Category: Aravot

  • Ձերբակալել են Ավետիք Չալաբյանին. «ՀայաՔվե»«ՀայաՔվե» միավորման հաղորդմամբ՝ վաղ ա…

    🔵 Ձերբակալել են Ավետիք Չալաբյանին. «ՀայաՔվե»
    «ՀայաՔվե» միավորման հաղորդմամբ՝ վաղ առավոտյան ձերբակալվել է միավորման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։
    aravot.am | @aravot
  • Սահմանադրությունը՝ կեսօրին ծիրանը, կեսօրին Սահմանադրությունը՝ երեկոյան ծիրանը. …

    🎯 Սահմանադրությունը՝ կեսօրին ծիրանը, կեսօրին Սահմանադրությունը՝ երեկոյան ծիրանը. փոքր նվեր՝ մեծ կոմբինացիա
    Եվրահանձնակատար Մարթա Կոսը հայտնել է, որ հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը հասել է Եվրամիություն։ Միաժամանակ նա հայտարարել է, որ հուլիսի 5-ին՝ Հայաստանի Սահմանադրության օրը, կայցելի Երևան՝ Հայաստանի հետ համագործակցության հարցեր քննարկելու նպատակով։
    Այցի ամսաթիվը խորհրդանշական նշանակություն ունի՝ հաշվի առնելով Սահմանադրության փոփոխությունների շուրջ ընթացող քննարկումները։ Եվրամիությունը շահագրգռված է տարածաշրջանային համագործակցության խորացմամբ և Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի արագացմամբ, ինչի համատեքստում դիտարկվում են նաև Հայաստանի ներքաղաքական և սահմանադրական զարգացումները։ ✍️Հակոբ Բադալյանի մենկաբանությունը
  • ԵՄ «առաջարկը»: Իսկ դուք կփոխեի՞ք մի տուփ ծիրանը մի ամբողջ Սահմանադրության հետ. Օ…

    ԵՄ «առաջարկը»: Իսկ դուք կփոխեի՞ք մի տուփ ծիրանը մի ամբողջ Սահմանադրության հետ. Օրվա թեման

    ԵՄ «առաջարկը».Իսկ դուք կփոխեի՞ք մի տուփ ծիրանը մի ամբողջ Սահմանադրության հետ. օրվա թեման

    Aravot.am պաշտոնական կայք՝ https://www.aravot.am/
    👀Բաժանորդագրվեք եւ հետեւեք մեզ՝
    ➡️Yotube-ում՝ https://www.youtube.com/@AravotDaily?sub_confirmation=1
    ➡️Facebook-ում՝ https://www.facebook.com/aravot.am
    ➡️Telegram-ում՝ https://t.me/aravot
    ➡️Twitter-ում`…

  • ԵԽԽՎ-ում հայտարարել են Թուրքիայում ժողովրդավարության նահանջի մասինԵԽԽՎ-ում քննա…

    🚨 ԵԽԽՎ-ում հայտարարել են Թուրքիայում ժողովրդավարության նահանջի մասին
    ԵԽԽՎ-ում քննարկվել են Թուրքիայի դատական համակարգի գործունեությունն ու ընդդիմության նկատմամբ ճնշումները։
    Նիստում հնչել է կոչ՝ դադարեցնել ընտրված պաշտոնյաների փոխարինումը նշանակովի անձանցով, ապաքաղաքականացնել դատական համակարգը և ապահովել քաղաքական ու քաղաքացիական ազատությունները։
    aravot.am | @aravot
  • Ընտրակաշառքի գործով հրապարակված ձայնագրությունում հնչել է Կարեն Սիմոնյանի անուն…

    🚨 Ընտրակաշառքի գործով հրապարակված ձայնագրությունում հնչել է Կարեն Սիմոնյանի անունը
    Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու դիմաց Շիրակի մարզում ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ վարույթով կան ձերբակալվածներ և իրականացվել են խուզարկություններ։
    ՔՊ ներկայացուցիչները քննադատել են Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանին, իսկ վերջինս հայտարարել է, որ իր հասցեին հնչող մեղադրանքները «չեն համապատասխանում իրականությանը»։
    aravot.am | @aravot
  • Նիկոլ Փաշինյանը շատ կարճ ժամանակ անց կհետապնդի նաև նրանց, ովքեր մի քիչ ավելի շա…

    ⚡️ Նիկոլ Փաշինյանը շատ կարճ ժամանակ անց կհետապնդի նաև նրանց, ովքեր մի քիչ ավելի շատ են թթվածին շնչում․ Գառնիկ Դավթյան
    «Հայելի» ակումբում Ադրբեջանի հարցերով փորձագետ, «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Գառնիկ Դավթյանը հայտարարել է, որ ընտրություններից հետո իշխանության գործողությունները վկայում են Հայաստանում իրավունքի և ժողովրդավարության բացակայության մասին։
    Նրա խոսքով՝ ընդդիմության նկատմամբ իրականացվող հետապնդումները պայմանավորված են իշխանության վախերով և սահմանադրական մեծամասնություն չստանալու հանգամանքով։
    🔗 aravot.am | @aravot
  • Վահագն Խաչատուրյանը կղեկավարի Գիտությունների ազգային ակադեմիան․ կրթության փորձա…

    🎓 Վահագն Խաչատուրյանը կղեկավարի Գիտությունների ազգային ակադեմիան․ կրթության փորձագետ
    Aravot.am-ի հետ հարցազրույցում ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան Ատոմ Մխիթարյանը հայտարարել է, որ կառավարության հաստատած նոր կանոնադրությամբ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության անդամ է դառնում նաև ՀՀ նախագահը, և ներկայում այդ պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանը կղեկավարի ակադեմիան։
    Մխիթարյանի խոսքով՝ կանոնադրությունը հաստատվել է հունիսի 18-ին, իսկ դրա հիմքում 2025 թվականին ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքն է, որի սահմանադրականության հարցը ներկայում քննվում է Սահմանադրական դատարանում։
    🔗 aravot.am | @aravot
  • Գյումրիում իշխանափոխության համար իրավական հիմքեր չկան․ Զարուհի ՓոստանջյանAravot…

    ⚖️ Գյումրիում իշխանափոխության համար իրավական հիմքեր չկան․ Զարուհի Փոստանջյան
    Aravot.am-ի հետ հարցազրույցում Վարդան Ղուկասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ Գյումրիում արտահերթ ՏԻՄ ընտրություններ անցկացնելու կամ իշխանափոխություն իրականացնելու համար իրավական հիմքեր և պայմաններ չկան։
    Նրա խոսքով՝ քաղաքում կառավարման ճգնաժամ չկա, ավագանին շարունակում է անխափան աշխատանքը, իսկ իշխանափոխության մասին հայտարարությունները միայն ցանկության մակարդակում են և իրավական հիմք չունեն։
    🔗 aravot.am | @aravot
  • ԵԽԽՎ-ում հայտարարել են, որ Հայաստանում ընտրություններից հետո զարգացումները պետք…

    🇪🇺 ԵԽԽՎ-ում հայտարարել են, որ Հայաստանում ընտրություններից հետո զարգացումները պետք է ուսումնասիրվեն
    ԵԽԽՎ նախընտրական դիտորդական առաքելության ղեկավար Դամիեն Կոտյեն հայտարարել է, որ ընտրությունների դիտարկման մոտեցումները պետք է վերանայվեն՝ ավելի մեծ ուշադրություն դարձնելով նախընտրական և հետընտրական փուլերին։
    Նրա խոսքով՝ Հայաստանում ընտրություններից հետո շարունակվում են զարգացումները, այդ թվում՝ բողոքի ակցիաներ և դատարաններում քննվող գործեր, ինչի պատճառով հետընտրական ներկայությունը նույնպես պետք է դառնա դիտորդական առաքելությունների աշխատանքի մաս։
    🔗 aravot.am | @aravot
  • Սարգիս Տեր-Եսայանը՝ քաղաքապետարանի ծեծկռտուքից հետո. «Առաջինը իրենք հարձակվեցին…

    🚨 Սարգիս Տեր-Եսայանը՝ քաղաքապետարանի ծեծկռտուքից հետո. «Առաջինը իրենք հարձակվեցին»
    Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Տեր-Եսայանը հայտարարել է, որ իր և ընդդիմադիր ավագանիների վրա առաջինը հարձակվել են իշխանության ներկայացուցիչները։
    Նա նաև պնդել է, որ Անդրանիկ Թևանյանի հասցեին պետական դավաճանության մեղադրանքներն անհիմն են, իսկ իրենց նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։
    🔗 aravot.am | @aravot