Category: Aravot

  • Դերենիկ Մալխասյան․ Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի հաղորդագրություններում տարբե…

    🗣️ Դերենիկ Մալխասյան․ Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի հաղորդագրություններում տարբեր շեշտադրումներ կային
    «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հեռախոսազրույցի վերաբերյալ երկու երկրների պաշտոնական հաղորդագրություններում առկա են էական տարբերություններ՝ հատկապես ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության թեմայի շեշտադրման հարցում։
    Մալխասյանի գնահատմամբ՝ Հայաստանի իշխանությունների քայլերը, այդ թվում՝ ԵՄ անդամակցության մասին օրենքի ընդունումը, նպաստել են հայ-ռուսական հարաբերությունների լարվածության խորացմանը։
    aravot.am | @aravot
  • Լուսինե Բադալյանը՝ Առողջապահության հանձնաժողովի նախագահի ՔՊ թեկնածու«Քաղաքացիակ…

    🏛️ Լուսինե Բադալյանը՝ Առողջապահության հանձնաժողովի նախագահի ՔՊ թեկնածու
    «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության արտահերթ նիստում պատգամավոր Լուսինե Բադալյանը ընտրվել է ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու։
    Բադալյանի խոսքով՝ ինքը նախկինում չի առաջադրվել, քանի որ կարծում է, որ հանձնաժողովը պետք է ղեկավարի ոլորտի ներկայացուցիչը, սակայն այժմ խմբակցությունում բուժաշխատող պատգամավոր չկա։
    aravot.am⁠ | @aravot
  • Վստահ եմ՝ մեր գողտրիկ անկյունն էլ կզարգանա․ Սեդրակ Մամուլյանը՝ Ստեփանավանում կա…

    🍢 Վստահ եմ՝ մեր գողտրիկ անկյունն էլ կզարգանա․ Սեդրակ Մամուլյանը՝ Ստեփանավանում կայանալիք խորովածի փառատոնի մասին
    Օգոստոսի 1-ին Ստեփանավանում կանցկացվի Խորովածի համահայկական 13-րդ փառատոնը։ Կազմակերպիչների խոսքով՝ այն նպատակ ունի խթանել մարզային զբոսաշրջությունը, աջակցել համայնքներին և ներկայացնել հայկական խոհարարական ավանդույթները։
    🔗 aravot.am | @aravot
  • Էդգար Ղազարյանը՝ Արմեն Աշոտյանի առաջարկների մասինAravot.am-ը զրուցել է «Ուժեղ Հ…

    🏛️ Էդգար Ղազարյանը՝ Արմեն Աշոտյանի առաջարկների մասին

    Aravot.am-ը զրուցել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի հետ, որը մեկնաբանել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի՝ ապագա խորհրդարանական ընդդիմության աշխատանքի վերաբերյալ ներկայացրած վեց առաջարկները։
    Ղազարյանը նշել է, որ առաջարկները ժամանակին են և հետաքրքիր, ու դրանք կարող են քննարկվել խմբակցության ներսում։ Նա առանձնացրել է նաև «Արցախ» պատգամավորական նախաձեռնություն ստեղծելու գաղափարը՝ նշելով, որ այն կարող է նպաստել արցախահայության և Բաքվում պահվող հայ գերիների հարցերը խորհրդարանական օրակարգում պահելուն։
    aravot.am | @aravot
    Հ. Գ. Aravot.am-ը փորձեց Արմեն Աշոտյանի առաջարկների վերաբերյալ ստանալ նաև «Հայաստան» դաշինքի պատգամավորների տեսակետը։ Մեր զրուցակիցները ձեռնպահ մնացին կարծիք հայտնելուց, քանի որ «միասնական դիրքորոշում ձևավորված չէ»։
  • «Կառավարությունը ես եմ»-ը հնչել է, շուտով կարծում եմ՝ կհնչի նաև «պետությունը ես…

    🌱 «Կառավարությունը ես եմ»-ը հնչել է, շուտով կարծում եմ՝ կհնչի նաև «պետությունը ես եմ»-ը, բայց մենք այդպես չենք կարծում»․ բնապահպան-իրավապաշտպանները՝ մարտահրավերների և խնդիրների մասին
    Բնապահպաններն ու իրավապաշտպանները քննարկման ընթացքում բարձրաձայնել են Հայաստանում բնապահպանական իրավունքների պաշտպանության, ակտիվիստների նկատմամբ ճնշումների և դատական գործընթացների խնդիրները։
    Ամուլսարի թեմայի և բնապահպանական օրակարգի շուրջ մասնակիցները շեշտել են, որ պետությունն ու կառավարությունը պետք է տարանջատել՝ կարևորելով քաղաքացիական վերահսկողությունը, իրավապաշտպանների և ակտիվիստների դերը։
    🔗 aravot.am | @aravot
  • Անետ Աղաբեկյան․ «Ես չեմ ապրում աստղային կյանքով, թեպետ կցանկանայի»Երգչուհի Անետ…

    🎤 Անետ Աղաբեկյան․ «Ես չեմ ապրում աստղային կյանքով, թեպետ կցանկանայի»
    Երգչուհի Անետ Աղաբեկյանը պատմել է իր ստեղծագործական ճանապարհի, դժվարությունների հաղթահարման և հաջողության գաղտնիքի մասին։ Նա նշել է, որ իր եկամուտները ներդնում է նոր երգերի ու տեսահոլովակների ստեղծման մեջ՝ պահպանելու ակտիվ կապը հանդիսատեսի հետ։
    Աղաբեկյանը խոսել է նաև սոցցանցային քննարկումների, իր «Երկուսով» երգի հաջողության, ինչպես նաև Հայաստանի հանդեպ իր վերաբերմունքի մասին:
    🔗 aravot.am | @aravot
  • ՀԷՑ-ի ապագան․ Ռոմանոս Պետրոսյանը՝ ընկերությունը գերակա շահ ճանաչելու գործընթացի…

    ⚡️ ՀԷՑ-ի ապագան․ Ռոմանոս Պետրոսյանը՝ ընկերությունը գերակա շահ ճանաչելու գործընթացի մասին
    ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտնել է, որ ընկերությունը հանրային գերակա շահ ճանաչելու գործընթացից հետո կսկսվեն շուկայական արժեքի գնահատման և փոխհատուցման ընթացակարգերը։
    Նրա խոսքով՝ սեփականատերերին կտրամադրվի շուկայական արժեքի գնահատականի վերաբերյալ պաշտոնական ծանուցում, իսկ գործընթացը նախատեսում է փոխհատուցում՝ շուկայական արժեքի գումարած 15 տոկոսի չափով։
    🔗 aravot.am | @aravot
  • Պապոյան․ «Ուզում ենք, որ ԵԱՏՄ-ն լինի ու աշխատի, ոչ թե ՀԱՊԿ-ի նման»Էկոնոմիկայի ն…

    🌐 Պապոյան․ «Ուզում ենք, որ ԵԱՏՄ-ն լինի ու աշխատի, ոչ թե ՀԱՊԿ-ի նման»
    Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ Հայաստանը ցանկանում է, որպեսզի ԵԱՏՄ-ի ձևավորման սկզբունքները գործեն, այդ թվում՝ աշխատուժի և ապրանքների ազատ տեղաշարժի հարցերում։
    Նրա խոսքով՝ ԵԱՏՄ մեխանիզմների չաշխատելը միայն Հայաստանի խնդիրը չէ, այլ ամբողջ կազմակերպության խնդիրն է։ Պապոյանը նշել է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ին վերաբերվում է որպես իր կազմակերպության և ցանկանում է, որ այն արդյունավետ գործի։
    🔗 aravot.am | @aravot
  • Ղալումյանը՝ Կոնջորյանի եղբոր մասնակցությամբ միջադեպի մասին․ «Տեսագրությունն ամե…

    ⚖️ Ղալումյանը՝ Կոնջորյանի եղբոր մասնակցությամբ միջադեպի մասին․ «Տեսագրությունն ամեն ինչ չի ասում»
    ՔՊ վարչության նիստից առաջ ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանը հայտարարել է, որ միջադեպի մասին տեղեկացել է մամուլի հրապարակումներից և ամբողջական պատկերացում չունի։
    Նրա խոսքով՝ տեսագրությունը դիտել է, սակայն այն չի արտացոլում ամբողջ իրավիճակը, ուստի չի ցանկանում մեկնաբանել դեպքը։ Ղալումյանը նաև նշել է, որ իր պաշտոնի հետագա հարցը կորոշի ՔՊ վարչությունը։
    🔗 aravot.am | @aravot
  • Կալասը կոչ է արել Իրանին դադարեցնել ՌԴ-ին ռազմական աջակցությունըԵՄ արտաքին գործ…

    🌍 Կալասը կոչ է արել Իրանին դադարեցնել ՌԴ-ին ռազմական աջակցությունը
    ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ Իրանը պետք է դադարեցնի Ռուսաստանին ռազմական աջակցություն ցուցաբերելը։
    Նրա խոսքով՝ Մոսկվային տրամադրվող ցանկացած մատակարարում նպաստում է Ուկրաինայում նոր խաղաղ բնակիչների զոհերին։ Կալասը նաև նշել է, որ ԵՄ-ն դատապարտում է Թեհրանում ֆրանսիացի դիվանագետների նկատմամբ ագրեսիան և աջակցում է լարվածության նվազեցման դիվանագիտական ջանքերին։
    🔗 aravot.am | @aravot