Category: Aravot

  • ԱՄՆ ուժերը հարվածների նոր ալիք են սկսել Իրանի դեմ …

    🌍 ԱՄՆ ուժերը հարվածների նոր ալիք են սկսել Իրանի դեմ
    ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հաղորդմամբ՝ ամերիկյան ուժերն այսօր նոր հարվածներ են հասցրել Իրանի դեմ։ Նշվում է, որ գործողության նպատակն է թուլացնել այն ռազմական հնարավորությունները, որոնք, ըստ ԱՄՆ-ի, օգտագործվել են Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա հարձակումների համար։
    aravot.am | @aravot
  • «Ուզում են համոզել, որ մարդիկ դեմ են քվեարկել իրենց ոչ թե, որ ամեն ինչ տապալել …

    🗣 «Ուզում են համոզել, որ մարդիկ դեմ են քվեարկել իրենց ոչ թե, որ ամեն ինչ տապալել են, այլ որ ինչ-որ մեկն իրենց կաշառք է բաժանել»․ Բենիամին Մաթևոսյան
    Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը «Հայաստանը՝ ավտորիտարիզմի ճանապարհին» քննարկման ժամանակ հայտարարել է, որ ընտրությունների շուրջ տեղի ունեցած գործընթացները, իր գնահատմամբ, վկայում են քաղաքական ճգնաժամի խորացման մասին։
    Նա անդրադարձել է ԲՀԿ-ի ստացած ձայների թեմային, իշխանության քաղաքականությանը և նշել, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացը կարող է դառնալ նոր քաղաքական զարգացումների պատճառ։
    aravot.am | @aravot
  • «Ասում են՝ Ձեր մայրիկին ուղղված խոսքը քաղաքական հակառակորդներին էր ուղղված․ աշխ…

    ⚖️ «Ասում են՝ Ձեր մայրիկին ուղղված խոսքը քաղաքական հակառակորդներին էր ուղղված․ աշխատանքից ազատումից հետո հասկանալի է, չէ՞՝ քաղաքական հակառակորդի՞ն էր ուղղված, թե՞ կոնկրետ մարդուն»․ Տաթևիկ Սողոյան
    Փաստաբան Տաթևիկ Սողոյանը հայտարարել է, որ իշխանության հասցեին հնչած ցանկացած վիրավորական խոսք քաղաքական արտահայտություն անվանելը անընդունելի է։ Նրա խոսքով՝ նույն չափանիշները պետք է կիրառվեն թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության ներկայացուցիչների դեպքում։
    Սողոյանը նաև քննադատել է Սահմանադրական դատարանի որոշումները՝ դրանք գնահատելով որպես իրավական խնդիրների արտահայտություն և խոսել դատավորների նկատմամբ հնարավոր ճնշումների մասին։
    aravot.am | @aravot
  • Կառավարությունը կհաստատի ԱՄՆ-ի հետ «ԹՐԻՓՓ» ռազմավարական համաձայնագրի վավերացման…

    🇦🇲🇺🇸 Կառավարությունը կհաստատի ԱՄՆ-ի հետ «ԹՐԻՓՓ» ռազմավարական համաձայնագրի վավերացման նախագիծը
    Կառավարությունը հուլիսի 16-ի նիստում նախատեսում է հավանություն տալ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) շրջանակային համաձայնագրի վավերացման օրենքի նախագծին։
    Սահմանադրական դատարանի դրական եզրակացությունից հետո նախաձեռնությունը կներկայացվի Ազգային ժողով։
    aravot.am | @aravot
  • #վերլուծական Լեգիտիմությունը չի որոշվում մանդատ վերցնելով կամ չվերցնելովԱյսօր շ…

    #վերլուծական
    🔷 Լեգիտիմությունը չի որոշվում մանդատ վերցնելով կամ չվերցնելով
    Այսօր շատերը լեգիտիմությունը փորձում են կապել պատգամավորական մանդատ վերցնելու կամ չվերցնելու հետ, բայց կարծում եմ՝ դա սխալ մոտեցում է։ Իշխանության լեգիտիմությունը որոշվում է նրանով, թե քաղաքացիներն որքանով են նրա գործողությունները համարում օրինական։
    Կարծում եմ՝ ավտոկրատական համակարգերում ընտրություններն ավելի շատ իշխանության կայունությունը ցուցադրելու միջոց են, իսկ իրական փոփոխությունները հնարավոր են կազմակերպված ու ինստիտուցիոնալ քաղաքական պայքարի միջոցով։
    Արամ Աբրահամյանի վերլուծականը | @aravot
  • Արման Աբովյան․ «Հայաստանում ձևավորվում է ավտորիտար կառավարման համակարգ»Քաղաքակա…

    🗣️ Արման Աբովյան․ «Հայաստանում ձևավորվում է ավտորիտար կառավարման համակարգ»
    Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունն ու Արմեն Գրիգորյանի գործը ավտորիտար կառավարման դրսևորումներ են՝ պնդելով, որ երկրում սահմանափակվում են ազատ արտահայտվելու հնարավորությունները։
    Նրա խոսքով՝ ավտորիտարիզմի հիմքում վախն է, իսկ իշխանությունների քաղաքական գծից շեղվողները ենթարկվում են հետապնդումների։
    aravot.am | @aravot
  • Այս տարի Զբոսաշրջության կոմիտեն կաջակցի 12 փառատոնի, որոնք կանցկացվեն Հայաստանի…

    🎉 Այս տարի Զբոսաշրջության կոմիտեն կաջակցի 12 փառատոնի, որոնք կանցկացվեն Հայաստանի տարբեր մարզերում՝ զարգացնելով գաստրո, արկածային և իրադարձային զբոսաշրջությունը։
    Արդեն հայտնի են մի շարք միջոցառումների ժամկետներ․ հուլիսի 25-ին Վայոց ձորում առաջին անգամ կանցկացվի Մեղրի փառատոնը, օգոստոսի 1-ին՝ Ստեփանավանի Խորովածի փառատոնը, իսկ օգոստոսի 7-9-ը Գյումրիում կվերադառնա «Դալան ֆեստ» ռոք-փառատոնը։
    aravot.am | @aravot
  • Գյումրու ավագանին արտահերթ նիստ է անցկացնում՝ նոր անդամովԳյումրիում մեկնարկել է…

    🏛️ Գյումրու ավագանին արտահերթ նիստ է անցկացնում՝ նոր անդամով
    Գյումրիում մեկնարկել է ավագանու արտահերթ նիստը, որը նախորդ նիստից հետո անցկացվում է քվորումի ապահովման պայմաններում։
    Նիստի սկզբում «Մեր քաղաքը» խմբակցության նոր անդամ Արա Պետրոսյանը ստացել է մանդատ՝ փոխարինելով տնային կալանքի տակ գտնվող Արտակ Հովսեփյանին։
    aravot.am | @aravot
  • «Հրապարակումը պետք է պահպանվի կայքում անժամկետ կամ նվազագույնը 2 տարի ժամկետով»…

    ⚖️ «Հրապարակումը պետք է պահպանվի կայքում անժամկետ կամ նվազագույնը 2 տարի ժամկետով»
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թվականի մայիսից Երևանի քաղաքացիական դատարան է ներկայացրել առնվազն հինգ հայց՝ կապված իր հասցեին հնչած հայտարարությունների և հրապարակումների հետ։
    Հայցերում պահանջվում են հրապարակային հերքումներ, ներողություններ և ընդհանուր առմամբ միլիոնավոր դրամների փոխհատուցումներ՝ զրպարտության ու վիրավորանքի համար։
    aravot.am | @aravot
  • Եթե մեզ պատասխան չտան, կտրուկ գործողությունների ենք դիմելու․ «Մուլտի սթոուն»-ի …

    ⚖️ Եթե մեզ պատասխան չտան, կտրուկ գործողությունների ենք դիմելու․ «Մուլտի սթոուն»-ի աշխատակիցները պահանջում են բացել իրենց կապարակնքված աշխատավայրը
    «Մուլտի սթոուն»-ի տասնյակ աշխատակիցներ հավաքվել են ընկերության դիմաց՝ պահանջելով բացել կապարակնքված աշխատավայրը։ Նրանք նշում են, որ գործարանը 10 օր է՝ պարապուրդի մեջ է, իսկ աշխատակիցները հստակ տեղեկություն չունեն իրենց աշխատանքի և եկամուտների վերաբերյալ։
    Աշխատակիցները հայտարարել են, որ եթե իրենց հարցերին պատասխան չտան, պատրաստ են դիմել կտրուկ քայլերի՝ ընդգծելով, որ իրենց ընտանիքների ապրուստի խնդիրն է բարձրացվել։
    aravot.am | @aravot