Category: Aravot

  • Սարգիս Տեր-Եսայանը՝ քաղաքապետարանի ծեծկռտուքից հետո. «Առաջինը իրենք հարձակվեցին…

    🚨 Սարգիս Տեր-Եսայանը՝ քաղաքապետարանի ծեծկռտուքից հետո. «Առաջինը իրենք հարձակվեցին»
    Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Տեր-Եսայանը հայտարարել է, որ իր և ընդդիմադիր ավագանիների վրա առաջինը հարձակվել են իշխանության ներկայացուցիչները։
    Նա նաև պնդել է, որ Անդրանիկ Թևանյանի հասցեին պետական դավաճանության մեղադրանքներն անհիմն են, իսկ իրենց նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։
    🔗 aravot.am | @aravot
  • Մինչև ձեզ կերակրում են խաղաղության մասին վարդագույն պատրանքներով, ԱՄՆ կոնգրեսի շ…

    Մինչև ձեզ կերակրում են խաղաղության մասին վարդագույն պատրանքներով, ԱՄՆ կոնգրեսի շենքում Ադրբեջանը այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» զավթողական օրակարգի շրջանակում հակահայ համաժողով է կամակերպում։
    «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյան

  • Թուրքիան և Հայաստանը քննարկել են երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունն…

    🚆 Թուրքիան և Հայաստանը քննարկել են երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերականգնումը
    Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտնել է, որ Բրյուսելում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ քննարկել է նախկինում գործող երկաթուղային և ավտոմոբիլային կապերի վերականգնման աշխատանքները։
    Կողմերը նաև անդրադարձել են Կարս-Անի հատվածում գտնվող պատմական Անիի կամրջի վերականգնմանը, ինչպես նաև քննարկել են Թուրքիայի և Հայաստանի միջև տրանսպորտային կապերի վերականգնման, վարորդների վիզաների և սահմանային անցումների դյուրացման հարցերը։
    🔗 aravot.am | @aravot
  • Այն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ…

    Այն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է:
    Եթե երկրի վարչապետը կարող է հայհոյել, հարձակվել կանանց վրա, ապա նույն կերպ էլ իրենց կարող են դրսևորել ավելի ցածր օղակում: Եթե իշխանական ֆեյքերով կարող են վիրավորել ու նսեմացնել կանանց, ապա նույն դրսևորումը կարող ենք տեսնել նաև առօրյա կյանքում:
    Փտած, կեղտոտ ու մրոտ արժեքային համակարգը նորաոճ է: Եվ այսպիսի իրավիճակ է բոլոր ոլորտներում: Ատելության մթնոլորտը սարսափելի մակարդակում է:
    Արդյո՞ք սա է ձեր պատկերացրած դեմոկրատիան:
    «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյան

  • Եվրոպական խորհրդարանը պահանջում է պաշտպանել Արցախի մշակութային ժառանգությունը, …

    🚨 Եվրոպական խորհրդարանը պահանջում է պաշտպանել Արցախի մշակութային ժառանգությունը, Փաշինյանը՝ չի պատրաստվում հարցը բարձրացնել միջազգային ատյաններում
    Ապրիլի 30-ին Եվրոպական խորհրդարանն ընդունել է բանաձև, որով կարևորել է Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանությունը։ Նույն օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այդ հարցը պետական մակարդակով չի պատրաստվում դարձնել միջազգային քննարկման առարկա։
    Միևնույն ժամանակ Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել Արցախի հայկական եկեղեցիներն ու հուշարձանները։ Հրապարակման մեջ որպես օրինակ նշվում են Հադրութի Մոխրենես գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցու և Շուշիի Կանաչ ժամի ոչնչացման դեպքերը։
    🔗 aravot.am | @aravot
  • Արամ Թորոսյան․ Ավագանու ծեծկռտուքը սկսվել է իշխանության կողմիցԵրևանի ավագանու ն…

    🏛️ Արամ Թորոսյան․ Ավագանու ծեծկռտուքը սկսվել է իշխանության կողմից
    Երևանի ավագանու նիստից հետո «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանը հայտարարել է, որ ավագանու նիստում տեղի ունեցած քաշքշուկն ու ծեծկռտուքը սկսվել են իշխանության կողմից։
    Նրա խոսքով՝ իշխանությունը, որպես նիստը վարող կողմ, պետք է լարումը թուլացներ, օրինակ՝ ընդմիջում հայտարարելով, ոչ թե նպաստեր իրավիճակի սրմանը։ Թորոսյանը կատարվածը որակել է «խայտառակություն և ամոթ»։
    aravot.am⁠ | @aravot
  • ԵՄ շուկան կարճաժամկետ հեռանկարում չի փոխարինի ռուսականինՀայաստանի համար արտաքին…

    📈 ԵՄ շուկան կարճաժամկետ հեռանկարում չի փոխարինի ռուսականին
    Հայաստանի համար արտաքին տնտեսական կապերի դիվերսիֆիկացումը կարևոր է, սակայն եվրոպական շուկա մուտքը պահանջում է համապատասխանություն խիստ չափանիշներին և լրացուցիչ ծախսեր։
    Մոլդովան կարողացել է զգալիորեն մեծացնել արտահանումը դեպի ԵՄ, մինչդեռ Վրաստանի փորձը ցույց է տալիս, որ ռուսական շուկան շարունակում է պահպանել կարևոր դեր նույնիսկ եվրոպական ինտեգրման պայմաններում։
    aravot.am | @aravot
  • «Այսօր էլ այդ բռնաճնշումները ՀՀԿ-ի նկատմամբ շարունակվում են ու դրա վառ վկայությ…

    🔵 «Այսօր էլ այդ բռնաճնշումները ՀՀԿ-ի նկատմամբ շարունակվում են ու դրա վառ վկայությունը Արմեն Աշոտյանի դեմ հարուցված հերթական «գործն» է». Էդուարդ Շարմազանով
    ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների նկատմամբ շարունակվում են քաղաքական ճնշումները՝ որպես օրինակ նշելով Արմեն Աշոտյանի նկատմամբ հարուցված քրեական գործն ու նրա կալանքը։
    Շարմազանովը նաև ընդգծել է, որ Աշոտյանը շարունակում է իր քաղաքական գործունեությունն ու դիրքորոշումները պաշտպանել նաև կալանավայրից։
    aravot.am | @aravot
  • «Դասական բալետը ծնվել է մեծ եվրոպական դպրոցում, բայց այն պետք է բեմադրվի այնպես…

    🎭 «Դասական բալետը ծնվել է մեծ եվրոպական դպրոցում, բայց այն պետք է բեմադրվի այնպես, կարծես ստեղծվել է այսօր». «Քնած գեղեցկուհու» բոլոր տոմսերը սպառված էին
    Հունիսի 19-21-ը Երևանի օպերայի և բալետի թատրոնում ցուցադրված «Քնած գեղեցկուհի» բալետի բոլոր ներկայացումների տոմսերը սպառվել էին։ Բեմադրությունը ներկայացրել էր Լեոնիդ Յակոբսոնի անվան պետական ակադեմիական բալետի թատրոնը։
    Ներկայացումը առանձնացել է շքեղ դեկորացիաներով, զգեստներով և դասական բալետի ժամանակակից մեկնաբանությամբ՝ արժանանալով հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։
    aravot.am | @aravot
  • «Եթե չեք հակադարձում ադրբեջանցիներին, ուրեմն թաքցնելու բան ունեք». «Մեր ձևով» շ…

    🔵 «Եթե չեք հակադարձում ադրբեջանցիներին, ուրեմն թաքցնելու բան ունեք». «Մեր ձևով» շարժման անդամները՝ ՔՊ-ին
    «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները կոչ են արել իշխանություններին հրապարակայնորեն արձագանքել Ադրբեջանի պաշտոնյաների հայտարարություններին և հստակ դիրքորոշում հայտնել դրանց վերաբերյալ։
    Նրանք պնդում են, որ լռությունը կարող է հանրության մոտ հարցեր առաջացնել Հայաստանի իշխանությունների քաղաքական մոտեցումների և հնարավոր պայմանավորվածությունների վերաբերյալ։
    aravot.am | @aravot