Category: Aravot

  • #մերարժեքները Սևանա լիճ. Հայաստանի կապույտ գոհարը Սևանա լիճը Հայաստանի և Կովկաս…

    #մերարժեքները
    🌊 Սևանա լիճ. Հայաստանի կապույտ գոհարը
    Սևանա լիճը Հայաստանի և Կովկասի ամենամեծ քաղցրահամ բարձրադիր լիճն է։ Այն գտնվում է ծովի մակերևույթից շուրջ 1900 մետր բարձրության վրա և համարվում է Հայաստանի գլխավոր բնական խորհրդանիշներից։
    Սևանի գոհարները․
    • Սևանավանք՝ 9-րդ դարի վանական համալիր՝ լճի ամենահայտնի տեսարանով։
    • Սևանի իշխան՝ լճի ամենահայտնի և արժեքավոր ձկնատեսակը։
    • Եզակի բնություն՝ մաքուր ջուր, լեռնային տեսարաններ և հարուստ կենսաբազմազանություն։
    🔸 Սևանը ոչ միայն հանգստի վայր է, այլև Հայաստանի կարևորագույն բնական հարստություններից մեկը։
  • «Հայաստանի եվրաինտեգրումը չի կարող վճարվել Ռուսաստանի կողմից»․ Վլադիմիր Ավատկով…

    «Հայաստանի եվրաինտեգրումը չի կարող վճարվել Ռուսաստանի կողմից»․ Վլադիմիր Ավատկով
    Երևանում անցկացվող համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում ռուսաստանցի թուրքագետ Վլադիմիր Ավատկովն ասել է, որ Հայաստանի՝ ԵՄ-ին ինտեգրումը հնարավոր չէ համատեղել ԵԱՏՄ անդամակցության հետ, և այդ ընտրության հետևանքները Ռուսաստանը չի պատրաստվում փոխհատուցել։ Նրա խոսքով՝ ԵՄ-ն նաև չի կարող փոխարինել Ռուսաստանին էներգետիկ ոլորտում, իսկ ռուսական գազին համարժեք այլընտրանք այսօր չկա։
    aravot.am⁠ | @aravot
  • Որն է մեր գաղափարախոսությունը Նարեկ Կարապետյան…

    Որն է մեր գաղափարախոսությունը
    Նարեկ Կարապետյան

  • #հարցազրույց «ՀԱԿ–«Ուժեղ Հայաստան» համագործակցությունը չկայացավ, քանի որ ոմանք հ…

    #հարցազրույց
    🤝 «ՀԱԿ–«Ուժեղ Հայաստան» համագործակցությունը չկայացավ, քանի որ ոմանք հավատացին իրենց անխուսափելի հաղթանակին»․ Թելման Պետրոսյան
    ՀԱԿ վարչության անդամ Թելման Պետրոսյանի խոսքով՝ ընդդիմության չմիավորվելը ընտրությունների գլխավոր սխալներից էր։ Նա նշել է, որ ՀԱԿ-ը բանակցություններին մասնակցել է առանց պաշտոնների կամ այլ նախապայմանների, սակայն համագործակցությունը չի կայացել, քանի որ որոշ քաղաքական ուժեր «ավելի շատ հավատացել են իրենց հաղթանակի անխուսափելիությանը, քան համախմբման անհրաժեշտությանը»։
    aravot.am⁠ | @aravot
  • Մամուլը գրում էԶառա Հովհաննիսյան․ Ընտրական իրավունքի ցանկացած սահմանափակում իր …

    📬📬📬 Մամուլը գրում է
    🔺Զառա Հովհաննիսյան․ Ընտրական իրավունքի ցանկացած սահմանափակում իր ետեւից բերելու է տարբեր խմբերի բացառումներ․ «Հրապարակ»
    🔺Սխալի, կեղծիքի կամ պատմական ճշմարտութեան ուրացման վրայ կառուցւած որեւէ հաշտեցում իր էութեամբ դատապարտւած է մնալու մակերեսային եւ ժամանակաւոր․ «Ալիք»
    🔺Ատոմ Մխիթարյան. Այս գաղափարը տեղավորվում է գործող կառավարության այն կոնցեպցիայի մեջ, որ մեզ մեծ բանակ պետք չէ, փոքր բանակը լրիվ հերիք է. «Փաստ»
    🔺Տնտեսության արտաքին հատվածում բացակայում են այնպիսի հիմնարար գործոնները, որոնք կարող էին ապահովել արտահանման ինքնաբավ և շարունակական աճ․ «Փաստ»
    🔺Զարուհի Փոստանջյան. Փաշինյանը ճիշտ է ասում, սակայն խոսքը ոչ թե ողջ դատական համակարգի մասին է, այլ, օրինակ, Փաշինյանի սրտի դատավոր Մասիս Մելքոնյանի. «Հրապարակ»
    Մամուլի տեսությունն ամբողջությամբ
  • Սփյուռքի ձայնը սահմանափակելը վտանգավոր ուղի էԵս կարծում եմ՝ արտերկրում ապրող ՀՀ…

    📰 Սփյուռքի ձայնը սահմանափակելը վտանգավոր ուղի է
    Ես կարծում եմ՝ արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը սահմանափակելու նախաձեռնությունը միայն ընտրական գործընթացին չի վերաբերում։ Դրանով կտրվում է Հայաստան-Սփյուռք օրգանական կապի ևս մեկ կարևոր թել՝ այն դեպքում, երբ հենց այդ կապն է մեր պետականության կարևոր հենարաններից մեկը։
    Իմ համոզմամբ՝ առանց Սփյուռքի հետ կենդանի կապի Հայաստանը վերածվում է պարզապես «կրծքանշանի»։ Այդ պատճառով այս նախաձեռնության խորքային հետևանքների մասին պետք է խոսել այսօր, քանի դեռ ուշ չէ։
    Հակոբ Բադալյան
    aravot.am | @aravot
  • ԱԱԾ-ն հաստատում է՝ Քոչարյանի կադրերը կառույցն է տրամադրել իշխանական ԶԼՄ-ներինԱԱ…

    📹 ԱԱԾ-ն հաստատում է՝ Քոչարյանի կադրերը կառույցն է տրամադրել իշխանական ԶԼՄ-ներին
    ԱԱԾ-ն հաստատել է, որ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ «Զվարթնոց» օդանավակայանում նկարահանված տեսանյութը տրամադրել է իշխանական լրատվամիջոցներին։
    Ծառայությունը նշել է, որ իրավասու է հրապարակել իր տնօրինվող տեղեկատվությունը, սակայն չի պարզաբանել հրապարակման նպատակը։
    aravot.am | @aravot
  • ՍԴ-ն վաղը կհրապարակի ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշումըՀայա…

    ⚖️ ՍԴ-ն վաղը կհրապարակի ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշումը
    Հայաստանի Սահմանադրական դատարանը հուլիսի 4-ին կհրապարակի որոշումը՝ 2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները վիճարկող գործով։ Այս մասին տեղեկացրել է Բարձր դատարանը։
    aravot.am⁠ | @aravot
  • ԱՐԴԱՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋ՝ ԲԱՔՎԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօ…

    ⚖️ ԱՐԴԱՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋ՝ ԲԱՔՎԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
    Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործի քննությունը։ Դավիթ Բաբայանի փաստաբանը հայտարարել է, որ վերաքննիչ բողոքն ամբողջությամբ հիմնավորված է և պահանջել է արդարացման դատավճիռ։
    Հաջորդ դատական նիստը նշանակվել է հուլիսի 7-ին։
    aravot.am⁠ | @aravot
  • «Ոսկե ծիրան»-ը կմեկնարկի հուլիսի 12-ին՝ 40 երկրից ընտրված 90 ֆիլմովԵրևանյան 23-…

    🎬 «Ոսկե ծիրան»-ը կմեկնարկի հուլիսի 12-ին՝ 40 երկրից ընտրված 90 ֆիլմով
    Երևանյան 23-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 12-19-ը։ Այս տարի փառատոնը ստացել է 600 հայտ 90 երկրից, որոնցից ընտրվել է 90 ֆիլմ՝ 40 երկրից։ Բացման ֆիլմը կլինի Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը», իսկ հյուրերի թվում կլինեն աշխարհահռչակ կինոգործիչներ, այդ թվում՝ Պավել Պավլիկովսկին և Սիմոն Աբգարյանը։
    aravot.am⁠ | @aravot