Category: Aravot

  • Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը84 տարեկան հասակում կյանքից հեռա…

    ⚫️ Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
    84 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր Ռաիսա Մկրտչյանը։
  • Նիկոլ Փաշինյանի հետընտրական հանդուգն խոստովանությունըՆիկոլ Փաշինյանի վերջին հայ…

    🎯 Նիկոլ Փաշինյանի հետընտրական հանդուգն խոստովանությունը
    Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը, ըստ հոդվածի, կարելի է դիտարկել որպես ընդունում, որ «Արցախը Հայաստան է, և վերջ» ձևակերպումը եղել է գիտակցված քաղաքական քայլ։ Վարչապետն այն ներկայացնում է ոչ թե որպես սխալ, այլ որպես որոշում, որի արդյունքում երկիրը հասել է ներկայիս իրավիճակին։
    Նախկին քայլերը որպես գիտակցված ներկայացնելը թույլ է տալիս խուսափել սխալների պատասխանատվության շուրջ քննարկումներից և նույն տրամաբանությամբ հիմնավորել հետագա քաղաքական որոշումները։
    ✍️ Հակոբ Բադալյանի մեկնաբանությունը
  • Հունիսի 26-ին արձանագրված պայմանագրային զինծառայող Ռ.Խ.-ի մահվան դեպքի առթիվ նա…

    ⬛️ Հունիսի 26-ին արձանագրված պայմանագրային զինծառայող Ռ.Խ.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
    Քրեական վարույթի նախաքննության ընթացքում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային այլ գործողություններ:
    ՔԿ խոսնակ
  • Նարեկ Կարապետյանը՝ ընդդիմության մանդատների հարցի մասինՍահմանադրական դատարանի մո…

    📌 Նարեկ Կարապետյանը՝ ընդդիմության մանդատների հարցի մասին
    Սահմանադրական դատարանի մոտ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ դաշինքը դեռ չի որոշել՝ վերցնել պատգամավորական մանդատները, թե ոչ։
    Նրա խոսքով՝ Հայաստանում իշխանափոխության ամենաարդյունավետ տարբերակը փողոցային պայքարի և խորհրդարանական աշխատանքի համադրումն է։ Կարապետյանը նաև ընդգծեց, որ Սամվել Կարապետյանը երկարաժամկետ ծրագրեր ունի Հայաստանում և չի պատրաստվում հեռանալ երկրից։
    aravot.am⁠ | @aravot
  • Հայաստանում աճում է սինթետիկ թմրամիջոցների օգտագործումըԹմրամիջոցների դեմ պայքարի…

    Հայաստանում աճում է սինթետիկ թմրամիջոցների օգտագործումը
    Թմրամիջոցների դեմ պայքարի միջազգային օրվա առիթով կազմակերպված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարության Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի բուժական գծով տեղակալ Գայանե Վարդազարյանը հայտնել է, որ վերջին 5 տարում թմրամիջոց օգտագործողների հաշվառված թիվն աճել է 6,3%-ով, իսկ կանանց շրջանում՝ մոտ 8%-ով։
    Նրա խոսքով՝ դիմող հիվանդների 60-70%-ը խնդիրներ ունի սինթետիկ թմրամիջոցների, մասնավորապես՝ մեթամֆետամինի և ամֆետամինի օգտագործման հետ։ Միաժամանակ նա ընդգծել է, որ կախվածության բուժումը ՀՀ քաղաքացիների համար անվճար է։
    aravot.am⁠ | @aravot
  • #Բիզնես Telcell-ը ներկայացրել է 2025 թվականի գործունեության արդյունքներըԸնկերութ…

    #Բիզնես
    📈 Telcell-ը ներկայացրել է 2025 թվականի գործունեության արդյունքները
    Ընկերությունը շարունակում է ընդլայնել թվային ծառայությունների շրջանակը՝ գրանցելով հիմնական ցուցանիշների աճ և ներդնելով նոր լուծումներ։
    aravot.am⁠ | @aravot
  • Հայաստանում 5 ամսում առգրավվել է 243 կգ թմրամիջոցՆԳՆ տվյալներով՝ 2026 թվականի առ…

    Հայաստանում 5 ամսում առգրավվել է 243 կգ թմրամիջոց
    ՆԳՆ տվյալներով՝ 2026 թվականի առաջին հինգ ամիսներին ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել 243 կգ տարբեր տեսակի թմրամիջոց, ինչը գրեթե կրկնակի ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։
    Այս նույն ժամանակահատվածում արձանագրվել է 1313 թմրամիջոցների հետ կապված հանցագործություն, իսկ մետամֆետամինի առգրավված ծավալը հասել է 18 կգ-ի, ինչը գրեթե եռակի աճ է։
    aravot.am⁠ | @aravot
  • Իվետա Տոնոյան․ ՍԴ-ի որոշումը կարող է նախադեպ դառնալ ապագա ընտրությունների համար…

    ⚖️ Իվետա Տոնոյան․ ՍԴ-ի որոշումը կարող է նախադեպ դառնալ ապագա ընտրությունների համար
    Սահմանադրական դատարանի մոտ ԲՀԿ անդամ Իվետա Տոնոյանը հայտարարեց, որ իրենց պայքարը ոչ թե խորհրդարանում մանդատ ստանալու, այլ ընտրական գործընթացում ստեղծված հակասահմանադրական նախադեպը կանխելու համար է։
    Նրա խոսքով՝ եթե ՍԴ-ն օրինական համարի երեք ընտրատեղամասերում արդյունքների անվավեր ճանաչումը, ապա ապագայում իշխանությունները կարող են նույն սկզբունքով անվավեր ճանաչել նաև տասնյակ այլ ընտրատեղամասերի արդյունքներ։
    aravot.am⁠ | @aravot
  • #Քաղաքականություն Նարեկ Կարապետյան․ ընդդիմությունը քննարկում է հետագա քայլերըՍահ…

    #Քաղաքականություն
    ⚖️ Նարեկ Կարապետյան․ ընդդիմությունը քննարկում է հետագա քայլերը
    Սահմանադրական դատարանի մոտ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ համակիրների հետ քննարկել են հետագա ռազմավարությունը։ Նրա խոսքով՝ առաջիկայում նախատեսվում է հանդիպում արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ՝ միասնական գործողությունները քննարկելու նպատակով։
    Կարապետյանը նշեց, որ բոլորի նպատակը իշխանափոխությունն է, իսկ տարաձայնությունները վերաբերում են միայն դրա իրականացման մեխանիզմներին։ Նա նաև ընդգծեց, որ եթե ՍԴ-ն առաջնորդվի օրենքի գերակայությամբ, ընդդիմությունը կկարողանա կիրառել 3/5-րդի սահմանափակման մեխանիզմը։
    aravot.am⁠ | @aravot
  • Լևոն Քոչարյան․ Ընդդիմությունը պետք է պատրաստ լինի ցանկացած զարգացմանՍահմանադրակ…

    ⚖️ Լևոն Քոչարյան․ Ընդդիմությունը պետք է պատրաստ լինի ցանկացած զարգացման
    Սահմանադրական դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում «Հայաստան» դաշինքի անդամ Լևոն Քոչարյանը հայտարարեց, որ եթե ընդդիմությունը որոշի ստանալ մանդատներն ու մտնել խորհրդարան, ապա պետք է պատրաստ լինի բոլոր հնարավոր զարգացումներին։
    Քոչարյանի խոսքով՝ ընտրությունների ընթացքում առկա էին վախի մթնոլորտ, վարչական ռեսուրսի չարաշահում և այլ գործոններ, որոնք, ըստ նրա, ազդեցություն են ունեցել ընտրողների որոշումների վրա։
    aravot.am | @aravot