Category: Aravot

  • #Բիզնես «My Viva» հավելվածով ծառայությունների կառավարումն ու վճարումներն ավելի հ…

    #Բիզնես
    📱 «My Viva» հավելվածով ծառայությունների կառավարումն ու վճարումներն ավելի հեշտ են դարձել
    Հավելվածի միջոցով օգտատերերը կարող են մի քանի հպումով կատարել վճարումներ, փոխել սակագնային պլանը և կառավարել ծառայությունները՝ առանց սպասարկման կենտրոն այցելելու։
    aravot.am⁠ | @aravot
  • ՄԻԵԴ-ը Հայկ Թորոյանի գործով արձանագրել է պատերազմական ծանր հանցագործություն․ Ար…

    ⚖️ ՄԻԵԴ-ը Հայկ Թորոյանի գործով արձանագրել է պատերազմական ծանր հանցագործություն․ Արաքս Մելքոնյան
    Լրագրողների հետ հանդիպմանը «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը հայտարարել է, որ ՄԻԵԴ-ի վճիռը մայոր Հայկ Թորոյանի գործով կարևոր է ոչ միայն մարդու իրավունքների խախտումը, այլև պատերազմական ծանր հանցագործությունը արձանագրելու տեսանկյունից։
    Նրա խոսքով՝ դատարանը ճանաչել է Ադրբեջանի իրավազորությունը, ինչպես նաև արձանագրել է կյանքի իրավունքի, խոշտանգման արգելքի և զոհի ընտանիքի անդամների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի խախտումները։
    🔗 aravot.am | @aravot
  • Ամերիկայի հայկական համագումարը դատապարտել է ԱՄՆ Կոնգրեսում նախատեսված ադրբեջանա…

    🇺🇸 Ամերիկայի հայկական համագումարը դատապարտել է ԱՄՆ Կոնգրեսում նախատեսված ադրբեջանական միջոցառումը
    Ամերիկայի հայկական համագումարը հայտարարություն է տարածել՝ դեմ արտահայտվելով հունիսի 24-ին ԱՄՆ Կոնգրեսում «Բաքվի նախաձեռնության խմբի» կազմակերպած միջոցառմանը։
    Կազմակերպությունը զգուշացնում է, որ նման նախաձեռնությունները կարող են լեգիտիմացնել ադրբեջանական նարատիվները, որոնք ժխտում կամ նսեմացնում են Արցախի հայերի բռնի տեղահանությունն ու շեղում ուշադրությունը հայ գերիների, մարդու իրավունքների և արդարության չլուծված հարցերից։
    Համագումարը կոչ է արել Կոնգրեսի ուշադրությունը կենտրոնացնել հայ պատանդների ազատ արձակման, պատասխանատվության ապահովման և արդար ու կայուն խաղաղության հաստատման վրա։
    aravot.am⁠ | @aravot
  • #վերլուծական …

    #վերլուծական 🎯 «Միջանցքից» մինչեւ «վերադարձ»՝ խաղաղության քողի ներքո
    Վերջին շրջանում Ադրբեջանի քաղաքական օրակարգում առանցքային են դարձել «Զանգեզուրի միջանցք»-ի և «Արևմտյան Ադրբեջան» գաղափարները՝ որպես երկարաժամկետ ռազմավարության մաս։ Դրանք ներկայացվում են ոչ միայն հաղորդակցությունների բացման, այլ նաև պատմական և իրավական պահանջների ձևակերպման շրջանակում։
    Բաքուն փորձում է միջազգային հարթակներում առաջ մղել «վերադարձի իրավունք» գաղափարը՝ այն կապելով մարդու իրավունքների և մշակութային ժառանգության հետ։ ✍️Էմմա Գաբրիելյանի վերլուծականը
  • #Բիզնես Բանկինգը և թվային տրանսֆորմացիան․ հարցազրույց Ֆասթ Բանկի մանրածախ բիզնես…

    #Բիզնես
    💳 Բանկինգը և թվային տրանսֆորմացիան․ հարցազրույց Ֆասթ Բանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Տիգրան Սարգսյանի հետ
    Ֆասթ Բանկում ընդգծում են, որ բանկային ոլորտը արագորեն տեղափոխվում է թվային հարթակներ՝ միաժամանակ պահպանելով մասնաճյուղային խորհրդատվության կարևորությունը։ Բանկի ռազմավարությունը հիմնված է արագության, պարզության և հաճախորդակենտրոն լուծումների վրա։
    aravot.am | @aravot
  • Ռոբերտ Քոչարյանի դիմումը ընդդեմ ԿԸՀ-ի կքննվի դռնփակ նիստումՀՀ վարչական դատարանո…

    ⚖️ Ռոբերտ Քոչարյանի դիմումը ընդդեմ ԿԸՀ-ի կքննվի դռնփակ նիստում
    ՀՀ վարչական դատարանում ընթացող գործով Ռոբերտ Քոչարյանը վիճարկում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը՝ կապված իրեն անձեռնմխելիությունից զրկելու գործընթացի հետ։
    Նիստը կանցկացվի դռնփակ՝ նախաքննական գաղտնիք պարունակող նյութերի պատճառով, իսկ գործին ներգրավված է նաև Գլխավոր դատախազությունը։
    aravot.am | @aravot
  • Մամուլը գրում է2022 թ.-ին նույն իշխանությունը պետական միջոցների հաշվին փորձում …

    📬📬📬 Մամուլը գրում է
    🔺2022 թ.-ին նույն իշխանությունը պետական միջոցների հաշվին փորձում էր պահպանել «Շանգրի Լա» խաղատան գործունեությունը, իսկ այսօր հայտարարում են այդ կառույցի փակման մասին. «Ժողովուրդ»
    🔺Նախապես ասել չեն կարող, բայց եթե հայտարարում են, որ անձի մուտքը ՀՀ արգելված է, անպայման պատճառը պետք է ասեն. Հովհաննես Քոչարյան. «Հրապարակ»
    🔺Նախ վարչական դատարանը, իսկ այժմ արդեն նաև վերաքննիչ վարչական դատարանը հաստատել են, որ ԱԺ ժողովի աշխատակազմի որոշումը չի համապատասխանում օրենքի պահանջներին. «Ժողովուրդ»
    🔺Դուք չգիտե՞ք, որ ցեղասպանության ճանաչումը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չի. Հասմիկ Հակոբյան. «Հրապարակ»
    🔺Վրթանես քահանա Բաղալյան. Կաթողիկոս փոխելու փոխարեն թող իր թիմակիցների վարքը փոխի. «Հրապարակ»
    Մամուլի տեսությունն ամբողջությամբ
  • «ԱՄՆ-ն հստակորեն պիտի հանդես գա հայ ռազմագերիների անհապաղ և անվերապահ ազատ արձա…

    🟣 «ԱՄՆ-ն հստակորեն պիտի հանդես գա հայ ռազմագերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակման օգտին»․ Բրեդ Շերման
    ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի փոխնախագահ Բրեդ Շերմանը հայտարարել է, որ խաղաղություն հնարավոր չէ առանց հայ ռազմագերիների ազատ արձակման՝ ընդգծելով, որ նրանք արդեն շուրջ 1000 օր է պահվում են Ադրբեջանում։
    Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն պետք է օգտագործի բոլոր հնարավոր միջոցները՝ հասնելու ռազմագերիների անհապաղ և անվերապահ վերադարձին։
    aravot.am | @aravot
  • «Ադրբեջանից գազ ստանալը Հայաստանին կարող է արժենալ Սևանի կեսը»․ Հայկ Ֆարմանյան …

    📌 «Ադրբեջանից գազ ստանալը Հայաստանին կարող է արժենալ Սևանի կեսը»․ Հայկ Ֆարմանյան
    🎙️ «Առավոտի» «Այլ օրակարգ» հաղորդման հյուրն է «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, տնտեսագիտության դոկտոր Հայկ Ֆարմանյանը։
    ▪️ Նրա խոսքով՝ Ադրբեջանից գազ գնելը տեսականորեն հնարավոր է, սակայն դրա դիմաց կարող են լինել քաղաքական և տարածքային պահանջներ։
    ▪️ Ֆարմանյանը նաև զգուշացնում է, որ ՌԴ-ի հետ տնտեսական հարաբերությունների վատթարացումը լուրջ ռիսկեր կարող է ստեղծել Հայաստանի տնտեսության համար։

    «Ադրբեջանից գազ ստանալը կարող է արժենալ Սեւանի կեսը»․ Հայկ Ֆարմանյան

    Aravot.am պաշտոնական կայք՝ https://www.aravot.am/
    👀Բաժանորդագրվեք եւ հետեւեք մեզ՝
    ➡️Yotube-ում՝ https://www.youtube.com/@AravotDaily?sub_confirmation=1
    ➡️Facebook-ում՝ https://www.facebook.com/aravot.am
    ➡️Telegram-ում՝ https://t.me/aravot
    ➡️Twitter-ում`…

  • Ավետիք Չալաբյանի կինը՝ Անահիտ Ադամյանը, ձերբակալության մանրամասների վերաբերյալ …

    📢Ավետիք Չալաբյանի կինը՝ Անահիտ Ադամյանը, ձերբակալության մանրամասների վերաբերյալ պարզաբանումներ է ներկայացրել