⚖️ «Եթե Սևակ Գոմցյանը պարտավոր էր քանդել շինությունը, ապա կաշառքի մասին պնդումները տրամաբանությունից զուրկ են»․ Վարդան Ղուկասյանի պաշտպանՎարդան Ղուկասյանի փաստաբան
Արամայիս Հայրապետյանի խոսքով՝ գործի առանցքային հարցն այն է, որ
գործարար Սևակ Գոմցյանը օրենքով պարտավոր էր քանդել շինությունը, և եթե դա ապացուցվում է, ապա, ըստ նրա,
կաշառքի մեղադրանքը կորցնում է իր տրամաբանությունը։
Փաստաբանը նաև նշել է, որ
այդ հանգամանքը, իր համոզմամբ, կհաստատվի գործով դեռևս չհետազոտված փաստաթղթերով։
aravot.am |
@aravot