Category: Aravot

  • ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է. ՈՒՂԻՂՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ Դ…

    ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է. ՈՒՂԻՂ

    ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է. ՈՒՂԻՂ

    Aravot.am պաշտոնական կայք՝ https://www.aravot.am/
    👀Բաժանորդագրվեք եւ հետեւեք մեզ՝
    ➡️Yotube-ում՝ https://www.youtube.com/@AravotDaily?sub_confirmation=1
    ➡️Facebook-ում՝ https://www.facebook.com/aravot.am
    ➡️Telegram-ում՝ https://t.me/aravot
    ➡️Twitter-ում`…

  • «Մուլտի Սթոուն»-ի աշխատակիցները վաղը առավոտից կհավաքվեն Քննչական կոմիտեի շենքի …

    🏭 «Մուլտի Սթոուն»-ի աշխատակիցները վաղը առավոտից կհավաքվեն Քննչական կոմիտեի շենքի դիմաց
    «Մուլտի Սթոուն»-ի աշխատակիցները հայտարարել են, որ վաղը կրկին կհավաքվեն Քննչական կոմիտեի կենտրոնական ապարատի դիմաց՝ փորձելով պարզել, թե երբ կվերաբացվի գործարանը։ Նրանք նշել են, որ առայժմ հրաժարվել են Սևան–Երևան մայրուղին փակելու մտադրությունից՝ սպասելով պաշտոնական պատասխանների։
    Աշխատակիցների խոսքով՝ եթե հստակ պատասխան չստանան, հետագա քայլերի վերաբերյալ որոշումը կընդունեն միասին։
    aravot.am | @aravot
  • «Իրանում բաց ասացին՝ խորհուրդ չեն տալիս Հայաստանին գնալ ԹՐԻՓՓ-ի հետ կապված կարգ…

    ⚠️ «Իրանում բաց ասացին՝ խորհուրդ չեն տալիս Հայաստանին գնալ ԹՐԻՓՓ-ի հետ կապված կարգավորումներին»․ Լևոն Զուրաբյան
    Լևոն Զուրաբյանի խոսքով՝ Իրանում ունեցած հանդիպումների ընթացքում պաշտոնական և փորձագիտական շրջանակները զգուշացրել են, որ Հայաստանին խորհուրդ չեն տալիս գնալ ԹՐԻՓՓ-ի հետ կապված կարգավորումներին՝ նշելով, որ Իրանի շահերին հակասող քայլերը կարող են հետևանքներ ունենալ։ Նա նաև ընդգծել է, որ Թեհրանը ցանկանում է ավելի ակտիվ դեր ունենալ հայ-իրանական հարաբերություններում։
    aravot.am | @aravot
  • #Բիզնես Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել …

    #Բիզնես
    🐝 Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել
    Գառնիում Նարեկ Սարգսյանն ու Ռուզաննա Դանիելյանը ստեղծել են Bee Planet նախագիծը, որն այսօր միավորում է հյուրատուն, մեղրի համտեսի սրահ, ապիթերապիայի տնակ և մեղրային արտադրանք։ Նախագիծը զարգացել է Ակբա Ֆեդերացիայի և Impact Hub-ի համատեղ ֆելոուշիփ ծրագրի աջակցությամբ՝ նոր գիտելիքների և բիզնես փորձի շնորհիվ։
    aravot.am | @aravot
  • Վարդավառի օրվա ավարտին անկառավարելի իրավիճակ, զանգվածային ծեծկռտուք՝ Գյումրու Հ…

    🚨 Վարդավառի օրվա ավարտին անկառավարելի իրավիճակ, զանգվածային ծեծկռտուք՝ Գյումրու Հակոբ Մծբնեցի եկեղեցու մոտ․ ո՞րն է եղել պատճառը
    Գյումրու Հակոբ Մծբնեցի եկեղեցու մոտ Վարդավառի երեկոյան տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք՝ շուրջ 50–70 մարդու մասնակցությամբ։ Ըստ ոստիկանության աղբյուրների՝ միջադեպը սկսվել է շան տիրոջ և երեք երիտասարդների միջև վիճաբանությունից, որն արագ վերածվել է լայնամասշտաբ բախման։
    Ոստիկանները վերականգնել են կարգուկանոնը։ Լուրջ տուժածներ չկան, մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց, բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։
    aravot.am | @aravot
  • «Ուզում եմ, որ երեխան խաղա, ծիծաղի, ապրի պատմությունը ու նույնիսկ չզգա, որ ընթաց…

    📖«Ուզում եմ, որ երեխան խաղա, ծիծաղի, ապրի պատմությունը ու նույնիսկ չզգա, որ ընթացքում սովորել է, կրթվել». Արփի Մաղաքյան
    -Մարդիկ կան, որոնց իրավունք չունենք մոռանալու։ Փառք Աստծո, Կոմիտասին ու Թումանյանին չենք մոռացել։ Բայց քանի՞սը կհիշեն Սահականդուխտին ու Խոսրովիդուխտին, Անիի Մայր տաճարի ճարտարապետ Տրդատին, Մոմիկին կամ Գարեգին Սրվանձտյանին, որի շնորհիվ այսօր ունենք մեր էպոսը,- ասում է հեքիաթագիր Արփի Մաղաքյանը։
    Aravot.am-ի զրույցը՝ «Հիշելու հեքիաթներ» նոր գրքի մասին։
  • «Մուլտի Սթոուն»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրելԱրդեն մեկ շաբաթ անորոշ…

    🪨 «Մուլտի Սթոուն»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել
    Արդեն մեկ շաբաթ անորոշ վիճակում գտնվող «Մուլտի Սթոուն»-ի աշխատակիցները պահանջում են վերաբացել ընկերությունը կամ հստակ տեղեկացնել հետագա քայլերի մասին։ Նրանք նշում են, որ առանց աշխատանքի մնալու պատճառով չեն կարողանում կատարել իրենց ֆինանսական պարտավորությունները։
    Աշխատակիցները հայտարարում են, որ եթե պատասխան չստանան, պատրաստ են փակել Սևան–Երևան մայրուղին՝ իրենց պահանջները բարձրաձայնելու համար։
    aravot.am | @aravot
  • «Երևանի Արարատ» կոմբինատի աշխատակիցները պահանջում են վերաբացել գործարանը«Երևանի…

    🏭 «Երևանի Արարատ» կոմբինատի աշխատակիցները պահանջում են վերաբացել գործարանը
    «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով վերաբացել արդեն մեկ շաբաթ փակ գործարանը։ Նրանք նշում են, որ անորոշության պատճառով չեն կարողանում ապահովել ընտանիքների եկամուտը և մարել վարկերը։
    Ցուցարարների խոսքով՝ գործարանի փակման հետևանքով առանց աշխատանքի է մնացել շուրջ 1500 աշխատակից, և եթե իրավիճակը չլուծվի, պատրաստ են դիմել ավելի կոշտ քայլերի։
    aravot.am | @aravot
  • «Հենց Ռուսաստանի շահերից չի բխում դա». Մասաչուսեթսի Սթոունհիլ քոլեջի պրոֆեսորը՝…

    🌍 «Հենց Ռուսաստանի շահերից չի բխում դա». Մասաչուսեթսի Սթոունհիլ քոլեջի պրոֆեսորը՝ ՀՀ-ին աշխարհաքաղաքական ընտրություն կատարել շտապեցնելու առիթով
    Մասաչուսեթսի Սթոունհիլ քոլեջի պրոֆեսոր Աննա Օհանյանի խոսքով՝ փոքր պետությունների համար վտանգավոր է մեկ երկրի նկատմամբ մեծ կախվածությունը, և Հայաստանը պետք է բազմազանեցնի իր արտաքին քաղաքական ու տնտեսական կապերը։
    Օհանյանը նշել է, որ աշխարհաքաղաքական ընտրության պարտադրումը չի բխում անգամ Ռուսաստանի շահերից, և Հայաստանը չի հրաժարվում նախկին կապերից, այլ փորձում է դիվերսիֆիկացնել դրանք։
    aravot.am | @aravot
  • Հերթը հասավ Գագիկ Ծառուկյանի ձիերին …

    🐎 Հերթը հասավ Գագիկ Ծառուկյանի ձիերին
    «Մուլտի Գրուպ»-ին պատկանող ձիասպորտի ակումբի աշխատակիցները հայտնել են, որ տեղեկություններ են ստացել՝ առաջիկայում ակումբի 12 ձիերը կարող են կառգրավվել և հանձնվել պետությանը։
    Ձիերի խնամակալ Մարիամ Սարգսյանի խոսքով՝ մտահոգություն կա, որ տեղափոխումը կարող է վնասել կենդանիներին, քանի որ նրանք կապված են իրենց խնամակալների հետ և սովոր չեն նման տեղափոխման։ Նա նշել է, որ ձիերը պահվում են պատշաճ պայմաններում, ունեն բժշկական եզրակացություններ և չեն շահագործվում։
    aravot.am | @aravot