելու է պետական …

    ⚖️ «Արարատցեմենտ» գործարանը շատ շուտով լինելու է պետական Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել է, որ իրավապահ մարմինները Գագիկ Ծառուկյանի գործով գործում են իրենց լիազորությունների շրջանակում։ Փաշինյանի խոսքով՝ Սահմանադրության նոր տեքստը կհրապարակվի մինչև տարեվերջ։ Անդրադառնալով անկլավների թեմային՝ վարչապետն ընդգծել է, որ Արծվաշենը Հայաստանի ինքնիշխան տարածք է։

  • «Ուժեղ Հայաստան». ցուցակում չանցած կուսակցականները կզբաղվեն կուսակցաշինությամբ«…

    🟦 «Ուժեղ Հայաստան». ցուցակում չանցած կուսակցականները կզբաղվեն կուսակցաշինությամբ
    «Ուժեղ Հայաստան» դաշինքը հայտարարել է, որ ընտրական ցուցակում ընդգրկված, սակայն անցողիկ տեղերում չհայտնված կուսակցականները թիմային քննարկումներից հետո իրենց ներուժը կուղղեն կուսակցության զարգացման աշխատանքներին։
    Այս որոշմամբ նաև նպատակ ունեն պաշտպանել իրենց անդամներին հնարավոր նոր ճնշումներից։
    🔗 aravot.am
    | @aravot