Category: Aravot

  • Եվրոպայի խորհրդի զեկույց․ Հայաստանում գրեթե 16 հազար մարդ քրեական վերահսկողությ…

    📌 Եվրոպայի խորհրդի զեկույց․ Հայաստանում գրեթե 16 հազար մարդ քրեական վերահսկողության տակ է
    Եվրոպայի խորհրդի տարեկան զեկույցի համաձայն՝ Հայաստանում 15 898 մարդ գտնվում է քրեական վերահսկողության տակ։ Նրանցից 2 686-ը կալանավորված կամ դատապարտված են, իսկ 13 212-ը՝ պրոբացիոն վերահսկողության տակ։
    Զեկույցում նշվում է նաև, որ Հայաստանը Եվրոպայում առանձնանում է պրոբացիայի շահառուների և ծառայության աշխատակիցների բարձր ծանրաբեռնվածությամբ։
    aravot.am | @aravot
  • «Զանգվածային ինքնաբացարկները մեր գաղտնի պլանի մի մասն են»․ Սամվել ԿարապետյանՍամ…

    📌 «Զանգվածային ինքնաբացարկները մեր գաղտնի պլանի մի մասն են»․ Սամվել Կարապետյան
    Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակից զանգվածային ինքնաբացարկները նախապես մշակված մարտավարության մաս են և նպատակ ունեն թիմակիցներին պաշտպանել տարբեր ճնշումներից։
    Նրա խոսքով՝ ընդդիմությունն ունի «երկար պլան», իսկ առաջիկայում սպասվող «թրիգերը» կօգտագործի իր հետագա քայլերի համար։
    aravot.am | @aravot
  • «Իմ դեմ քրեական գործը շարունակվում է»․ Արթուր ՕսիպյանԱրցախի հեղափոխական կուսակց…

    📌 «Իմ դեմ քրեական գործը շարունակվում է»․ Արթուր Օսիպյան
    Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը հայտարարել է, որ իր դեմ հարուցված քրեական գործը դեռևս ընթացքի մեջ է, և այն փոխանցվել է դատարան։
    Օսիպյանի խոսքով՝ ինքը նաև դատարան է դիմել՝ պահանջելով, որ Նիկոլ Փաշինյանը հերքի իր վերաբերյալ տարածած տեղեկություններն ու ներողություն խնդրի զրպարտության համար։
    aravot.am | @aravot
  • «Արարատցեմենտի» գործարանը վաղվանից ամբողջական կսկսի աշխատել. էկոնոմիկայի փոխնախ…

    🏭 «Արարատցեմենտի» գործարանը վաղվանից ամբողջական կսկսի աշխատել. էկոնոմիկայի փոխնախարար
    Էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանը հայտնել է, որ «Արարատցեմենտ» գործարանը վաղվանից կաշխատի ամբողջ հզորությամբ։ Նրա խոսքով՝ իրականացվել են անհրաժեշտ տեխնիկական քննարկումները, որպեսզի իրավական գործընթացները չխոչընդոտեն արտադրությանը։
    Փոխնախարարը նաև նշել է, որ գործարանի հնարավոր վնասների և իրավական գործընթացների վերաբերյալ գնահատականը կտան իրավապահ մարմինները։
    aravot.am | @aravot
  • Ծխելը թողնողները կստանան բոնուսներ․ կառավարությունում քննարկում են՝ ինչպես ստու…

    🚭 Ծխելը թողնողները կստանան բոնուսներ․ կառավարությունում քննարկում են՝ ինչպես ստուգել՝ անձը ծխելը թողե՞լ է, թե՞ ոչ
    Կառավարությունում քննարկվել է առողջ ապրելակերպ խրախուսող ծրագրի նախագիծը, որով 2029 թվականից ծխելը թողնող, առողջ ապրելակերպ վարող և կամավոր արյան դոնոր դարձած քաղաքացիները կարող են բոնուսներ ստանալ։
    Քննարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանն առաջարկել է ծխելու փաստը գնահատել նաև անկանխիկ գնումների տվյալներով՝ ստուգելով՝ անձը ծխախոտ գնում է, թե ոչ։
    aravot.am | @aravot
  • «Իմ տղաներն ու իմ եղբոր տղաները հարյուր անգամ ավելի շատ բան են արել Հայաստանի հ…

    👤 «Իմ տղաներն ու իմ եղբոր տղաները հարյուր անգամ ավելի շատ բան են արել Հայաստանի համար, քան Սուրեն Պապիկյանը»․ Սամվել Կարապետյան
    Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ իր ընտանիքը Հայաստանի համար շատ ավելի մեծ ներդրում է ունեցել, քան պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
    Նա նաև անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուների ինքնաբացարկներին՝ նշելով, որ դրանք գաղտնի պլանի և իրենց քաղաքական մարտավարության մաս են։
  • Երեք Գագիկների գործը …

    ⚖️ Երեք Գագիկների գործը Գագիկ Բեգլարյանը կմնա կալանքի տակ։ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել 16 դրվագով։ Նույն գործով 12 դրվագով մեղադրանք է առաջադրված նաև համայնքի ղեկավարի տեղակալ Գագիկ Գյանջումյանին։ Իսկ «Սկառտա» ՍՊԸ տնօրեն Գագիկ Բաղդասարյանին էլ մեղադրանք է առաջադրվել 2 դրվագով։ 🔗 aravot.am | @aravot
  • Սամվել Կարապետյանի գործով դատական նիստ․ ՈՒՂԻՂՍամվել Կարապետյանի գործով դատական ն…

    Սամվել Կարապետյանի գործով դատական նիստ․ ՈՒՂԻՂ

    Սամվել Կարապետյանի գործով դատական նիստ․ ՈՒՂԻՂ

    Aravot.am պաշտոնական կայք՝ https://www.aravot.am/
    👀Բաժանորդագրվեք եւ հետեւեք մեզ՝
    ➡️Yotube-ում՝ https://www.youtube.com/@AravotDaily?sub_confirmation=1
    ➡️Facebook-ում՝ https://www.facebook.com/aravot.am
    ➡️Telegram-ում՝ https://t.me/aravot
    ➡️Twitter-ում`…

  • «Պատասխանը դեռ չունեմ»․ Փաշինյանը՝ խորհրդարանում առանց ձայների 2/3-ի նոր Սահման…

    📘 «Պատասխանը դեռ չունեմ»․ Փաշինյանը՝ խորհրդարանում առանց ձայների 2/3-ի նոր Սահմանադրության հասնելու հարցի առիթով
    Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դեռ չունի պատասխան, թե ինչ իրավական մեխանիզմով է հնարավոր նոր Սահմանադրության նախագիծը ներկայացնել, եթե խորհրդարանում չկա անհրաժեշտ 2/3 մեծամասնությունը՝ նշելով, որ այդ հարցով դեռ սպասում է իրավաբանների եզրակացությանը։
    Վարչապետը վերահաստատել է, որ նոր Սահմանադրության ընդունումը շարունակում է մնալ իշխանության նախընտրական պարտավորությունը, իսկ նախագծի տեքստը, իր խոսքով, նախատեսվում է հրապարակել մինչև տարեվերջ։
    aravot.am | @aravot
  • «Մխիթար Հայրապետյանն ինքը չի ցանկացել շարունակել գործունեությունը կառավարության…

    🟦 «Մխիթար Հայրապետյանն ինքը չի ցանկացել շարունակել գործունեությունը կառավարության կազմում»․ Նիկոլ Փաշինյան
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը քննարկումների արդյունքում ինքն է որոշել չշարունակել գործունեությունը կառավարության կազմում։
    Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի հետագա քաղաքական դերակատարմանը՝ Փաշինյանն ասել է, որ քննարկումներ են ընթանում, և լուծումներ կլինեն։ aravot.am | @aravot