Category: Aravot

  • Բագրատ սրբազանին թույլատրվեց մասնակցել պսակադրությանն ու հոգեհանգստինԴատարանը թ…

    🔵 Բագրատ սրբազանին թույլատրվեց մասնակցել պսակադրությանն ու հոգեհանգստին
    Դատարանը թույլատրել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին օգոստոսի 18-ին մասնակցել զարմուհու պսակադրությանը, իսկ կիրակի օրը՝ Գեղարդավանքում մինչև 16։00 մնալու՝ հոր մահվան կապակցությամբ հոգեհանգստի կարգին մասնակցելու համար։
    ⚖️ Նիստը հետաձգվել է, քանի որ ոստիկանությունը սրբազանին ժամանակին դատարան չէր ներկայացրել։ Հաջորդ նիստը՝ օգոստոսի 20-ին, 15։00-ին։
    aravot.am | @aravot
  • «Սա է այս իշխանության դեմքը՝ պատերազմ, զոհեր, կորուստներ և պարգևավճարներ»․ Էդգա…

    🔵 «Սա է այս իշխանության դեմքը՝ պատերազմ, զոհեր, կորուստներ և պարգևավճարներ»․ Էդգար Ղազարյան
    «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը ԱԺ-ում քննադատեց Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմին, Արցախի կորստին, զոհերին և Տավուշի իրադարձություններին։
    Նրա ելույթի ժամանակ ԱԺ-ում իրավիճակը լարվեց։ Ղազարյանը ՔՊ-ին մեղադրեց նաև զինվորների կյանքի հարցը շահարկելու մեջ։
    aravot.am | @aravot
  • «Ես էլ եմ ասել՝ հանգստացիր»․ Ալխաս Ղազարյանն՝ Էդգար Ղազարյանի մասինԱԺ-ում իշխան…

    🔵 «Ես էլ եմ ասել՝ հանգստացիր»․ Ալխաս Ղազարյանն՝ Էդգար Ղազարյանի մասին
    ԱԺ-ում իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև վեճից հետո ՔՊ-ական պատգամավոր Ալխաս Ղազարյանը պնդել է, որ Սիսակ Գաբրիելյանը Էդգար Ղազարյանին որևէ բան չի ասել։
    «Ես էլ եմ ասել՝ ասել եմ՝ հանգստացիր»,- լրագրողներին ասաց Ալխաս Ղազարյանը։
    aravot.am | @aravot
  • «Միակ պատճառը քաղաքական հետապնդումն է»․ Լիզա Գասպարյանը՝ Մարտուն Գրիգորյանի ձեր…

    🔵 «Միակ պատճառը քաղաքական հետապնդումն է»․ Լիզա Գասպարյանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին
    «Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանը Մարտուն Գրիգորյանի ձերբակալությունը քաղաքական հետապնդում է համարում։ Նրա խոսքով՝ իրենց թիմը սպասում էր այս քայլին և կարծում է, որ դրա պատճառը կարող է կապված լինել նաև Գյումրիում սպասվող քաղաքական զարգացումների հետ։
    Գասպարյանի խոսքով՝ ձերբակալությունը չի թուլացնելու թիմին, և իրենք շարունակելու են աշխատանքը։
    aravot.am | @aravot
  • Արմեն Գրիգորյանի պաշտոնանկության հարցը ՔՊ վարչությունում չի քննարկվել․ Արմեն Խա…

    🗣 Արմեն Գրիգորյանի պաշտոնանկության հարցը ՔՊ վարչությունում չի քննարկվել․ Արմեն Խաչատրյան
    Արմեն Խաչատրյանի խոսքով՝ ՔՊ վարչությունում չեն քննարկել Արմեն Գրիգորյանին ԱԽ քարտուղարի պաշտոնից ազատելու, այլ պաշտոն տեղափոխելու կամ նրա փոխարեն այլ անձ նշանակելու հարցը։ Միաժամանակ մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ Գրիգորյանը կարող է նշանակվել Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան։
    🔗 aravot.am | @aravot
  • #Բիզնես Ամփոփվել են Ակբա Ֆեդերացիայի 2025 թվականի գործունեության արդյունքներըԱկ…

    #Բիզնես
    🌱 Ամփոփվել են Ակբա Ֆեդերացիայի 2025 թվականի գործունեության արդյունքները
    Ակբա Ֆեդերացիան 2025-ին կազմակերպել է 24 մասնագիտական դասընթաց՝ 372 մասնակցով, իրականացրել 8 փորձի փոխանակման այց և ֆինանսավորել 10 նոր ստարտափ։
    Ֆեդերացիան նաև աջակցել է գյուղական տուրիզմի 5 ծրագրի և հայկական գինու արտահանման խթանմանը՝ նպաստելով գյուղական համայնքների զարգացմանն ու գյուղատնտեսության մրցունակության բարձրացմանը։
    🔗 aravot.am | @aravot
  • Արմեն Գրիգորյանին աշխատանք եմ առաջարկել վարչապետի աշխատակազմում․ Նիկոլ Փաշինյան…

    💼 Արմեն Գրիգորյանին աշխատանք եմ առաջարկել վարչապետի աշխատակազմում․ Նիկոլ Փաշինյան
    Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Արմեն Գրիգորյանին առաջարկել է աշխատանք վարչապետի աշխատակազմում, սակայն նա առաջիկայում նախընտրում է պետական ծառայությունից դադար վերցնել։ Փաշինյանի խոսքով՝ ԱԽ քարտուղարի պաշտոնից Գրիգորյանին ազատելու որոշումն ինքն է կայացրել՝ ընդգծելով, որ դա հայեցողական պաշտոն է։
    🔗 aravot.am | @aravot
  • #Բիզնես PMI Science-ը հայտարարում է INKOMPASS 2026 վարձատրվող փորձնակության ծրա…

    #Բիզնես
    💼 PMI Science-ը հայտարարում է INKOMPASS 2026 վարձատրվող փորձնակության ծրագրի մեկնարկի մասին
    PMI Science-ը ընդունում է INKOMPASS 2026-ի հայտերը։ Վեցամսյա ամբողջությամբ վարձատրվող ծրագրին կարող են դիմել բուհերի վերջին երկու կուրսի ուսանողներն ու վերջին երկու տարվա շրջանավարտները։
    Մասնակիցները կարող են ընտրել արհեստական բանականության ճարտարագիտության, տվյալների վերլուծության կամ կիրառական վիճակագրության ուղղությունները և ներգրավվել իրական նախագծերում։
    🔗 aravot.am | @aravot
  • Մորդովայի հայ համայնքին նվիրված գրքի շնորհանդես՝ ԵրևանումԵրևանում ներկայացվել է…

    📚 Մորդովայի հայ համայնքին նվիրված գրքի շնորհանդես՝ Երևանում
    Երևանում ներկայացվել է Մորդովիայի հայ համայնքին նվիրված գիրքը, որի հեղինակն է ռուս ազգաբան, էթնոգրաֆ և հայագետ Տատյանա Յանգայկինան։ Նրա ուսումնասիրությունների համաձայն՝ Մորդովիայում հայկական առաջին հետքը թվագրվում է 1924 թվականով։ Գրքի շնորհանդեսի ժամանակ ընդգծվել է մշակույթի՝ որպես ժողովուրդների միջև կամուրջի դերը։
    🔗 aravot.am | @aravot
  • 2019-21թթ. և 2021-26թթ. հաստատված ծրագրերի առանցքային դրույթներն ու քաղաքական բ…

    📌 2019-21թթ. և 2021-26թթ. հաստատված ծրագրերի առանցքային դրույթներն ու քաղաքական բաղադրիչները ձախողած կառավարությունը՝ երրորդ անգամ է ԱԺ տանում իր «ծրագրի» նախագիծը. Արտակ Զաքարյան
    Արտակ Զաքարյանի խոսքով՝ իշխանությունը երրորդ անգամ է խորհրդարան ներկայացնում կառավարության ծրագիր, մինչդեռ նախորդ ծրագրերի առանցքային դրույթներն ու քաղաքական բաղադրիչները, իր գնահատմամբ, ձախողվել են։ Նա քննադատել է նաև ԱԺ-ում պաշտոնների շուրջ երկարատև քննարկումները՝ նշելով, որ կարևորագույն օրենքների քննարկումները կարող են անցնել առանց բովանդակային ելույթների։
    🔗 aravot.am | @aravot