Category: Aravot

  • «Դատարանը խնամակալի ձեռքից վերցրել է կենդանուն» Աղավնաձորի բնակիչ Վարուժան Օհան…

    ⚖️ «Դատարանը խնամակալի ձեռքից վերցրել է կենդանուն»
    🐐 Աղավնաձորի բնակիչ Վարուժան Օհանյանի ընտանիքը դաշտում գտել է վնասվածքներով մի քանի օրական ուլ, որը, պարզվել է՝ կարմիրգրքյան բեզոարյան այծ է:
    🏡 Ընտանիքը կենդանուն տուն է տարել, բուժել և խնամել։
    ⚠️ Տեսչական մարմինը արձանագրել է, որ այն պահվում է առանց թույլտվության։
    💸 Դատարանը Օհանյանին տուգանել է 150 000 դրամով և կենդանուն վերցրել ի պահ։
    🗣 Օհանյանը բողոքարկել է որոշումը՝ դիմելով վերաքննիչ վարչական դատարան։
    🔗 Կարդա Առավոտում
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • Բուժաշխատողների էթիկայի կանոններն ու իրականությունը ՀՀ կառավարությունը 2022 թ. …

    ⚕️ Բուժաշխատողների էթիկայի կանոններն ու իրականությունը
    📝 ՀՀ կառավարությունը 2022 թ. փետրվարի 17-ին հաստատեց, որ բուժաշխատողն իր գործունեության ընթացքում պետք է հարգի պացիենտի արժանապատվությունը, գործի ապացուցողական բժշկության սկզբունքներով և բարելավի օգնության որակը։
    🚨 Սակայն պացիենտները բողոքում են։ Երեւանի Քանաքեռ-Զեյթուն կենտրոնում բուժքույր Հերիքնազ Դ.-ն բուժառու Գայանե Գեւորգյանին ասել է՝ «Թող գնա, երբ ուզում է», հետո՝ «Ի՞նչու ես եկել, իմ ուտելու ժամն է»։ Նախարարության «Թեժ գիծ» դիմելուց հետո միայն պարանոցի ռենտգենն է արվել, ծնկահոդը մնացել է անտեսված։
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • Հակոբ Ասլանյանը բացահայտեց Փաշինյանի տակտիկան Հակոբ Ասլանյանը վստահեցրեց, որ իր…

    🛑 Հակոբ Ասլանյանը բացահայտեց Փաշինյանի տակտիկան
    🗣️ Հակոբ Ասլանյանը վստահեցրեց, որ իրեն ճնշել են՝ դադարեցնելու խմբակցությունում գործունեությունը, փորձել ազդել նույնիսկ իր ընտանիքի միջոցով։
    ⚖️ Ասլանյանը ընդգծեց, որ իր և Աղազարյանի գոյությունը զսպողական դեր է ունեցել Փաշինյանի գործողությունների նկատմամբ և հավելեց՝ «Այս անգամ ժողովուրդը պետք է ոտքի կանգնի և հանուն գնա, ոչ թե ընդդեմ»։
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • Արման Թաթոյանը՝ չհրապարակված պատերազմների զեկույցների մասին• Հաստատեց, որ իշխա…

    📄 Արման Թաթոյանը՝ չհրապարակված պատերազմների զեկույցների մասին
    🕰️ Հաստատեց, որ իշխանության գալուց անմիջապես կհրապարակվեն 2016-ի քառօրյա պատերազմի եւ 2020-ի 44-օրյա պատերազմի ԱԺ զեկույցները
    ⚠️ Նշեց, որ ներկայիս իշխանությունը փորձել է թաքցնել իր ձախողումները 44-օրյա պատերազմի զեկույցով
    🔗 Մանրամասները՝ այստեղ
    🗣️ Ասուլիսում հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը շանտաժի է ենթարկում ժողովրդին՝ օգտագործելով վախերն ու մայրերի անհանգստությունը, իսկ իրական պատճառը նրա ձախողումներն են
    ✍️ Թաթոյանը ընդգծեց, որ պատրաստ է ստորագրելու խաղաղության համաձայնագիր, եթե այն Ադրբեջանից ստանա աջակից ստորագրություն, եւ TRIPP-ը դիտարկում է գործնական խաղաղություն ապահովող փաստաթուղթ:
    🔗 Մանրամասները՝ այստեղ
  • «Իշխանությունը թաքցրել է ներխուժումների փաստերը» «Միասնության թեւեր» նախաձեռնու…

    🛡️ «Իշխանությունը թաքցրել է ներխուժումների փաստերը»
    💬 «Միասնության թեւեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը հայտարարեց, որ ադրբեջանական ներխուժումների վերաբերյալ իր ներկայացրած տվյալները հաստատվել են, և «իշխանությունը թաքցրել է փաստերը»։
    Նա ներկայացրեց խաղաղության և անվտանգության ապահովման 6 քայլից բաղկացած ծրագիր։
    📍 Առաջարկներից՝
    • ստեղծել ռազմական բարեփոխումների հանձնաժողով,
    • ապահովել պաշտպանական ծախսերի նվազագույնը ՀՆԱ-ի 8%,
    • ներդնել համապարփակ անվտանգության համակարգ։
    🗣️ Թաթոյանը ընդգծեց, որ նպատակն է ունենալ ժամանակակից, մոբիլ բանակ և արդյունավետ զսպման մեխանիզմներ։
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • Մամուլը գրում է Էդ ի՞նչ խաղաղություն եք բերել, որի լինել-չլինելը կախված է խորհր…

    📭📭📭 Մամուլը գրում է
    🔺 Էդ ի՞նչ խաղաղություն եք բերել, որի լինել-չլինելը կախված է խորհրդարանական ընտրությունների արդյունքներից. «ՉԻ»
    🔺 Նոր վարույթ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ. «Հրապարակ»
    🔺 Փաշինյանը Կոնջորյանի տան կոռուպցիոն թեմայի վերաբերյալ հարցին ագրեսիվ պատասխան էր տվել, թե «մակուլատուրան տպում, բերում եք, տարեք իրավապահներին տվեք»։ Տրված են, և իրավապահները մակուլատուրան ուսումնասիրում են. «Ժողովուրդ»
    🔺 Այդ շանտաժները «պատահականորեն» անում են Փաշինյանն ու Ալիեւը` զուգահեռաբար: Խոսում են նույն բառամթերքով. Անժելա Էլիբեգովա. «Հրապարակ»
    🔺 Oգտատերը հետաքրքրվել է, թե որ դպրոցում է սովորում Արմինե Մոսիյանի որդին: Իրավապահնե՛ր, քայլե՛ր ձեռնարկեք. «168 ժամ»
    🔺 Եթե այդ խաղաղությունը կախված է միայն մեկ անձից, ապա խոսքը ոչ թե խաղաղության, այլ գործարքի մասին է, եւ այս մարդն առաջարկում է գործարքը շարունակել. Արա Պապյան. «Հրապարակ»
    Մամուլի տեսությունն ամբողջությամբ այստեղ
  • «Ընդդիմությունը նոր թեկնածու է առաջադրել հանձնաժողովում» ԱԺ-ում քննարկվում է Մր…

    🏛️ «Ընդդիմությունը նոր թեկնածու է առաջադրել հանձնաժողովում»
    💬 ԱԺ-ում քննարկվում է Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածությունը։
    «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները առաջադրել են Թադեւոս Ավետիսյանի թեկնածությունը՝ 5 տարի ժամկետով։
    🗣️ Քննարկման ընթացքում Բաբկեն Թունյանը հարց բարձրացրեց՝ «առանց ընդդիմության չե՞ն մնալու հանձնաժողովում», ինչին Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ պատշաճ ներկայացվածություն կապահովվի։
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • «Լացում էր, աղաչում՝ մնա խմբակցությունում» ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ամբիոնից հ…

    🔥 «Լացում էր, աղաչում՝ մնա խմբակցությունում»
    💬 ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ամբիոնից հայտարարեց, որ նախկին ՔՊ-ական Հակոբ Ասլանյանը ժամանակին «լացում ու աղաչում էր», որպեսզի մնա խմբակցությունում՝ առաջարկելով անգամ «ձև անել, թե իրեն չեն ճանաչում»։
    Նա քննադատեց Ասլանյանին՝ նշելով, որ նման մարդիկ «երբ Նիկոլ Փաշինյանի շողքը տեսնում են, մտածում են՝ իրենք լուրջ ապագա ունեն»։
    🗣️ Սիմոնյանը հավելեց․ «Իրենք քաղաքական Պանիկովսկին են… ռադ արինք, բայց թոշակի հարցը կլուծենք»։
    📍 Դահլիճում լարվածություն առաջացավ, իսկ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը զգուշացրեց Ասլանյանին՝ տեղից չարձագանքել։
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • #առողջություն «Էստրոգենը՝ առողջության կարևոր կարգավորիչ» Էստրոգենը կարևոր հորմո…

    #առողջություն
    🧬 «Էստրոգենը՝ առողջության կարևոր կարգավորիչ»
    💬 Էստրոգենը կարևոր հորմոն է, որը ազդում է վերարտադրողական, սրտի, ոսկորների առողջության և տրամադրության վրա, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ։
    Սննդով ստացվող ֆիտոէստրոգենները կարող են ուժեղացնել հորմոնի օգտակար ազդեցությունը և աջակցել օրգանիզմին։
    📍 Դրանք կարող են օգնել՝
    թեթևացնել դաշտանադադարի ախտանշանները,
    պահպանել ոսկրերի ամրությունը,
    նվազեցնել սրտային հիվանդությունների և քաղցկեղի ռիսկը։
    🥗 Ֆիտոէստրոգեններով հարուստ մթերքներ են՝ կտավատի սերմեր, սոյա, սխտոր, քունջութ, ընկուզեղեն, բրոկկոլի և կարմիր գինի։
    🔗 Կարդա՝ Առողջ Առավոտում
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • #խմբագրական «Հին խոստումներ vs այսօրվա հայտարարություններ» Ինձ համար ակնհայտ է,…

    #խմբագրական
    🗳️ «Հին խոստումներ vs այսօրվա հայտարարություններ»
    🔹 Ինձ համար ակնհայտ է, որ այսօր քննադատվող ձևակերպումները ժամանակին եղել են հենց իշխանության պաշտոնական փաստաթղթերում՝ կապված Արցախի ինքնորոշման և անվտանգության հարցերի հետ։
    🔹 Կարծում եմ՝ հետին թվով գնահատականներ տալը հեշտ է, բայց խնդիրը նաև այն է, որ փոխվում են ոչ միայն անցյալի, այլև ապագայի վերաբերյալ հայտարարությունները։
    🔗 Արամ Աբրահամյանի խմբագրականը
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot