Շախմատի միջազգային ֆեդերացիայի նորընտիր նախագահ Թիմուր Տուրլովի առաջին պաշտոնական այցի երկիրը կլինի Հայաստանը։
Category: Armen Press
-
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հերքել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սա…
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հերքել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման արդյունքում հայկական կողմի՝ դիրքային զիջումների մասին հրապարակումները: Փոխվարչապետի գրասենյակից արձագանքել են այս թեմայով «Արմենպրես»-ի հարցմանը:
-Որոշ տեղեկատվական ռեսուրսներում վերջերս տարածվում են տեղեկություններ, ըստ որոնց՝ իբր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման արդյունքում հայկական կողմը դիրքային կամ տարածքային զիջումներ է կատարում։ Արդյո՞ք այդ լուրերը համապատասխանում են իրականությանը։
-Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման արդյունքում հայկական կողմի` դիրքային կամ տարածքային զիջումներ կատարելու մասին որոշ տեղեկատվական ռեսուրսներում վերջին օրերին տարածված լուրերը և հանգամանքները չեն համապատասխանում իրականությանը: -
ԵԽԽՎ դիտորդական պատվիրակությունն առաջարկում է Հայաստանի ընտրական օրենսգրքում նախ…
ԵԽԽՎ դիտորդական պատվիրակությունն առաջարկում է Հայաստանի ընտրական օրենսգրքում նախատեսել կրկնաքվեարկություն այն դեպքերում, երբ տեղամասի արդյունքներն անվավեր ճանաչելը վտանգում է ընտրողների ներկայացվածությունը խորհրդարանում։ Առաջարկվում է սահմանել նաև կրկնաքվեարկության հստակ շեմեր և ընթացակարգեր։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԵԽԽՎ դիտորդական պատվիրակության զեկույցը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, պատվիրակությունն առաջարկում է ընդլայնել ընտրական վեճերով դատարան դիմելու իրավունք ունեցողների շրջանակը, երկարացնել բողոքարկման ժամկետները և խախտումները շտկելու ավելի ճկուն միջոցներ նախատեսել։ Դիտորդները կոչ են անում նաև ամրապնդել ընտրական հանձնաժողովների անդամների նշանակման անկախությունը, վերացնել նախընտրական շրջանի ու երրորդ անձանց ֆինանսավորման վերահսկողության բացերը, ամբողջությամբ կարգավորել վարչական ռեսուրսի օգտագործումը և արդյունավետ պատժել չարաշահումները։
Զեկույցի մյուս առաջարկները վերաբերում են հանրային հեռարձակողի անաչառությանը, մասնավոր լրատվամիջոցների սեփականատերերի վերաբերյալ թափանցիկությանը, ապատեղեկատվության դեմ միջոցների ընդլայնմանը և թվային գրագիտության ծրագրերին։
Պատվիրակությունը կոչ է անում ապահովել ընտրական գործերով պատշաճ դատավարությունը և վերանայել իրավապահների գործելակերպը՝ մարդու իրավունքների եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու համար։
Դիտորդներն առաջարկում են երաշխավորել բոլոր քաղաքական ուժերի խաղաղ հավաքների իրավունքը, պարզեցնել տեղահանված և խոցելի ընտրողների փաստաթղթավորման պայմանները, արագացնել քաղաքացիության ու հաշվառման գործընթացները։
Զեկույցում նշվում է, որ հետընտրական հիմնական վեճը վերաբերում էր ԿԸՀ-ի կողմից 10/51, 35/65 և 12/13 ընտրատեղամասերի արդյունքներն անվավեր ճանաչելուն։ Որոշ հաշվարկների համաձայն՝ եթե այդ տեղամասերի մասնակցության տվյալները հաշվի առնվեին, «Բարգավաճ Հայաստանը» կարող էր հաղթահարել խորհրդարան անցնելու 4 տոկոս շեմը, մանդատներ ստանալ։ ԿԸՀ-ն հիմնավորել է, որ այդ տեղամասերի արդյունքներն անվավեր ճանաչելը չի ազդել ընդհանուր արդյունքի վրա, և որոշել է կրկնաքվեարկություն չնշանակել։
Զեկույցում այդ հիմնավորումը գնահատվել է անբավարար՝ հատկապես հաշվի առնելով որոշման ազդեցությունը։ -
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հայկ Կոնջորյանն անդրադարձել է ՀՀ-ում հ…
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հայկ Կոնջորյանն անդրադարձել է ՀՀ-ում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ դիտորդական պատվիրակության զեկույցին՝ առանձնացնելով նորընտիր իշխանություններին տրված հստակ մանդատի մասին եզրակացությունը։
Կոնջորյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ, ըստ զեկույցի, ընտրություններն անցկացվել են աշխարհաքաղաքական նշանակալի վերադասավորումների պայմաններում։
«Ընտրողներին տրված էր իրական ընտրություն քաղաքական այլընտրանքների միջև»,– գրել է Կոնջորյանը՝ ներկայացնելով զեկույցի գնահատականը։
Նրա խոսքով՝ ընտրությունների օրն անցել է հանգիստ մթնոլորտում, իսկ դիտարկված տեղամասերի ճնշող մեծամասնությունում քվեարկության ընթացքը դրական է գնահատվել։ Կոնջորյանն առանձնացրել է նաև տեղամասային ընտրական հանձնաժողովներում կանանց լավ ներկայացվածությունը։
«Ընտրություններն ուղեկցված էին Հայաստանի հանդեպ արտաքին միջամտությամբ, որի մասշտաբները դիտորդները բնորոշել են որպես «աննախադեպ և մտահոգիչ»»,– նշել է նա։
Կոնջորյանն անդրադարձել է զեկույցում հիշատակված տնտեսական սահմանափակումներին, դիվանագիտական կոշտ հռետորաբանությանը, ինչպես նաև առևտրային սահմանափակումների և անվտանգության սպառնալիքների տեսքով ճնշմանը, որի նպատակը, ըստ դիտորդների, ընտրողների վրա հօգուտ ընդդիմադիր ուժերի ազդելն էր։
Զեկույցի գնահատմամբ՝ օտարերկրյա միջամտությունն ու արտաքին տեղեկատվական գործողությունները հասել էին աննախադեպ մասշտաբների՝ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունում:
«Ըստ զեկույցի, ընտրությունների արդյունքները վկայում են, որ հասարակությունը դրսևորել է իր ժողովրդավարական կայունությունը՝ չնայած աննախադեպ մասշտաբի արտաքին ճնշումներին և արձանագրված թերություններին։
ԵԽԽՎ զեկույցը արձանագրում է` նորընտիր իշխանությունները ժողովրդի կողմից ստացել են հստակ մանդատ, որը պետք է այժմ պատվով իրագործեն»,- գրել է Կոնջորյանը։ -
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայանն…
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին, որին ուղեկցում էին «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն և գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանը:
ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընկերության գործունեությունը Հայաստանում և նշել, որ Կառավարությունը շահագրգիռ է փոխշահավետ գործընկերության զարգացմամբ և ընդլայնմամբ։
Մարտին Էռնեկյանը երկրի ղեկավարին է ներկայացրել Հայաստանում «Կորպորասիոն Ամերիկա»-ի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը և ընդլայնման հեռանկարները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ընկերությանը կոնցեսիոն կառավարման տրված Երևանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների զարգացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը, ինչպես նաև այլ ներդրումային նախագծերի։ Այս համատեքստում, քննարկվել են նախագծերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր, որոնք կնպաստեն ավիացիոն շուկայի զարգացմանը, զբոսաշրջության ոլորտի զարգացմանը զուգահեռ ուղևորահոսքերի, օդանավակայանների թողունակության ավելացմանը, որակյալ ծառայությունների մատուցմանը և այլն։
Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները՝ հետագա քայլերի շուրջ: -
Երևանի AI9 Startup Campus-ում սեպտեմբերի 26–27-ին կայացել է Firebird Build հեքաթ…
Երևանի AI9 Startup Campus-ում սեպտեմբերի 26–27-ին կայացել է Firebird Build հեքաթոնը։ Ինժեներներն ու հետազոտողները 24-ժամյա ինտենսիվ աշխատանքի ընթացքում արհեստական բանականության գործիքներով մշակել են իրական խնդիրների լուծումներ՝ իրենց գաղափարները վերածելով աշխատող նախատիպերի։ -
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում սեպտեմբերի 27-ին բռնկված …
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում սեպտեմբերի 27-ին բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերով (հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս):
Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
Ձևավորվել է քննչական խումբ, կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ: -
Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել 2026 թվականի սեպտ…
Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել 2026 թվականի սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի տարելիցի օրը, Թաթա Սիմոնյանի համերգը հեռարձակելու համար։
«Սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր, և մենք ամբողջությամբ ընդունում ենք դրա պատասխանատվությունը։
Մենք չենք փորձելու տեղի ունեցածն արդարացնել ծրագրային, տեխնիկական կամ աշխատանքային հանգամանքներով։
Ներողություն ենք խնդրում կատարվածի համար»,- հայտնում են հեռուստաընկերությունից՝ նշելով, որ վերանայվում են համապատասխան աշխատանքային ընթացակարգերը՝ նման դեպքերի կրկնությունը բացառելու համար։
Հայտարարությամբ հանդես էր եկել նաև երգիչ Թաթա Սիմոնյանը՝ շեշտելով, որ սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում է կոպիտ սխալ: Երգիչն ընդգծել էր, որ նյութը օգտագործվել է առանց իր հետ համաձայնեցնելու։
«Հասկանում եմ ու միանգամայն համաձայն եմ. սեպտեմբերի 27-ին անթույլատրելի էր եթերում ցուցադրել այդ համերգը:
Ես ներողություն եմ խնդրում կատարվածի համար, բայց կարևոր եմ համարում տեղեկացնել, որ համերգը Հանրային հեռուստաընկերության սեփականությունն է: Նյութն օգտագործվել է առանց ինձ հետ համաձայնեցնելու:
Այս օրով իմ համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում եմ՝ արդարացում չունեցող կոպիտ սխալ:
Փառք մեր նահատակներին։ Խոնարհվում եմ նրանց հիշատակի առջև»,– գրել էր Թաթա Սիմոնյանը։ -
Ֆրանսիայի նախկին սոցիալիստ նախագահ Ֆրանսուա Օլանդը կարող է որոշել առաջադրվել 202…
Ֆրանսիայի նախկին սոցիալիստ նախագահ Ֆրանսուա Օլանդը կարող է որոշել առաջադրվել 2027 թվականի նախագահական ընտրություններում, սակայն միայն այն դեպքում, եթե տեսնի հաղթելու իրական հնարավորություն։ -
20 տարի առաջ Երեմյան ընկերության պատմությունը սկսվեց առաջին ռեստորանից։ Այսօր այ…
20 տարի առաջ Երեմյան ընկերության պատմությունը սկսվեց առաջին ռեստորանից։ Այսօր այդ ճանապարհը միավորում է արդեն 18 ռեստորան՝ տարբեր գաղափարներով, խոհանոցներով ու ձևաչափերով։ Բայց դրանցից յուրաքանչյուրի հիմքում նույնն է՝ մարդը, նրա փորձառությունն ու այն միջավայրը, որտեղ հյուրն իրեն պարզապես այցելու չի զգում։
Իսկ այդ 20 տարվա պատմության կողքին կան մարդիկ, ովքեր առաջին իսկ օրվանից եղել են այս ճանապարհի մի մասը։ Նինա Մանյանը «Պանդոկ Երևանում» աշխատում է հենց ռեստորանի բացման օրվանից՝ արդեն 20 տարի։
«Մենք բոլորս սկսել ենք մեր աշխատանքը սիրով և ցանկացել ենք, որ Երևանում լինի մի այնպիսի տեղ, որտեղ մարդիկ կհյուրընկալվեն և իրենց կվերաբերվեն որպես հարազատի, ոչ թե պարզապես հյուրի։ Եվ մեզ մոտ, կարծես թե, դա ստացվել է․ մեր հյուրերը մշտական են»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Պանդոկ Երևան» Խորենացի մասնաճյուղի տնօրեն Նինա Մանյանը:20 տարի՝ մեկ գաղափարով. Երեմյան էկոհամակարգը՝ մարդկանց, խոհանոցների ու պատմությունների շուրջ
ARMENPRESS NEWS AGENCY
Հետևեք մեզ
Facebook — https://www.facebook.com/armenpress
Telegram — https://t.me/armenpress
Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/