Category: Aravot

  • Փաշինյանի ավտորիտար ռեժիմն, անշուշտ, մի օր տապալվելու էՆրան այսօր ծառայողներին ի…

    Փաշինյանի ավտորիտար ռեժիմն, անշուշտ, մի օր տապալվելու է
    Նրան այսօր ծառայողներին իզուր է թվում, որ այդ ռեժիմը հավերժ է՝ ապօրինությունները եւ, ի դեպ, կոռուպցիան (այո-այո) անխուսափելիորեն ի հայտ են գալու:
    Սակայն նրանք, ովքեր պարզապես վերապրում են, մի կերպ «յոլա են տանում» այս ժամանակները, ինչպես նաեւ այն քաղաքական ուժերը, որոնք բացահայտորեն, թե «տակից», զբաղված են իրար դեմ կռվելով, նրանք նույնպես ունեն իրենց պատասխանատվության բաժինը:
    Արամ Աբրահամյանի վերլուծականը
  • Դատավարություն ինքնության դեմ. ո՞ւմ ծրագիրն է սպասարկում այսօրվա իշխանությունըԱ…

    ⚖️ Դատավարություն ինքնության դեմ. ո՞ւմ ծրագիրն է սպասարկում այսօրվա իշխանությունը
    Այն, ինչ այսօր կատարվում է մեր աչքի առաջ, իր դավադիր ձեռագրով ուղիղ և սարսափեցնող կերպով կրկնում է 1938 թվականի ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերվա բոլշևիկյան այն արատավոր մղձավանջը, երբ խորհրդային չեկիստները, չկարողանալով վախեցնել կամ ծնկի բերել Հայոց Հայրապետին, ներխուժեցին Վեհարան և խեղդամահ արեցին Խորեն Ա Մուրադբեկյան Կաթողիկոսին։
    Վերջին հարյուր տարվա մեջ սա երկրորդ դեպքն է, երբ պետական իշխանությունը պաշտոնական, ինստիտուցիոնալ ճնշման թիրախ է դարձնում Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Այսօր ֆիզիկական ոչնչացումը պարզապես փոխարինվել է իրավական ու տեղեկատվական տեռորով։
    🔗 aravot.am | @aravot
  • «Լևոն Տեր-Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանին հրավիրել էր, որ լուծեր խաղաղության խնդիր…

    🏛 «Լևոն Տեր-Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանին հրավիրել էր, որ լուծեր խաղաղության խնդիրը»․ Անդրանիկ Քոչարյան
    ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով Լևոն Քոչարյանի՝ մարտի 1-ի վերաբերյալ հայտարարություններին, քննադատել է նրա դիրքորոշումը։
    Նրա խոսքով՝ նախկին իշխանությունների օրոք խաղաղության հարցի լուծման հնարավորություններ եղել են, սակայն, ըստ նրա, առաջնայինը եղել է իշխանության հարցը։
    🔗 aravot.am | @aravot
  • «Եթե որևէ մեկիդ իմաստություն է պակասում, թող խնդրի Աստծուց, և նրան կտրվի»․Ռուբեն…

    «Եթե որևէ մեկիդ իմաստություն է պակասում, թող խնդրի Աստծուց, և նրան կտրվի»․Ռուբեն Մխիթարյան

    https://cdn4.telesco.pe/file/fc481d8dba.mp4?token=kziPRDN_XqxlvdZOIQXaQbbAsTqxPMsfaTtNAzkT-tTtahms9cVHQn0_XYcVoHpqbmqh-A4WX_ktBRD98PzVNaB1o8jR6dopaAiN8Wp8bSAOiHXKsiei2TuHdT8l4P7qVbX9GxctBwrGsH6jLtG9q_l0up-BLeemh9YQz_O2uPjsagvM2VMMoVVOEGkdstWmSlLVAwJ_Sk50zOXaxr0Rzl8lsh3JS3wecq-huQNbcz0MXUYQplaBNDups7Q1SEOt67Rv2qp9vQLS5lVk7O4Xy71XwZJWYWo_LMorhjQphhge1l6ohUcVbH_27ZmAEtF35Ds1R8mwmQjyWS8Zdb30hIc8eNambCZHa2s-3pe-1LkavBeQxqOI-A1AEDB8_3uIllLwBsONrd_L3YLEIvc2XmixROq2q8paZVJ8pC71ANgh_PbcZEpt6kZKXJu-t2i48peXts2VHgpI812PGWpJGkmvZGcmgT2CTryQHwSeivpdDJBeqvONN1ZhXzKYKss1hRNfobXshnA0tU_oARP8fHCFwe6xL8cFSaxCgEyAir2ABo9FU2B97HL9KKuo2iHRuFrrf7RvvPoi-OY0lw-F-wWgAVtbeSfJqSYwqjasVWfCelofa78eFP8HbzHeXhu1Hgkmh9H9-q3dDM4PXFdGR2O0J70jMntjRLq_9kMN9Mo

  • «Այդ էրեխուն տանջում եք. որ գա, մորը տեսնի, արդարադատությունը կտուժի՞»․ Արթուր …

    ⚖️ «Այդ էրեխուն տանջում եք. որ գա, մորը տեսնի, արդարադատությունը կտուժի՞»․ Արթուր Խաչատրյանը՝ Արեգնազ Մանուկյանի դստեր մասին
    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը անդրադարձել է Արեգնազ Մանուկյանի կալանավորմանն ու նրա 14-ամյա դստեր հետ հանդիպելու սահմանափակումներին։
    Նա հայտարարել է, որ խափանման միջոցը չպետք է օգտագործվի որպես պատժի ձև՝ հարց բարձրացնելով՝ արդյոք մոր և երեխայի հանդիպումից կարող է վնասվել արդարադատությունը։
    🔗 aravot.am | @aravot
  • Հարգանքն առաջանում է դժվար իրավիճակում առաջնորդի կայացրած ճիշտ որոշումիցԱռաջնոր…

    📰 Հարգանքն առաջանում է դժվար իրավիճակում առաջնորդի կայացրած ճիշտ որոշումից
    Առաջնորդությունը միայն մարդկանց սպասելիքները բավարարելը չէ։ Իրական առաջնորդը պետք է կարողանա ճիշտ գնահատել առաջնահերթությունները, մարդկանց վրա դնել պատասխանատվություն և գործել՝ ելնելով ընդհանուր շահից։
    Հարգանքը ձևավորվում է հատկապես դժվար իրավիճակներում, երբ առաջնորդը կարողանում է ստանձնել պատասխանատվություն և կայացնել ճիշտ որոշումներ։
    🔗 aravot.am | @aravot
  • «Մանդատը ստացել եք ժողովրդից, ոչ թե գործադիրից»․ Ռուբեն Մխիթարյանը՝ ՔՊ-ականների…

    🏛 «Մանդատը ստացել եք ժողովրդից, ոչ թե գործադիրից»․ Ռուբեն Մխիթարյանը՝ ՔՊ-ականներին
    ԱԺ-ում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանը հայտարարել է, որ խորհրդարանը պետք է վերահսկի գործադիր իշխանությանը, այլ ոչ թե անվերապահորեն աջակցի նրա որոշումներին։
    Նա նաև քննադատել է իշխանությանը՝ պնդելով, որ այն ձգտում է քաղաքական և պետական համակարգում իշխանության մենաշնորհի, և հիշեցրել, որ պատգամավորներն իրենց մանդատը ստացել են ժողովրդից, ոչ թե գործադիրից։
    🔗 aravot.am | @aravot
  • Ստեփանավանում և հարակից բնակավայրերում հունձը սկսում է, կոմբայնը հասել, գյուղու…

    Ստեփանավանում և հարակից բնակավայրերում հունձը սկսում է, կոմբայնը հասել, գյուղում կանգնած է, իսկ Լոռվա մարզպետը բարեգործության արգելք է սահմանում
    Անդրանիկ Գևորգյան

    https://cdn4.telesco.pe/file/7e1150c089.mp4?token=nBGiG8vG_aSjt2wGpynQih_Jlg1IOiiq6yWmOfCVbChK7qJXkglkKAtaL2iSck5PTsr5lP7G1vNAyEAaq_PgOdPmvk8y55AS787jRPPNIuzxTyhutz5BBLvlzjV63pni-5hhv214fN6P_7vDxKh8tQ4jPaFQ53zMS8TruYjcSv4lyqbUUwhPl9703jpVfVn6QorBfbtBs9VxJESxSaZyqCNVYULAcQTR_Y-BNfkLLXbBPA2nUSWEpx6_0YNZnc4wzmDwIeixTYqHrmTBloecLPzgtk4rYjWQNBUuXHii5eiT1gldE_ocZoTtfArT2Xh7pYSAcQMfiVaWzKvsBiwdQg

  • «Բա որ այդքան ինքնիշխան էիք, ինչի՞ ՀՀ վարչապետը չկարողացավ Միշուստինի հետ հանդի…

    🏛️ «Բա որ այդքան ինքնիշխան էիք, ինչի՞ ՀՀ վարչապետը չկարողացավ Միշուստինի հետ հանդիպել»․ Հայկ Ֆարմանյան
    ԱԺ-ում Վահագն Ալեքսանյանի թեկնածության քննարկման ընթացքում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը քննադատել է իշխանության արտաքին քաղաքականությունը՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին։
    Նրա խոսքով՝ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ վատթարացնել հարաբերությունները ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ և հարց է բարձրացրել, թե ինչու վարչապետին չի հաջողվել հանդիպել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։
    🔗 aravot.am | @aravot
  • Փարիզյան գնե՞ր՝ Գյումրու կենտրոնում, կամ այն մասին, թե ինչո՞ւ է այս քաղաքում հե…

    ✈️ Փարիզյան գնե՞ր՝ Գյումրու կենտրոնում, կամ այն մասին, թե ինչո՞ւ է այս քաղաքում հետընթաց ապրում զբոսաշրջությունը
    Գյումրիում զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները նշում են, որ վերջին տարիներին քաղաքում ներգնա զբոսաշրջությունը զգալի անկում է ապրել՝ չնայած «Շիրակ» օդանավակայանի և երկաթուղու առկայությանը։
    Նրանց խոսքով՝ քաղաքն այսօր հիմնականում ապավինում է ներքին զբոսաշրջությանը։
    Aravot.am-ի հետ զրույցում զբոսաշրջային ընկերության հիմնադիր Գոռ Թորոսյանը խոսում է ոլորտի հիմնական խնդիրների, զբոսաշրջիկների հոսքի նվազման և դրա հնարավոր պատճառների մասին։
    🔗 aravot.am | @aravot