Category: Aravot

  • «Ադրբեջանցի զինվորը դիմադրություն ցույց չի տվել, գուցե դրա համար ձերբակալությու…

    💬 «Ադրբեջանցի զինվորը դիմադրություն ցույց չի տվել, գուցե դրա համար ձերբակալությունից կադրեր չեն հրապարակվել»․ Փաշինյան
    Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Շաքիում ադրբեջանցի զինծառայողը ձերբակալության պահին դիմադրություն չի ցույց տվել և որոշակի վնասվածքներ է ունեցել։ Նրա խոսքով՝ դա կարող է լինել պատճառը, որ ձերբակալությունից կոնկրետ կադրեր չեն հրապարակվել։
    Փաշինյանը նաև նշել է, որ ինքն իր գործընկերներին խնդրել է խուսափել հայ գործընկերների ձերբակալությունների կադրերի հրապարակումից։
    aravot.am⁠ | @aravot
  • #ԲիզնեսՅունիբանկը թողարկել է 3 մլրդ դրամի անժամկետ պարտատոմսերՅունիբանկի նոր թող…

    #Բիզնես
    💰Յունիբանկը թողարկել է 3 մլրդ դրամի անժամկետ պարտատոմսեր
    Յունիբանկի նոր թողարկման ծավալը 3 մլրդ դրամ է, իսկ տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը առաջին 36 ամիսների համար՝ 13,2%։
    Մեկ պարտատոմսի անվանական արժեքը 10 հազար դրամ է, իսկ նվազագույն ձեռքբերման ծավալը՝ 1 մլն դրամ։ Տեղաբաշխումը նախատեսվում է մինչև դեկտեմբերի 4-ը։
    aravot.am | @aravot⁠
  • «Սա Ադրբեջանի կողմից պլանավորված, հատուկ մշակված դիվերսիոն-ահաբեկչական օպերացիա…

    💬 «Սա Ադրբեջանի կողմից պլանավորված, հատուկ մշակված դիվերսիոն-ահաբեկչական օպերացիա է»․ Լարիսա Ալավերդյան
    ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը Շաքիի դեպքը պատահականություն չի համարում։ Նրա խոսքով՝ զինված ադրբեջանցու՝ գյուղի խորքերը հասնելը ցույց է տալիս, որ Հայաստանի սահմանների պաշտպանվածության հետ կապված խնդիր կա։
    Ալավերդյանը նաև քննադատել է իշխանության ներկայացուցիչների արձագանքը՝ պնդելով, որ դեպքի նշանակությունը փորձում են նսեմացնել։
    aravot.am⁠ | @aravot
  • «Ուժեղ Հայաստան» խմբակցության 6 պատգամավորների օգնականների մուտքն ԱԺ արգելվել է…

    🏛️ «Ուժեղ Հայաստան» խմբակցության 6 պատգամավորների օգնականների մուտքն ԱԺ արգելվել է
    ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի հրահանգով կարգապահական վարույթ է նախաձեռնվել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականների նկատմամբ՝ նիստերի դահլիճ ներխուժելու փորձերի և ԱԺ տարածքում անկարգություններ հրահրելու դեպքի առնչությամբ։
    Վարույթի շրջանակում 6 օգնականների արգելվել է մուտք գործել ԱԺ տարածք։
    aravot.am⁠ | @aravot
  • «Տղերքն այնտեղ զոհվում են, ես ո՞նց այստեղ հանգիստ նստեմ։ Առավոտից 300 սնարյադ խ…

    🕯 «Տղերքն այնտեղ զոհվում են, ես ո՞նց այստեղ հանգիստ նստեմ։ Առավոտից 300 սնարյադ խփել եմ, մնում է 5 հատ էլ խփեմ ու գամ․․․». քաջորդու վերջին խոսքերը
    2020 թվականի պատերազմի ընթացքում Քաշաթաղի շրջանի Տանձուտ գյուղի 40-ամյա բնակիչ Հայկ Մուսայելյանը որպես հրետանավոր մեկնել է առաջնագիծ և հոկտեմբերի 4-ին զոհվել ԱԹՍ-ի հարվածից։ Հոդվածում ներկայացվում է նրա կյանքի, հայրենիքին ու մարտական ընկերներին նվիրվածության պատմությունը, ինչպես նաև հարազատների ու համագյուղացիների հիշողությունները նրա մասին։
    aravot.am | @aravot
  • #Վերլուծական Երբ է մեղմանալու «սեպտեմբերի 27-ի» ցավըՍեպտեմբերի 13-ի, սեպտեմբերի …

    #Վերլուծական
    🕯 Երբ է մեղմանալու «սեպտեմբերի 27-ի» ցավը
    Սեպտեմբերի 13-ի, սեպտեմբերի 19-ի եւ հատկապես սեպտեմբերի 27-ի ողբերգական օրերը այսօր դեռ սուր ցավով են ընկալվում։ Բայց արդյո՞ք այդ ցավը նույն սրությամբ կհիշվի 10 կամ 20 տարի հետո։ Կարծում եմ՝ այն կմեղմանա այն ժամանակ, երբ մեր ազգային տրավման այլեւս չի օգտագործվի քաղաքական նպատակներով, իսկ 2020 թվականի պատերազմի արդյունքը կստանա իր ճիշտ եւ ադեկվատ բնութագրումը՝ պարտություն։ Մարդկանց հիշողությունն ըմբոստանալու է այնքան ժամանակ, որքան այդ պարտությունը ներկայացվում է որպես պետության եւ ինքնիշխանության խոշոր նվաճում։

    Արամ Աբրահամյանի վերլուծականը
  • Արդյո՞ք անհրաժեշտ և համաչափ է այդ ապացույցը չտրամադրելը դարձնել ինքնուրույն հան…

    ⚖️ Արդյո՞ք անհրաժեշտ և համաչափ է այդ ապացույցը չտրամադրելը դարձնել ինքնուրույն հանցագործություն
    Աննա Ծառուկյանն անդրադառնում է Քրեական օրենսգրքի 503.1-րդ հոդվածի սահմանադրականությանը, որը պատասխանատվություն է նախատեսում ծանր կամ առանձնապես ծանր հանցանքի վերաբերյալ վարույթով նմուշ ներկայացնելու կամ փորձաքննության ենթարկվելուց հրաժարվելու կամ խուսափելու համար։
    Արդյոք պետության՝ ապացույց ձեռք բերելու իրավասությունը կարող է հասնել այն աստիճանի, որ անձի հրաժարումը վերածվի առանձին հանցագործության՝ ընդգծելով նաև լռելու, ինքն իրեն չմեղադրելու և իրավական որոշակիության սկզբունքները։
    aravot.am | @aravot
  • «Ծրագիրն իր տրամաբանական ավարտին է մոտեցել»․ սոցփաթեթը կավարտվի 2027-ի հունվարի…

    🏥 «Ծրագիրն իր տրամաբանական ավարտին է մոտեցել»․ սոցփաթեթը կավարտվի 2027-ի հունվարի 1-ից
    ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության ներկայացուցչի խոսքով՝ սոցիալական փաթեթի առանձին բաղադրիչների փոխարեն տարիների ընթացքում ներդրվել են համակարգային լուծումներ, այդ թվում՝ 2026 թվականի հունվարի 1-ից առողջության ապահովագրության համակարգը։ Ծրագիրը կավարտվի բոլոր խմբերի շահառուների համար։ Առողջության ապահովագրության հիմնադրամը նախատեսում է մինչև 2028 թվականի վերջը ապահովել բնակչության 85-90%-ի ծածկույթ, իսկ 2029 թվականից քաղաքացիների համար նախատեսվում է նաև պարտադիր նախնական բուժզննում։
    aravot.am | @aravot
  • Բնական և արհեստական բանականություններԲնական բանականությունն ու արհեստական բանակ…

    🤖 Բնական և արհեստական բանականություններ
    Բնական բանականությունն ու արհեստական բանականությունն ունեն արմատական տարբերություններ․ մարդու ուղեղի հիմքում կենսաբանական էվոլյուցիան, նեյրոններն ու զգացմունքներն են, իսկ ԱԲ-ի՝ չիպերը, կոդերն ու ալգորիթմները։ Մարդը կարողանում է գործել անորոշության պայմաններում, հասկանալ համատեքստը, հումորը, ակնարկները եւ ստեղծել բացարձակ նոր գաղափարներ, մինչդեռ ԱԲ-ի ուժը արագության, հսկայական ծավալի տեղեկատվության մշակման եւ չհոգնելու մեջ է։ Ապագան, հնարավոր է, ոչ թե մարդու եւ ԱԲ-ի հակամարտությունն է, այլ նրանց հնարավորությունների միավորումը՝ ընդհուպ մինչեւ մարդու ուղեղի եւ քվանտային ԱԲ-ի անմիջական կապը։
    Հոդվածն ամբողջությամբ
  • Ուժեղ Հայաստան. «Մենք ուզում ենք, որ մեր ժողովուրդն ունենա իրական հասանելիությո…

    💊 Ուժեղ Հայաստան. «Մենք ուզում ենք, որ մեր ժողովուրդն ունենա իրական հասանելիություն եվրոպական բարձրորակ դեղերին»
    «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյանը հայտնել է, որ իրենք օրենսդրական փոփոխության նախաձեռնություն են ներկայացրել՝ եվրոպական երկրներում արդեն իսկ գրանցված և համապատասխան սերտիֆիկացում ունեցող դեղերի՝ Հայաստանում պարզեցված գրանցման համար։ Նրա խոսքով՝ դա կարող է մեծացնել դեղերի հասանելիությունն ու մրցակցությունը և մոտ 20%-ով նվազեցնել դրանց գները։
    aravot.am | @aravot